ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

5.
ՓԻՐ, ՃԱՄԱԼ ԵՒ ՔՈՅՐ ՆՈՑԻՆ

(Փիր-Ճամալ) գիւղիս անդումն է (Ղոբա) անուն ուխտատեղին, այս է երկու փոքրիկ մատուռներ, որոց մէջ, ասում են աւանդաբար, թէ ամփոփուած են նահատակուած Փիրու եւ Ճամալի մարմիններն, վասն որոյ ուխտատեղի է յարգուած ո'չ միայն հայերից, այլ եւ մահմետականներից:

Աւանդութիւն. Ասում են. «Հարազատ եղբարք են Փիր եւ Ճամալ. երկուքն եւս հաստատ մնալով իւրեանց լոյս հաւատքի վերայ` նահատակուում են անօրէններից: Յետոյ երկու եղբարցս անուամբ կոչուում է գիւղս Փիր-Ճամալ: Իսկ սոցա քոյրն նահատակուած է Նախջուանիկ գիւղի հիւսիսային կողմում»:

(Նախիջեւանիկ) գիւղիս եւ Ասկեարան բերդի միջեւ կայ մի ուխտատեղի, որի մասին ինչպէս ասացինք, Փիրու եւ Ճամալի քոյրն է, որպէս վկայում է աւանդութիւնն: 1

1 Տե'ս Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, էջ 128-129: