Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԼՕՆՏՕՆԻ ԺՈՒԺԿԱԼԱԿԱՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՑԻՆ ԳՈՐԾԸ

Ridge. «Այս հիւանդանոցի բժիշկները ու վիրահատները միմիայն ալկոլ չը պարունակող դեղեր են գործածում։ Այս հիւանդանոցը 24 տարի է գոյութիւն ունի։

«Ժամանակաւ բժշկութեան ամբողջ գործնականութիւնը այս երկու բառերի մէջ էր ամփոփւում, ալկոլական ոգևորութիւններ (Stimulations alcooliques)։ Ոչ միայն հիւանդութեան ըթացքում ալկոլ էր դրւում, այլ և նրա զանազան խառնուրդները ապաքինման նպաստաւոր նկատւում էին։ Ալկոլի իբր դեղ ունեցած արժէքի խիստ չափազանցւած այս հաւատքը, աղետալի հետևանքներ ունեցաւ։ Այդ ժամանակ ժուժկալութեան բարեկամները ձեռնարկեցին փորձերով ապացուցանել թէ ծանր հիւանդութեանց և կատարեալ առողջութեան ժամանակ կարելի է ալկոլ չգործածել։

«Արդ, 1873 թւին Լօնտօնում 17 անկողնով մի հիւանդանոց հիմնեցին։ 1881 թւին անկողինների թիւը 50ի բարձրացաւ, յետոյ 1885 թւին 86ի։ Վերջապէս 1898 թւին մի 87րդ անկողին ևս հաստատւեց։

«Ամեն տեսակ հիւնադներ ընդունւած են։ Այսուամենայնիւ 15274 հիւանդների վրայ մահաթիւը 7 %ից ցած է եղած։

«Այս անհերքելի յաջողութեան պատճառով, ժուժկալական ուրիշ հիւանդանոցներ ևս հաստատւած են։ Ուրեմն շօշափելի և ակնյայտնի ապացուցումներով հաստատւած է, որ դեռ այսօր հիւանդների տրված ալկոլալկոլական խմիչքների մեծ քանակությունները բոլորովին աւելորդ և հաւանականաբար շատ վնասակար են։