[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ իբրև զայս լսեն թշնամիք ճշմարտութեանն, ազգի ազգի զինուք վառին ընդ219vդէմ ստուգութեանն։

Զի կէսքն ասեն՝ թե չէր մարթ մարմնաւորի անմահ կալ։

Եւ այլքն ասեն, վասն զի ոչ տևէր մարմինն ընդ շնչոյն յերկար ժամանակս կեալ, հարկ է անտևականին մեռանել։

79 [73] Այլ զառաջինսն յանդիմանեն Եղիա և Ենոք, որ ցայժմ կենդանի են. և զայլսն՝ հասարակաց համաւրէնն յարութիւն։ Զի եթե այժմ վասն զի անտևական են մարմինք՝ յայն սակս մեռանին, ապա և ի յարութեան՝ ըստ նոցա բանին՝ չտոկան ընդ շնչոյն։ Եւ այսու յայտ առնեն՝ թե զյարութիւնն իսկ մարմնոյ խափանել կամին, ուր աստուածական գիրք և արարածոց բնութիւնք անդադար վկայեն զյարութենէ մեռելոց։

80 Այլ ասեն. թե ոչ մահկանացու իսկ էր մարմին, զիա՞րդ էր՝ զի վասն դոյզն յանցմանն անկանէր ընդ մահուամբ, և ոչ արգահատէր նմա արարիչն և ներէր յանցմանն։

81 Զի ներող և արգահատող է արարիչն, այն ամենեցուն իսկ յայտնի է. և առաւել յայնմանէ, զի յետ յանցանելոյ մարդոյն՝ իջեալ անմարմինն՝ իբրև զմարմնաւոր ոք ոտնաձայն առ220rնէր ի դրախտին. և մեղմով և աղերսալից բարբառով ասէր ցյանցուցեալն՝ ո՞ւր ես Ա[74]դամ, զի մի տագնապեցուցեալ՝ չտայցէ ուշաբերել նմա ապաշխարութեան։ Եւ զի չեկն ի զղջումն յանցուցեալն, յիրաւի կրեաց պատիժ զմահ։

82 Դարձեալ և այլազգ ևս. զի իւրոյ արարչին յառաջագոյն պատուիրեալ էր նմա՝ թե յորում աւուր ուտես ի պտղոյ ծառոյն, ի նմին մեռանիս։ Եւ թշնամին յետոյ եկեալ ասէր՝ ոչ մեռանիս, այլ իբրև զաստուածս լինիս։

Եւ արդ ո՞յր բանից պարտ էր հաստատուն լինել, ա՞յնր՝ որ յառաջագոյն զգուշացոյց, և կամէր ունկնդրութեամբ պատուիրանին զնա անմահ պահել, եթե միւսոյն՝ որ պատրանաւք ջանայր զնա մահկանացու առնել։

83 Եւ եթե չէր արարչին յետ յանցանելոյ զպատուիրանաւն զմարդն մահկանացու արարեալ, հանապազ մարդն սատանայի հաւատայր, և ոչ Աստուծոյ, զի սա ասաց՝ թե ուտես ի պտղոյն, մեռանիս. և նա ասէր՝ թե ուտես, չմեռանիս, այլ իբրև զաստուածս լինիս։ [75] Արդ եդ 220v մահ ի վերայ բնութեան մարդկան արարիչ բնութեանն, զի իւր բանն հաստատեսցի, և չար խրատտուն պարտաւորեալ գտանիցի. զի թեպէտ առ ժամանակ մի վասն այսց երկուց պատճառանաց ընդ մահուամբ անկանիցի, այլ, ըստ իւրում կարողութեան, յարուսցէ միւսանգամ, և յանսպառ յաւիտեանս կենդանի և անմահ պահեսցէ։ Եւ որ զհրեշտակս և զհոգիս մարդկան յոչնչէ արարեալ՝ կենդանիս և անմահս պահէ, նոյն և զմարմինս կարող էր կենդանի պահել՝ թե չէր առաջնոյ մարդոյն զԱստուծոյ հրամանն զընկեցեալ։