[ԵՂԾ ԱՂԱՆԴՈՑ ԵԶՆԻԿԻ ԿՈՂԲԱՑՒՈՅ]

Հեղինակ

Բաժին

Թեմա

Այլ յուղղոյն սնանալոյ՝ եւ ի մտաց իսկ անկանի մարդ, եւ խաւսի ընդ որմս, եւ կագի ընդ հողմս։

Ուստի բժիշկք յամառին՝ թե բնաւ չիք դեւ որ ի մարդ մտանիցէ. այլ ցաւք են այն, եւ մեք դարմանովք կարեմք բժշկել։

Այլ մեք զայն ոչ ասեմք. քանզի ճշմարիտ է մեզ բանն աւետարանի՝ եթե բազում դեւք, իբրեւ տեսանեին զՅիսուս, աղաղակեին եւ ելանեին ի մարդկանէ. 266v եւ նա սաստէր ի նոսա եւ ոչ տայր խաւսել նոցա. հանդերձ այլովք նոյնպիսեաւք։

Եւ լուսնոտքն որ ասին, ոչ եթե լուսնոյ վնասեալ՝ այնպիսիք կոչին, այլ դաս ինչ է դիւաց՝ որ ըստ ռլուսնոյք յայտնին։

259 Եւ փորձել այնչափ իշխէ սա[181]տանայ, որչափ հրաման առնու։ Եւ յայտ ի Յոբայ փորձանացն է։ Զի եթե ոչ նախ առ հրաման յԱստուծոյ, ոչ ժտեցաւ փորձել զնա. եւ ի խոզից երամակէն, յոր ոչ իշխեցին մտանել դեւքն՝ թե ոչ առին հրաման ի Տեառնէ։