Հեղինակ

Բաժին

Թեմա
Health  

ՀԱԿԱԼԿՈԼԱԿԱՆ ԿՌԻՒԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

L. Marillier յայտնում է, որ ուսուցիչները եւ նոյնիսկ ուսուցչուհիները պարտաւոր են դպրոցներում հակալկոլական դասախօսութիւններ անել, ճշդապէս խորին կերպով հմտանալ ալկոլի օրգանիզմի վրայ ունեցած ներգործութեան։ Դպրոցից դուրս եւս իրա դերը տարածել, պէտք է կազմել հրապարակային դասախօսութիւններ, հաւաքումներ, դաշնակցութիւններ եւ զանազան տեսակ ընկերութիւններ։

Hercod. Ընկերութիւնը ալկոլական չարիքից փրկելու համար, աւելի լաւ է երեխաների վրայ ազդել, քան թէ չափահասների վրայ, եւ աւելի յաճախ նրանց խելքին դիմելու է, քան թէ զգացմունքներին։ Երեխան երբոր դպրոցից հեռանալու լինի, զգոյշ լինի բոլոր այն վտանգների դէմ, որ անժուժկալութեան սովորութիւնները կարող են յառաջացնել։ Երեխաներին ուսուցիչը պէտք է դասախօսէ, ոչ թէ դրսից մի ուրիշը։ Հակալկոլային ուսուցումները որպէս զի արդիւնաւոր լինեն, ուսուցիչը ինքը հիմնովին պէտք է գիտենայ եւ մասնաւորապէս պատրաստւած լինի, երեխաներին հասկացնելու համար թէ՝ ալկոլը իրա բոլոր ձեւերի տակ օրգանիզմի համար մի թոյն է։

«Ուսուցիչների մէջ կազմւած հակալկոլական ընկերութիւնները, մանկավարժական տեսակէտից աւելի մեծ գործ տեսնելու կարելիութիւնն ունին։

«Այս ընկերութիւնները, մի բարերար ազդեցութիւն ունենալու համար, մասնաւորապէս ժուժկալ ուսուցիչներից կազմված պէտք է լինեն, այդ ընկերութիւնները հետեւեալ չորս սկզբունքները ընդունելու են։

Նրանց անդամների մէջ կազմակերպել մի տեսակ հակալկոլական փոխադարձ ուսուցում։

Նոր ուսուցիչներին արգիլող միջոցներ ձեռք առնել։

Հակալկոլական ուսուցման համար աշակերտների թիւը բարձրացնել դպրոցական վարչութիւններին համոզելով, եւ նրանց ստիպել որ այս միջոցին հետեւին։

Այս ուսուցման անհրաժեշտ նիւթեր հաւաքել եւ գործիքներ ստեղծել (գրքեր, բրօշիւրներ, պատկերներ եւ այլն)։

  «Այս ընկերութեանց պարտականութիւնը այսքանով չէ վերջանում. նրանք պարտաւոր են վերահսկող կօմիտէներ կազմել, որոնք իրանց արթնութեամբ եւ գործնէութեամբ օրէնքի անկեղծ եւ հաստատ գործադրութիւնը պիտի ապահովացնեն»։

A. Don. Ուսուցիչը ալկոլականութեան դէմ մղւած կռւում մի գործունեայ դեր պէտք է վերցնէ, եթէ համոզւած է, որ դպրոց յաճախող երեխաների եւ նոյն իսկ դպրոցի համար մի մեծ օգոտ կայ, չարիքի տարածումը եւ յառաջխաղացութիւնները արգիլելու մէջ։ Երեխու վրայ, նոյն իսկ փոքր չափով, ոգելից ըմպելիների վտանգաւոր ներգործութիւնները պէտք է ցոյց տալ, նրա իմացականութիւնը, նրա յիշողութիւնը եւ ուշադրութիւնը տկարանում են, եթէ նա ժուժկալ չէ։ Միւս կողմից, ծնողների ալկոլականութիւնը, երեխաների ֆիզիքապէս եւ բարոյապէս վատառողջ մի ժառանգականութեան է ենթարկում, որը նրանց՝ իրանց ընկերների հանդէպ՝ անխուսափելի մի ստորնութեան է դատապարտում։ Ընտանիքի անժուժկալութեան ունակութիւնները դպրոց յաճախելու գործին վնասոմ են, որտեղ երեխաներին վատ հագնւած եւ վատ սնւած ուղարկում են , ոչ թէ ուսուցչի դասերից օգտւելու վիճակի էմջ։

«Միւս կողմից, երեխաներին ըմպելիների մասին առողջապահիկ ողջ ծանօթութիւններ հասկացնել հեշտ է։ Ուսուցչի պարտաւորութիւնը խնդրին անտարբեր չը լինել է։

Սակայն ուսուցիչը իրա աշակերտներին հակալկոլական դասեր աւանդելու համար լաւ պատրաստւած չէ, եւ յաճախ, զանազան պատճառներով, այդ բանը կատարելու քիչ տրամադիր է։

Ուսուցիչների ընկերութեանց դերը պիտի լինի միեւնոյն ժամանակ լուսաւորել ուսուցիչներին եւ քաջալերել իրանց պարտականութիւններկ կատարելու։ Այս ընկերութիւնները պէտք է կազմւին մասնաւորապէս ժուժկալ ուսուցիչներից, որովհետեւ, նախ եւ առաջ հարկաւոր է խրատածը նախ ինքը անել։

Հակալկոլական ուսուցումը միշտ անկեղծ պէտք է լինի, ուղղելով երեխաների սրտին, քան թէ նրանց իմացականութեան, կամաւոր պէտք է լինի եւ աւանդւի այնպիսի ուսուցիչներից, որոնք արդեն ժուժկալներ են։ Բացի սրանից, դեռ անտեղեակ մի անձի կողմից երեխաների մտքում անճիշտ տեղեկութիւններ դրոշմելը շատ վտանգաւոր կը լինէր։ Այս ուսուցումը մի որոշ պարտաւորութիւն չը պէտք է լինի, այլ միւս բոլոր ուսուցումների հետ (ընթերցանութիւն, աշխարհագրութիւն, պատմութիւն, բնական պատմութիւն, առողջապահութիւն, գրավարժութիւն, քերականութիւն, թւաբանութիւն, եւ այլն), խառն լենելու է։ Մանաւանդ բարոյական տեսակէտից, որոշ ժամանակամիջոցներում մասնաւոր դասերի առարկայ չը պէտք է դառնայ, այլ առիթներից օգտւելու հոգ պէտք է տանիլ, եւ այդ հարցի մասին միայն այն ժամանակ պէտք է խօսիլ, երբոր ուսուցիչը կ’զգայ թէ երեխաների հոգու վրայ պիտի կարողանայ հարկաւոր տպաւորութիւնը յառաջ բերել։

Դպրոցից դուրս, ժուժկալ ուսուցչի եւ ուսուցչական ընկերութեանց պարտականութիւնն է, ուրիշ ուսուցիչների մօտ մի ազդեցիկ պրօպագանդա անել եւ դպրոցական դասագրքերում ալկոլականութեան տեսակէտից պատահած սխալ կամ թերի հատւածները նշանակել եւ նրանք ուղղել տալու համար հեղինակների մօտ աշխատել եւ ձեռնարկներ անել։ Օգտակար կը լինի այցելել երեխաների ծնողներին եւ նրանց հրաւիրել ներկայ գտնւիլ նոյն իսկ դպրոցում տեղի ունեցած գումարումներին, որտեղ պիտի խօսւէր հակալկոլական հարցի վրայ, նրանց սիրտը գրաւելու եղանակով։ Ուսուցիչը, պարբերական հաւաքումների միջոցով պէտք է նաեւ յարաբերութեան մէջ գտնւի, դպրոցը թողած եւ ուսուցում աւարտած իրա աշակերտների հետ»։

Ուրեմն, ուսուցչի պարտաւորութիւնն է, դպրոցից սկսած ալկոլականութեան դէմ կռիւ մղել։ Եւրոպայում եւ Ամերիկայում երեխային ժուժկալական դասեր աւանդելուց չեն վախենում, եւ լաւ արդիւնքների են հասել, ինչպէս Բօստօնից Օրիորդ Ջէսի Ֆօրսայթ ստորեւ նշանակում է։

Miss Yessie Forsyth. Արդէն իրա գաղափարները կազմած եւ իրա սովորութիւնները ստացած չափահասների մօտ, ալկոլի դէմ մղւած կռւում, մարդս իրա լաւագոյն ոյժերը վատնելն այնքան նպաստաւոր չէ, որքան երեխայի մօտ։ Աւելի լաւ է նախազգուշացնել, քանթէ բուժել. փորձը ցոյց է տւած, որ ժուժկալութեան ամենաօգտակար գործը երեխաների պահպանութիւնն է։ Մեր տրամադրութեան ներքեւ երկու մէթոտ ունինք, երեխաներից ժուժկալութեան խոստում ստանալ եւ ոգելից ըմպելիերի մասին նրանց աչքերը բաց անել։ Երեխաներից խոստում ստանալու մասին զանազան անձերի կողմից եղած առարկութիւնները փուճ են. մի պարզ խոստում է այն, երդումի ձեւ չունի, միայն նրանց գիտակցութիւնը զօրեղացնում եւ ամրապնդում է։ Է՛լ աւելի տղայական է ոմանց խղճահարութիւնը, որոնք չեն ցանկանում երեխաների ոգին վրդովել, ալկոլի մոլութիւնները եւ չարիքները նրանց յիշեցնելով. այս խղճահարութիւնը՝ երեխու օգուտը չիմանալ նշանակում է, թշնամու դէմ նրան զինաթափ անել եւ վտանգներին անգիտակից անել նշանակում է։ Ընտանիքի ծոցում չեն կարող երեխաներին լուսաւորելու խնամք տանիլ եւ ալկոլականութեան փոխանցումից նրանց զերծ պահել, մանկավարժները եւ զանազան կրօնքների քարոզիչները, իրանց պաշտօնների բերմունքով բազմաթիւ պարտականութիւններով բեռնաւորւած են եւ չեն կարող իրանց բոլոր ուշադրութիւնը այս միակ առարկային նուիրել, որը իսկապէս պահանջում է։ Սրանից հարկաւորւում է, երեխաների եւ չափահասների համար հակալկոլական ուսուցման եւ պահպանութեան մասնաւոր կազմակերպութիւնների անհրաժեշտութիւնը։

«Լաւագոյն տիպարը մեզ ընծայում են Juvenile Templars ընկերութիւնները, որոնք ուղղակի International Order of Good Templars միջազգային ընկերութեան պատկանում են, որը այսօր բազմաթիւ մասնաճիւղերի բաժանւած 150, 000 անդամ ունի. հետեւողների մեծագոյն մասը անգիլախօս երկիրներին է վերաբերում. ընկերութիւնը 1867 թւին Միացեալ Նահանգներում հիմնւած է, իր վերջնական կազմակերպությունը 1874 թւին ստացաւ։ Անդամներից ստացւած խոստումը, կատարեալ ժուժկալութեան խոստում է։ Նրանք նաեւ խոստանում են չը խաղալ, բնաւ ծխախոտ գործ չածել եւ յիշոցներից ու լկտի խօսքերից հեռու մնալ»։

Ի նպաստ երեխաների ընկերութեանց շարժումը, Ֆրանսիայում իրա արձագանքը գտնում է, ինչպէս հաղորդում է Բօդրիյեար։

Baudrillard. Բելգիայում, երեխաների միջեւ ժուժկալութեան ընկերութիւնները, մանչերի դպրոցներին երկու երրորդից աւելին իրանց մէջ են առած։ Ֆրանսիայում, նրանց աճումը ներկայումս արագ է, սակայն տակաւին Բելգիայում ձեռք բերւածից հեռու է»։

Երեխաների հակալկոլական դաստիարակութեան դէմ եղած առարկութիւնները ջրելուց յետոյ, հեղինակը ասում է. «Լաւ է, որ դպրոցական ընկերութիւնները կենտրոնական դաշնակցութեան հետ հաղորդակից լինեն։ Անդամների նուազագոյն տարիքը պէտք է 10 տարեկան որոշւած լինի եւ խոստումը մի տարուց աւելի պէտք չէ երկարի»։

Ֆինլանդիայում երեխաների միջեւ կատարւած հակալկոլական պրօպագանդայի մասին Տիկին Ալլի Տրիգ Հէլինիուս հետեւեալ շահեկան տեղեկութիւններն է հաղորդում։

Mme Alli Trygg Helinius. 1847 թւին Pida Hellmann վարժուհին, Ֆինլանդական առաջին ժուժկալական ընկերութիւնը հիմնեց, որը ունեցաւ երեխաների համար մի մասնաճիւղ։

1874 թւին Եակոբշտադում (Jacobstad) մի մանկավարժ պաշտօնից զրկւեց, իրա աշակերտներին հակալկոլական մի դաս տւած լինելուն համար։ Այս միեւնոյն տարին, հակալկոլական պրօպագանդայի հարցը, մանկավարժների պաշտօնական համաժողովում վիճաբանութեան առարկայ դարձաւ. այս րոպէից սկսած, նրանցից շատեր դպրոցական ծրագրում մտցրին հակալկոլական ուսուցումը եւ երեխաների մէջ հակալկոլական պրօպականդայի շարժումը արագ յառաջադիմութիւններ ստացաւ։

1885 թ. Նոյն այս տարւայ մէջ հրատարակուած Ժուժկալութեան թերթը հարցը վիճաբանութեան է ենթարկում։ Հակալկոլական տիպար դասեր են տալիս։

1887 թ. Երեխաների համար ժուժկալական անդրանիկ ընկերութեան եւ Հէլսինգֆօրսում (Helsingfors) ժուժկալութեան առաջին դպրոցի հիմնարկութիւն։

1890 թ. Հիմնարկութիւն «Առողջապահութեան եւ ժուժկալութեան համար մանկավարժների ընկերութեան», որը Հէլսինգֆօրսի ընկերութեան միացած, հակալկոլական շարժման մի ազդեցիկ զարկ տւեց։

1891 թ. Բոլոր մանկավարժներին ուղղւած շրջաբերական, խնդրելով հակալկոլական դասեր տալ իրանց աշակերտներին։

1892 թ. Հակալկոլական առաջին գրքոյկի հրատարակութիւն։

1893 թ. Երեխաների համար ժուժկալական շաբաթաթերթի հրատարակութիւն։

1896 թ. Տիկին Տրիգ Հէլինիուս Լօնտօնում ուսումնասիրում է Bands of Hօpe ընկերութեանց գործառնութիւնը եւ վերադարձին 13 քաղաքների թաղապետական ժողովներում այս նիւթի մասին դասախօսութիւններ է կարդում, եւ նրանցից տասնին համոզում է եւ ստանում հակալկոլական ուսումը կազմակերպելու միջոցներ։

1897 թ. Այս 13 քաղաքներում չափահասների եւ երեխաների համար հրապարակախօսութիւն եւ Ալկոլի մասին գիտութեան Ուսուցածը պատկերազարդ հատորի հրատարակութիւն։

1898 թ. Ֆինլանդիայի 36 քաղաքներից 20ը այս պրօպագանդան քաջալերելու համար 200ից 1000 ֆրանկ տւած են։ «Առողջապահութեան եւ ժուժկալութեան Մանկավարժների Միութիւնը» հրատարակեց երեխաների համար մի շարք հակալկոլական դասախօսութիւններ, երեխաների հաւաքումների ծրագիրներ եւ Ալկոլի մասին Գիտութեան խօսքը անուն հատորը զարդարող 12 հատ պատի մեծ պատկերներ։ Բազմաթիւ քաղաքներում մի գործակալ կարգած է, որ երեխաներին թէ դպրոցում եւ թէ դպրոցից դուրս դասախօսութիւններ է կարդում։ Այս ուսուցումը փոքրաթիւ դպրոցներում միայն պարտաւորիչ է։ Գիւղական դպրոցների շատերում մանկավարժների կողմից այս կարգի դասախօսութիւն կարդացւած է։ Հասարակաց կրթութեան պաշտօնատունը բոլոր մանկավարժներին մի շրջաբերական ուղարկած է, խնդրելով իրանց աշակարտներին հակալկոլական դասեր տալ։

Դպրոցում այսպէս սկսուած կռիւը պէտք է դպրոցից յետոյ եւս շարունակել, այս է փափաքում Պ. Պըտի։

E. Petit. Նկատելով, որ պատանեկութեան տարիքը ալկոլի դէմ կռւելու ամենայարմար տարիքն է, կարեւոր է որ

Ժողովրդական դաստիարակութիւնը՝ իրա ամեն ձեւերի տակ, ինչպէս չափահասների դասընթացքներ, ընթերցանութիւններ, հրապարակախօսութիւններ, նախկին աշակերտների ընկերակցութիւններ, հովանաւորութիւններ, մարմնամարզի եւ ժողովրդական կրթութեան ընկերութիւններ՝ որոշապէս պէտք է ուղղւի սիստէմատիք եւ ազդեցիկ պրօպագանդայի ձեւով ալկոլականութեան դէմ։

Մանկավարժները, դպրոցի բարեկամները պէտք է, որ իրանց աջակցութիւնը նուիրեն, ոգելից ըմպելիների չափազանցութեան դէմ մղւած կռւում նախաշարժողների կողմից փորձւած ջանքերին»։

Անգիլայից Frielden Thorp d’York միեւնոյն եզրակացութեանց յանգող մի զեկուցում կարդացած է։