ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

65.
ՄԱՆՈՒԿՆ ԽԸՏԸՐՇԱՅ
ՋՂ =1541 ( կամ ՊՂ =1441)

Տաղ Խըտըրշայ մանկան որ ի Մարզըւան քաղաքն է նահատակեալ:

 

Խըրատ մի տամ վասըն մեղաց,

Աղէ ' կ լըսէ, զականջըդ բաց.

Աղաչեցէ ՜ ք ըզՏէր Աստուած `

Որ զմեզ փըրկէ ի փորձանաց:

 

Երկու կենօք մեք եմք զըրկած,

Խիստ մեղաւոր, օրինազանց.

Ոչ կու դիմեմք յեկեղեցին,

Զայն այլ կերթամք ի վրայ մեղաց:

 

Մեք թագաւոր չունիմք դըրած,

Ո ' չ առաջնորդ ի վրայ խելաց.

Ամէնն խըմած են ու հարբած,

Ոտվին ի ջուրն ի վայր գընաց:

 

Մեք թագաւորք ունէաք օծած,

Մեծ մեծ իշխանք. ան այլ գընա ՜ ց.

Որ զմեզ թողին ի մէջ Տաճկաց,

Հուքմըն կառնէր ամէն խուզած:

 

Երբ լըսեցին ազգըն Տաճկաց `

Ի վրայ եկին բուլք ի բուլաց,

Զերդ քացխով տիկ չարով լըցած,

Զինչ ըզգազան նետով հարած:

 

Զինչ թիւնաւոր օձ դառնացած `

Զմեզ կու խոցեն ամէն դիհաց:

Աղաչեցէ ՜ ք զՔրիստոս Աստուած `

Որ զմեզ փըրկէ ի փորձանաց:

 

Մէկ անպատեհ բան մ՚ այլ արին `

Զինչ չենք լըսեր մեք ի պապանց.

Զճերմակն առին ի գըլխընուս,

Կապուտ արին ոտից մատանց:

 

Յայնժամ Հայոց ազգըն վախեաց,

Մեծ ու պըզտիկ զէտ զուռ դողաց.

Վա ՜ յ թէ մեր մեղքն ըզմեզ որսաց `

Ըզմեզ ի վայր տան անկասկած:

 

Տէրն ողորմած էր եւ գըթած,

Անտես չառնէ զգործըս ձեռաց.

ԸզԽըտըրշան մեզ պարգեւեաց `

Որ ըզմեր փակ դըռվին իբաց:

 

Թէ զԽըտըրշին բաներն ասեմ `

Զինքն Յայսմաւուրք պիտէր գըրած,

Որ ամէն օր զինքն կարդային `

Թէ ո ' նց եղաւ կամ ո ' նց գընաց:

 

Այս Խըտըրշան մանուկ գոված,

Աղէկ կըտրիճ անունն ելած,

Ոնց որ մըտաւ ի Մարզիվան,

Շուն չի մընաց որ զինքն չիխած:

 

Դեռ չէր խըմեր ի իւր ջըրէն,

՚Ւ ո ' չ էր նըստեր ուղուրդ ի հաց,

Բուխտան դըրին ի վրայ նորա `

Թէ « Խըտըրշան յիշոցք ասաց »:

 

Յոր տեղ որ կայր հանած վարած `

Լուք մէկ մէկի արին իմաց,

Ժողովեցան ազգըն Տաճկաց,

Ի վրայ եկին զինչ շուն կատղած:

 

Նայ Խըտըրշան ի վայր մընաց,

Յիշեց զեղբայրքն եւ խիստ իլաց.

Ասաց թէ « Վա ՜ յ ղարիպութեանս,

« Այս այլ ուր կայր ինձի պահած »:

 

Շատ աղաչեց զայն Տաճկընին `

Թէ « Թողէ ' ք զիս պահ մի ձեռաց.

« Խիստ ճանփուհերեր եմ դադրած,

« Դեռ եմ եկեր հեռու տեղաց »:

 

Երկու վընաս մարդ կայր ի հոն,

Այն երկուքն այլ առաջ եկին `

Մէկ մուխթասիպ աչից ելած,

Մէկ չարագործ աստուածուրաց:

 

Նայ երկուքն այլ առաջ եկին,

Մերկիկ արին ու գըլխիբաց,

Առին տարան ի դատաստան `

Երկու ձեռկունքն յետին կապած:

 

Թուր ու դանակ ամէն քաշած `

Լուք ամէն հետ բուլք ի բուլաց,

Կու կանչէին ամէն դիհաց `

Թէ « Խըտըրշան յիշոցք ասաց »:

 

Երբ դատաւորըն նայեցաւ

Եւ իւր յամէն աչքըն վախեաց `

Ասաց թէ « Ծուռ բան էք արեր.

« Դուք մի ' վախեր ի պարոնտաց:

 

« Այդ մարդըն խեւ է կամ հարբած,

« Կամ անօրէն կընկան դեղած.

« Զսայ պահեցէք օր մի քանի,

« Միթէ գայ խելքն ի վրայ գըլխաց »:

 

Նայ Խըտըրշան զբերանն իբաց,

Բան մի քանի այլ նա ասաց `

Թէ « Ո ' չ խեւ եմ եւ ո ' չ հարբած,

« ՚Ւ ոչ անօրէն կընկան դեղած »:

 

Լուք դատաւորն զբերանն իբաց,

Բան մի քանի այլ նա ասաց.

« Տանք քեզ հազար կարմիր դեկան

« Եւ կապանի ոսկով կարած.

 

« Աղէկ տօլպանտ ` բարակ գործած,

« Եւ այլ պարգեւք ցեղք ի ցեղաց.

« Եկի ' դարձիր ի մեր հաւատս,

« Եւ ազատիս ի տանջանաց »:

 

Երբ Խըտըրշան զբերանն իբաց `

Բան մի քանի այլ նա ասաց.

« Եւ ես ունիմ կապայ կարած,

« Աղէկ տօլպանտ ոսկով գործած.

 

« Շատ մի դեկան կայ ինձ պահած,

« Աղէկ հալաւ գոյնս ի գունաց `

« Ամէն ի տուն ի վայր ձըգած.

Անոնք յիսնէ անտէր մընաց »:

 

Դատաւորին դըռնէն հանին,

Յօժար կամօք ի հետ գընաց.

Առին տարան ի յայն տեղին `

Ուր որ կըրակըն վառէին:

 

Մէկ շուն ծառայ մի կայր ի հոն,

Որ իւր անունն Դալալ կոչած `

Նա ճըվըրդեց զօղն անկըճէն,

Արիւնն ի վրայ յուսին գընաց:

 

Առին տարան ի յան տեղին `

Հոն որ կըրակըն վառէին `

Տարան ի հոն կանգնեցուցին

Զինքըն մերկիկ ու գըլխիբաց:

 

Երկու ձեռկունքն ի վեր վերուց,

Դէմ Աստուծոյ ինքըն իլաց,

Ասաց թէ « Տէ ՜ ր իմ եւ Աստուած,

« Դու զիս փըրկէ ի փորձանաց:

 

« Դու ողորմած ես եւ գըթած.

« Ես եմ տըղայ ի մէջ մեղաց.

« Տէ ՜ ր, արա ' ինձ ողորմութիւն `

« Յորժամ գայցես փառօք մեծաց »:

 

Ձայն մի եկաւ ի երկընուց `

Թէ « Զօրացի ՜ ր իմ քաջ գոված.

« Քեզ այն տեղիքն եմ պատրաստել `

« Որ ի մարդոյ սիրտ չէ անկած »:

 

Պեղծ Տաճկընին եկին յառաջ `

Թէ « Խըտըրշա ' յ մանուկ գոված,

« Արի ' եղիր դու մուսուրման `

« Թէ քո արեւն է քեզ պիտած »:

 

Դանըշմաներն աչից ելած

Եւ մոլնաներն չար կարդացած `

Ասեն. « Եկոյ զմատըդ վերուր,

« Կըրակըս քեզ համար վառած »:

 

Պեղծ դատաւորն հառաջ երեկ,

Քանի բան մի այլ նա ասաց.

« Ուսուցանեմք զամէն թուրէ `

« Զինչ որ մեզի է ուսուցած »:

 

Ասաց թէ « Ինձ հանց մի ասէք,

« Այդ ինձ թըւի քան զշուն դեղած.

« Հոգոյս չունի ' ք իշխանութիւն,

« Ահա մարմինս հատիր կանգնած:

 

« Ես դաւանիմ ըզՀայր Աստուած,

« Բանն ի Հօրէ յառաջ ծընած,

« Հոգին ` բըխումըն Հօր փառաց,

« ԶԱստուածածինն որ կոյս մընաց:

 

« Ես քրիստոնեայ եմ ի յազգաց,

« Ունիմ ըզխաչըն պարծանաց,

« Աւազանին շնորհք ունիմ,

« Զերդ ըզձեզ չեմ հոտած նեխած »:

 

Հընցկուն կըսկիծ բաներ ասաց `

Թէ « Դուք ու ձեր հաւատ կորած.

« Հընցկուն հաւատ ո՞վ է տեսեր

« Ի վրայ մարդոյ ճորով ձըգած »:

 

Իւրեանց մեծվորըն բարկացաւ,

Գաղտուկ եկաւ ի յետեւանց,

Փայտով իզարկ ի վրայ գըլխուն `

Ձեռուին չորցաւ ի յարմընկաց:

 

Բերին ձգեցին զսուրբն կըրակին,

Երկու ձեռկունք յետին կապած.

Զինչ որ պիւլպիւլն ի վրայ վարդին `

Կու շըրջմըրջէր կամաց կամաց:

 

Անանց լուսուն նա տիրացաւ,

ի մէջ կրակին որ նա դիմացաւ

Միթէ հօրէ նա չէ՞ր եղել,

Կամ ի մօրէ նա չէ՞ր ծըներ:

 

Տէրըն երետ համբերութիւն `

Ի մէջ կրակին որ նա գընաց.

Լոյսն ի վերան ճառագայթեաց,

Հաղորդ եղեւ մարտիրոսաց:

 

Մի ' մեղադրէք Մեծ Պարոնին,

Որ զայս սակաւ բաներս ասաց.

Ժամանիկիս դառնութենէն `

Միտքըն մոլոր ամէն դիհաց:

 

Այս Խըտըրշան եղեւ պատճառ,

Որ լոյս ծագեաց Հայոց ազգաց:

Ո ' վ որ ասէ ըզՀայր մեղան `

Նա զինքն օրհնէ Քրիստոս Աստուած: 1

1 Այս տաղն ունին m եւ x ձեռագրերը. m էջ 101 ա -109 ա, x 79-82 ( որ պակաս է ): Հմմտ. եւ Չամչեան, Գ. 516. « Ի թուին ՋՂ կատարեցաւ հրով ի Մարզուան այր ոմն Խըտրշայ անուն. այլ զսա դնեն ոմանք ի թուին ՊՂ »: Տաղիս հեղինակն է Մեծ Պտրոն, ինչպէս յայտնի կերպով յիշուած է էջ 382, տող 15: