Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՐԾՈՒԻԿ

Կիսամսեայ (խմորատիպ): Վարագայ վանք (Գաւաշ): 1908 Նոյ, ՞՞: Խմբագիրներ՝ Վարագի դպրոցի ուսուցիչներ:

Աղբիւրները հակոտնեայ տեղեկութիւններ կու տան անունին շուրջ: Գեղամ Բարսեղեան. Ազդակ շաբաթաթերթի «Մամուլը՝ երկրի մէջ» խմբագրական գրութեան մէջ. անդրադառնալով Վասպուրականի մամուլին. կը գրէ, «Վասպուրականի շրջանին մէջ. ահի ու արիւնի օրերուն. Վանայ ինտելիգենցիան յաջորդաբար. այլեւ այլ անուններով բօլիկռաֆի դրութեամբ ցրուած է թերթեր՝ Յորձանքը.

Հայեացքը եւ ուրիշներ. ինչպէս այժմ ալ կը շարունակէ զանոնք՝ խմբագրելով Կռիւը. Արծուիկը եւ այլն»: [1]

Նոյն Ազդակ շաբաթաթերթը. Ծովակ թերթին անդրադառնալէ եւ երկար հատուած մը մէջբերելէ ետք. կը գրէ, «Միեւնոյն յօդուածէն կը տեղեկանանք. թէ այժմ կը հրատարակուի Շատախի մէջ Տիգրիս. Վանայ մէջ՝ Արծիւ եւ Կռիւ»: [2]

Ա. Ալպօյաճեան կը գրէ, «1908 Նոյ,, Վան. Արծուիկ (Վարագայ վանք)»: [3] Ալպօյաճեան չի ճշդեր տեւողութիւնը:

Ըստ Ե. Տէր Մկրտիչեանի՝ «միայն երեք ամիս լոյս տեսած»: [4]

Կ'ենթադրենք որ Արծուիկը աւելի ճիշդ կրնայ ըլլալ. իբրեւ Արծուի Վասպուրականի ձագուկը:



[1]            Ա, տարի. թ, 3 (29/11 Յունուար 1909). էջ 34:

[2]            Ա. տարի. թ, 6 ( 17/30 Յունուար 1909). էջ 95:

[3]            Հայրենիք ամս. Ժ, տարի. թ, 10 ( Օգ,. 1932). էջ 137:

[4]            Գանձեր,,,. էջ 622: