Հայ Մամուլի Մատենագիտական Գործեր

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԿՈՀԱԿ

Կիսամսեայ (խմորատիպ): Շատախ. 1909:

Յուշապատումը կը նշէ Վան. 1909. պարբերաթերթ: [1] Դ, Փափազեան [2] կու տայ 1907. կիսամսեայ: Հայր Կարապետեանի ցուցակը՝ 1909. Վան. թ, 5-6 միայն: [3]

Փոխարինած է դադրած Անկախ Տիգրիսը:

Հրատարակող խմբակին անուանացանկը կը փոխանցէ Տ, Բաղդասարեան: Անդամներն են Խոսրով Խանճեան. Յովսէփ Չոլոյեան. Միհրան Տէր Մարգարեան. Սամուէլ Մեսրոպեան եւ Յովհաննէս [մականունը չէ նշուած]:

Խոսրով Խանջեան Վանի Նոր սերնդական շարժումի եւ Նոր սերունդ ամսաթերթի հիմնադիրներէն: Աւարտած՝ ՀայկազեանԿեդրոնական դպրոցը: Գաւառներու մէջ վարած է ուսուցչական պաշտօն: Աշխատակցած է Աշխատանք թերթին. Խ, Խորխոռունի ծածկանունով: [4]

Յովսէփ Չոլոյեան (1884- 1915): Ծնած է Թաղ (Շատախ): Աւարտած է Վանի Պետական Վարժապետանոցը: Շատախի Հ. Յ. Դ. կոմիտէի պատասխանատու անդամ (1913-1915): 1914-1915՝ Մոկս-Շատախի ազգային դպրոցներու փոխ-տեսուչ: Վանի նահանգային ժողովի անդամ: Կը ձերբակալուի 1915. Մարտ 29-ին եւ Ապրիլին կը սպաննուի: [5]

Միհրան Տէր Մարգարեան (1885-1915): 30 տարեկանին մահացած: Շատախցի: Աւարտած՝ Վանի Հայկազեան-Կեդրոնական վարժարանը: Կուսակցական կարեւոր պաշտօններ վարած՝ Շատախի եւ շրջակայ գաւառներու մէջ: Անդամ Շատախի ենթակոմիտէին եւ Ինքնապաշտպանութեան Զինուորական Մարմինին: 1915. Ապրիլ 3-ին Վանայ Իշխանին եւ շարքային ուրիշ երկու ընկերներու հետ դաւադրաբար կը սպաննուի. Հայոց Ձորի Հիրճ գիւղին մէջ: [6]

Սամուէլ Մեսրոպեան (Ծնած ըլլալու է 1887-1888 թուականին): Շատախցի: Աւարտած՝ Վանի Պետական Վարժապետանոցը: Շատախի մէջ՝ պետական գանձապահ: Վարած՝ կուսակցական եւ հանրային զանազան աշխատանքներ: Հերոսամարտի նախօրեակին. կարգ մը ընկերներու հետ. կը ստեղծէ Շատախի Ինքնապաշտպանութեան Զինուորական Մարմինը: Արամ Մանուկեանի նահանգապետութեան օրով. կը նշանակուի Շատախի գաւառապետ (1915):

1917-ի աշնան. երբ Վանի մէջ կը կազմուի Հայկական Իշխանութիւնը. ան կը նշանակուի Ելեւմտական գործավար: Իր ստորագրութիւնը կը տեսնուի նոյն Իշխանութեան կողմէ. Վանի մէջ տպուած՝ հայկական առաջին թղթադրամին վրայ: [7]

Յովհաննէս Մականունը չէ հաղորդուած: Հաւանաբար շատախցի մշակութասէր երիտասարդութեան կը պատկանի:

Տեսնել նաեւ Տիգրիս եւ Անկախ Տիգրիս բաժինները:



[1]            էջ 575:

[2]            Յուսաբեր բացառիկ. էջ 55:

[3]            Էջ 38։

[4]            Վասպուրական. էջ 273:

[5]            Տ. Բաղդասարեան. «Շատախի ինքնապաշտպանութիւնը». Հայրենիք ամս,. թ, տարի . թ, 3 (Յունուար, 1931). էջ 161: Վասպուրական. էջ 381:

[6]            Վասպուրական . էջ 386- 387:

[7]            Նոյն. էջ 384-385: