ՀԱՅՈՑ ՆՈՐ ՎԿԱՆԵՐ (1155-1843)

Հեղինակ

Բաժին

Թեմա

12.
ՈՍԿԵԹԵԼ ՆԱՀԱՏԱԿՈՒՀԻ

Վսկաթել (Ոսկեթել) մատուռը գտնուում է գիւղիս (Հարցհանգիստ գիւղի) հիւսիսային անդնդախոր ձորում, որի միջով հոսում է Հարցհանգիստ առուակն: Փոքրիկ մատուռ է, ձեղունն փայտաշէն. որի մասին ոչ ինչ չկայ գրաւոր. միայն աւանդութեամբ ասում են թէ «Մի Վսկաթել կոյս աղջիկ նահատակուած է այստեղ»: Մատրանս ստորոտից բղխում է մի նշանաւոր աղբիւր: 1

1 Տե'ս Մակար եպս. Բարխուդարեանց, Արցախ, էջ 293: