Հեղինակ

Բաժին

Թեմա

ՆԵՐՍԷՍ ԳԱՍԱՊԵԱՆԻ ՍՐԲԱԳՐՈՒԹԻՒՆԸ

Պուլկարահայ Ներսէս Գասապեան, որ ըստ երեւոյթին հայ մամուլի մասնագէտներէն կրնայ համարուիլ, գրախօսած է Յովհաննէս Պետրոսեանի եռահատոր աշխատասիրութիւնը եւ իր դիտողութիւնները լոյս ընծայած է ընդարձակ գրութեամբ մը Պատմա-բանասիրական հանդէս-ի 1961 տարուան 3-4 (14-15) միացեալ թիւերուն մէջ (էջ 307-330)։ Գասապեանի գործն ալ լրացումներու կը կարօտի։ Երանի թէ հայկական կարեւոր մատենադարաններու պատասխանատուները, ինչպէս նաեւ հայ մամուլի պատմութեան մասնագէտները յոգնութիւնը յանձն առնէին եւ լրացումներ կատարէին Պետրոսեանի աշխատասիրութեան վրայ։

Հետագայ էջերուն մէջ՝ մեր ծանօթութեան ներած չափով՝ պիտի սրբագրենք Ներսէս Գասապեանի գործը։

Երբ էջ չենք նշանակեր, յիշուած թերթերը կը գտնուին նոյն էջին վրայ։

319. Ազատ խօսք... 1949-1950։ Ճշդել. լոյս տեսած է աւելի երկար։

Ձեռքի տակ ունինք Գ. տարուան, թ. 571-ը (Կիրակի, 17 Յունիս, 1951)։ Տնօրէն՝ Պ. Պարտիզպանեան։ Հրատ. ՝ Հայկական Հրատարակութիւններու եւ Տպագրութիւններու Ընկերութեան։ Տպ. Պ. Էլէքեան։ 4 էջ։

Ամսօրեայ տեղեկագիր... 1937-1939... ։ Ճշդել. սկսած է 1938-ին. տպ. Սահակ-Մեսրոպ, 16 էջ։

Ամրոց. Խմբ. ՝ Միքայէլ Բարթիկեան։

Այսօր-Ապագայ. աւելցնել։ Տպ. Le Soleil։ Արտ. ՝ Ն. Դաւիթեան։ 4 էջ (51 x 35 սմ. Հատը 8 ֆր. ։

Անկախ խոհեր. Պարբերաթերթ, Պէյրութ։ (Խմբ. ) Ժ. Աբիկեան, 1934։ Մեզի համար անյայտ է նման պարբերաթերթ մը Պէյրութի մէջ։ Հաւանաբար հրատարակութեան վայրը սխալ դրուած է։

Աշխատանք... 1927։ Ճշդել. 1926-1927, 73 թիւ։ Արտ. ՝ Յակոբ Կէտիկեան։ Խմբ. մարմին՝ Ստեփան Կուրտիկեան, Պետրոս Ախիկեան եւ Անթուան Միքայէլեան։ Համայնավար ուղղութիւն ունեցող թերթ։

Ապտակ. Հրատ. ՝ Յ. Թիւրապեան, վարիչ՝ Զարմայր Քիւթնէրեան։

320. Արամազդ. Տպ. Ագին, 20 էջ, հատը 50 ղրուշ։ Արտ. ՝ վարչութիւն Արամեան Սանուց Միութեան։ Հրատարակութեանց տնօրէն՝ Արա Եարճան։

Արեւագալ. 1937-1939։ Ճշդել. լոյս տեսած է 12 թիւ։ Խմբ. նաեւ Վազգէն Եսայեան։ Տպագրութիւն «Նոր Օր»։

Արեւմուտք, Ա. շրջանին - 1945-1946 - լոյս տեսած խմբագրութեամբ Լեւոն Մօզեանի, Բիւզանդ Թօփալեանի եւ Լեւոն Չորմիսեանի։ Բ. շրջանին՝ խմբագրութեամբ Մեսրոպ Գույումճեանի (1947-էն սկսեալ)։ Տպ. Արաքս, բաժ. 300 ֆր. ։

Աւետաբեր... 1950 - ՞։ Ճշդել. Եռամսեայ, 1949-1950։ Տպ. Տէր Սահակեան, 82 էջ։ 1949-ին լոյս տեսած է 1 թիւ, իսկ 1950-ին 3 թիւ, ընդամէնը 268 էջ։ Խմբ. կազմ-փրոֆ. Լութֆի Լեւոնեան, վերապատուելի Յովհաննէս Աբգարեան, վեր. Յովհաննէս Ահարոնեան եւ վեր. Տիգրան Խրլոբեան։

Բամբիռ... 1954-էն ցարդ կը շարունակուի։ Ճշդել. սկսած է 1953

Յունիսին եւ տեւած մինչեւ 1955 Յունուար, լոյս տեսնելով 7 թիւ։

Առաջին երկու թիւերը մեքենագիր (33 x 21 սմ. ), ապա տպուած, տպ. Արեւելք, 32 էջ (28. 5 x 20 սմ. Խմբագրուած եւ հրատարակուած Ճեմարանի ուսանողութեան կողմէ։

Ճեմարանին մէջ հրատարակութիւններ եղած են այնուհետեւ, սակայն տարբեր անուններով։

Բուրաստան... ամսաթերթ, 1950։ Ճշդել. երկամսեայ, 1950-1956, 6 տարի։ Լոյս տեսած 36 պրակ։ Խմբ. մարմին՝ Գրիգոր Պօղարեան, Հայկ Պարիկեան եւ Ռուբէն Տիրարեան։ Եղած են նաեւ այլ խմբագիրներ։

321. Դէպի երկիր... 1946-1950։ Ճշդել. պարբերագիրք գրականութեան եւ արուեստի։ Հրատարակութիւն Հայրենաբաղձ Հայերու Ընդհանուր Միութեան։ Դ. . միացեալ թիւէն սկսեալ՝ հրատ. Սովետական Հայաստանի հետ Մշակութային Կապի Հալէպահայ Ընկերակցութեան։ Հալէպ, 1945 (Մարտ)։ Տպ. Սեւան, 52 էջ (29 x 22 սմ. Լոյս տեսած է 1945 Մարտ - 1947 Մարտ, 6 թիւ։ Մէկ թիւ ալ 1949-ին։

Դէպի երկիրը՝ խումբ մը ընկերներու հետ խմբագրած է Անդրանիկ Նաճարեան։

Երեւան. Փարիզ, 1926-1929... ։ Ճշդել. սկսած է 1925-ին, տպ. Berstein, 4 էջ, բաժ. 50 ֆր. ։ Արտ. ՝ Թահմազեան։ . տարի, թ. 6, 22 Հոկտեմբեր 1925)։

Զուարթնոց... 1929-1940։ Ճշդել. լոյս տեսած է աւելի երկար, գոնէ մինչեւ 1945 Փետրուար (ԺԵ. տարի, թ. 41, Փետրուար 22, 1945)։

Ժողովուրդի ձայն. Մարսէյլ, 1935 Օգոստոս։ Ճշդել. 1935-1938։ Խմբ. ՝ Միքայէլ Եավէր։

  Կանթեղ... Պոսթըն, 1935-1936. Ճշդել. սկսած է 1934-ի Օգոստոսին . տարի, թ. 2, Սեպտեմբեր 1934)։

322. Լիբանանահայ տարեգիրք։ Անունը ընթերցողը կը խաբէ։ Իսկապէս տարեգիրք չէ։ Լիբանանահայ գաղութին առօրեան ցոլացնող գրքոյկ մըն է։

Լոյս. Սիտնի։ Աւելցնել. մեքենագիր։ Պատ. խմբ. ՝ արժ. Տ. Ա. քհնյ. Միրզայեան։

Խաչբուռ, 1946-1948... ։ Ճշդել. 1946 Նոյեմբեր - 1948 Յունիս, 6 պրակ։ Տպ. Ճիզմէճեան, 16 էջ։ Էջերը փոփոխութիւն կրած են։

Խօսնակ... 1956։ Ճշդել. Պէյրութ. 1957 (Սեպտեմբեր)։ Տպ. Սեւան, 72 էջ (28 x 20 սմ. Կը շարունակուի։ Յաջորդական խմբագիրներ՝ Յակոբ Թորոսեան, Երուանդ Պապայեան, Ասատուր Յ. Մակարեան, Լեւոն Վարդան եւ ուրիշներ։

Կաճառ... Տպ. Արարատ, բաժ. 30 փեսօ . տարի, թ. 5, Յունուար-Դեկտեմբեր 1955)։

Կամք... 1950-1955... ։ Ճշդել. 1949-1958... ։ Տարեկան 60 փեսօ . տարի, թ. 2, 1958)։

Կանթեղ... Հալէպ, 1931։ Ճշդել. Հալէպ, 1932 (Մարտ)։ Տպ. Արաքս, 24 էջ. բաժ. 20 ֆրանք։ Արտ. ՝ տոքթ. Բարսեղ Սեւեան։

Պատ. տնօրէն՝ Յակոբ Իգնատիոսեան։ Լոյս տեսած է միայն մէկ թիւ եւ պետական արգելքի պատճառով դադրած։

  Կավռօշ, Պոլիս,        1947-1948... ։ Ճշդել. Նոր շրջան, 1946-էն, տպ. Dogu, 4 էջ, հատը 10 ղրուշ։ Տէր՝ Պօղոս Արթուն (Նոր շրջան, Բ. տարի, թիւ 29, 6 Մայիս, 1948)։

Կէս-կատակ կէս-շիտակ. սկսած 1946-ին։ Արտ. ՝ Ն. Միրիճանեան։

Կեանք եւ գիտելիք... 1932։ Ճշդել. Պատկերազարդ ամսագիր։

1933 Յունուար։ Լոյս տեսած միայն մէկ թիւ, 20 էջ։ Արտ. եւ պատ. Վ. Յակոբեան։

323. Հայ դիտակ... Տպ. The Modern Press, 8 էջ, հատը 40 միլ. ։ Խմբ. եւ տէր՝ Պարոյր Մինասեան . տարի, թ. 6, 16 Մարտ, 1946)։

Հայ մանուկ... 1948։ Աւելցնել. ամսագիրք։ 1948 Յունուարէն Մայիս, 5 թիւ, 152 էջ։ Տպ. Կաթողիկոսութեան Հայոց Կիլիկիոյ։

Հասկ հայագիտական տարեգիրք, լոյս տեսած է 3 հատոր։ Ա. տարի, 1948, 236 էջ։ Բ. տարի, 1949-1950, 352 էջ։ Նուիրուած Հայրապետական Մայր Աթոռի Էջմիածին փոխադրութեան հինգհարիւրամեակին (1441-1941)։ Գ. հատոր, 1957, 209 էջ։

324. Մանանայ տարեգիրք... 1946-1947... ։ Ճշդել. լոյս տեսած է մինչեւ 1951 . . տարի, 1950-1951)։

Մասիս. Պէյրութ։ Աւելցնել. նշանաբան Որպէս զէն՝ ճշմար- տութիւն։ Պէյրութ 1947 (Յունուար 1)։ Կը շարունակուի։ Տպ. Կաթողիկէ, 8 էջ։ Արտ. տնօրէն՝ Բարսեղ Խ. Թօբուզեան։ Ցարդ ունեցած է յաջորդական հինգ խմբագիր, որոնց մէջ միշտ գտնուած է Հրաչ Քաջարենց։

Մրգաստան... Ֆաուլըր, 1954-1955։ Ճշդել. լրատու եկեղեցական գործունէութեանց Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ։ Հովիւ՝ Շահէ քհնյ. Սէմէրճեան։ Լոյս տեսած է մինչեւ 1961... . տարի, թ. 1, Յունուար-Փետրուար, 1961)։

Յարդգող (էջ 323)... 1932։ Ճշդել. 1932 (Յունուար), 16 էջ։ Լոյս տեսած միայն մէկ թիւ։ Պատասխանատու՝ Վազգէն Տէրունեան (Անդրանիկ Ծառուկեան)։

Նաւասարդ... 1955 կը շարունակուի։ Ճշդել. սկսած է 1953-ին։ Տպ. Արարատ, 40 էջ։ Բաժ. 50 փեսօ . տարի, թ. 55, Դեկտեմբեր 1957)։

Նոր Արաքս... 1946-1947... ։ Ճշդել. սկսած է 1945-ին։ Տպ. ZavalՌs, 4 էջ, հատը 3 դահեկան . տարի, թիւ 41 (112), 18 Յունուար 1947)։

Նոր Մարաշ... 1946։ Ճշդել. սկսած 1946 Յունուարին եւ շարունակուած մինչեւ 1960 Մայիս եւ լոյս տեսած 22 թիւ։ Ա. թիւը 32 էջ. բաժ. 700 սուրիական դահեկան։ Խմբ. մարմին - Յակոբ Տէկիրմենճեան։ Յարութիւն Պարտիզպանեան, Նուպար Փարթամեան եւ Միշէլ Տիմիճեան։

325. Նոր սերունդ, Հալէպ, 1951... ։ Ճշդել. լոյս տեսած 1951 Յունուար 21 - Սեպտ. 9, 177 թիւ։ Տպ. Անի, 4 էջ։ Բաժ. ձեռքէ հատը 15 ս. դ. ։ Արտ. եւ պատ. տնօրէն՝ Անդրէաս Տէր Ղազարեան։ Խմբ. ՝ Յարութիւն Տէր Ղազարեան։

Շաբաթական թերթիկ... 4 էջ։ Խմբ. ՝ վերապատուելի Ա. Ա. Պետիկեան (հատոր ԼԳ., Նոյ. 17, թ. 12, 1944)։

Շինարար... Տպ. Ader, 16 էջ։ Բաժ. 500 ֆր. ։ Տնօրէն՝ տոքթ. Վ. Անդրանիկեան . տարի, թ. 21, Յունուար, 1958)։

Շիրակ... 1955 կը շարունակուի։ Ճշդել. սկսած է 1956 Ապրիլին եւ կը շարունակուի։ Ամսագիր գրականութեան, արուեստներու, մշակոյթի։ Տպ. Սեւան, 36 էջ։ Բաժ. 12 լիբ. ոսկի։ Խմբ. ՝ Զարեհ Մելքոնեան (1956-1964), ապա՝ Օննիկ Սարգիսեան, ունենալով օգնական խմբագիրներ։

326. Պահակ, Աթէնք։ Աւելցնել. լոյս տեսած 6 ամիս։ Ռամկավար։ Արտ. ՝ Երեմիա Պտուղեան։

Սան... սկիզբը ամսաթերթ, յետոյ վերածուած երկամսեայի։ Տպ. Վարօլ, 32 էջ։ Վարիչ խմբ. ՝ Զարեհ Եալտըզեան։ Արտ. ՝ Յարութիւն Խաչատուրեան, Նոր շրջան, Թ. տարի, թ. 2 (84)։ Սուրբ Մեսրոպ... լոյս տեսած է 1 թիւ, 32 էջ։ 50 դահեկան։

Սուրիական ալպոմ... Ա. եւ Բ. տարի, 1937-1938։ Ճշդել. Սուրիական ալպոմ, հրատ. գրավաճառ Կիւլէսէր Տէմիրճեանի. պատրաստեց՝ Եդուարդ Ա. Ոսկերիչեան։ Երեք տարի, 1927-1929։ Տպ. Արարա, Հալէպ։

Սեւան... լոյս տեսած է 2 թիւ։

Վերածնունդ... 1937։ Ճշդել. 1937-1939։ Արտ. ՝ Ա. Ժամկոչեան. խմբ. ՝ Մանուկ Դարբինեան։

Ցախաւել... 1950-1953... ։ Ճշդել. սկսած է 1948-ին։ 16 էջ, բաժ. 240 ռիալ։ Խմբ. ՝ Երուանդ Բազէն Միրզայեան (ԺԱ. տարի, թ. 3 (180181), 1 Փետրուար - 15 Փետրուար 1958)։

Փունջ... հրատարակութիւն Շէյխ Մագսուտի Արմենեան Շրջանաւարտից երկսեռ միութեան։ Բ. թիւին վրայ գրուած է գիրք գրականութեան եւ արուեստի։ Հալէպ, 1954։ Տպ. Նայիրի, Շիրակ, 24 էջ (24. 5 x 17 սմ. Գին 75 ս. դ. ։ Լոյս տեսած է 2 թիւ։