ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

107.
ԴԱՆԻԷԼ ԲԷԿ ԽԱՉԵՆԵՑԻ
ՌՄԽ=1790-1

 

Յարձանիս շիրմի ամփոփեալ դնի

Մարմին իշխանին Խաչեն գաւառի,

Վեհ իշխանազնեայ Դանիէլ բէկի,

Որդւոյ Մէլիք բէկ իշխանապետի,

Ի տանէ հայկազն մեծ Ջալալ Դօլի,

Տեառն Արցախայ Հայոց աշխարհի,

Որ Ղարապաղայ կամ Շուշւոյ նահանգ

Նա սովորաբար արդ վերաձայնի,

Առ սուրբ հաւատոյ սա լուսահոգի

Նահատակի աստ յամրոցիս Շուշի `

Դառն տանջանօք Իբրահիմ խանի `

Որ թշնամի էր Խաչին Քրիստոսի.

Ի ՌՄԽ. կանգնեաց զայս արձան

Վշտալի որդին այս նահատակի

Բաղդասար արհին տէր Մետրապօլիտն

Հասան Ջալալեանց արթուն հովուապետն

Աղուանից երկրին, որք հանդիպիք այսմ տապանի

Տուք հօրն եւ որդւոյն Աստուած ողորմին ի 1851: 1

1 Սոյն տապանագիրը արտատպում ենք Մակար եպիսկոպոս Բարխուդարեանցի Արցախից, տպ. Բագու, 1895, էջ 150-151. նահատակի տապանաքարը ըստ սոյն աշխատութեան գտնուում է Շուշի քաղաքի Հին - հանգստարանի հարաւային կողմում: