Ականջ
դրէք
եւ
լսեցէք,
Այս
բաներուս
մտիկ
արէք,
Գովանքն
ասեմ
զաղէկ
կնոջ,
Թագ
ու
պարծանք
է
նա
այրոջ:
Յառաջ
գովեմ
կինն
բարի,
Այն
Ասանէթ
խելօք
իլի,
Հրեշտակ
գնաց
խնամեխօս,
Այն
Յովսեփայ
սուրբ
գեղեցկի:
Ուրախ
պահեց
զայրն
ի
յերկրի,
Քան
զարեգակ
մէջ
աշխարհի,
Յովսէփ
հայէր
ուրախանայր
Եւ
իւր
տարիքն
կրկին
լինար:
Ով
անզգամ
կնոջ
դիպէր
Ի
մէջ
ծովուն
ալեկոծեր,
Հաշվեց
թէ
նա
աշխարհ
չէ
ընկեր,
Ուրախութեան
օր
չէ
տեսեր:
Գովեմ
զկինն
զայն
Սառայ,
Էր
հնազանդ
Աբրահամայ,
Աստուած
տեսաւ
սէրն
ի
նորա,
Եկ
հիւր
ի
տունն
Աստուած
նոցայ:
Ով
անզգամ
կնոջ
դիպէր,
Քան
զԵւայ
Ադամ
խաբեր,
Շատ
փոշմներ
ու
այլ
չէ
հասեր,
Ի
մէջ
երկրի
յերեր
կացեր:
Գովեմ
զկինն
զայն
Սառայ,
Հրեշտակ
խնդրեց
առ
Տուբիայ,
Կորուց
զդեւն
յերկիր
Մսրայ,
Ամուսնացաւ
առ
Տուբիայ:
Կինն
անիծած
Փիլիպոսի,
Պատճառ
եղեւ
սուրբ
Յովանու,
Ի
Հերովդիայ
գլխատեցաւ,
Երկնից
քարով
նա
պատժեցաւ:
Կին
հաշարի
չար
կու
լինայ,
Բանք
Խիկարայ
յայտնէ
նմա,
Կինն
գազան
նման,
ասաց,
Որ
մարդ
նմա
չէ
դիմացած:
Բանք
Սիրաքայ
իմաստնասիրի,
Գեղեցկութեան
կնոջ
ասի,
Քան
զոսկի
խարիսխ
լինի,
Սիւն
ի
վերայ
կանկնեալ
լինի:
Կին
լեզուանի
նման
գազանի,
Ով
հանդիպի
կու
պատառի,
Վայ
էր
երկան
նմա
դիպի,
Քան
զոչխար
գազանն
ընկնի:
Սիրաք
խելօք
կինն
գովէ,
Քան
զարեգակ
նման
ասէ,
Երնեկ
երկան
նմա
դիպէ,
Զօրն
ցորեկ
լուսով
պահէ:
Կին
հաշարի
չար
կու
լինի,
Բնակութիւն
դիւաց
լինի,
Դեւն
ի
կնոջէն
կու
երկնչի
Եւ
ի
հորուն
ելեալ
փախչի:
Կինն
յորժամ
իմաստուն
լինայ
Եւ
հարկեւոր
խելօք
լինայ,
Տարիք
երկան
կրկին
լինայ,
Որ
ծերանալն
չիմանայ:
Կնկան
ֆէլէրն
է
բեռներով,
Մարդիք
խաբէ
հնար
գոլով,
Զայրն
կապեր
առանց
չվնով,
Զնտան
դրեր
առանց
ավնով:
Երնեկ
հազար
նորա
եկեր,
Թէ
գեղեցիկ
կնոջ
դիպեր,
Ոչ
տրտմութիւն
նմա
հասեր,
Զօրն
հարսնիք
ի
ներս
կացեր:
Բանք
Խիկարայ
զայս
կու
ասէ,
Մարդ
հարամուն
թող
չի
վախէ,
Թէ
հաշարի
կնոջ
դիպէ,
Քան
զդիւէ
թող
նա
փախչէ:
Տունն
որ
ասեն`
մարդուն
կինն
է,
Թէ
շէն
պահէ,
նա
կու
պահէ,
Երնեկ
երկան
նմա
դիպէ,
Հոգս
ու
ղայղու
նա
չի
քաշէ:
Երիկն
գայ
բարիք
բերէ,
Կինն
զամէնն
ի
դուրս
վաթէ,
Յորժամ
երիկն
հարցանէ,
Երկու
ձեռօք
վրան
մրէ:
Կին
գեղեցիկ
բարի
լինի,
Իմաստութիւն
ի
հետ
ունի,
Իմաստութեամբ
ուրախ
լինի,
Զամէն
երկան
ղայղուն
տանի:
Կին
հաշարի
նման
թաթվի,
Կամ
տունն
կաթէ,
մարդ
չի
հանգչի,
Թէ
ելնու
ի
դուրս,
ցրտուն
մեռնի,
Թէ
գայ
ի
տուն,
լեզուէն
խոցի:
Մարդոյ
որ
կինն
աղէկ
լինայ,
Այրն
նորա
ուրախանայ,
…
…
…
…
…
…
…
…
…
…
…
…
Կինն
հաշարի
հանց
կիմանայ,
Թէ
իւր
վրայ
Աստուած
չկայ,
Մարդ
հաշարուն
թող
վախենայ,
Որ
ի
չարեացն
ի
զատ
մնայ:
Աղէկ
կնկան
էրիկն
գայ,
Բարին
բերէ
ուրախանայ,
Կինն
զամէն
ի
շահ
ածէ,
Տունն
բարեօք
նայ
զարդարէ:
Կինն
նման
առեց
մրի,
Գլուխ
հասնի
նայ
մրոտի,
Մարդ
հաշարի
կնոջ
դիպի,
Հանց
թէ
ջհտի
ձեռն
կինկնի:
Մարդ
թէ
հազար
ղայղու
ունի,
Ինքն
խելօք
կնկան
դիպի,
Թապտիր
առնէ,
ղայղուն
տանի,
Ընդ
որ
երթայ
պարծանք
լինի:
Զինչ
որ
աշխարհս
երիկ
որ
կան,
Թէ
հաշարի
կնոջ
դիպան,
Համան
շնալու
պատճառ
եղան,
Ուրախութեան
օր
չի
տեսան:
Կինն
լինու
բոզ
լեզուանի,
Երթայ
շնայ
հետ
լվնտի,
Գայ
գիշերի
երկան
ննջէ,
Երիկն
խեղճ
խապար
չունի:
Կինն
զամէն
չարիք
առնէ,
Երբ
հարցանեն,
ինքար
անէ,
Ամէն
չարեաց
պատճառ
նա
է,
Աստուած
փրկէ
կնկան
շարէ:
Կինն
բոզկաց
այն
կու
լինայ,
Դռանն
յետեւ
կանկնի
մնայ,
Մարդն
տեսնու
խնճեր
անէ,
Զաչն
ու
զուներն
ծռմռկէ:
Մարդք
խաբէ
ի
ներս
ձգէ,
Զերկան
բարիքն
կերցնէ,
Զկարսով
գինին
ի
հետ
խմէ,
Վերայ
երկան
դէմն
մրէ:
Մանկտիք,
ասեմ,
դուք
լսեցէք
Եւ
ի
բոզէն
ի
զատ
կացէք,
Թող
մարդ
բոզին
ձեռն
չինկնի,
Քան
զգերի
երկիր
վարի:
Կինն
հալալ
այն
կու
լինայ,
Աչքն
ի
յօտար
իսկի
չի
լինայ,
Սիրէ
զերիկ,
սիրուն
լինայ,
Զինչ
որ
օրէնք
դաստուր
կու
տայ:
Կինն
հաշարի
վատ
կու
լինայ,
Որ
թագաւորք
յիրար
կու
տայ,
Առանց
կնոջ
չար
ոչ
լինայ,
Թէ
որ
լինայ,
գլուխ
չերթայ:
Կինն
գլուխն
եղիւղ
չունի,
Փոքրոգի
պակաս
լինի,
Զինչ
որ
խօսի
ինք
հավանի,
Սրտիւք
այլոց
հետ
կու
այրի:
Երեք
բան
յաղթող
ասեն,
Իմաստասէրքն,
որ
կու
յիշեն,
Երրորդ
գինին,
զքուն
ասեն,
Կինն
յաղթող
քան
զերկուսին:
Մարդ
որ
ջանա
քունն
կաղթէ
Մինչ
քառասունն
հանբերէ,
Կինն
շուտով
զնա
յաղթէ,
Ի
ժամս
իրից
ոչ
անցանէ:
Շատ
խելօքնին
խմեն
գինին,
Խոնարհութեամբ
յաղթեն
նմին,
Կինն
յաղթող
քան
զգինին,
Յաղթէ
զմարդիկ
ի
մի
ժամին:
Կինն
յաղթող
քան
զերկոսին,
Շատ
օրինակ
կայ
ի
գրին,
Մարդ
չի
դիմներ
կնկան
ֆէլին,
Ոչ
ի
գլուխ
ելեր
նորին:
Կինն
քաղէ
զունքն
ղալմով
Եւ
ծարուրէ
զաչքն
դեղով,
Զերեսն
օծէ
ճերմակ
դեղով,
Մարդիկ
խաբէ
նա
հայելով:
Յորժամ
որ
կինն
ծուռ
լինայ,
Մի
ոք
մարդկան
յաղթել
նմա,
Ո՛չ
վարդապետ,
՚ւ
ո՛չ
քահանայ,
Ո՛չ
ճգնաւորք
դիմեն
նմա:
Զամէն
յաղթէ,
չարիք
ձգէ,
Սէրն
զանճիր
վիզն
կապէ,
Ինքն
դիւրեաւ
ոչ
ազատէ,
Աստուած
փրկէ
կնկան
շառէ:
Դո՛ւ`
Յովասափ
Երզնկացի,
Զաղէկ
կնիկն
գովեցիր,
Կին
հաշարի
դու
վատնեցիր,
Ով
ձեռն
անկեր,
դու
զնայ
լացիր:
Աղէկ
կանայք
առնեն
գանկատ,
Քեզ
հարցանեն,
դու
տուր
ճուապ,
Եւ
թէ
լինայ
կին
գեղեցիկ,
Որ
գէշ
երկան
գլուխն
ելած:
Ես
ոչ
կարեմ
ճուապն
տալ,
Հանց
թէ
շաքար
շունն
է
անկեալ,
Կամ
մարգարիտ
առջեւ
խոզին,
Ի
մէջ
տղմին
է
թաւալեալ:
Խղճուկ
բաներ
շատ
է
եղեր,
Ի
յաշխարհիս
որ
հանդիպեր,
Ով
տոլվաթ
ունի
զաղէկն
առեր,
Ով
որ
չունի`
գիշի
դիպեր:
Այր
եւ
կանայք,
դուք
լսեցէք
Եւ
օրինաց
հլու
կացէք,
Այն
նասիպի
վերայ
լինի:
Ով
որ
թողու
զկինն
ի
յերկրի,
Գէշ
թէ
աղէկ
ում
հանդիպի:
Նա
կու
շնայ
ըստ
օրինի,
Թողեալն
առցէ
ով
ոք
յերկրի,
Նման
նորա
շուն
կու
լինի:
Թէ
որ
լինայ
կին
ի
յերկրի,
Զայրն
թողու
այլոք
շնայ,
Այրն
թողու,
այլ
կին
առնու,
Այնոր
Քրիստոս
տաստուր
կու
տայ:
Կինն
ունի
իշխանութիւն,
Դատաստանի
վերայ
երկան,
Այրն
շնայ,
այլ
կին
երթայ,
Կին
արձակի,
այլ
այր
գնայ:
Թէ
որ
լինայ
մարդ
ի
յերկրի,
Գէշն
աղէկին
ում
հանդիպի,
Հանբերելով
սիրով
շահի,
Նահատակաց
դասն
կարգի:
Դու
Յովասափ
Երզնկացի,
Զայսքան
բաներս
կնկան
ասիր,
Ով
որ
լսէ
թող
միտ
առնէ,
Շահ
եւ
զօգուտն
գիտասցէ:
Թէ
որ
լինայ
մարդ
ողորմած,
Որ
իւր
սրտէն
ինձ
ողորմի
Ես
մեղաւոր
մեղօք
իլի,
Մէկ
Հայր
մեղայ
ինձի
պիտի:
Ով
որ
բերնով
զԱստուած
յիշէ,
Աստուածածին
բարեխօսէ
Եւ
թողութիւն
մեղաց
խնդրէ,
Արքայութեան
ինք
հասանէ: