ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

34.
ՄԿՐՏԻՉ, ՅՈՎՀԱՆՆԷՍ, ԱՐԻՍՏԱԿԷՍ ԵԻ ԱՅԼ ՈՒԹ ՎԿԱՅՔ
ՊԿԹ =1420

Բայց եւ զայս գիտելի է, զի ի սոյն աւուրս պիղծ իշխանն Փիրալի անուն, որ նստէր ի քարն Ամկու, երեք անգամ ի սոյն ամի զերկիրն Արճիշու եւ Արծկու գերեաց եւ կողոպտեաց եւ ի գիւղն Զերաշատ զձեռնաւորն Մկրտիչ անուն ութն մարդով ընտանեօք տան իւրոյ ի հուրն այրեաց: Եւ բարեպաշտ ձեռնաւոր մի Յովհաննէս սպան ի գիւղն Ասպիսնակ: Եւ եղբայր մի ծառայիս (Թովմայ վարդապետի Մեծոփեցւոյ) Արիստակէս անուն ի հուրն խորովեցին իբրեւ զգառն անմեղ: Եւ վասն Քրիստոսի սոքա այսպէս նահատակեալ ընկալան ի Քրիստոսէ զպսակն անապական. որ եւ գործեցեալ մեղաց նոցա թողութիւն առնէ Տէր Աստուած Յիսուս Քրիստոս. ամէն: 1

1 Սոյն նահատակների պատմութիւնը ունի միայն Թովմա վարդապետ Մեծոփեցի, Փարիզ, 1860, էջ 110-1: Թովմա որոշ թուական չէ յիշած. բայց ասում է թէ Մուրատշահ նահատակի ժամանակն է. եւ որովհետեւ ըստ Չամչեանի Մուրատշահի թուականն է 1420, սրա համեմատ էլ դնում ենք այստեղ: