Մարդկութեան ամենամեծ թշնամին

Հեղինակ

Բաժին

Թեմա

«ՅՈՒՍՈՅ ԽՈՒՄԲԵՐԻ» ՄԻՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Օրիորդ Hilda Dillon (Լօնդօնից). Յուսոյ խումբերը՝ (Bands of Hope) ժուժկալութեան նուազ հին ընկերութիւնները՝ 50 տարուց ի վեր Անգլիայում ոյութիւն ունին։

«Առաջինը 1847 թւին Carlileի կողմից հիմնւած է։ Նրա յաջողութիւնը հրաշալի եղաւ. արբեցողների սովորական նախապաշարումներով խափանւած չէ։ Երախաները իրանց ծնողների հաւանութեամբ ստորագրում են կատարեալ ժուժկալութեան խոստումներ, առանց որոշ ժամանակամիջոցի։

Այս խումբերը 3 միլիօնի մօտ երեխաներ հաւաքած են եւ նրանց ծոցից դուրս են եկած ալկոլականութեան դէմ կռւող բազմաթիւ անձեր։ Նրանցից Անգլիայում 70, 000 կայ։ Այս ընկերութեանց մեծագոյն մասը 1864 թւին Shirley ի շնորհիւ կազմած են, Անգլիական Յուսոյ խումբերի մի դաշնակցութիւնը։

Այսպէս համախմբուած երեխաները ունենում են շաբաթական գումարումներ երգերով, աղօթքներով, դասերով եւ շատ անգամ մեծ հանդէսներ մուտքներով, որոնցից գոյանում է իրանց եկամուտների մեծագոյն մասը։

Դաշնակցութիւնը մասնաւոր 19 պրօֆէսօրներ է պահում, որոնք դպրոցներում ժուժկալութեան դասեր են տալիս։ Ժուժկալութեան մասին գրւած լաւագոյն հեղինակութիւնները վարձատրւում են։

1897-1898 տարեշրջանում տեղի են ունեցել 4, 680 հրապարակային դասախօսութիւններ եւ 260, 261 խմբագրութիւններ, եւ ներկայ են եղել 496, 751 աշակերտներ եւ 15, 104 ուսուցիչներ»։