85.
ԲԱՂՏԱՍԱՐ
ԹՈԽԱԹՑԻ
†
ՌՃԻԱ=1672
յունիս
4
գշ.
Սուրբ
եւ
սիրելի
վկայն
Քրիստոսի
մանուկն
Բաղտասար
էր
ի
մեծ
քաղաքէն
Հայոց
Եւդոկիոյ,
որ
այժմ
ասի
Թօխաթ,
որդի
առն
բարեպաշտի
Հայ
ազգաւ
`
Փիրզատայ
անուն:
Եւ
ի
մեռանիլ
հօրն
`
մնաց
Բաղտասարն
որբ
հանդերձ
մեծագոյն
եղբարբն
Անտոնիւ.
որոյ
տուեալ
զեղբայրն
իւր
զԲաղտասարն
յայր
ոմն
կօշկար
`
ուսուցանել
նմա
զարուեստն:
Եւ
ուսթային
առեալ
զԲաղտասարն
եւ
երթայ
ի
Զմիւռին,
քաղաք
Լիկէացւոց
`
առ
ի
գործել
զգործ
արուեստին:
Եւ
անդէն
թողեալ
զԲաղտասարն
միայն
եւ
ինքն
երթայ
ի
Կոստանդնուպօլիս:
Իսկ
հարկահանքն,
որք
առնուին
զհարկն
`
տեսեալ
զԲաղտասարն
պահանջէին
զհարկս
`
այսինքն
զխարաճն:
Իսկ
նա
զի
ոչ
ունէր
ինչս
որ
տայր
նոցա
`
վասն
որոյ
կալեալ
եդին
ի
կոճեղս
եւ
շատ
ողոքելով
եւ
բռնադատելով
պատրեցին
զմանուկն
Բաղտասար
եւ
յոչ
կամաց
թլփատեալ
`
անուանեցին
Դաւուդ:
Եւ
էր
յայնժամ
ԺԳ
ամաց.
եւ
զայն
իբրեւ
զսլաք
հարաւ
ի
սիրտ
մանկանն:
Եւ
հանապազ
խղճմտանք
իւր
նեղէր
զնա,
եւ
վարանեալ
աւաղէր,
եւ
վա
՜
յ
եւ
եղո
՜
ւկ
կարդայր,
եւ
փղձկեալ
սրտիւ
հեծէր,
եւ
տրտմութիւն
սրտին
ո
'
չ
փարատիւր:
Այնուհետեւ
յուսացաւ
յայն
որ
լուծիչն
է
տարակուսանաց,
եւ
ելեալ
ի
Զմիւռնոյ
`
դիմեաց
յարեւելս
ի
քաղաքն
իւր
Եւդոկիա,
եւ
պատմեաց
եղբարցն
զչար
գործն
իւր:
Եւ
եղբարք
նորա
խրատեցին
զնա
եւ
յուսով
հաստատեցին
գնալ
ի
վերին
աշխարհն
Հայոց
եւ
անդ
համարձակ
պաշտել
զՔրիստոս
Աստուած:
Իսկ
նա
ելեալ
մեծաւ
տրտմութեամբ
եւ
գնաց
յԱրարատեան
գաւառն:
Եւ
մտեալ
ի
Վաղարշապատ
`
երկիր
եպագ
ի
տեղի
իջման
Միածնին
եւ
շրջէր
յամենայն
վանորայսն
Հայոց,
որպէս
զՎահան
Գողթնացի,
երկիրպագանէր
սուրբ
տեղեացն
եւ
յոգւոց
հանելով
`
խնդրէր
զներումն
մեղաց
իւրոց:
Եւ
գնացեալ
աշակերտեցաւ
ումեմն
վարդապետի.
եւ
ուսեալ
զՍաղմոսն
եւ
զՇարականն
եւ
կացեալ
առ
նա
Է
ամ
եւ
վախճանեալ
վարդապետն
նորա:
Իսկ
Բաղտասարն
շրջեալ
աստ
եւ
անդ
երկու
ամ,
բայց
տրտմութիւն
սրտին
ունէր
եւ
միշտ
ցանկայր
հասանիլ
մարտիրոսութեան
եւ
նովաւ
լնուլ
զիղձս
ցանկութեանն,
եւ
փափագէր
բարի
մահուամբ
ելանել
յաշխարհէս:
Եւ
գնացեալ
յԵրեւան
քաղաք
եւ
յարեցաւ
ընդ
ումեմն
համարուեստի
եւ
գործէր
խոնարհութեամբ:
Արդ
`
այս
իր
յայտնի
եղեւ
ուրումն
Տաճկի
Արզրումցւոյ
ի
ձեռն
ումեմն
Հայի
Թօխաթցւոյ:
Եւ
գիտացեալ
թէ
երբեմն
տաճկացեալ
է
եւ
աստ
քրիստոնէութեամբ
կեայ,
եւ
զի
ի
մէջ
Հայոց
էր
`
ոչինչ
կարաց
յայտնել.
այլ
մթերեալ
ի
սրտի
իւրում
զթոյնս
դառնութեանն
`
կամէր
թափել
ի
վերայ
մանկանն.
ուստի
պատրեալ
զնա
համաշխարհիկ
զինքն
անուանելով
`
ասէ.
«
Եկ
երթիցուք
աշխարհն
մեր
»:
Իսկ
երանելի
մանուկն
Բաղտասար
ելեալ
եկն
ընդ
նմա
մինչեւ
ցԱրզրում,
ոչինչ
գիտելով
զնենգութենէ
նորուն:
Եւ
գնացեալ
Տաճիկն
այն
առ
դուքսն
`
ասէ.
«
Է
'
աստ
այր
մի
`
որ
երբեմն
Տաճիկ
լեալ
է
եւ
այժմ
քրիստոնեայ
է
եղեալ
»:
Եւ
զայս
ազդ
առնեն
նմա
համարուեստքն
իւր
եւ
քաղաքացիք
եւ
ասեն.
«
Ե
'
լ
եւ
գնա
'
աստի,
զի
մի
'
վնասեսցիս
»:
Իսկ
բարի
պատանին
Բաղտասար
ասէ.
«
Ես
պատրաստ
եմ
ի
մեռանիլ
վասն
անուանն
Քրիստոսի
եւ
ի
սպանմանէ
ո
'
չ
երկնչիմ
»:
Եւ
գնացեալ
յեկեղեցին
յաւուր
մեծահրաշի
կիրակէին
`
հաղորդեցաւ
մարմնոյ
եւ
արեանն
Քրիստոսի
եւ
պատրաստեցաւ
ի
մեռանիլ:
Եւ
դուքսն
առաքեաց
զինուորս,
որք
եկեալ
հարցին
ցնա,
եւ
նա
զուղիղն
խոստովան
եղեւ
թէ
«
Ես
քրիստոնեայ
եմ
»:
Եւ
նոքա
կապեցին
զնա
եւ
տարան
առ
դուքսն:
Եւ
հարցեալ
նմա
խստութեամբ
եւ
սպառնալեօք
`
իսկ
սուրբն
պայծառ
դիմօք
եւ
հաստատուն
հաւատով
դաւանեաց
զՔրիստոս
Աստուած:
Եւ
հրամայեաց
արկանել
զնա
ի
բանտ
եւ
պնդել
զոտսն
ի
կոճեղս
եւ
ծանր
շղթայ
ի
պարանոցն
եւ
յամենայն
աւուր
առաքէր
հարցանել
թէ
ուրանա՞յ
զՔրիստոս:
Իսկ
նա
իբրեւ
զվէմ
անդամանդեայ
անշարժ
կայր
ի
հաւատս
Քրիստոսի,
եւ
տային
նմա
կերակուր
եւ
նա
ո
'
չ
առնոյր:
Եւ
ոմոնք
տային
նմա
խրատ
թէ
«
Ժամանակ
ինչ
անսա
'
դոցա
եւ
զերծի
'
ր
ի
մահուանէ
եւ
ե
'
րթ
յայլ
աշխարհ
եւ
պահեա
'
զհաւատս
քո
»:
Եւ
սուրբն
ասէ.
«
Այդ
խրատդ
կորուստ
հոգւոյ
իմոյ
է
եւ
ոչ
օգուտ
»:
Եւ
յետ
չորից
աւուրց
ի
ձեռն
հաւատարմաց
խնդրեաց
հաղորդութիւն:
Եւ
քահանայ
մի
Յակոբ
անուն
գնացեալ
գաղտ
հաղորդեաց
զնա:
Եւ
յելանել
երիցուն
`
եկն
հրաման
ի
փաշայէն
Ուսուփայ
`
կոչել
զնա
առաջի
իւր:
Եւ
կացեալ
սուրբն
ի
ներքոյ
ապարանից
իշխանին
եւ
իշխանն
անկեալ
ի
վերայ
պատշգամին
`
հարցանէր.
«
Զքեզ
ո՞
բռնադատեաց
լինիլ
Տաճիկ
որ
այժմ
քրիստոնեայ
եղեր
»:
Պատասխանի
ետ
սուրբն
եւ
ասէ.
«
Ես
փոքր
գոլով
`
տհաս
եւ
անվարժ
`
պատրեցայ
ի
ձէնջ
եւ
արդ
զհաւատս
իմ
պահեմ
»:
Ասէ
ամիրայն.
«
Տա
'
ց
քեզ
մեծութիւնս
եւ
փառս,
եւ
դու
հաւատա
'
օրինաց
մերոց
եւ
լե
'
ր
մահմետական
»:
Ասէ
սուրբն.
«
Ես
զհաւատս
իմ
պահեմ
եւ
հաստատուն
ունիմ
զսա.
եւ
դու
զոր
ինչ
կամիս
`
արա
'
ընդ
իս
»:
Ասէ
փաշայն.
«
Զի՞նչ
պակասութիւն
գտեր
օրինաց
մերոց
»:
Ասէ
սուրբն,
եթէ
«
Պակասութիւն
ո
'
չ
գտի,
սակայն
թէ
բարի
եւ
թէ
չար
`
ինձ
ո
'
չ
է
պիտոյ
»:
Իսկ
իշխանն
խօսի
ընդ
խորհրդակցին
եւ
ասէ.
«
Զի՞նչ
օգտի
ոք
խօսելով
ընդ
նա
»:
Եւ
հրամայեաց
զօրականացն
հրով
այրել
զսուրբն:
Բայց
օրինադիրքն
ոչ
կամեցան
եւ
հրամայեցին
գլխատել
զսուրբն:
Եւ
կապեալ
զձեռսն
յետս
`
երեք
դահիճք
տանէին:
Մինն
աղաղակէր
ձայնիւ.
«
Եթէ
ոք
օրինաց
մերոց
ո
'
չ
հաւանի
`
այսպէս
մահացուցանեմք,
որպէս
զմուրթատս
այս
»:
Իսկ
երկուքն
ողոքելով
խրատ
տային
հաւանիլ
օրինաց
իւրեանց
եւ
զերծանիլ
ի
մահուանէ
եւ
լինիլ
փառաւոր
քան
զբազումս:
Իսկ
երանելի
նահատակն
ոչ
լուաւ
նոցա,
այլ
ի
բերան
առեալ
զՍաղմոսն
եւ
ասէր.
«
Երթալով
երթային
եւ
լա
'…:
Եւ
հանեալ
արտաքս
ի
քաղաքէն
ի
դուռն
Կանայ.
բայց
ինքեանք
ո
'
չ
սպանին,
զի
մի
'
արենապարտք
լիցին.
այլ
կալեալ
այր
մի
Սեբաստացի
Ղումրի
անուն
`
ետուն
սուրն
ի
ձեռն
նորա,
զի
սպանցէ:
Իսկ
նա
լայր
եւ
աղաղակէր
եւ
ոչ
կամէր:
Իսկ
անօրէնքն
հարկանէին
զնա
քարիւ
եւ
փայտիւ
թէ
«
Հա
'
ր
եւ
սպա
'
ն
զդա
»:
Իսկ
սուրբն
ասէր.
«
Հա
'
ր
եղբայր
եւ
մի
'
երկնչիր,
զի
դու
անպարտ
ես
յարենէ
իմմէ
»:
Եւ
նա
դողալով
եհար
երեք
անգամ
եւ
անկաւ
սուրբն
յերկիր:
Բայց
ոչ
գծեաց
ի
նա
սուրն,
այլ
թիւրեալ
կրկնեցաւ:
Եւ
ապա
Տաճիկ
մի
եհատ
զգլուխ
սրբոյն:
Եւ
այնպէս
կատարեցաւ
ի
Քրիստոս,
եւ
մնաց
մարմինն
մինչեւ
ցերեկոյ:
Եւ
հրամայեաց
փաշայն
հանել
արտաքս
ի
քաղաքէն
եւ
արկանել
շանց
եւ
բազում
արք
պահեցին
զնա:
Եւ
ի
գիշերին
յայմիկ
տեսին
բազմութիւնք
արանց,
զի
տեղին
ուր
հեղաւ
արիւն
սրբոյն
`
լոյս
տարածիւր
`
որպէս
զաստեղս
պաղպաջունս:
Եւ
ի
վաղիւն
ժողովեալ
քրիստոնեայքն
`
բազում
արծաթ
ետուն
իշխանին,
եւ
զքարինս
եւ
զհողս
ժողովեալ,
ուր
հեղաւ
սուրբ
արիւնն
`
ընդ
սուրբ
մարմնոյն
եդին
ի
ներքոյ
որմոյ
եկեղեցւոյն
բազում
քահանայիւք:
Եւ
մինչ
չեւ
էր
մտեալ
արեգակն
`
տեսին
ամենայն
բազմութիւն
քաղաքին
`
քրիստոնեայք
եւ
Տաճիկք
վերակացուք
գործոց.
զի
ի
պարզոյ
լոյս
բոլոր
եւ
գնդաձեւ
իջեալ
յերկնից
եւ
հարեալ
զեկեղեցեաւն
`
ցնդաւ
ընդ
հանգստարան
սրբոյն:
Եւ
լուր
եղեւ
ի
քաղաքին,
մինչ
զի
իշխանն
եւս
լուեալ
զպայծառութիւն
լուսոյն:
Եւ
այսպէս
Աստուած
փառաւորեաց
զսուրբ
վկայն
իւր
Բաղտասար:
Կատարեցաւ
բարեյաղթ
նահատակն
Քրիստոսի
ի
Թէոդուպօլիս
քաղաք
ի
թագաւորութեանն
Տաճկաց
սուլտան
Մահմետի
որդւոյ
Իպրահիմի
եւ
ի
կաթուղիկոսութեանն
սուրբ
Էջմիածնի
տեառն
Յակոբայ
Ջուղայեցւոյ,
ՌՃԻԱ
թուին,
յունիսի
Դ,
ի
վեց
ժամու
աւուրն,
երեքշաբաթի,
ի
տօնի
սրբոց
Գայիանանցն:
Պատանիս
այս
Բաղդասար
էր
յԵւդոկիա
քաղաքէ
`
որ
այժմ
ասի
Թուխաթ:
Ազգաւ
հայ.
եւ
էր
քրիստոնեայ
ծնողաց
զաւակ:
Գոյր
սոցա
դրացի
մի
տաճիկ,
արուեստիւ
կօշկակար.
եւ
ետուն
զԲաղդասարն
նմա
աշակերտ:
Եւ
առեալ
տաճիկն
զԲաղդասարն
`
եւ
գնաց
ի
Զմիւռին.
եւ
անդ
վաստակէին
զարուեստն
իւրեանց:
Եւ
յաւուր
միում
ելեալ
ուսթայն
գնաց
ի
գործ
ինչ,
եւ
յամեցաւ:
Եւ
եկին
հարկահանքն
`
որք
յօտարաց
առնուն,
եւ
ասի
սա
խարաճ,
եւ
ասեն
ցԲաղդասար.
«
Տո
'
ւր
զխարաճն
»:
Ասէ
Բաղդասարն.
«
Թոյլ
տո
'
ւք
`
զի
գայցէ
ուսուցիչն
իմ,
եւ
տացէ
զոր
ինչ
խնդրէք
»:
Իսկ
նոքա
ոչ
ներեցին,
այլ
առեալ
տարին
առ
հարկապետն:
Եւ
ասէ
հարկապետն.
«
Ընդէ՞ր
ոչ
տաս
զխարաճն
քո
»:
Ասէ
երանելի
պատանին.
«
Ասացի,
ներեցէ
'
ք
մինչ
գայցէ
ուստայն
իմ,
եւ
նա
տացէ
»:
Ասէ
հարկապետն.
«
Ե
'
կ
տաճկացի
'
ր,
եւ
մեք
թողումք
զխարաճն
քո.
այլ
եւ
յաւելումք
տալ
քեզ
դրամս
բազումս
»:
Ասէ
Բաղդասարն.
«
Վասն
հինգ
մարջլի
զհաւատն
իմ
ո
'
չ
թողում
»:
Եւ
ապա
անօրէնքն
կալեալ
անմեղ
մանուկն,
արկեալ
յերկիր,
բռնութեամբ
թլփատեցին,
եւ
ետուն
ի
շալակ
համալի,
եւ
տարեալ
արկին
ի
խանութն
իւրեանց:
Եւ
եկեալ
ուսթայն
`
ետես
զաշակերտն
իւր
ա
'
յնպէս
վիրաւորեալ,
բարկութեամբ
ելեալ
գնաց
առ
խարաճչին,
կագէր
եւ
հայհոյէր
զնոսա
`
ասելով.
«
Միթէ
անօրէնութեամբ
ուրացուցանելն
օրէ՞նք
ինչ
են
»:
Եւ
հրամայեաց
հարկապետն
`
հանել
զնա
արտաքս:
Եւ
գնացեալ
ի
խանութն
իւր,
եւ
ամենայն
օր
տեսանէր,
զի
լայր
մանուկն,
եւ
կայր
տրտմութեամբ:
Ապա
ասէ
վարպետն
ցաշակերտն
իւր.
«
Որդեա
'
կ
իմ
Բաղդասար,
ահա
յայտնի
եղեւ
եւ
վասն
քո.
վասնորոյ
ոչ
կարես
կալ
աստէն
քրիստոնէութեամբ.
արի
'
եւ
գնա
'
առ
ծնօղսն
քո,
եւ
անդ
որպէս
կամիս
`
այնպէս
կա
'
ց
»:
Եւ
ետ
նմա
դրամս,
եւ
յանձնեաց
զնա
կարաւանապետին:
Եւ
եկեալ
առ
ծնօղսն,
եւ
պատմեաց
լալով:
Եւ
ծնօղքն
ասացին.
«
Որդեա
'
կ,
ահա
ամենեքեան
իմացան
զքէն,
եւ
դու
ո
'
չ
կարես
ծածկաբար
պաշտել
զհաւատս
քո.
ե
'
րթ
գնա
'
դու
յաշխարհն
Հայոց
ի
սուրբ
Էջմիածին
եւ
յամենայն
վանորայքն,
եւ
անդ
համարձակ
պահեա
'
զհաւատ.
մի
'
գուցէ
աստ
կալեալ
զքեզ,
վշտացուցանեն
զքեզ
»:
Իսկ
երանելի
մանուկն
Բաղդասար
`
որպէս
երկիր
բարի
`
ընկալաւ
զսերմն
ուրախութեան,
եւ
ետ
զպտուղն
հազարաւոր.
եւ
առեալ
զօրհնութիւնս
ծնօղացն
`
եւ
թոշակ
ինչ
վասն
պիտոյից
ճանապարհին
`
եւ
ուղղեաց
դէմս
իւր
գնալ
յԱրարատ:
Եւ
ելեալ
լալով
եւ
խնդութեամբ
գնաց
եւ
եհաս
ի
սուրբ
Էջմիածին.
եւ
յամենայն
վանորայս
շրջագայեալ
`
որպէս
Վահան
Գողթնացին,
եւ
ապա
գտեալ
վարդապետ
մի
Զաքարիա
անուն,
աշակերտեցալ
նմա,
եւ
ուսաւ
Սաղմոսն
եւ
ի
բերան
ունէր:
Եւ
եղեւ
ի
մեռանել
վարդապետին
եւ
գնացեալ
նորա
յԵրեւան
քաղաք,
եւ
յարեցաւ
առ
ոմն
քրիստոնեայ
համարուեստ
իւր,
եւ
կայր
անդէն
միամտութեամբ:
Իսկ
չարն
սատանայ
յարոյց
ոմն
տաճիկ
ի
վերայ
նորա.
եւ
եկեալ
առ
երանելին
`
ասէ.
«
Ես
եմ
Թուխաթեցի,
եւ
ծնօղք
քո
բազում
աղաչեցին
ինձ
ասելով,
թէ
«
Վասն
Աստուծոյ
`
յորժամ
գնաս
յԵրեւան,
զմեր
տղայն
որոնեա
',
ուր
եւ
իցէ
գտեալ
`
ընդ
քեզ
բերցես
».
եւ
շրջեցայ
յամենայն
վանորայս.
եւ
ահա
աստ
գտի
զքեզ.
ե
'
կ
`
զի
երթիցուք
»:
Իսկ
միամիտ
պատանին
Բաղդասար
զնենգութիւն
նորա
ոչ
իմացաւ.
այլ
եւ
զգութն
ծնօղաց
անկաւ
ի
միտն,
եւ
պատրաստեցաւ
ի
գնալ:
Ասէ
տաճիկն.
«
Թէ
գոյ
քեզ
դրամ
`
տո
'
ւր
ի
փոխ,
զի
տաց
զմաքսն
իմ.
եւ
գնամք
յԱրզրում.
անդ
վաճառեցից
ապրիշումս
`
եւ
տաց
զփողն
քո
»:
Եւ
անմեղ
մանուկն
հանեալ
ետ
միամտութեամբ
`
զոր
ինչ
ունէր.
եւ
ելեալ
ընդ
կարաւանի,
եւ
գնացեալ
հասին
ի
Կարին:
Եւ
ետես
Բաղդասար
զոմն
տաճիկ
`
մերձակայ
դրկից
հօր
իւրոյ
`
եւ
համարուեստ
ինքեան.
որ
ի
տեսանելն
զմիմեանս
`
խնդացին
յոյժ:
Եւ
ասէ
տաճիկն.
«
Ես
կամէի
գալ
յԵրեւան
վասն
քո
ըստ
խնդրոյ
ծնօղաց
քոց.
եւ
որովհետեւ
աստ
եկիր,
ի
միասին
գործեսցուք
եւ
ի
միասին
գնասցուք
»:
Եւ
կային
սիրով,
եւ
գործէին
զարուեստն:
Իսկ
անիծեալ
տաճիկն
`
որ
պատրանօք
եհան
զնա
`
եւ
եբեր
յԱրզրում,
իբրեւ
ետես
`
թէ
մնաց
աստ,
եւ
ոչ
կամի
գնալ
ընդ
ինքեան,
զչարեցաւ:
Եւ
վասն
դրամին
`
զոր
էառ,
վարանէր
թէ
զիա՞րդ
ուրասցի:
Յաւուր
միում
գիտաց
`
թէ
ընկեր
նորա
գնացեալ
է
ի
գիւղ
`
բերել
զպիտոյս
իւրեանց.
գնացեալ
առ
փաշայն,
եւ
մատնեաց
զերանելի
մանուկն
Բաղդասար,
եւ
ասէ.
«
Տաճկի
որդի
մի
ի
Թուխաթոյ
`
գնացեալ
յԵրեւան
`
առնէր
հայութիւն.
եւ
առեալ
բերի
մինչեւ
ցաստ.
աստ
եւս
առնէ
հայութիւն
»:
Եւ
փաշայն
եդ
ընդ
նմա
երկու
զօրականս
`
եւ
ասէ.
«
Գնացեալ
բերէ
'
ք
զնա
»:
Իսկ
անիծեալն
այն
անկեալ
առաջ
եւ
զօրականքն
զկնի,
եւ
յորժամ
մերձ
եղեն
`
ուր
էր
մանուկն,
եւ
պիղծն
այն
կացեալ
ի
բացեայ,
եւ
մատամբ
եցոյց
զկրպակն
`
եւ
ասէ.
«
Ա
'
յն
է
բնակութիւն
նորա
».
քանզի
անիծեալն
այն
երկնչէր
յընկերէ
նորա:
եւ
տեսեալ
զնա
զօրականքն
`
ասեն.
«
Դո՞ւ
ես
Թուխաթեցի
Բաղդասարն
»:
Ասէ
պատանին.
«
Այո
',
ես
եմ
»:
Ասեն
զօրականքն.
«
Արի
'
զի
խնդրէ
զքեզ
փաշայն
»:
Իսկ
պարկեշտ
մանուկն
գիտաց
`
զի
պիղծն
այն
վասն
դրամին
իւրոյ
մատնեաց
զնա.
եւ
ելեալ
ի
խանութէն
`
ետ
բանալին
ի
միւս
խանութպանն
`
եւ
ասէ.
«
Յորժամ
ընկերն
իմ
գայցէ,
տո
'
ւք
զբանալիդ
ի
նա
»:
Եւ
ինքն
ելեալ
խնդութեամբ
գնաց
ընդ
զօրականսն.
եւ
եմուտ
առ
փաշայն,
եւ
ետ
ողջոյն:
Ասէ
փաշայն.
«
Դու
ի
մեր
աշխարհին
տաճիկ
ես
եղեր.
եւ
գնացեալ
ես
յԱճմստան
`
դարձեալ
ես
քրիստոնեայ.
արդ
դարձեալ
դարձի
'
ր
ի
տաճկութիւն,
եւ
ես
կարգեմ
զքեզ
զօրագլուխ
»:
Ասէ
մանուկն.
«
Ես
քրիստոնէից
ծնունդ
եմ,
եւ
սնեալ
եմ
քրիստոսական
հաւատովն,
եւ
բնաւ
ո
'
չ
գիտեմ
տաճկութիւն
»:
Ասէ
փաշայն.
«
Զայդ
`
զոր
ինչ
եւ
ասես
սուտ
խօսիս:
Դու
մի
'
զոք
յոյս
եւ
ապաւէն
առնուլ,
այլ
ե
'
կ
ի
ճշմարիտ
հաւատս
մեր.
եւ
թէ
ո
'
չ
գաս,
չարաչար
մեռանիս
»:
Ասէ
Բաղդասարն.
«
Ես
զհաւատս
իմ
ո
'
չ
թողում.
եւ
դու
զոր
ինչ
առնելոց
ես
ընդ
իս
`
արա
'»:
Եւ
հրամայեաց
իշխանն
տանել
զնա
ի
բանտ
`
եւ
դնել
զոտսն
ի
կոճեղս
`
որ
է
թօմրուղ:
Եւ
ապա
եկեալ
տաճիկ
ընկեր
նորա,
եւ
տեղեկացաւ
`
թէ
եկեալ
տարին
առ
փաշայն.
եւ
գիտաց
`
որ
վասն
հաւատոյն
են
տարեալ.
եւ
գնացեալ
առ
իշխանն
`
աղաչէր
`
զի
թողցէ
զնա.
եւ
ասէ.
«
Թոյլ
տո
'
ւր
դմա
երթալ
ի
դժոխս.
զի՞նչ
օգուտ
է
թուրքութիւն
դորա
մեզ
»:
Զայս
ասէր
`
թերեւս
զերծուցեալ
փախուսցէ
զնա
գնալ
յԵրեւան:
Եւ
ոչ
լուան
նմա,
այլ
անարգանօք
սաստեցին
նմա:
Եւ
գնացեալ
ի
բանտն,
եւ
անկաւ
զերեսօք
նորա,
լայր
եւ
ասէր.
«
Վա
՜
յ
որդեա
'
կ,
լաւ
էր
թէ
չէի
տեսեալ
զքեզ,
քան
թէ
տեսի
ի
տառապանս
»:
Եւ
ասէ
ցնա
երանելին
Բաղդասար.
«
Աղաչեմ
զքեզ,
ո
'
ւստայ,
վասն
Աստուծոյ
եւ
քո
որդւոյ
արեւուն
`
բե
'
ր
ինձ
երէց
մի,
զի
հաղորդեսցէ
զիս.
գիտեմ
`
զի
ոչ
թողուն
զիս
կենդանի
»:
Եւ
ելեալ
Թուրքն
գնաց
եգիտ
երէց
մի
Յակոբ
անուն,
որ
երբեմն
լեալ
էր
մաքսապետ.
որ
եկեալ
հաղորդեաց,
եւ
զգուշացոյց
մի
'
երկնչել
ի
մահուանէ:
Եւ
ի
վաղիւն
հանեալ
ի
բանտէն
`
կացուցին
առաջի
իշխանին:
Եհարց
իշխանն,
թէ
«
Ի
խելս
եկի՞ր,
թէ
դեռ
եւս
կաս
ի
խելագարութեան
»:
Ասէ
Բաղդասարն.
«
Ես
ի
բնէ
խելօք
էի.
բայց
թէ
լսեմ
քեզ,
յայնժամ
խելագարիմ
»:
Յայնժամ
սրտմտեալ
իշխանն
`
ասէ.
«
Դու
ոչ
ընկալար
զբանս
իմ,
զի
ես
զքեզ
մեծացուցանել
կամէի,
եւ
դու
զայն
անարգեցեր
»:
Ասէ
մանուկն.
«
Ես
վաղուրեմն
ասացի,
թէ
արա
'
զոր
ինչ
կարօղ
ես,
զի
ահա
կամ
պատրաստ
»:
Եւ
բարկացեալ
իշխանն
`
հրամայեաց
Տաճկաց
հանել
զնա
արտաքոյ
քաղաքին
`
եւ
սպանանել:
Եւ
առեալ
տանէին
զնա.
եւ
ի
ճանապարհին
հարկանէին
եւ
կռփահարէին,
թքանէին:
Իսկ
նա
գնայր
սաղմոսելով,
եւ
ասէր.
«
Երանի
'
ամենեցուն
`
որ
երկնչին
ի
Տեառնէ,
եւ
գնան
ի
ճանապարհս
նորա
»:
Եւ
առեալ
տարին
ի
բլուրն
`
որ
ասի
Սուրբ
Նշան,
եւ
անդ
հատին
զգլուխ
սրբոյն:
Եւ
քրիստոնեայքն
հրամանաւ
իշխանին
վեր
առեալ
զպատուական
մարմին
սրբոյն
գլխովն
`
եւ
արիւնաշաղախ
հողն
`
եւ
տարեալ
ի
հասարակաց
գերեզմանն
`
ի
հարաւակողմն
եկեղեցւոյն
ի
ներքոյ
որմոյն
հանգուցին
զսուրբն:
Եւ
էր
ժամն
ութ
աւուրն,
եւ
պայծառ
արեգակ:
Եւ
ահա
գունդ
մի
բոլոր
`
որպէս
հուր
վառեալ
`
պատառելով
էջ
յերկնից,
եւ
հարաւ
յեկեղեցին,
եւ
ցնդեալ
ի
վերայ
գերեզմանի
սրբոյն:
Եւ
տեսեալ
զայն
բազում
Տաճկաց,
եւ
երկմտեցան
ի
հաւատոցն:
Իսկ
իմ
գոլով
անդ
ամ
մի,
բայց
ի
ժամ
նահատակութեան
սրբոյն
ոչ
պատահեցայ.
այլ
ի
վաղիւն
հարցի
ցԹուրք
ընկեր
նորա.
եւ
նա
պատմեաց
զամենայն
ի
ծննդենէն
մինչեւ
ի
նահատակութիւնն.
եւ
ես
գրեցի
որպէս
լուայ:
Կատարեցաւ
սուրբն
Բաղդասար
ի
թուին
ՌՃԺԳ,
յաւուր
տօնի
սրբոց
Հռիփսիմեանց: