[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Իսկ արդ եթե ոչ անարար էր, ասեն, սատանայ, և ոչ այնպիսի եղեալ յԱստուծոյ, և անձամբ զանձն դարձոյց ի լաւէ անտի ի յոռին, որ է ի հնազանդութենէ յ211rանհնազանդութիւն, արդ զայն ասացէք. գիտէ՞ր Աստուած եթե այնպէս լինելոց էր, թե չգիտէր. թե գիտէր և արար, ինքն է պատճառ՝ նորա ի լաւութեանցն դառնալոյ. ապա թե ոչ գիտէր, զիա՞րդ առնէր զայն զոր ոչն գիտէր՝ թե որպիսի ինչ ոք լինելոց իցէ։

Անգիտութիւն կարծել զԱստուծոյ՝ անհնարին յիմարութիւն է. քանզի միայն ինքն կանխագէտ է հանդերձելոց։ Այլ քանզի բարերար էութիւն է Աստուած, ոչ կամեցաւ զազնուականութիւնն իւր ծածկել։

Վասն որոյ յառաջագոյն գիտէր զսատանայէ եթե թիւրելոց է, և զմարդիկ յանցուցանելոց՝ առ ի չունկնդիր լինելոյ [55] հրամանաց նորա, որով միանգամայն՝ վասն անձնիշխանութեան մարդոյն երևելոյ արար զնա Աստուած, զի առաւելութիւն բարերարութեան նորա յայտնի լիցի մարդկան վասն թողութեան տալոյ մարդկան յառաջագոյն գործելոցն մեղաց։ Զի յորժամ զսատանայ ամբարշտացեալ տեսանիցեն և չբարձեալ ի միջոյ, և վասն իւրեանց մեղացն 211v իմանայցեն՝ թե գոյ հնար թողութեան ապաշխարութեամբ. զի Աստուծոյ բարերարութիւնն ցուցանիցի, և մարդիկ զշնորհն նորա գիտասցեն. զի եթե այն այնպէս չէր լեալ, և ոչ բարերարութեանն նորա ոք խելամուտ լինէր։

53 Նա բնաւ իսկ, ասեն. յետ թիւրելոյն սատանայի և խաբելոյ զմարդն՝ ընդէ՞ր իսկ ոչ եբարձ ի միջոյ, զի մի զբազումս սպանանիցէ։

54 Ոչ եթե չէր կարող Աստուած բառնալ զսատանայ ի միջոյ, քանզի չիք ամենևին տկարութիւն զԱստուծով. այլ զի չէր ինչ մեծ [56] գործ Աստուծոյ զսատանայ ինքնին անձամբ սպանանել, զարարած մի զիւր փոքր յոչինչ դարձուցանել, զի մի կարծիցի թե վասն չժուժալոյ չարութեանն նորա սպան զնա։

55 Երկրորդ անգամ՝ զի անծանաւթ ևս լինէր առ յապայ մարդկան Աստուծոյ բարերարութիւնն, թե յառաջագոյն սպանեալ էր զսատանայ. զի ոչ ոք ունէր նշանակ ինչ յայտնի բարերար կոչելոյ զԱստուած։ Այլ թերևս և կարծիք ինչ ի մէջ մտանեին՝ թե հաւասար ինչ ոք էր նա Աստուծոյ և աճապարեաց ի 212r միջոյ եբարձ։

56 Վասն որոյ պահեաց զնա, և ոչ կորոյս ի միջոյ, զի մարդիկ յորժամ լաւութեանցն հմուտ լինիցին, յաղթեսցեն նմա՝ փոխանակ այնոցիկ՝ որ յառաջնումն յաղթեցան ի նմանէ։

Այն իսկ մեծ և զարմանալի է, զի մարդն Աստուծոյ՝ վառեալ Աստուծոյ աւգնականութեամբ, պատերազմեալ յաղթիցէ սատանայի։ Որպէս մարտուսոյց ոք ամենայն հնարիւք հնարեալ զիւր աշակերտ[57]սն թեքել, առ ի ցուցանելոյ զհանգամանս մարտիցն, որով մարթիցեն յաղթել ախոյանից, և առաքիցէ զնոսա ի հրահանգս մրցել ընդ ախոյանսն, և յաղթութեանցն ուշ առնել խրատիցէ, մինչև զկեանս անգամ արհամարհել. զի լաւ համարի թե վասն անուան բարիոք մեռանիցին, քան թե կենդանի կայցեն և վատանուն լինիցին. և նոցա զթելադրութիւնս վարդապետին ի մտի եդեալ, և զպարգևս ընդ յաղթութեանն գեր ի վերոյ լինիցին ախոյանին, և պսակեալ առ վարդապետին հասանիցեն, և նշանակ ճգնու212vթեան ընդ ախոյանին՝ առ նա զպսակն բերիցեն. ապա եթե զմարտուսոյցն զմտաւ ոչ ածիցեն, և յաղթութեան և պսակի ոչ ցանկանայցեն, կործանին վատանուն յախոյանէ անտի. յիրաւի այնուհետև թշնամանին և տանջին, և մահու պատիժ փոխանակ ընդ վատութեանն կրեն. նոյնպէս և զԱստուծոյ իմանալի է, թե իւրովք պատուիրանաւք [58] վառէ գեղեցիկ զմարդիկ՝ առ ի պսակելոյ զյաղթողն, և յամաւթ առնելոյ զվատացեալն։ Իսկ եթե ոք յոչինչ զԱստուծոյ զպատուիրանսն համարիցի, յորժամ մրցել ընդ բանսարկուին ռմարտնչիցիք վաղվաղակի կործանի, քանզի չունի զնշանակս յաղթութեանն. և յիրաւի կրէ պատիժս պատուհասից այնպիսին, զի ոչ նմանեաց ընկերին՝ որ կռուեցաւ և յաղթեաց։

Արդ վասն այնորիկ թողեալ է Աստուծոյ զսատանայ իբրև ի հրահանգս կռուանոցաց յաշխարհի, զի յորժամ իւր նահատակեալքն կռուիցին և յաղթիցեն նմա՝ պարծանք առաջնոյ յաղթութեանն նորա քակեսցին 213r յայժմուն այնպիսեացն մարդկանէ, որ լաւութեանցն ցանկութեամբ պարտիցեն զնա, և նշան յաղթութեան զնահատակութեանն կանգնիցեն։ Քանզի կոխան արկեալ ընդ ոտիւք մերովք՝ անկեալ դնի մեռեալ, և կործանի՝ առ ի լաւութեանցն ցանկութեան մերոյ ի պարտութիւն մատնեալ։