ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

100.
ՍԱՄՈՒԷԼ ՄԱՆԻՍԱՑԻ
ՌՃՀԲ=1723 յուլիս 15 գշ.

 

1 ԱՅՍ Է ՏԱՊԱՆ ՄԱ -

ՆԻՍԱՑԻ ՆԱՀԱՏԱԿ

ՍԱՄՈՒԷԼԻՆ. ՋԵՐ -

ՄԵՌԱՆԴ ՀԱԻԱ -

ՏՈՒՎ ԳԼԽԱՏԵՑԱՒ.

ՍԱ ՈՐԴԻ Է ՏԷՐ ԵՂԵԱ -

ԻՆ. ՌՃՀԲ Թ [ ՈՒ ] ԻՆ

ՅՈՒԼԻՍԻ ԺԵ. ՕՐՆ Գ ՇԱԲԹԻ: 2

1 Սոյն նահատակի տապանագիրը միայն ունինք մեր ձեռքում, արտագրուած Քօսեանի Հայք ի Զմիւռնիա եւ ի շրջակայս աշխատութիւնից, հատ. Ա. Վիեննա, 1899, էջ 89, այսպէս `

2 Քօսեան, նոյն էջ, ծան. 1 ունի նաեւ հետեւեալ տեղեկութիւնը. « Նահատակիս գերեզմանաքարին վերի երկու անկեանց կողմերը խոռոչներ փորուած են: Զմիւռնացի թէ ' հայ եւ թէ ' յոյն ժողովուրդը սովորութիւն մ՚ունի, երբ ջերմէ կը բռնուի, տեղական հողէ սափոր մ՚առած, զանգակատան աշտարակին տակը գտնուած ջրհորէն ջուր լեցընելով, կու գայ այն խոռոչներուն մէջ քիչ մը կը լեցընէ, կը չոքի կը խմէ քիչ մը եւ յետոյ սափորը կը զարնէ գերեզմանաքարին վրայ կը կոտրէ եւ կը դառնայ տունը: Այսու կը յուսայ եւ կը հաւատայ թէ ջերմը զինքը կը թողու »:

Տապանագրիս մէջ յիշուած թուականը անորոշ է. ՌՃՀԲ յուլիս 15, ըստ սովորական հաշուի համապատասխանում է քրիստոնէական. 1723 յուլիս 15- ին. բայց այս օրը երեքշաբթի չէ գալիս, ինչպէս ասում է տապանագիրը, այլ երկուշաբթի. նոյն օրը 1722- ին կիրակի է գալիս, 1724- ին չորեքշաբթի, 1725- ին հինգշաբթի, 1726- ին ուրբաթ, եւ առաջին անգամ միայն 1729- ին է որ յուլիս 15- ը երեքշաբթի է գալիս: