9.
ԱՆԱՆՈՒՆ
ՆԱՀԱՏԱԿ
(Ուլու-պապ
շէն
գիւղի)
եկեղեցին
է
Պտգեսբերք
(Պտկի
սուրբ
Գէորգ
)
վանքն,
որ
է
շինիս
արեւելեան
հանդէպ
բարձրագոյն
սարի
գագաթի
վերայ:
…
Վանքիս
դասումն
կայ
մի
փոքր
գերեզման,
որի
մասին
աւանդութիւնն
ասում
է
թէ
սոյն
ամփոփեալն
մահմետականի
որդի
է
լինում.
քանիցս
սա
իւր
ծնողաց
հետ
գալիս
է
ուխտի
վանքս.
բայց
որովհետեւ
չբերք
են
լինում
ծնողներն
եւ
ուխտով
խնդրած
այս
զաւակն,
վասն
որոյ
որդին
թողնում
է
իւր
ծնողները
եւ
յաճախ
դիմում
վանքս
եւ
շաբաթներով
աղօթում
վանքումս:
Քանիցս
գալիս
է
հայրն
եւ
իւր
տուն
տանում
իւր
որդին,
սակայն
կրկին
եւ
կրկին
փախչում
է
որդին
եւ
մտնում
վանքս:
Վերջապէս
հայրն`
ձանձրանալով
որդու
արարմունքից
եւ
չկամենալով
քրիստոնեայ
տեսնել
իւր
որդին,
գալիս
է
վանքս,
համոզում
որդին
տուն
տանելու:
Իսկ
որդին
չկամենալով
բնաւ
տուն
գնալ,
մտնում
է
տաճարումս
եւ
չէ
դուրս
գալիս,
հասնում
է
զայրացած
հայրն
եւ
նահատակում
այժմեան
գերեզմանի
տեղում,
որի
մարմինը
ամփոփելով
այս
իսկ
տեղում
մնում
է
մինչեւ
ցայսօր.
ուխտատեղի
է
գերեզմանս:
Ամենամեծ
ուխտատեղի
է
վանքս,
մանաւանդ
ամուլ
մարդոց
եւ
կանանց
համար,
ոչ
միայն
քրիստոնէից,
այլ
եւ
մահմետականաց
համար: