5.
ՓԻՐ,
ՃԱՄԱԼ
ԵՒ
ՔՈՅՐ
ՆՈՑԻՆ
(Փիր-Ճամալ)
գիւղիս
անդումն
է
(Ղոբա)
անուն
ուխտատեղին,
այս
է
երկու
փոքրիկ
մատուռներ,
որոց
մէջ,
ասում
են
աւանդաբար,
թէ
ամփոփուած
են
նահատակուած
Փիրու
եւ
Ճամալի
մարմիններն,
վասն
որոյ
ուխտատեղի
է
յարգուած
ո'չ
միայն
հայերից,
այլ
եւ
մահմետականներից:
Աւանդութիւն.
Ասում
են.
«Հարազատ
եղբարք
են
Փիր
եւ
Ճամալ.
երկուքն
եւս
հաստատ
մնալով
իւրեանց
լոյս
հաւատքի
վերայ`
նահատակուում
են
անօրէններից:
Յետոյ
երկու
եղբարցս
անուամբ
կոչուում
է
գիւղս
Փիր-Ճամալ:
Իսկ
սոցա
քոյրն
նահատակուած
է
Նախջուանիկ
գիւղի
հիւսիսային
կողմում»:
(Նախիջեւանիկ)
գիւղիս
եւ
Ասկեարան
բերդի
միջեւ
կայ
մի
ուխտատեղի,
որի
մասին
ինչպէս
ասացինք,
Փիրու
եւ
Ճամալի
քոյրն
է,
որպէս
վկայում
է
աւանդութիւնն: