[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դարձեալ ասեն, զբարսմունսն զոր ի ձեռին ունէր՝ ցորդին իւր ցՈրմըզդ ետ, եւ ասէ. [129] ցայժմ ես վասն քո յաշտ առնեի, յայսմ հետէ դու վասն իմ առնիցես։

Արդ եթե նա վասն նորա յաշտ առնէր, զի որդի լինիցի նա նմա, իսկ Որմըզդ վասն նորա յո՞ր սակս առնէր։

Միթե կասկա՞ծ ինչ ուստեք էր նմա, եւ այնր աղագաւ պատուիրէր նմա վասն իւր յաշտ առնել. միթե յորմէ զորդի՞ն խնդրեաց, թե գուցէ ընդ որդւոյն տալոյ՝ զնա բաժ առնուցու։ Եթե այն ինչ ի մտի էր նորա, բարսմունքն ինչ ոչ կարեին աւգնել։

Եւ ի տալ զբարսմունսն չասաց սա՝ թե դու ինձ յաշտ առնիցես. զի ցուցցէ թե էր ոմն՝ որում նա վասն որդւոյն յաշտ առնէր. եւ որդւոյն պատուիրեաց վասն իւր նմին յաշտ առնել։

Եւ եթե էր ոք ի վեր 244v քան զնա եւ քան զորդին, որում զյաշտն առնեին, զնա պարտ էր իմանալ պատճառ իւրեանց եւ արարիչ ամենեցուն, եւ ոչ Զրուան պատճառ Որմըզդի եւ Արհմենի. եւ զնո[130]սա արարիչ չարեաց եւ բարեաց։

Քան Զրուանայ որդի արարիչ տայր, որ ի վերն քան զԶրուանն էր, ինքն իսկ իւրովի չկարէ՞ր զերկինս եւ զերկիր եւ որ ինչ ի նոսա՝ առնել, որպէս յառաջագոյնն ասացաւ, եւ զիւր զաւրութիւնն եւ զբարերարութիւնն ցուցանել։

Կամ թե յորդւոյն իւրմէ յԱրհմենայ կասկած ինչ էր նմա, եւ վասն այնորիկ զբարսմունսն յՈրմըզդ տայր, զի նոքաւք յաշտ արարեալ վերագունին՝ անկասկած լինիցի, ապաքէն պարտ էր ումեք ի միջի լինել, որում զյաշտն առնէր։

Եւ եթե էր ոք ի միջի՝ որում աւրէն էր զյաշտն առնել, ապա Զրուանն չէր մշտնջենաւոր, այլ յումեքէ եղեալ։

Եւ պարտ է խնդրել յումէ նայն եղեւ, եւ ով էր ում ինքն զյաշտն առնէր, եւ ով այն՝ որում որդւոյն հրամայեաց վասն իւր յաշտ առնել։ Զի ոչ է մարթ ումեք սկիզբն առնուլ լինելոյ, եթե ոչ յայլմէ առնուցու զ245rլինելն. եւ Աստուած միայն կարող իցէ առնել [131] յոչնչէ ինչ որպէս եւ կամի։

Եւ արդ ո՞վ իցէ որ զԶրուանն արար, եթե ոչ Աստուած, որում եւ զյաշտն առնէր. որ եւ որդի այնպիսի ետ նմա, զի զերկինս եւ զերկիր եւ որ ի նոսա՝ առնիցէ։ Եւ այն են զարմանք՝ զի ինքն ոչ արար, եւ որդւոյն Զրուանայ կարող ռեղեւք տալ զառնելն։

172 Այլ չէր ոք ի միջի, ասեն, որում Զրուան զյաշտն առնէր։

173 Եթե այնպէս իցէ, եւ ոչ Զրուանն իսկ էր. եւ մեծի ծաղու արժանի է, զի չէրն չէին վասն ռչէինք յաշտ առնէր։