[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Արդ յետ այսր ամենայնի հաւանութեանց՝ յամառեալ զնոյն ի մէջ բերեն. բնութեամբ են՝ ասեն՝ չարիք, և ոչ կամածինք։

58 Եթե բնութեամբ իցեն, ընդէ՞ր աւրէնք ի թագաւորաց դնիցին, և սաստք յիշխանաց, և պատիժք ի դատաւորաց. ո՞չ ապաքէն վասն կարճելոյ չարեացն։ Եթե բնութեամբ իցեն չարիքն՝ ոչ պարտի աւրէնսդիրն աւրէնս դնել, և ոչ իշխանն պատիժս ի վերայ չարագործին ածել։ Ընդէ՞ր պատժիցեն զայն՝ որ ոչ կամաւքն չար իցէ, որում արգահատելն պարտ էր, և ոչ պատիժս ի վերայ հասուցանել։

Եւ արդ այնպիսւոյն եթե կին շնայցէ, չպարտի մեղադիր լինել. քանզի ոչ կամաւ՝ որպէս ասենն՝ յաւժարեցաւ ի չարն, 213v այլ բնութեամբ բռնադատեցաւ։

Եւ եթե որդւոյ իւրոյ սուր առեալ՝ ի վերայ խաղայցէ, մի լիցի նմա մեղադիր. զի ոչ իւրով կամաւ երթայ, այլ չարն տանի զնա յայն։

Եւ եթե [60] ի դրացւոյ և ի բարեկամէ թշնամանեսցի՝ մի փոխարէն թշնամանեսցէ, այլ առաւել արգահատեսցէ ևս. զի ոչ եթե նա ինչ թշնամանէ, այլ չարն՝ որ բռնաբար վարէ զնա։

Նոյնպէս՝ յորժամ դուստր զմայր անարգիցէ, և նու զկեսուր իւր, և կին զայր, և ծառայ զտէր, և եղբայր զեղբայր, մի ինչ տարցին ընդ միտ՝ որք անարգեցանն, այլ արգահատեսցեն նոցա որպէս ի չարէն բռնադատելոց։

59 Իսկ եթե տեսանեմք՝ եթե թագաւորն զիւրոց աւրինաց վրէժս պահանջէ, և պահանջմամբ վրիժուցն զվնասն կարճէ, և դատաւորն զգողն և զաւազակն պրկէ և քերէ՝ վասն զվնասակարութիւնն ի միջոյ բառնալոյ, և հայր զորդի դժնեայ մահապարտեալ՝ դատաւորաց մատնէ, և այլքն ամենեքեան իւրաքանչիւր զանցնիւր զանարգանաց վրէժս պահանջեն՝ կամ անձամբ կամ իշխան214rաւք, յայտ է՝ թե չարիքն որ գործին՝ կամածինք են և ոչ բնականք։ Բայց աղէ՝ դու զ[61]կարին իսկ զոք շռայլեալ ցանկութեամբ՝ պրկեա և մտրակեա, տեսանե՞ս թե բնաւ ամենևին գտանիցի ի նմա յիշատակ ցանկութեանն։ Եւ արդարև ոչ ինչ ընդ վայր ասացեալ է բան Իմաստնոյն, թե ծառայ որ ընդ ունկն ոչ լսէ՝ ընդ մկանունս տան լսել նմա։

60 Նա և այլուստ ևս մարթեմք իմանալ. զի մարդոյ բնութիւն բարեաց ցանկացող է, և ոչ չարեաց։ Զի շունն, որ շնայ, մինչ դեռ իսկ ի գործ շնութեանն իցէ՝ եթե շուն ոք կոչէ զնա, ըմբոստանայ. և պոռնիկն, որ յայտնի պոռնկի, զանուն պոռնկութեանն չախորժէ լսել. նոյնպէս և գողն և աւազակն, և այլ ևս չարագործքն, թեպէտ և զգործ չարագործութեան գործեն՝ զանուն չարագործութեանն յանձն ոչ կամին առնուլ։

61 Նա և կեղծաւորն կեղծաւորեալ, որ մեղմեխանաւք ընկերին կամիցի վնաս առնել, թաքուցանէ զկեղծաւորութիւնն, և որպէս թե բարւոյ ինչ 214v խրատ տայցէ՝ հրապուրեալ արկա[62]նէ ընդ վնասիւք զանմեղն. և եթե ոչ զբարւոյ զդէմս զգեցեալ մեղմեղիցէ, չկարէ ըստերիւրել յիրաւանց զիրաւագէտն։

62 Նա և յորժամ զխիստ ոք իշխան կամիցի ի քաղցրութիւն ածել, չկարէ յայտ երթալ ասել՝ թե դու խիստ ես, այլ քաղցրախառն բանիւք մատուցեալ ողոքէ՝ թե դու, տէր, քաղցր ես և բարերար ամենեցուն, ամենեքին գոհ են զքէն, բոլորք առ իրաւագէտս ունին. և այնպէս կարէ մեղմով քաղցրացուցանել զխստութիւն իշխանին, և խոնարհեցուցանել ածել յիրաւն և յարժան։

Նոյնպէս և առ ցասուցեալն և տրտմեալն և առ նախանձոտն քաղցրութեամբ ոք մատչի և ցածուցանէ։

Եւ անտի յայտ է՝ թե բարեաց ցանկացող է բնութիւն մարդկան, և ոչ չարեաց։

63 Եւ եթե գազանացն գազանութիւն չար ինչ բնութեամբ կարծեցուցանիցէ նոցա, գիտասցեն՝ զի կէսքն յանասնոցն ի պէտս արարան, որպէս և արջառ և ոչխար և [63] ամենայն ինչ որ ուտելի է և կրելի է. և կէսքն վասն 215r երկիւղ ի միտս մարդկան ծնուցանելոյ։ Զի թե գազանք ահագինք են, և վիշապք և աւձք և այլ ճճիք վնասակարք, և մարդն այնչափ հպարտացեալ է՝ մինչ ըստ Աստուծոյ երկիւղին սահմանս արտաքոյ ելեալ անսաստէ, եթե այնպիսի զարհուրեցուցիչք չեին՝ ո՞րչափ ևս առաւել չկայր երբեք յակաստանի։

64 Նա և նոքին իսկ, որ չարքն կարծին անմտաց, երբեք երբեք աւգտակարք լինին և զերծուցիչք ի մահուանէ։ Զի՞նչ չար քան զաւձ կայցէ, և ի նմանէ թերիակէ. և ի սպանող դեղոց, որ ի նենգութենէ մարդկան կազմեցան, չև հասուցեալ, և անդէն բուժէ։ Եթե բնութեամբ չար ինչ էր աւձ, կամ չարի իրիք արարած, ապա չգտանէր ինչ ամենևին ի նմա աւգտակար, և ոչ զգաւնանայր երբեք ի գազանութենէ անտի իւրմէ. նա աւանիկ տեսանեմք ի հնարագիտութենէ թովչաց զգաւնացեալ, իբրև զչուան [64] խաղալիկ է նոցա, և բազում անգամ բնակեալ ի տան՝ չմեղանչեն բնակչացն։

65 Եւ արդ եթե 215v հեթանոս իցէ՝ որ չար ինչ բնութեամբ կարծիցէ, յանդիմանեսցի յիւրոց արուեստակցացն յաւձապաշտացն. որ այնչափ զգաւնացուցանել զաւձս գիտեն, մինչև կոչել յուռթիւք ի տունս, և կերակուրս մատուցանել, որպէս Բաբելացիքն վիշապին՝ զոր պաշտեինն. և սպան զնա Աստուծոյ սիրելին՝ նովին ընտելական կերակրովն։

66 Եւ եթե մոգ իցէ, և չարի արարած զգազանսն վասն գազանութեանն ասիցէ, ի հասարակաց մտաց փաշաման կրեալ ըմբերանեսցի։ Զի եթե գազանքն չարի արարածք իցեն, և երկիր բարւոյ, զիա՞րդ բարւոյն արարած չարին արարածոց դայեակ մտեալ՝ սնուցիչ լինիցի, որք ի նմանէ կերակրին և ի ծոց նորա հանգչին. զի երկու հակառակք իրերաց՝ միմեանց ծախիչք են, որպէս խաւարի լոյս, և ջեր սառամանեաց։

[65] Արդ եթե գազանք չարի արարածք եին, և երկիր բարւոյ, ծախել պարտ էր զնոսա երկրի՝ և ոչ սնուցանել, սպառել և ոչ սերել. ապա եթե երկիր և զգազան 216rսն սնուցանէ և ոչ ապականէ, յայտ է՝ եթե յորմէ արարչէ երկիր լեալ է՝ ի նմանէ և գազանքն արարեալ են. և չիք ինչ չար բնութեամբ. քանզի չիք ռինչ չար արարիչ բնութեամբ։ Եւ մանաւանդ թե և գազանք իսկ, զոր ասեն՝ թե ի չարէ արարչէ եղեալ են, ցուցանեն թե չեն ուստեք՝ այլ յերկրէ, այնու զի յերկրէ կերակրին և ի նմա բնակեն, և անդրէն ի նոյն շրջեալ հողանան։

67 Նա թե և ի չարէ ինչ եին չարք արարեալ, ոչ ինչ ի նոցանէ աւգտակար գտանէր, այլ ամենևին իսկ վնասակար։ Իսկ արդ եթե տեսանեմք, զի կիսոցն մորթքն պատսպարան մերկութեան մերոյ լինին՝ և կիսոցն ճրագուն դեղ նեղի, և այլ ինչ յանդամոցն, որպէս առիւծուն և արջոյ և այլոցն՝ ըստ իւ[66]րաքանչիւր մի ըստ միոջէ, յայտ է՝ եթե ի բարւոյ արարչէ լեալ են, վասն միոյ իրիք աւգտակարին գտանելոյ ի նոսա։ Զի որ չար ինչ է, նորա ամենայնին վնասակար է, և մորթ և միս. այլ զնոցա որպէս զմորթն զգենումք, և ոչ վնասէ, և զմիսն 216v եթե սիրտ ուրուք առնոյր և ուտէր՝ ոչ վնասէր. որպէս վարազի՝ որ գազանագոյնն է քան զամենայն գազանս՝ ուտի միսն, և ոչ վնասէ. նոյնպէս և զնոցայն՝ եթե ուտէր ոք՝ <չ>վնասէր։

Եւ յարջառ, զոր ասեն՝ եթե ի բարւոյ արարչէ արարեալ է, գտանի ինչ վնասակարութիւն։ Զցլու միս ուտել՝ դարման է մարմնոյ, բայց եթե զարիւնն ոք ըմպիցէ՝ սատակի։

68 Նոյնպէս և ի բանջարս է ինչ՝ որ առանձինն սատակիչ է, և խառնեալ ընդ այլ բանջարս՝ բժշկիչ պէսպէս ցաւոց լինի։

Զմանրագորն եթե լոկ ոք ուտիցէ՝ սատակիչ է, և խառնեալ ընդ այլ արմատս՝ քնածու լինի քնահատաց։

Եւ զհազար՝ եթե ի տաւթ ժամա[67]նակի ուտիցէ ոք, քանզի զովացուցիչ է, զտապս ի փորոյն փարատէ. և եթե ի հով ժամանակի ուտիցէ ոք, վնասէ. և եթե զջուրն քամեալ անապակ ըմպիցէ ոք, սատակի. և եթե զսերմնն աղացեալ՝ ջրով ըմպիցէ, ի ցանկութենէ արկանէ։

Եւ կանեփուկն թուփ ինչ է, որոյ սերմն նորա դեղ է և նոյն դ217rարձեալ կասեցուցիչ ցանկութեան։

Եւ մոլախինտդ, որ առանձինն ի յայտնի ինչ ժամանակի սպանող է, նովիմբ զմաղձս հնացեալս հնարին բժիշկք հատանել։

Եւ կաղանչանան ազգ ինչ՝ առանձինն սպանող է, և խառնեալ ընդ այլ դեղս մաղձադեղ է բուժիչ ի մահուանէ։

69 Արդ յայսպիսի իրս անհարթս առ ոչ ուղիղ հայելոյ, կարծեցին եթե չար ինչ բնութեամբ իցէ. բայց Աստուած այսպէս իմաստուն զմարդն կազմեաց, զի և ի դարմանիչսն մարթիցէ վայելել. և որ վնասակարքն կարծիցին, և անտի ևս հնարիւք աւգտակարութիւնս [68] կարիցէ գտանել, առ ի յանդիմանելոյ զբարս անմտացն թե չիք ինչ որ բնութեամբ չար է։