Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ՎԻՐԱՒՈՐՈՒՄՆԵՐՈՒՄ ԱԼԿՈԼԻ ԴԵՐԸ

Ալկոլը նոյնիսկ վայրկենական ներգործութեամբ անհատի եւ ընկերութեան համար դիպուածների ու վտանգների մի անսպառ աղբիւր է։

Thomas Monley այս մասին բազմաթիւ եղելութիւններ եւ վիճակագրութիւններ թւելով, գլխաւորաբար հետևեալ երեք կէտերի վրայ ծանրանում է։

Ալկոլականութիւնը ուրիշներին մահ կամ վէրք է պատճառում։

Ալկոլականութիւնը արբեցողին մահ կամ վէրք է պատճառում։

Ալկոլականութիւնը վէրքերի եւ վիրահատութիւնների դէպքերում հիւանդութիւնը ծանրացնում է։