[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բայց և զայն ևս պարտիմք գիտել, թե և հրեշտակք և դևք և ոգիք մարդկան անմարմինք են։ Զի զհրեշտակաց ասէ՝ արար զհրեշտակս իւր հոգիս, և զպաշտաւնեայս իւր բոց հրոյ։

Հոգիս կոչէ զնոսա վասն արագութեանն, որպէս զի ասիցէ՝ թե քան զհողմս թեթևք են, քանզի ոգւոյ և հողմոյ անուն եբրայեցերէն և յունարէն և ասորերէն նոյն է. նա թե և հայերէն ոք մանր միտ դնիցէ՝ նոյնպէս գտանի։ Յորժամ տագնապեալ ոք յումեքէ իցէ՝ ասէ, չետ ոգի կլանել, չետ ոգի առնուլ, և այնու զաւդոյս՝ զոր միշտ ծծեմք՝ յայտ առնէ։

Եւ բոցեղէնս կոչէ զնոսա վասն սաստկութեանն. որպէս այլուր ա[91]սէ, հզաւրք են զաւրութեամբ առնել զկամս նորա. այլ ոչ եթե ի բնութենէ հողմոյ և հրոյ են։ Զի եթե ի բնութենէ հողմոյ և հրոյ եին, ապա և նոքա յիրաւի մարմնաւորք կոչեին և ոչ անմարմինք։ Քանզի որ մարմնաւոր է՝ ի չորից հիւթից յաւդեալ է, որպէս մարմինք մարդկ228rան և բնաւ անասնոց. և որ ինչ անմարմին է՝ նա պարզ բնութիւն է, որպէս հրեշտակաց և դիւաց և ոգւոց մարդկան։

115 Եւ արդ ո՞ւր իշխիցեն շշնջել, որք ասեն՝ եթե հրեշտակք ընդ կանայս ամուսնացան, զի նոքա հրեղէնք կոչին, և մարդիկ խոտեղէնք, որպէս մարգարէն ասէ՝ թե ամենայն մարմին խոտ է։ Ուստի յայտ իսկ է՝ թե ի հրոյ խոտոյ ոչ ամուսնութիւն լինի, այլ ծախումն։

116 Եւ երեքեան ջոկքս այսոքիկ, քանզի համաբնեայք են, նմանագոյնս և նովին իսկ անուամբ անուանին։

Ասի հրեշտակ ոգի, այլ ոգի հարկաւոր՝ որ է հնազանդ և կամակատար։

Ասի և դև ոգի, այլ ոգի չար վասն անհնազանդութեանն և ապստամբութեանն. զոր [92] թեպէտ և ի մեր լեզու՝ այս չար ասեմք, և որպէս ի խտրանաց հարցն մերոց առաջնոց, ըստ սովորութեան ի մեզ կարգելոյ-, այլ գիտեմք՝ եթե այսն հողմ է, և հողմն՝ ոգի, ըստ յառաջագոյնն ասացելոյ։ Քանզի յորժամ մեք ասեմք՝ թե սիք շնչէ, ստորնեայք ասեն՝ այս շնչէ. 228v և վասն տարածութեանն միայն և արագութեան կոչին հրեշտակք և դևք և ոգիք մարդկան՝ ոգեղէնք, որ է հողմեղէնք։ Որպէս վասն սաստկութեանն բոցեղէն կոչին հրեշտակք, նոյնպէս և վասն արագութեանն և տարածութեան հոգեղէնք, որ է հողմեղէնք. բայց ռբնութիւն նոցա ի վեր է քան զհողմ և քան զհուր, և նուրբ և արագ քան զմիտս։

117 Եւ չեն ինչ զարմանք՝ թե նոքա մերոց դրացեաց արարածոց անուամբքս անուանին, ուր և նոցա արարիչն ոչ գարշի այնպիսի անուանս զինքեամբ առնուլ՝ վասն իրիք իրիք տեսչութեանց։

Կոչի Աստուած հոգի, այլ կայ ընտրու[93]թիւն ի միջի։ Ասէ, Աստուած հոգի կենդանի է. որ է կենարար։

Կոչի և հուր. ըստ այնմ՝ թե Աստուած քո հուր ծախիչ է։

Եւ արդ տեսցուք՝ թե հո՞ւր միայն ծախիչ իցէ Աստուած։

Նա աւանիկ նորին հոգւոյ միւսով մարգարէիւ յայտ արարեալ՝ թե լոյս է. ըստ այնմ՝ թե Տէր լոյս իմ և կեանք իմ, ես յումէ՞ երկեայց։

Եթե հուր ծախիչ ևեթ էր, զիա՞րդ կոչէր լոյս կենարար։ Ոչ ապաքէն յա229rյտ է՝ թե ուր սաստկութիւնն պիտոյ է, անդ հուր կոչի, և ուր քաղցրութիւն՝ անդ լոյս կենարար։ ռԱյլք ինքն ի վեր է քան զհուր և քան զլոյս. և այլ ինչ բազում անուանս առնու զինքեամբ վասն պէսպէս դարմանից։

118 Եւ յորժամ երևել սրբոց իւրոց կամէր, ոչ այլով իւիք կերպարանաւք՝ այլ միայն մարդոյ կերպարանաւք, զոր ըստ իւրում պատկերին արար, յայտնէր. և այն ոչ վայրապար ինչ լինէր, այլ զի զառաւել սէրն իւր՝ զոր ընդ մարդ[94]կան ունէր՝ ցուցանիցէ։ Եւ դարձեալ՝ զի յառաջագոյն կրթեսցէ զմարդիկ ածել ի գիտութիւն. զի, յորժամ զորդին իւր իբրև զմարդ յաշխարհ առաքեսցէ, մի աւտարոտի ինչ զիրսն համարեսցին. մանաւանդ, զի գիտիցեն՝ թե ինքն իսկ այն կերպարանաւք յայտնէր։

Որպէս իջեալ ի դրախտն առ Ադամ՝ ոտնաձայն իբրև զմարդ առնէր։

Եւ եկեալ Որդւոյ առ Աբրաամ երկուք հրեշտակաւք, արժանի առնէր ճաշ ի վրանի նորա ուտելոյ։

Եւ ի խաւսս մատուցեալ ի լերինն ընդ Աբրահամու, զերկուս 229v պատանիս իւր՝ զհրեշտակս մարդկակերպեալս՝ ի Սոդոմ առ գեղեցիկ ասպնջականն առ Ղաւտ արձակէր։

Եւ հրացուցեալ և չայլայլեալ զհրեշտակն ի մորենւոջն, ի մարդկեղէն բարբառ ածեալ, տայր ընդ նախընծայացելոյ առնն Աստուծոյ ընդ Մովսեսի խաւսել։

Եւ այրակերպեալ զզաւրավարն իւր զՄիքայէլ, զաւրագլխին իւրում Յեսովայ ի դաշտին ցուցանէր։

Եւ ա[95]ռաքեալ հրեշտակ ի տուն Մանուէի խաւսել ընդ նմա, մարդկաւրէն ընծայեցուցանէր։

Եւ երբեք երբեք գրեթե մարդացեալ իսկ՝ բերան ի բերան, ձեռն ի ձեռն ընդ բարեկամին իւրում ընդ Մովսեսի խաւսէր։

Եւ առնն թագաւորի ընդ սրտի իւրում գտելոյ, թախծելոյ ի հարուածոցն, հրեշտակ ի կերպարանս մարդոյ սուսեր ի ձեռն ցուցանէր։

Եւ Եզեկիէլի հրատեսիլ և բոցալեզու ի կառս, ազգի ազգի կերպարանաւք յաւդեալ, և կառավար մարդկակերպարան երևեցուցանէր. և քերոբէս ազգի ազգի գա230rզանաւք յաւդեալ, և ձեռն ձգեալ իբրև զմարդոյ քրոբէի ի միջոյ քրոբէից ցուցանէր։

Եւ իւր իսկ երբեմն իբրև զհինաւրեայ, երբեմն իբրև զմատաղաւրեայ, վասն այլ և այլ տեսչութեանց կերպարանեալ՝ ցանկալւոյ առնն երևէր։ Եւ այնպէս իւր և իւրոց ծառայիցն նոյնգունակ երևելով՝ զառաւել սիրոյն, զոր ընդ մարդոյն ունէր, յայտ առնէր։

119 [96] Այս ամենայն ասացաւ, զի ցուցցի թե որ ինչ երևի՝ ռմարմնաւոր է, և որ ինչ ոչ երևի՝ անմարմին։

Եւ ի մարմնաւորացն են որ թանձրամարմինք են, և են որ անաւսրամարմինք. որպէս Առաքեալ ասէ՝ թե այլ մարմինք երկնաւորաց են, և այլ մարմինք երկրաւորացս։ Երկրաւորաց՝ մարդկան և անասնոց, թռչնոց և սողնոց. և երկնաւորաց՝ արեգական և լուսնոյ և աստեղաց։ Եւ զի զնոցանէ ասէ, և ոչ զհրեշտակաց, անդէն զնովիմբ ածեալ ասէ՝ թե այլ փառք արեգական են, և այլ փառք լուսնի։

Եւ միանգամայն իսկ ասացեալ՝ թե որ ինչ ի զգայնոցս 230v շաւշափի կամ զննի կամ ազդի՝ այն մարմնաւոր է, և որ զգայնոց ոչ ազդի՝ անմարմին։ Նուրբ է տարր լուսոյ, այլ զի ակամբ զննի՝ մարմնաւոր է. նուրբ է տարր աւդոյ, այլ ցրտութեամբն ազդի մարմնոյ՝ մարմնաւոր է. նուրբ է տարր հրոյ, այլ զի ջերմութեամբն ազդի մարմնոյ՝ [97] մարմնաւոր է. նոյնպէս և ջրոյ՝ որ քան ռզկէտսնք նրբագոյն է, և քան զթեթևսն թանձրագոյն։