ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

86.
ՅԱԿՈԲ ՈՐԴԻ ՂՈՒԼԵԿԻ
ՌՃԻԲ=1673 մայիս 27 գշ.

Դարձեալ ի միւս ամին ՌՃԻԲ թուին ըմբռնեցին ոմն Ղուլեկի որդի Յակոբ անուն: Եւ եկեալ չար դանիշման մի վկայեաց թէ « Սա խոստացաւ ինձ տաճկանալ »:

Եւ տարեալ ի ղատին եւ ի փաշայն ` եւ նա համարձակ եկաց յատենի եւ ասաց. « Քա ' ւ լիցի, ես ո ' չ եմ ասացեալ զայդ բան եւ ո ' չ ասեմ. այլ զՔրիստոս Աստուած պաշտեմ եւ ո ' չ ուրանամ »:

Եւ տարեալ եդին ի բանտի: Եւ էր յետ Զատկին յաւուրս Յինանցն: Եւ բազում աւուրս սովալլուկ չարչարեցին եւ երեք անգամ կացուցին յատենի եւ բազում պարգեւս եւ մեծութիւնս խոստացան նմա, եւ ոչ կարացին խախտել զնա ի հաւատոցն եւ ի սիրոյն Քրիստոսի:

Եւ յետոյ հրաման ետուն քարկոծել զնա: Եւ տարեալ ի տեղին ուր զԲաղտասարն սպանին եւ անդ քարկոծեալ ` կատարեցաւ ի Քրիստոս ի նոյն աւուր սրբոց Գայիանանց կուսանաց տօնին: 1

1 Այս վկայաբանութիւնն ունի z ձեռագիրը Մետրոփանոս հայրապետից եւ Բաղտասար նոր վկայից յետոյ: Սրբոց Գայիանեանց տօնը 1673 թուին ընկնում է մայիս 27 գշ., ուստի եւ նահատակութեան ամսաթիւն ու օրը որոշւում է:

Այս նահատակիս մասին Զաքարիա սարկաւագ Բ. էջ 125, ունի հետեւեալ տեղեկութիւնը Բաղտասար պատանու նահատակութեան պատմութեան վերջը. « Յետ երից ամաց (=1667) նահատակեցաւ գզիր Յակոբն, եւ եդաւ մերձ ի գերեզման Բաղդասարին »: