[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Արդարեւ իսկ չարիքն որ լինին՝ ի տարակու[22]սի կացուցանեն զբազումս, եւ բազու196rմ արք աւագք վասն նորին խնդիրս մեծամեծս արարին։ Կէսք անսկզբնակից ինչ ընդ Աստուծոյ <երկուցեալ դնել, նոցա արարիչ Աստուած> կամեցան դնել. եւ կէսք ըստ նմանէ նիւթ ինչ, զոր հիւղն անուանեն, թե ի նմանէ արար զարարածս. եւ կէսք հրաժարեցին բնաւ ի խնդրելոյ, որպէս թե ամենեւին այնմ խնդրոյ չիք սպառուած. Բայց մեզ հարկ եղեւ ի սիրոյ բարեկամաց, եւ յոչ ուղիղ հայելոյ ընդդիմակացացն. ըստ մերում տկարութեան ապաւինեալ յԱստուծոյ շնորհսն, մխել ի խնդիր ճառիցս. մանաւանդ զի յուսացեալ եւս վստահ իցեմք յուղղոց ունկնդրաց ի կամացն մտադիւրութիւն. ուստի եւ լինիցի նոցա զճշմարիտն ուսանել, եւ մեզ ոչ ի զուր ինչ զբանս ծախել։ Քանզի ոչ եթե անիրաւութեամբ ինչ յաղթել ջանամք, այլ իրաւամբք, զճշմարիտն ուսանել։

6 Որով յայտ է՝ թե երկուց անարարաց ի միասին չէ մարթ լինել։ [23] Զի ուր երկու ոք ի միասին իցեն, <հարկ է թե մի միայն ոք իցէ, եւ ուր երկու ոք զատ իցեն>, հարկ է թե իցէ ինչ՝ որ զատանիցէ ի միջի։

7 Արդ զիա՞րդ հ196vամարիցին զԱստուած. իբրեւ ի տեղւոջ ինչ յամենա՞յն ի հիւղն լինել, եթե ի միում ինչ ի մասին նորա։

8 Եթե զամենայն զԱստուած յամենայնի ի հիւղն լինել ասիցեն, որչափ մեծ եւս ասիցեն զԱստուած, գտանի հիւղն մեծ քան զնա։ Քանզի յորում իցէ ոք, այն յորում էն, քան զայն որ ի նմա էն՝ մեծ գտանի, զի բաւական եղեւ տանել զբոլոր զնա։

9 Եւ եթե ի մասն ինչ միայն ի նմանէ, եւ այնպէս բիւրապատիկ իսկ մեծ քան զնա հիւղն գտանի, զի սակաւ ինչ մասն նորա բաւական եղեւ ընդունել զամենայն զնա։

10 Եւ եթե ոչ ի նմա, եւ ոչ ի մասին ինչ նորա, յայտ է՝ թե այլ ինչ էր անջրպետ ընդ մէջ երկոցուն մեծ քան զերկոսին, <զի բաւական եղեւ տանել զերկոսին>. եւ ոչ միայն երկու անսկզբնակիցք գտանին, այլ երեք. Աստուած, եւ հիւղն, եւ անջրպետն, եւ մանաւանդ մեծ եւս անջրպետն քան զերկոսեան։

11 [24] Իսկ եթե էր երբեք հիւղն անզարդ եւ անարդ եւ անկերպարան, եւ զարդարեաց զնա Աստուած, քանզի ի յոռութեանցն նորա ի լաւն դարձո197rւցանել կամեցաւ, ապա էր երբեմն զի յանզարդս եւ յանարդս եւ յանկերպարանս էր Աստուած, եւ հարկ էր թե իբրեւ զհիւղն իսկ եւ նա խառն ի խուռն վարէր։

Եւ եթե յամենայն ի հիւղն՝ որպէս ասենն՝ էր Աստուած, յորժամ զնա ի զարդ եւ ի յարդ եւ ի կերպարանս ածէր, ինքն յո՞ մարթեր ամփոփել. զի չէր ուրեք մարթ ամփոփելոյ։ Միթե եւ զի՞նքն ընդ հիւղին ի զարդս եւ ի յարդս եւ ի կերպարանս ածէր, քանզի չգոյր ուրեք տեղի ամփոփելոյ. որ յետնոյ ամբարշտութեանն է։

12 Ապա թե ասիցեն՝ թե հիւղն յԱստուած էր, ըստ նմին աւրինակի պարտ էր խնդրել՝ որպէս ռզա՞տ ինչ ի նմանէ, որպէս զանասունս [25] ի մէջ աւդոյ որ ի նմա են եւ զատուցեալք ի նմանէ, թե իբրեւ ի տեղւոջ որպէս եւ ջուրք յերկրի։

Եւ զհիւղեայն ասեն՝ թե անճահ եւ անզարդ եւ անարդ եւ չար էր. եթե ըստ նոցա մտացն իցէ, ապա չարեաց տեղի էր Աստուած. զի անհեդեդքն եւ անզարդքն ի նմա եին. որ անհն197vարին անաւրենութիւն է, կարծել զԱստուծոյ՝ թե երբեմն ասպնջական չարեաց էր, եւ ապա արարիչ չարեաց։

Նա եւ բաժանելի եւս՝ թե ի նմա իբրեւ ի տեղւոջ էր։