ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

85.
ԲԱՂՏԱՍԱՐ ԹՈԽԱԹՑԻ
ՌՃԻԱ=1672 յունիս 4 գշ.

Սուրբ եւ սիրելի վկայն Քրիստոսի մանուկն Բաղտասար էր ի մեծ քաղաքէն Հայոց Եւդոկիոյ, որ այժմ ասի Թօխաթ, որդի առն բարեպաշտի Հայ ազգաւ ` Փիրզատայ անուն: Եւ ի մեռանիլ հօրն ` մնաց Բաղտասարն որբ հանդերձ մեծագոյն եղբարբն Անտոնիւ. որոյ տուեալ զեղբայրն իւր զԲաղտասարն յայր ոմն կօշկար ` ուսուցանել նմա զարուեստն: Եւ ուսթային առեալ զԲաղտասարն եւ երթայ ի Զմիւռին, քաղաք Լիկէացւոց ` առ ի գործել զգործ արուեստին: Եւ անդէն թողեալ զԲաղտասարն միայն եւ ինքն երթայ ի Կոստանդնուպօլիս: Իսկ հարկահանքն, որք առնուին զհարկն ` տեսեալ զԲաղտասարն պահանջէին զհարկս ` այսինքն զխարաճն: Իսկ նա զի ոչ ունէր ինչս որ տայր նոցա ` վասն որոյ կալեալ եդին ի կոճեղս եւ շատ ողոքելով եւ բռնադատելով պատրեցին զմանուկն Բաղտասար եւ յոչ կամաց թլփատեալ ` անուանեցին Դաւուդ: Եւ էր յայնժամ ԺԳ ամաց. եւ զայն իբրեւ զսլաք հարաւ ի սիրտ մանկանն: Եւ հանապազ խղճմտանք իւր նեղէր զնա, եւ վարանեալ աւաղէր, եւ վա ՜ յ եւ եղո ՜ ւկ կարդայր, եւ փղձկեալ սրտիւ հեծէր, եւ տրտմութիւն սրտին ո ' չ փարատիւր: Այնուհետեւ յուսացաւ յայն որ լուծիչն է տարակուսանաց, եւ ելեալ ի Զմիւռնոյ ` դիմեաց յարեւելս ի քաղաքն իւր Եւդոկիա, եւ պատմեաց եղբարցն զչար գործն իւր:

Եւ եղբարք նորա խրատեցին զնա եւ յուսով հաստատեցին գնալ ի վերին աշխարհն Հայոց եւ անդ համարձակ պաշտել զՔրիստոս Աստուած: Իսկ նա ելեալ մեծաւ տրտմութեամբ եւ գնաց յԱրարատեան գաւառն: Եւ մտեալ ի Վաղարշապատ ` երկիր եպագ ի տեղի իջման Միածնին եւ շրջէր յամենայն վանորայսն Հայոց, որպէս զՎահան Գողթնացի, երկիրպագանէր սուրբ տեղեացն եւ յոգւոց հանելով ` խնդրէր զներումն մեղաց իւրոց:

Եւ գնացեալ աշակերտեցաւ ումեմն վարդապետի. եւ ուսեալ զՍաղմոսն եւ զՇարականն եւ կացեալ առ նա Է ամ եւ վախճանեալ վարդապետն նորա: Իսկ Բաղտասարն շրջեալ աստ եւ անդ երկու ամ, բայց տրտմութիւն սրտին ունէր եւ միշտ ցանկայր հասանիլ մարտիրոսութեան եւ նովաւ լնուլ զիղձս ցանկութեանն, եւ փափագէր բարի մահուամբ ելանել յաշխարհէս:

Եւ գնացեալ յԵրեւան քաղաք եւ յարեցաւ ընդ ումեմն համարուեստի եւ գործէր խոնարհութեամբ: Արդ ` այս իր յայտնի եղեւ ուրումն Տաճկի Արզրումցւոյ ի ձեռն ումեմն Հայի Թօխաթցւոյ: Եւ գիտացեալ թէ երբեմն տաճկացեալ է եւ աստ քրիստոնէութեամբ կեայ, եւ զի ի մէջ Հայոց էր ` ոչինչ կարաց յայտնել. այլ մթերեալ ի սրտի իւրում զթոյնս դառնութեանն ` կամէր թափել ի վերայ մանկանն. ուստի պատրեալ զնա համաշխարհիկ զինքն անուանելով ` ասէ. « Եկ երթիցուք աշխարհն մեր »: Իսկ երանելի մանուկն Բաղտասար ելեալ եկն ընդ նմա մինչեւ ցԱրզրում, ոչինչ գիտելով զնենգութենէ նորուն: Եւ գնացեալ Տաճիկն այն առ դուքսն ` ասէ. « Է ' աստ այր մի ` որ երբեմն Տաճիկ լեալ է եւ այժմ քրիստոնեայ է եղեալ »: Եւ զայս ազդ առնեն նմա համարուեստքն իւր եւ քաղաքացիք եւ ասեն. « Ե ' լ եւ գնա ' աստի, զի մի ' վնասեսցիս »:

Իսկ բարի պատանին Բաղտասար ասէ. « Ես պատրաստ եմ ի մեռանիլ վասն անուանն Քրիստոսի եւ ի սպանմանէ ո ' չ երկնչիմ »:

Եւ գնացեալ յեկեղեցին յաւուր մեծահրաշի կիրակէին ` հաղորդեցաւ մարմնոյ եւ արեանն Քրիստոսի եւ պատրաստեցաւ ի մեռանիլ:

Եւ դուքսն առաքեաց զինուորս, որք եկեալ հարցին ցնա, եւ նա զուղիղն խոստովան եղեւ թէ « Ես քրիստոնեայ եմ »: Եւ նոքա կապեցին զնա եւ տարան առ դուքսն: Եւ հարցեալ նմա խստութեամբ եւ սպառնալեօք ` իսկ սուրբն պայծառ դիմօք եւ հաստատուն հաւատով դաւանեաց զՔրիստոս Աստուած:

Եւ հրամայեաց արկանել զնա ի բանտ եւ պնդել զոտսն ի կոճեղս եւ ծանր շղթայ ի պարանոցն եւ յամենայն աւուր առաքէր հարցանել թէ ուրանա՞յ զՔրիստոս: Իսկ նա իբրեւ զվէմ անդամանդեայ անշարժ կայր ի հաւատս Քրիստոսի, եւ տային նմա կերակուր եւ նա ո ' չ առնոյր:

Եւ ոմոնք տային նմա խրատ թէ « Ժամանակ ինչ անսա ' դոցա եւ զերծի ' ր ի մահուանէ եւ ե ' րթ յայլ աշխարհ եւ պահեա ' զհաւատս քո »:

Եւ սուրբն ասէ. « Այդ խրատդ կորուստ հոգւոյ իմոյ է եւ ոչ օգուտ »:

Եւ յետ չորից աւուրց ի ձեռն հաւատարմաց խնդրեաց հաղորդութիւն: Եւ քահանայ մի Յակոբ անուն գնացեալ գաղտ հաղորդեաց զնա: Եւ յելանել երիցուն ` եկն հրաման ի փաշայէն Ուսուփայ ` կոչել զնա առաջի իւր: Եւ կացեալ սուրբն ի ներքոյ ապարանից իշխանին եւ իշխանն անկեալ ի վերայ պատշգամին ` հարցանէր. « Զքեզ ո՞ բռնադատեաց լինիլ Տաճիկ որ այժմ քրիստոնեայ եղեր »: Պատասխանի ետ սուրբն եւ ասէ. « Ես փոքր գոլով ` տհաս եւ անվարժ ` պատրեցայ ի ձէնջ եւ արդ զհաւատս իմ պահեմ »: Ասէ ամիրայն. « Տա ' ց քեզ մեծութիւնս եւ փառս, եւ դու հաւատա ' օրինաց մերոց եւ լե ' ր մահմետական »:

Ասէ սուրբն. « Ես զհաւատս իմ պահեմ եւ հաստատուն ունիմ զսա. եւ դու զոր ինչ կամիս ` արա ' ընդ իս »:

Ասէ փաշայն. « Զի՞նչ պակասութիւն գտեր օրինաց մերոց »:

Ասէ սուրբն, եթէ « Պակասութիւն ո ' չ գտի, սակայն թէ բարի եւ թէ չար ` ինձ ո ' չ է պիտոյ »:

Իսկ իշխանն խօսի ընդ խորհրդակցին եւ ասէ. « Զի՞նչ օգտի ոք խօսելով ընդ նա »: Եւ հրամայեաց զօրականացն հրով այրել զսուրբն: Բայց օրինադիրքն ոչ կամեցան եւ հրամայեցին գլխատել զսուրբն: Եւ կապեալ զձեռսն յետս ` երեք դահիճք տանէին: Մինն աղաղակէր ձայնիւ. « Եթէ ոք օրինաց մերոց ո ' չ հաւանի ` այսպէս մահացուցանեմք, որպէս զմուրթատս այս »: Իսկ երկուքն ողոքելով խրատ տային հաւանիլ օրինաց իւրեանց եւ զերծանիլ ի մահուանէ եւ լինիլ փառաւոր քան զբազումս:

Իսկ երանելի նահատակն ոչ լուաւ նոցա, այլ ի բերան առեալ զՍաղմոսն եւ ասէր. « Երթալով երթային եւ լա '…:

Եւ հանեալ արտաքս ի քաղաքէն ի դուռն Կանայ. բայց ինքեանք ո ' չ սպանին, զի մի ' արենապարտք լիցին. այլ կալեալ այր մի Սեբաստացի Ղումրի անուն ` ետուն սուրն ի ձեռն նորա, զի սպանցէ: Իսկ նա լայր եւ աղաղակէր եւ ոչ կամէր: Իսկ անօրէնքն հարկանէին զնա քարիւ եւ փայտիւ թէ « Հա ' ր եւ սպա ' ն զդա »: Իսկ սուրբն ասէր. « Հա ' ր եղբայր եւ մի ' երկնչիր, զի դու անպարտ ես յարենէ իմմէ »: Եւ նա դողալով եհար երեք անգամ եւ անկաւ սուրբն յերկիր: Բայց ոչ գծեաց ի նա սուրն, այլ թիւրեալ կրկնեցաւ: Եւ ապա Տաճիկ մի եհատ զգլուխ սրբոյն: Եւ այնպէս կատարեցաւ ի Քրիստոս, եւ մնաց մարմինն մինչեւ ցերեկոյ:

Եւ հրամայեաց փաշայն հանել արտաքս ի քաղաքէն եւ արկանել շանց եւ բազում արք պահեցին զնա: Եւ ի գիշերին յայմիկ տեսին բազմութիւնք արանց, զի տեղին ուր հեղաւ արիւն սրբոյն ` լոյս տարածիւր ` որպէս զաստեղս պաղպաջունս:

Եւ ի վաղիւն ժողովեալ քրիստոնեայքն ` բազում արծաթ ետուն իշխանին, եւ զքարինս եւ զհողս ժողովեալ, ուր հեղաւ սուրբ արիւնն ` ընդ սուրբ մարմնոյն եդին ի ներքոյ որմոյ եկեղեցւոյն բազում քահանայիւք: Եւ մինչ չեւ էր մտեալ արեգակն ` տեսին ամենայն բազմութիւն քաղաքին ` քրիստոնեայք եւ Տաճիկք վերակացուք գործոց. զի ի պարզոյ լոյս բոլոր եւ գնդաձեւ իջեալ յերկնից եւ հարեալ զեկեղեցեաւն ` ցնդաւ ընդ հանգստարան սրբոյն: Եւ լուր եղեւ ի քաղաքին, մինչ զի իշխանն եւս լուեալ զպայծառութիւն լուսոյն: Եւ այսպէս Աստուած փառաւորեաց զսուրբ վկայն իւր Բաղտասար:

Կատարեցաւ բարեյաղթ նահատակն Քրիստոսի ի Թէոդուպօլիս քաղաք ի թագաւորութեանն Տաճկաց սուլտան Մահմետի որդւոյ Իպրահիմի եւ ի կաթուղիկոսութեանն սուրբ Էջմիածնի տեառն Յակոբայ Ջուղայեցւոյ, ՌՃԻԱ թուին, յունիսի Դ, ի վեց ժամու աւուրն, երեքշաբաթի, ի տօնի սրբոց Գայիանանցն: 1

 

Պատանիս այս Բաղդասար էր յԵւդոկիա քաղաքէ ` որ այժմ ասի Թուխաթ: Ազգաւ հայ. եւ էր քրիստոնեայ ծնողաց զաւակ: Գոյր սոցա դրացի մի տաճիկ, արուեստիւ կօշկակար. եւ ետուն զԲաղդասարն նմա աշակերտ: Եւ առեալ տաճիկն զԲաղդասարն ` եւ գնաց ի Զմիւռին. եւ անդ վաստակէին զարուեստն իւրեանց:

Եւ յաւուր միում ելեալ ուսթայն գնաց ի գործ ինչ, եւ յամեցաւ: Եւ եկին հարկահանքն ` որք յօտարաց առնուն, եւ ասի սա խարաճ, եւ ասեն ցԲաղդասար. « Տո ' ւր զխարաճն »:

Ասէ Բաղդասարն. « Թոյլ տո ' ւք ` զի գայցէ ուսուցիչն իմ, եւ տացէ զոր ինչ խնդրէք »: Իսկ նոքա ոչ ներեցին, այլ առեալ տարին առ հարկապետն:

Եւ ասէ հարկապետն. « Ընդէ՞ր ոչ տաս զխարաճն քո »:

Ասէ երանելի պատանին. « Ասացի, ներեցէ ' ք մինչ գայցէ ուստայն իմ, եւ նա տացէ »:

Ասէ հարկապետն. « Ե ' կ տաճկացի ' ր, եւ մեք թողումք զխարաճն քո. այլ եւ յաւելումք տալ քեզ դրամս բազումս »:

Ասէ Բաղդասարն. « Վասն հինգ մարջլի զհաւատն իմ ո ' չ թողում »:

Եւ ապա անօրէնքն կալեալ անմեղ մանուկն, արկեալ յերկիր, բռնութեամբ թլփատեցին, եւ ետուն ի շալակ համալի, եւ տարեալ արկին ի խանութն իւրեանց: Եւ եկեալ ուսթայն ` ետես զաշակերտն իւր ա ' յնպէս վիրաւորեալ, բարկութեամբ ելեալ գնաց առ խարաճչին, կագէր եւ հայհոյէր զնոսա ` ասելով. « Միթէ անօրէնութեամբ ուրացուցանելն օրէ՞նք ինչ են »: Եւ հրամայեաց հարկապետն ` հանել զնա արտաքս:

Եւ գնացեալ ի խանութն իւր, եւ ամենայն օր տեսանէր, զի լայր մանուկն, եւ կայր տրտմութեամբ: Ապա ասէ վարպետն ցաշակերտն իւր. « Որդեա ' կ իմ Բաղդասար, ահա յայտնի եղեւ եւ վասն քո. վասնորոյ ոչ կարես կալ աստէն քրիստոնէութեամբ. արի ' եւ գնա ' առ ծնօղսն քո, եւ անդ որպէս կամիս ` այնպէս կա ' ց »: Եւ ետ նմա դրամս, եւ յանձնեաց զնա կարաւանապետին:

Եւ եկեալ առ ծնօղսն, եւ պատմեաց լալով: Եւ ծնօղքն ասացին. « Որդեա ' կ, ահա ամենեքեան իմացան զքէն, եւ դու ո ' չ կարես ծածկաբար պաշտել զհաւատս քո. ե ' րթ գնա ' դու յաշխարհն Հայոց ի սուրբ Էջմիածին եւ յամենայն վանորայքն, եւ անդ համարձակ պահեա ' զհաւատ. մի ' գուցէ աստ կալեալ զքեզ, վշտացուցանեն զքեզ »:

Իսկ երանելի մանուկն Բաղդասար ` որպէս երկիր բարի ` ընկալաւ զսերմն ուրախութեան, եւ ետ զպտուղն հազարաւոր. եւ առեալ զօրհնութիւնս ծնօղացն ` եւ թոշակ ինչ վասն պիտոյից ճանապարհին ` եւ ուղղեաց դէմս իւր գնալ յԱրարատ:

Եւ ելեալ լալով եւ խնդութեամբ գնաց եւ եհաս ի սուրբ Էջմիածին. եւ յամենայն վանորայս շրջագայեալ ` որպէս Վահան Գողթնացին, եւ ապա գտեալ վարդապետ մի Զաքարիա անուն, աշակերտեցալ նմա, եւ ուսաւ Սաղմոսն եւ ի բերան ունէր:

Եւ եղեւ ի մեռանել վարդապետին եւ գնացեալ նորա յԵրեւան քաղաք, եւ յարեցաւ առ ոմն քրիստոնեայ համարուեստ իւր, եւ կայր անդէն միամտութեամբ: Իսկ չարն սատանայ յարոյց ոմն տաճիկ ի վերայ նորա. եւ եկեալ առ երանելին ` ասէ. « Ես եմ Թուխաթեցի, եւ ծնօղք քո բազում աղաչեցին ինձ ասելով, թէ « Վասն Աստուծոյ ` յորժամ գնաս յԵրեւան, զմեր տղայն որոնեա ', ուր եւ իցէ գտեալ ` ընդ քեզ բերցես ». եւ շրջեցայ յամենայն վանորայս. եւ ահա աստ գտի զքեզ. ե ' կ ` զի երթիցուք »:

Իսկ միամիտ պատանին Բաղդասար զնենգութիւն նորա ոչ իմացաւ. այլ եւ զգութն ծնօղաց անկաւ ի միտն, եւ պատրաստեցաւ ի գնալ:

Ասէ տաճիկն. « Թէ գոյ քեզ դրամ ` տո ' ւր ի փոխ, զի տաց զմաքսն իմ. եւ գնամք յԱրզրում. անդ վաճառեցից ապրիշումս ` եւ տաց զփողն քո »:

Եւ անմեղ մանուկն հանեալ ետ միամտութեամբ ` զոր ինչ ունէր. եւ ելեալ ընդ կարաւանի, եւ գնացեալ հասին ի Կարին: Եւ ետես Բաղդասար զոմն տաճիկ ` մերձակայ դրկից հօր իւրոյ ` եւ համարուեստ ինքեան. որ ի տեսանելն զմիմեանս ` խնդացին յոյժ: Եւ ասէ տաճիկն. « Ես կամէի գալ յԵրեւան վասն քո ըստ խնդրոյ ծնօղաց քոց. եւ որովհետեւ աստ եկիր, ի միասին գործեսցուք եւ ի միասին գնասցուք »: Եւ կային սիրով, եւ գործէին զարուեստն:

Իսկ անիծեալ տաճիկն ` որ պատրանօք եհան զնա ` եւ եբեր յԱրզրում, իբրեւ ետես ` թէ մնաց աստ, եւ ոչ կամի գնալ ընդ ինքեան, զչարեցաւ: Եւ վասն դրամին ` զոր էառ, վարանէր թէ զիա՞րդ ուրասցի:

Յաւուր միում գիտաց ` թէ ընկեր նորա գնացեալ է ի գիւղ ` բերել զպիտոյս իւրեանց. գնացեալ առ փաշայն, եւ մատնեաց զերանելի մանուկն Բաղդասար, եւ ասէ. « Տաճկի որդի մի ի Թուխաթոյ ` գնացեալ յԵրեւան ` առնէր հայութիւն. եւ առեալ բերի մինչեւ ցաստ. աստ եւս առնէ հայութիւն »:

Եւ փաշայն եդ ընդ նմա երկու զօրականս ` եւ ասէ. « Գնացեալ բերէ ' ք զնա »:

Իսկ անիծեալն այն անկեալ առաջ եւ զօրականքն զկնի, եւ յորժամ մերձ եղեն ` ուր էր մանուկն, եւ պիղծն այն կացեալ ի բացեայ, եւ մատամբ եցոյց զկրպակն ` եւ ասէ. « Ա ' յն է բնակութիւն նորա ». քանզի անիծեալն այն երկնչէր յընկերէ նորա:

եւ տեսեալ զնա զօրականքն ` ասեն. « Դո՞ւ ես Թուխաթեցի Բաղդասարն »:

Ասէ պատանին. « Այո ', ես եմ »:

Ասեն զօրականքն. « Արի ' զի խնդրէ զքեզ փաշայն »:

Իսկ պարկեշտ մանուկն գիտաց ` զի պիղծն այն վասն դրամին իւրոյ մատնեաց զնա. եւ ելեալ ի խանութէն ` ետ բանալին ի միւս խանութպանն ` եւ ասէ. « Յորժամ ընկերն իմ գայցէ, տո ' ւք զբանալիդ ի նա »: Եւ ինքն ելեալ խնդութեամբ գնաց ընդ զօրականսն. եւ եմուտ առ փաշայն, եւ ետ ողջոյն:

Ասէ փաշայն. « Դու ի մեր աշխարհին տաճիկ ես եղեր. եւ գնացեալ ես յԱճմստան ` դարձեալ ես քրիստոնեայ. արդ դարձեալ դարձի ' ր ի տաճկութիւն, եւ ես կարգեմ զքեզ զօրագլուխ »:

Ասէ մանուկն. « Ես քրիստոնէից ծնունդ եմ, եւ սնեալ եմ քրիստոսական հաւատովն, եւ բնաւ ո ' չ գիտեմ տաճկութիւն »:

Ասէ փաշայն. « Զայդ ` զոր ինչ եւ ասես սուտ խօսիս: Դու մի ' զոք յոյս եւ ապաւէն առնուլ, այլ ե ' կ ի ճշմարիտ հաւատս մեր. եւ թէ ո ' չ գաս, չարաչար մեռանիս »:

Ասէ Բաղդասարն. « Ես զհաւատս իմ ո ' չ թողում. եւ դու զոր ինչ առնելոց ես ընդ իս ` արա :

Եւ հրամայեաց իշխանն տանել զնա ի բանտ ` եւ դնել զոտսն ի կոճեղս ` որ է թօմրուղ: Եւ ապա եկեալ տաճիկ ընկեր նորա, եւ տեղեկացաւ ` թէ եկեալ տարին առ փաշայն. եւ գիտաց ` որ վասն հաւատոյն են տարեալ. եւ գնացեալ առ իշխանն ` աղաչէր ` զի թողցէ զնա. եւ ասէ. « Թոյլ տո ' ւր դմա երթալ ի դժոխս. զի՞նչ օգուտ է թուրքութիւն դորա մեզ »: Զայս ասէր ` թերեւս զերծուցեալ փախուսցէ զնա գնալ յԵրեւան: Եւ ոչ լուան նմա, այլ անարգանօք սաստեցին նմա: Եւ գնացեալ ի բանտն, եւ անկաւ զերեսօք նորա, լայր եւ ասէր. « Վա ՜ յ որդեա ' կ, լաւ էր թէ չէի տեսեալ զքեզ, քան թէ տեսի ի տառապանս »:

Եւ ասէ ցնա երանելին Բաղդասար. « Աղաչեմ զքեզ, ո ' ւստայ, վասն Աստուծոյ եւ քո որդւոյ արեւուն ` բե ' ր ինձ երէց մի, զի հաղորդեսցէ զիս. գիտեմ ` զի ոչ թողուն զիս կենդանի »:

Եւ ելեալ Թուրքն գնաց եգիտ երէց մի Յակոբ անուն, որ երբեմն լեալ էր մաքսապետ. որ եկեալ հաղորդեաց, եւ զգուշացոյց մի ' երկնչել ի մահուանէ: Եւ ի վաղիւն հանեալ ի բանտէն ` կացուցին առաջի իշխանին:

Եհարց իշխանն, թէ « Ի խելս եկի՞ր, թէ դեռ եւս կաս ի խելագարութեան »:

Ասէ Բաղդասարն. « Ես ի բնէ խելօք էի. բայց թէ լսեմ քեզ, յայնժամ խելագարիմ »:

Յայնժամ սրտմտեալ իշխանն ` ասէ. « Դու ոչ ընկալար զբանս իմ, զի ես զքեզ մեծացուցանել կամէի, եւ դու զայն անարգեցեր »:

Ասէ մանուկն. « Ես վաղուրեմն ասացի, թէ արա ' զոր ինչ կարօղ ես, զի ահա կամ պատրաստ »:

Եւ բարկացեալ իշխանն ` հրամայեաց Տաճկաց հանել զնա արտաքոյ քաղաքին ` եւ սպանանել: Եւ առեալ տանէին զնա. եւ ի ճանապարհին հարկանէին եւ կռփահարէին, թքանէին: Իսկ նա գնայր սաղմոսելով, եւ ասէր. « Երանի ' ամենեցուն ` որ երկնչին ի Տեառնէ, եւ գնան ի ճանապարհս նորա »: Եւ առեալ տարին ի բլուրն ` որ ասի Սուրբ Նշան, եւ անդ հատին զգլուխ սրբոյն:

Եւ քրիստոնեայքն հրամանաւ իշխանին վեր առեալ զպատուական մարմին սրբոյն գլխովն ` եւ արիւնաշաղախ հողն ` եւ տարեալ ի հասարակաց գերեզմանն ` ի հարաւակողմն եկեղեցւոյն ի ներքոյ որմոյն հանգուցին զսուրբն: Եւ էր ժամն ութ աւուրն, եւ պայծառ արեգակ: Եւ ահա գունդ մի բոլոր ` որպէս հուր վառեալ ` պատառելով էջ յերկնից, եւ հարաւ յեկեղեցին, եւ ցնդեալ ի վերայ գերեզմանի սրբոյն: Եւ տեսեալ զայն բազում Տաճկաց, եւ երկմտեցան ի հաւատոցն: Իսկ իմ գոլով անդ ամ մի, բայց ի ժամ նահատակութեան սրբոյն ոչ պատահեցայ. այլ ի վաղիւն հարցի ցԹուրք ընկեր նորա. եւ նա պատմեաց զամենայն ի ծննդենէն մինչեւ ի նահատակութիւնն. եւ ես գրեցի որպէս լուայ:

Կատարեցաւ սուրբն Բաղդասար ի թուին ՌՃԺԳ, յաւուր տօնի սրբոց Հռիփսիմեանց: 2

1 Այս վկայաբանութիւնն ունի միայն z ձեռագիրը ` մարերի ԻԸ = յունիս 4, Մետրոփանոս Հայրապետից յետոյ. վերնագիրն է « Յայսմաւուր վկայաբանութի սրբոյն Բաղտասարայ նոր վկային քի »:

Նոյն վկայաբանութեան մի այլ անկախ խմբագրութիւնն է յաջորդը ` որը իւր պարունակած մի խումբ մանրամասնութեանց համար կը դնենք ստորեւ:

2 Յիշեալ խմբագրութիւնը որ նախորդից բոլորովին անկախ է երեւում, ունի Զաքարիա սարկաւագ, Բ. էջ. 120: