ԱՐՓԻԱՓԱՅԼ
ՏԻՊ
ԳԵՂԵՑԻԿ
Արփիափայլ
տիպ
գեղեցիկ,
Իմ
նազելի
պայծառ
հաւիկ,
Վարդակարմիր
պատկեր
քաղցրիկ,
Երեւեցո՛
զերեսս
քո,
ո՛ր
փափագիմ:
Րաբուն
վերնոց
լուսեղինաց,
Քաղցրանուագ
եղանակաց,
Համանման
ձայն
քո
հնչեաց,
Երեւեցո՛
զերեսս
քո
ինձ,
ո՛ր
կարօտիմ:
Թախծեալ
սրտիւ
միշտ
հառաչեմ,
Ի
սար,
ի
ձոր
շրջագայեմ,
Սիրոյդ
տեսոյն
ոչ
հասանեմ.
Երեւեցո՛
զերեսս
քո
ինձ,
ո՛ր
դեգերիմ:
Ոսկեփետուր
իմ
աղաւնի,
Սողօմոնի
զքեզ
հարցի,
Յակունս
աղբերց,
-
ասէ,
-
նստի
Երեւեցո՛
զերեսս
քո
ինձ,
ո՛ր
տագնապիմ:
Իւծեալ
ոգւով
սիրահարեալ,
Աղաղակեմ
ի
ձայն
բարձեալ,
Զքեզ
աղաչեմ
իմ
սիրեցեալ,
Երեւեցո՛
զերեսս
քո
ինձ,
ո՛ր
նուաղիմ:
Նախանձաւոր
չար
թշնամին,
Ի
փութանալն
իմ
զհետ
քոյին,
Էհար
զիս
ի
ճանապարհին.
Երեւեցո՛
զերեսս
քո
ինձ,
ո՛ր
մեռանիմ: