Ժամանակագրութիւն

Հեղինակ

Բաժին

Թեմա

|316բ| Յամի տեառն ՌՆԻ [1420] ի Սամիսոն քաղաք, որ է մերձ ծովին Պոնդոսի, կրակ անկաւ եւ զքաղաքն առ հասարակ այրեաց ծայրէ ի ծայր։

Դարձեալ ի նոյն ամին Ունկարաց կայսրն կոտ[ո]րեաց զթուրքն, որ է Քրիշչին, եւ կոտորեաց ի զօրաց թուրքին ՀՌ [70000] մարդ։

ՌԴՃԿԸ [1468] թվին, ապրիլ ԺԷ [17], զատիկ գիշերն ցուրտ արար զայգիսն տարաւ զմատն եւ զծառն։

[ՌԴՃ]ՀԹ [1479] թվին կարկուտ երեկ մայիս ամսոյ ի ԻԴ [24] զայգի եւ զցորեան զամէնն բնաջինջ արար։

[ՌԴՃ]ՁԱ [1481] թվին դարձեալ ցուրտ արար, զայգիսն տարաւ։

ՌՇԽԵ [1545] թվին թռթուռն երեկ, մորեխն երեկ, ղուշն վերայ էր, մահն երեկ պատեաց, ժանկ երեկ դախլն փչացոյց։

Յամի տեառն ՌԴՃԿԷ [1467] թվին Ջանհանշայ իմիրզէն, գնաց ի Հասան բէկին յաշխարհն եւ սպանաւ ի ձեռն Հասան բէկին։ Հասան Ալին Մակուայ բերդումն բանդի էր |317ա| դուս էրեկ եւ թագաւորեաց մեր աշխարհիս մինչեւ Ը [8] ամիս, յետ էնդոր Հասան փատիշահն էրէկ Հասան Ալին սպանէց, զմեր աշխարհս էառ եւ թագաւորեաց [ՌԴՃ]ԿԸ [1468] թվին։

[ՌԴՃ]ՀԶ [1476] թւին Հասան բէկին գնաց զՎրաստուն, թալանէց ու անթիւ անձինք կոտորէց եւ գերի արար։

[ՌԴՃ]ՀԷ [1477] թւին մեռաւ իւր մահուամբ. Սօլտանն թագաւորէց։

[ՌԴՃ]ՁԱ [1481] թվին Յաղուպ բէկն կըռուեցաւ զՍօլտանն սպանէց եւ ինքն թագաւորէց։

[ՌՃԴ]Ղ [1490] թվին գնաց ի Ղարապաղն, մայրն եւ իւր եղբայրն մահադեղ արբուցին Յաղուբ բէկին, նա իմացաւ մօրն եւ իւր եղբօրն՝ Յուսայի բէկին մահադեղէն խմեցոյց, ի միասին մեռան, ի Ղարաբաղն։ Սովի Խալիլն էառ զՅաղուփ բէ[կ]ի որդին զԲայնսանղուրն եւ թագաւորեցոյց, եւ բազումք ի թագաւորական ցեղիցն սպանէց։ Նուէմբեր ամսոյ ի վերջքն, մեծամեծ պարընէքն յամէն յաղացան, Խալիլ բէկին։ Նա գարունքն գնաց ի յե Փօռակ Շահալին վերայ, սպանէց զնա եւ զՈւղուռլու Մահմատի որդին։

[ՌԴՃ]ՂԱ [1491] թվին անդի դարձաւ ի Վանայ աշխարհն Սուլէյման բէկին վերայ, Սուլէյմանն սպանէց զնա, օգոստոս ամսոյ ի մուտն էառ զԲայնսաղուրն եւ դարձաւ ի Թօրէզ։ Ըռստամ իմիրզէն բերդումս բանդի էր։

[ՌԴՃ] ՂԲ [1492] թվին Իբրահիմ իմիրզէն բազում զօրօք էրեկ, մայիս ա[մս]ոյ ի ԺԵ [15], զԸռստամ իմիրզէն հանեց եւ գնաց Սուլէյման բէկին վերայ։ Ս[ու]լէյմանն փախաւ ի Քուրդստան, եւ ըսպանաւ ի ձեռն Դանայ Խալիլ որդոյն, Նուրալի բէկին։ Հուսէին Ալի բէկն էառ ըզԲայնսաղուր իմիրզէն, գնաց ի Շրվան, ձմեռն եկաց ի տեղն, գարունքն ելաւ ի Շրվանա եւ էրեկ ի Բազարչայն, Սաիտ Ալի բէկն գնաց կռվեցաւ, յաղթէց ու զԲայնսաղուրն բռնէց ՌԴՃՂԳ [1493] թվին |317բ| տարաւ ի Թարվէզ խեղդեցին։

ՌԴՃՂԷ [1497] թվին Ուղուրլու Մահմատին որդին, սօլթան Ահմատն Ստըմբօլ էր դուս էրեկ, Ըռըստամն գնաց դէմ, կռւիլ չկարաց, եթող փախեաւ Ախլցխայ, անդից երեկ ի Ղաճարին հեծէլն ժողվէց, սօլթան Ահմատն էրեկ ի Թարվէզ, Ըռստամն էրեկ ի վերայ Ջուղու դաշտումն կռվեցան, Ըռստամն յ[աղ]թվեցաւ, սպանաւ բազում զօրօք։ Ահմատն գնաց ի Թարվէզ սկսաւ մեծ պարնէքն բռնիլ, Իպայ սօլթանն փախեաւ, դիմաց էր աղատունն, Ահմատն հետեւն գնաց, Իպէն յետ դարձաւ Ահմատն ըսպանէց ձմեռն։ ԶՈւռուստամի որդին, զԱլւանդ իմիրզէն եբեր ի Թարվէզ թագաւոր եդիր. գարունն որ ելաւ ՌԴՃՂԸ [1498] թվին, Յաղուպ բէկին որդին՝ Մուրատ խանն Շամախի էր, հեծել արար, էրեկ Ալւանդին վերայ, Նախչւանայ գետումն կռւեցան, Ալւանդին զՄուրատ խանն բռնէց իդիր բերդում, զՊայանդուր Լաթիւ բէկն իւր որդովն իդիր ի մեր բերդումս. մին տարին անցաւ Աւդուլ Բաղրն էրեկ բերդիս հէսար, բերդի մարդն զԼաթիւ բէկն հանէց զնդանէ, վէր եկին զԱւդլու Բաղրն բռնեցին դրին բերդումն. Լաթիւ բէկն գնաց զԻպայ սօլթանն սպանէց, էր աղատանն, զԱլւանդին էառ ու իբեր ի թախթն։

ՌԴՃՂԹ [1499] Ջահանշա իմիրզին տղէն Գանջայ իրեւաց, հեծէլ ժողովէց, ՌՇ [1500] թվին նա ի Գանջոյ իրեկ, Ալւանդին Թարվիզոյ, Ղօչ դաշ[տ]ումն ճակատեցան, Ջահանշին տղէն եթող փախեաւ։

ՌՇ [1500] թվին Սովին Շամախի իառ, զՇրվանշէն սպանէց։ Աշունքն երեկ Շարուր, զԱլւանդն փախուց զհեծելն կոտորեաց, ձմեռն գնաց ի Թարվէզ, գարունքն |318ա| գնաց Ալւանդին վերայ, Ալւանդին խոյս իրեդ, իրեկ Թարվէզ. շահն էլ յետ դարձաւ ի Թարւէզ, Ալւանդին էլ յետ փախաւ ի Դիարբէկ[իր եւ] մեռաւ։

Թվին ՌԵՃՀԵ [1575] շահ Թահմազն զհուր ելաւ, շահ Իսմայիլն Ղահղայ բերդումն բանդի էր, դուս էրեկ, ելաւ ի թաղթն, մէկ տարի թագաւորութիւն արար։ Զհուր Խուդաբանտայ փաթշահն ելաւ ի թաղթն։ Գ [3] տարի սով ընկաւ, Գ [3] տարէն յետն մահ երեկ, մահէն յետն էլ սով եկաւ։ Ապրիլ Ը [8] կարմիր կիրակին ցուրտ արար, այգին ծառն տունկն զամէն տարաւ։

Թվին ՌԵՃՁԵ [1585] Ամիր Համզէն թախտ ելաւ Գ [3] տարի փաթշահութիւն արէց։

Թվին ՌՈՒԷ [1627] Մաթէոս եպիսկոպոսն Միրանշեցի վաղջանեցաւ յուլիս ԺԳ [13]։

Թվին ՌՈՒԹ [1629] եւ օգոստոս ամսի Ը [8] տէր Օգոստինոս, ազգէն Բաջեցի, Պուտաղի որդի, ընտրեալ արքեպիսկոպոս Նախչուանա երկրին, գնաց մեծն ի Հռոմ օրհնեցաւ Ուրբանոս հայրապետէ Ը [8] երրորդ, դարձաւ ի վիճակս Նախչւանայ, թվին ՌՈԼԱ [1631] ապրիլ ամսի Ա [1] մտաւ յերկիրս։ Ապրիլ ամսի Թ [9] ցուրտ արաւ, ծառու մատն ցուրտ տարաւ, ոչ ինչ եմիշ չմնաց։

Թվին ՌՈԼԱ [1631] ես՝ տէր [Յ]ակոբ Յիսուսի, որդի Եար Ազիզի, ազգաւ Դարբնեցի, ի գեղէն Կէծկո. առաքեցայ ի Հնդկաց աշխարհն. վասն ողորմութեան։ Շրջեցա ի քաղաքն գլխաւոր՝ Գուա, Մանիլա, Չինքօչի, դարձայ աստուծոյ ողորմութեամբն ի գաւառս Երընջակ, բազում ապրանք՝ ԲՃ [200] թուման, շուրջառվա, ճիթէ, փողէ բերի, էր թիվն ՌՈԼԶ [1636] դեկտեմբ[երի] ԻԵ [25] մտա տուն։

Այս ամի խոնդքարն էրեկ Երեւան էառ։ Մուռթուզայ փաշէն եթող բերդումն |318բ| ինքն գնաց Թարվէզ, անդի դարձաւ իւր աշխարհն։

Այս ամի Լէհաց թագաւորն դէսպան առաքեաց մօտ շահ Սաֆին. շահ Սաֆին պարոն տէր Օգոստինոս արքեպիսկոպոսն առաքեաց Լէհաց աշխարհն, մօտ թագաւորին՝ Ըստանիսլաւ. զիս՝ Յակոբս Յիսուսի ընթրեաց վերայխնամօղ կարգիս միաբանողաց եւ աջորդ ժողովրդեանն։ Այս ամի Մուրթուզայ փաշէն գերացուց գաւառս ԳՃԻ [320] գերի, Ապարաներո գնաց եւ [զ]ամենայն սպանածն, տարածն, օլքէս դուս ելաւ ՌԵՃ [1500] ջան։ Դարձեալ այս ամի շահ Սաֆին էրեկ գընաց բերդին վերայ Գ [3] ամիս նստաւ, մարտի ԺԵ [15] օրն երիշ ելաւ բերդին վերայ, Սիրհաճին առին, մարտի ԻԲ [22] բերդն առին, Մուրթուզա փաշէն մեռաւ։ Շխիջան փաշէն, Իբրահիմ փաշէն, Մէիմուն փաշէն եւ այլ բազում փաշունէք եւ զէիմնի բռնէց, ողորկէց Ղահղահ ղալէն. Մուրատ բէկն, Թահմազ ղուլի խանն, որ բերդն տւէլին, դօնմիշ ելած հետ խօնդքարին գնացին. շահն երբ յետ դարձաւ, օլքէս գնաց գանգատ Մախսուտ սուլթանէն, մինչեւ Արտաւէլ, այն տեղն սուլթանութիւնն կտրեցին, սուլթանութիւն տվին իւր տղին Իմամ-Ղուլի բէկին։