Ճառք

Հեղինակ

Բաժին

Թեմա
Theology  Law  

Մաշտոց ժողովածու ընդունուած նիւթերի նշանակալի մասի հեղինակը Մանդակունին է:

Վարդան Արեւելցին թուարկածի վրայ աւելացնում է նաեւ զՃառս խրատուց գրելն ու որոշ թարգմանութիւններ (Կորնթացւոց Բ թուղթ, հատուածներ Գիրք առաքելոց-ից եւ Գրիգոր Աստուածաբանի Պատարագ-ը):

Յովհաննէս Դրասխանակերտցին ճանաչում է Մանդակունու Աղօթական ժամանակագրութիւնք ճոխացնելու եւ պայծառացնելու իրողութիւնը եւ միաժամանակ հաստատում, թէ նա «յարդարէ եւս ճառս զգուշացուցիչս դիտաւորական կենցաղոյս»:

Հայագէտների եզրակացմամբ վերջինս վերաբերում է ձեռագրերում պահպանուած Խրատ վարուց ժողովածուին, թէեւ Ասողիկի տեղեկութեամբ այդ երկի, ինչպէս նաեւ Հաւատարմատ եւ Նոյեմակ անունները կրող գործերի հեղինակը յայտնի վարդապետ, փիլիսոփայ (մօտ 572-650) Յովհան Մայրագոմեցին է: Ինչպէս երեւում է, միջնադարում տեղի է ունեցել նոյն անունը կրող Մանդակունու եւ Մայրագոմեցու երկերի շփոթ, առանձին դէպքերում նաեւ բնագրական ընդմիջարկութեան, որի հետեւանքով այսօր դժուար է վստահաբար այդ երկու հեղինակների գործերը տարանջատել:

Բ. վրդ. Սարգիսեանը հանգամանալի քննութեամբ փաստել է Ճառերի Մանդակունուն պատկանելը, մինչդեռ նոյնքան հմուտ հայագէտ-աստուածաբան Կ. Տէր-Մկրտչեանը մերժում է նախորդի դրոյթները եւ ապացուցում, որ մեր ձեռքը հասած քսանվեց ճառ բովանդակող ժողովածուն Մայրագոմեցուն է պատկանում: Հարցի վերջնական լուծման համար պահանջւում են անհերքելի լրացուցիչ տուեալներ, որպիսիք տակաւին պակասում են:

Ճառերի այդ ժողովածուն վաղ միջնադարի Հայոց եկեղեցական կեանքին, բարոյական, բարոյագիտական պատկերացումներին նուիրուած բացառիկ գրական յուշարձան է, որը մեծապէս ազդել է հետագայ դարերի հայկական ճառագրութեան վրայ:
 

ՁԵՌԱԳՐԵՐԸ

Ճառերը, որպէս ամբողջական ժողովածու, մեզ հասել են հետեւեալ ձեռագրերում`

ա)     Վենետիկի երկաթագիր եւ նոտրգիր օրինակներ, որոնց հիման վրայ լոյս է ընծայուել «Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք» խորագրով գիրքը 1836 եւ 1860 թուականներին.
բ)     Երուսաղէմի ձեռ. թիւ 1999.
գ)     Երեւանի ՄՄ ձեռ. թիւք 2081, 2223, 2540, 3111, 2546, 3940, 7248.
Ամբողջական չեն ՄՄ ձեռ. թիւք 942, 993, 994, 1521, 7443. Երուսաղէմի թիւք 1228, 3152:

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐ

1.    Տեառն Յովհաննու Մանդակունւոյ Հայոց հայրապետի ճառք, Վենետիկ-Ս. Ղազար, 1832, Բ հրատ., 1860
2.    Ն. Ծովական (Պողարեան Նորայր), Ճառք ի սուրբ վկայսն Քրիստոսի, «Սիօն», 1963, էջ 48-49
3.    Տէր-Մկրտչեան Գալուստ, Մատեան Յովհաննու Մանդակունեցւոյ, «Արարատ», 1903, էջ 562-572, 662-672, 774-784:
4.    Գիրք թղթոց, Թիֆլիս, 1901, էջ 239-240:
5.    Յովհան Մանդակունի Հայրապետ, Ճառեր, աշխարհաբարի վերածեց Եփրեմ արքեպս. Թապագեան, Անթիլիաս, տպ. Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան, 2001 (գրաբար բնագիր եւ աշխարհաբար զուգադիր թարգմանութիւն)
6.    Мандакуни Иоанн, О беззакониях дьяволских зрелищах. Перевод Л. Степаняна, "Кавказ и Византия", Ереван, вып. 6, 1988, стр. 268-273.
7.    Blatz J. und Weber S., Reden des armenischen Kirchenvaters Johannes Mandakuni, - Ausgewählte Schriften der armenischen Kirchenväter, ed. S. Weber, 2 vols. Münich, 1927, II, S. 31-269.
8.    Schmidt J., Heilige Reden des Johannes Mandakuni, Regensburg, 1871.
9.    Les homélies du catolicos Hovhan Mandakuni, Traduits par l'archevêque Yéprem Tabakian, Antelias, 2000.

ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆ

1.     Ակինեան Հ. Ներսէս, Տէր-Պօղոսեան Հ. Պետրոս, Յովհաննէս Ա կաթողիկոս (Մանդակունի, 480-502) Մատենագրական հետազօտութիւն, «Հանդէս ամսօրեայ», 1971, էջ 137-162, 289-322, 385-398
2.     Բիւզանդացի Նորայր, Երեք գիտելիք Յովհաննու Մանդակունւոյ, «Լումայ», թիւ 6, 1901, էջ 369-380
3.     Դուրեան Եղիշէ, Մանդակունւոյ ճառերուն մէկ նոր ձեռագիրը, «Սիօն», 1927, էջ 308-309, 343-346, 372-373. 1928, էջ 19-21, 84-86, 133-135, 179-180, 211-213, 346-3248, 312-313, 370-371. 1929, էջ 27-28, 65-67, 119-121
4.     Դուրեան Եղիշէ, Շտկուած տողեր ձեռագրերու մէջ, «Սիօն», 1928, էջ 371-373
5.     Թօրոսեան Յովհաննէս, Համեմատութիւն մը Յովհանու Մանդակունւոյ «Վասն փոխոց եւ վաշխից» եւ Ս. Բարսղի «ընդդէմ վաշխողաց» ճառերուն, «Բազմավէպ», 1927, թիւ 48 էջ 65-73
6.     Ծովական Ն. (Պողարեան Նորայր), Ողբ ի վերայ անապաշխարհ մեղաւորաց, «Սիօն», 1963, էջ 86-87
7.     Ծովական Ն. (Պողարեան Նորայր), Վերլուծութիւն Կաթողիկէ Եկեղեցւոց եւ որ ի նմա յաւրինեալ կարգաց, «Սիօն», 1967, էջ 70-75
8.     Յակոբեան Գրիգոր, Յովհան Մանդակունուն վերագրուող շարականները, «Էջմիածին», 1971, թիւ 4, էջ 31-36
9.     Յովսէփեան Գարեգին, Պատմութիւն Յովհաննու Մայրագոմեցւոյ, «Արարատ», 1917, էջ 735-749
10.     Սարգիսեան Հ. Բարսեղ, Քննադատութիւն Յովհանն Մանդակունւոյ եւ իւր երկասիրութեանց վրայ, Վենետիկ-Ս. Ղազար, 1895
11.    Տէր-Մկրտչեան Կարապետ, Յովհան Մանդակունի եւ Յովհան Մայրագոմեցի, «Շողակաթ», 1913, էջ 84-113
12.    Քենդերեան Հ., Յովհան Մայրագոմեցի, Երեւան, 1973
13.    Քեօսէեան Յ., Յովհան Մայրագոմեցու «Վերլուծութիւնք Կաթողիկէ Եկեղեցւոյ…» աշխատութիւնը. տե՛ս Յակոբ Քեօսէեան, Դրուագներ հայ միջնադարեան արուեստի աստուածաբանութեան, Ս. Էջմիածին, 1995:
14.    Feydit F., La XXVIe homélie de Jean Mandakouni sur Les charmes des sorciers et les magiciens impies, - "Melanges offerts a Jean Dauvillier", Toulouse, 1979, 293-306.
15.    Wojtowicz H., Jan Mandakuni ormianski Ojciec Kosciola, - "Studia Sandomirskie" 2, 1981, էջ 440-453.