[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ թե եւ բախտ եւս էր՝ որպէս ասենն՝ Զրուանն, ապաքէն ուրուք բախտ էր. եւ ո՞վ էր արդեւք ոյր բախտն էր։ Զի բախտ անձնաւոր ինչ չէ, այլ դէպք աջողութեան. որպէս յարդարութենէն արդարն կոչի, եւ ի քաջութենէն քաջ, նոյնպէս եւ ի ռբախտաւորութենէք անտի բախտաւոր։ Արդ եթե բախտ էր Զրուանն՝ չէր ինչ անձնաւոր. ուստի յայտ[132] է՝ թե բնաւ եւ էր իսկ ոչ Զրուանն։

175 Եւ եթե՝ որպէս ասեն՝ ի յերկուանալոյ անտի յղացաւ Արհմնն, յառաջնումն իսկ պարտ էր նմա 245v յերկուանալ, զի, թող՝ անդէն՝ ետ ընդ ետ՝ լինէր նմա որդի, եւ ոչ զհամար ամ տառապել եւ յաշտ առնել։ Զի որդի սակ այն եղեւ նմա, թե չար եւ եթե բարի. եւ զչարութիւն յիւրոց բարուց առ եւ ոչ ի ծննդենէ անտի.

176 Քանզի չէր մարթ միում արգանդի զչարեացն գործաւնեայ եւ զբարեացն արարիչ ընդունել։ Զի եթե չար էր, չարին եւեթ պարտէր ասպնջական լինել. եւ եթե բարի էր, բարւոյն։ Քանզի բարին եւ չար ի միում տեղի անկանել ոչ մարթեին, որպէս զի ոչ գայլք եւ գառինք ի միոջէ արգանդէ ծնանին։

Զորոց զբարւոյն կողմն յՈրմըզդէ դնեն, զարջառաց եւ զոչխարէ եւ զայլոց պիտանացուաց. եւ զչարին կողմն յԱրհմնայն, զգայլոց եւ զգազանաց եւ զճճեաց վնասակարաց։

Եւ զայն ոչ գիտեն՝ թե որպէս զվնասակարացն ընդ անվնա[133]սակարսն չմարթի բնակել, նոյնպէս եւ ոչ բարւոյն ընդ չարին մարթեր ի միում արգանդի յղենալ։

Զի զոր աւրինակ չէ մարթ զհուր եւ զջուր ի մի վայր առնել՝ թե գուցէ յոլովեալ կողմնն ապականիչ ընկերին իւրում լինիցի, նոյնպէս 246r եւ ոչ բարւոյն եւ չարի ի մի վայր մտանել հնար էր։

Ապա թե ոչ, կամ նա զսա ապականէր, կամ սա զնա։

177 Արդ եթե ի սերմանէ իցեն որդիքն, չմարթեր միումն երկուս սերմանս հակառակ միմեանց արկանել։

Նա եւ ոչ միում արգանդի երկուս սերմանս այլ եւ այլս ընդունել։

Զի թեպէտ եւ բազում արք ի մի կին մերձենայցեն՝ այլ ոչ եթե ամենեցուն սերմանքն կռուիցին։ Քանզի առաջին անկեալ սերմնն զայլսն իբրեւ զաւելորդս ի բաց թքանէ։

Եւ զիա՞րդ էր՝ զի այն արգանդ երկուս սերմանս միմեանց թշնամիս ընդունէր։

178 Եւ դարձեալ ընդէ՞ր ոչ յաղթեաց յաշտածին ծնունդն, եւ եղեւ [134] արգել յերկուական ծննդեանն։ Այլ իջեալ միմեանց թշնամիքն հաշտութեամբ խաղաղիկ ի միում արգանդի գառեին։

179 Նա եւ հայրն եթե երկուս որդիս գիտէր յորովայնին՝ զմին բարի եւ զմինն չար, ոչ խառն ի խուռն պարտ էր խոստանալ զթագաւորութիւնն, այլ այնմ միայն՝ վասն որոյ զյաշտն առնէր։

180 Բայց ապաքէն եւ Որմըզդն մինչ չեւ ծնեալ էր՝ թերակատար էր։

246v Եւզիա՞րդ թերակատարն զխորհուրդն հայրենի իմացաւ։

Զի որ զխորհուրդս ուրուք ճանաչել կարէ, նա ի վեր է քան զնա. որ Աստուծոյ միայն է, եւ ոչ մարդոյ։

Ուստի Որմըզդ վերագոյն է քան զհայրն եւ հզաւր եւ իմաստուն։

Զի մինչ դեռ յորովայնի էր զխորհուրդ հաւրն գիտաց։

Եւ ելեալ յորովայնէ անտի՝ կարող եղեւ զերկինս եւ զերկիր առնել, զոր հայրն ոչ կարաց առնել։

181 Եւ արդ՝ որ այնչափ հզաւր եւ իմաստունն էր քան զհայրն, գտանի վատթարագոյն. զի ի վատթարէն խաբեցաւ, այնու զի զխորհուրդ [135] հաւրն յայտնեաց նմա՝ ընդ որում անհաշտ թշնամութիւն պարտ էր ունել եւ ոչ բարեկամութիւն։

182 Դարձեալ՝ թե ծակել եւս պարտ ինչ էր զորովայնն եւ ելանել, նմա՛ պարտ էր՝ որ զխորհուրդ հաւրն իմացաւ, - զի թող ինքն նախ երթայր առնոյր զթագաւորութիւնն, - եւ ոչ Արհմենայ՝ որ ոչ զխորհուրդ հաւրն գիտէր, եւ ոչ թագաւորութեանն ինչ անկ էր։

183 Բայց թե ծակեաց զորովայնն, թերեւս եւ սպան իսկ զմայրն. զոր պարտ է խնդրել՝ թե ար247rդարեւ արդեւք մայր գո՞յր նոցա։

Այլ ուստի՞ յայտ իցէ՝ թե մայր գոյր։ Մանաւանդ զի ասեն իսկ՝ թե մինչ չեւ էր ինչ բնաւ, ոչ երկինք եւ ոչ երկիր, Զրուան միայն էր։

Որ մեծի ծաղու արժանի է՝ եթե ինքն հայր իցէ եւ ինքն մայր, եւ նոյն սերմանարկու եւ նոյն սերմնընկալ։

184 Եւ որ եւս վատթարագոյնն է, իբրեւ ծակեաց, ասեն, Արհմնն զորովայնն եւ եկն եկաց առաջի հաւրն, ոչ ծանեաւ զնա հայրն։

Արդ զի [136] ա՞րդ ոչ ճանաչէր, զի ոք ուրեք չէր՝ մինչ ինքնն միայն էր։ Ոչ ապաքէն յայտ էր՝ թե որ առ նայն եկն, մի ոք յորդւոցն նորա էր։ Եւ գտանի վատթարագոյն եւս քան զվատթարն, զի նա զսա ծանեաւ, եւ սա զնա ոչ ծանեաւ, եւ յուրաստ էր յորդւոյ անտի՝ թե իմ որդին անուշահոտ եւ լուսաւոր է, եւ դու խաւարին եւ ժանդահոտ ես։

Եւ զիա՞րդ ոչ էր նորա որդի, որ ընդ բարւոք որդւոյն նորա ի նմին արգանդի յղացեալ էր։ Եւ զնմանէ յուրաստ էր՝ թե չես դու իմ որդի, եւ զմիւսմէն խոստուկ՝ թե որդի իմ է։

185 Եւ եթե իբրեւ ի չարէ յուրաստ էր, 247v ապա եւ յղութեանն զնա չէր պարտ արժանի առնել, այլ անդէն իբրեւ ի չարէ խորշել եւ սատակել. եւ ոչ միայն զնա, այլ եւ զՈրմըզդ՝ որ զխորհուրդսն ի վեր եհան։