Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ա. ՀԱՏՈՐ. ՉՅԻՇԱՏԱԿՈՒԱԾ ԹԵՐԹԵՐ

Գործ. ձեռագիր ամսագիր։ Կը յիշատակուի լոյս տեսած 1899-ին Մոսկուա, Լազարեան Ճեմարանի աշակերտութեան կողմէ։ Հայերէն բաժնի խմբ. ՝ Մինաս Բերբերեան, ռուսերէն բաժնի՝ Իւրիյ Վեսելովսկի (տես Ռ. Բերբերեան, «Պատրանքների շրջանից», Վէմ, Ե. տարի, թ. 3, Յուլիս-Հոկտեմբեր 1937, էջ 13)։

 

Դատ։ Խարբերդ, 1896։ Խմբ. ՝ Ազարիկ Գոլոյեան։ Հնչակեան։ Կը յիշատակէ Միհրան Սէֆէրեան։ Սովորաբար ընդունուած է, որ Թրքահայաստանի գաւառները թերթեր լոյս ընծայած են Օսմանեան Սահմանադրութեան հռչակումէն, առնուազն 1900-էն ետք, եթէ չհաշուենք Խրիմեան Հայրիկի փորձերը։ Կա՛մ թուականի սխալ կայ, եւ կամ ալ աշակերտական փորձ մըն է։

Կոկոն։ Ամսաթերթ։ Օրգան Հ. Յ. Դ. Աշակերտական Միութեան։

Շուշի, 1895-1896։ Խմորատիպ։

Կռունկ։ Պարբերաթերթ։ Օրգան Հ. Յ. Դ. Աշակերտ. Միութեան։

Շուշի, 1898-1900։ Խմորատիպ։ Կրնայ յաջորդած ըլլալ Կոկոն թերթին։

Նոր Աշխարհ։ Հանդէս։ Վառնա, 1898։ Խմբ. Ստեփան ՍապահԳիւլեան։ Հնչակեան։

Սուրհանդակ։ Ճըրզի, 1889-1900։ Խմբ. Հայկ Էկինեան։ Կը յիշատակէ Ա. Տէր Գէորգեան։

Տարերք. երկշաբաթաթերթ։ Նոր Նախիջեւան, 1889-1890 գարուն (գարնան դադրած է արդէն)։ Լոյս տեսած է երկու օրինակ։ Խմբ. ՝ Ռուբէն Բերբերեան (տես «Պատրանքների շրջանից», Վէմ, Ե. տարի, թ. 3, Յուլիս-Հոկտեմբեր 1937, էջ 13-16)։