ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

38.
ԹՈՎՄԱ Ի ՊՈՒՏԼԻԿ ՎԱՆԱՑ
1423 մինչեւ 1425 (?).

Եւ յառաջ քան զայս (= յառաջ քան զնահատակութիւնն Ղազարայ վարդապետի Բաղիշու ) երից եւ չորից ամաց` վարդապետ մի Թովմա անուն` աշակերտ Սիմէոնի վարդապետին Ռշտունեաց, գիտակ Մանր ուսմանց, սիրող սրբութեան եւ աղօթից` ի սուրբ ուխտէն Պուտլիկ Վանաց, նետիւ հարեալ սպանին: 1

1 Այս վկայաբանութիւնն ունի Թովմա Մեծոփեցի. Փարիզ. էջ 44: Հմմտ. նաեւ Չամչեան, Գ. 452, որի հաշուով նահատակութեան թուականն է 1424 կամ 1425: Թովմա նահատակի թուականը ըստ Մեծափեցու Պատմութեան այնքան էլ որոշ չէ, եւ պատմագիրն ինքը խոստովանում է այդ` վկայաբանութեան վերջում աւելացնելով. «Դու անմեղադիր լեր զի ծեր էի եւ յետ 50 ամացս սկսայ. վասն այսորիկ յետ եւ յառաջ գրեցի» . Մեծոփեցի, էջ 44):