ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

84.
ՊԱՏՈՒԱԿԱՆ ԿԱՄ ԱԶԻԶ ԿԻՆ ԱՐՓԱՅԵՑԻ
ՌՃԺԸ=1668-9

Կինս այս Պատուական ` էր ի Վայոց ձորոյ, ի գեղջէն Արբայ, դուստր Խաչկայ. եւ եղեւ խօսեցեալ ընդ ումեմն երիտասարդի Միրման կոչեցելոյ: Յաւուր միում անկաւ երիտասարդն ընդ նմա. որ եւ յղացեալ ` եւ ծնաւ որդի: Իսկ եւ իշխանն Նախչուանայ Մուրատ - խան - Սուլթան կամեցաւ ըմբռնել զերիտասարդն. եւ նա իմացեալ փախաւ եւ գնաց յԱրարատ ` ի Նորագաւիթ գիւղ: Եւ իշխանն առաքեալ տարաւ առ ինքն զկինն Ազիզ, քանզի այս էր անունն նորա, որ թարգմանի Պատուական:

Ասէ ցնա սուլթանն. « Դու ընդէ՞ր արարեր բոզութիւն, եւ ծնար շնութեամբ որդի »:

Ասէ կինն. « Ես ընդ ամուսնոյ իմոյ անկայ, եւ ի նմանէ ծնայ. եթէ ամուսնութիւնն մեղս իցեն, ապաքէն դուք ամենեքեան ամուսնացեալ էք »:

Ասէ իշխանն. « Մեք օրինօք եմք ամուսնացեալ ` եւ ո ' չ որպէս դու բոզութեամբ »:

Ասէ կինն. « Օրինօք ամուսինն մին լինի, եւ դուք բազումս առնուք. վասն որոյ ամենեքեան բոզ էք »:

Ասէ իշխանն բարկութեամբ. « Հա ՜ յ ղախպայ, դու ի պատերազմ մտեր ընդ իս. ինձ չէ ' ինչ փոյթ. այլ ե ' կ տաճկացի ' ր. ապա թէ ո ' չ ` չարաչար սպանից զքեզ »:

Ասէ կինն. « Բաւական էր ինձ մեղանչումն պոռնկութեամբ. իսկ թէ ուրանամ զհաւատս իմ, լինիմ ուրացօղ ` եւ բազում մեղաց պարտապան »:

Ասէ իշխանն. « Զայդ ասելով ո ' չ գոյ քեզ հնար զերծանելոյ ` բայց թէ ոչ գայցես ի հաւատս մեր »:

Ասէ Ազիզն. « Ուղիղ հաւատ եւ օրէնք այս որ ունիմ ես, այլ հաւատ ոչ գիտեմ »:

Հրաման ետ իշխանն դահճացն ` եւ ասէ. « Կապեցէ ' ք տոռ զմէջս դորա, եւ տարեալ կախեցէ ' ք ի մինարայէն, եւ սպառնացէ ' ք. եւ թէ ոչ ուրանայ, կտրէ ' ք զպարանն ` եւ արկէ ' ք ի վայր, զի անկեալ մեռցի »:

Եւ առեալ տանէին զնա կռփահարելով եւ հարկանելով. եւ հանին ի գլուխ մինարային արտաքոյ քաղաքին, կախեալ ` հարկանէին ծայրիւ թրոյն, եւ ասէին. « Սալաւաթ ասա ' Մահմատին, ահա մեռանիս »:

Ասէ կինն. « Յաւուր միում մեռանելոց եմ, բարւոք է փութով մեռանիմ իմով հաւատովս ` քան թէ ուրացութեամբ ` օտար հաւատով եւ չար անուամբ »:

Իբրեւ տեսին դահիճքն զհաստատ միտս նորա, հատին զպարանն, եւ անկաւ յերկիր Պատուականն այն կինն գովելի, եւ վախճանեցաւ: Եւ ժողովեցան Նախչուանայ մեծամեծ քրիստոնեայքն, եւ գնացին առ Սուլթանն, եւ խնդրեցին զերանելին թաղել. եւ առեալ տարան ի հասարակաց գերեզմանն, եւ թաղեցին մեծաւ պատուով ի ՌՃԺԸ թուին: 1

1 Սոյն վկայաբանութիւնն ունի միայն Զաքարիա սարկաւագ, տպ. Վղրշպտ. 1870, հատ. Բ. էջ 126-8, գլուխ ԿԱ, հետեւեալ վերնագրով. « Նահատակութիւն Պատուական կնոջ »: Հմմտ. նաեւ Սիսական, էջ 184, ուր նահատակութեան թուականը սխալմամբ նշանակուած է 1679, Զաքարիայից տասը տարի աւելի ուշ: