Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՋԱՐԴԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՇԱՐՔԸ

Գաղթականութւինը եկաւ ու տեղաւորւեց մի կերպ. թէկուզ աւերւած. ամէն բան կորցրած եւ բաւականաչափ զոհեր տւած. տեղաւորւեց երկար տանջանքներից ու թափառումներից յետոյ եւ մի պահ հանգիստ առաւ։ Նրան խնամելու համար եղած կոչերին արձագանք տւեց հայ ժողովուրդը, տեղացին նւէրներ տասնեակ. հարիւր հազարներով. ստացւեցին մեծաքանակ մթերքներ ու հագուստներ։ Տեղերում կազմակերպւեցին հոգատար մարմիններ. այսպէս կոչւած «Եղբայրական Օգնութեան» [1] կօմիտէներ։ Հրապարակ եկաւ հայ մարդը. հայ կինը. հայ օրիորդը։ Իր դուռը բացեց հայ գիւղացին. ներս ընդունեց սառած ու կապտած գաղթականներին. տաքացրեց նրեն իր թոնիրի վրա. մաքրեց նրա կեղտը. տաք ապուր դրեց նրա առաջ. եւ հայրենազուրկ գաղթականը մի րոպէ մոռացաւ իր վիշտը։

Իմկ այն մասը. որ գաղթել չը կարողացաւ եւ մնաց իր յարկի տակ. ապա նրա՞ դրութիւնը։ Ահա նրա դրութիւնը կազմում է մեր գծած պատկերների խտագոյն երանգը։

Տաճիկները խրախուսւած իրենց կարճատեւ յաջողութիւնից եւ ռուս զօրքերի առժամանակեա նահանջից. անասելի բռնութիւններ գործ դրին երկրում մնացած հայ ժողովրդի վրա։ Բռնութիւնները չէր սահմանափակւում կողոպուտներով ու թալանով. այլ շատ տեղերում վեարածւեցին մասսայական ջարդերի. որոնց մէջ մասնակցութիւն ունեցան ոչ միայնքիւրդերը. այլ եւ զօրքերը։

Իր տեղում մնացած հայ ժողովրդի վերաբերմամբ կատարւած բռնութիւնների. կողոպուտների եւ ջարդերի պատկերը տալու համար կը բերենք մի քանի նկարագրեր։

1915 թւի յունւարի 25-ին տաճկական պարլամենտի անդամ Վռամեանը Վանից ներքին գործերի նախարարին ներկայցրեց մի ընդերձակ յիշատակագիր, այդ յիշատակագրի մէջ բերւած են ի միջի այլոց հետեւեալները։

 

Ա. ԲԱՇԿԱԼԷԻ ԵՒ ԻՐ ՇՐՋԱՆԻ ՀԱՅԵՐՈՒ ԿՈՏՈՐԱԾԸ

Դէպքը տեղի ունեցած է անցեալ 1914 թիւ դեկտեմբեր ամսու առաջին շաբթուն։ ԹԱբուր աղասի Ահմէդ պէկ 160 ժանդարմներով եւ մազրիկցի աշիրէթի պետ Շարաֆ պէկի 150 համիտիէանները խուժեցին Բաշկալէ ռուսներու նահանջէն անմիջապէս ետքը, հայոց տուները թալանելէ եւ ապա կրակի տալէ ետք. 10 տարեկանէ վեր բոլոր այր մարդիկ կսպաննեն ու անոնց դիակները փողոցներու պարտէզներու մէջ անթաղ կը ձգեն, գեղեցկադէմ աղջիկները կառեւանգեն. իսկ նմացած հարիւրաւոր կիներ ու երախաներ մերկ անօթի կը թողուն մինչեւ այսօր ալ իրենց կեսաւեր շէնքերուն մէջ։ Բաշկալէյի մերձակայ հայ գիւղերը նոյն վիճակին կենթարկւին, եւ Բազ. Առակ. Փիս. Ալալան. Ալաս. Սօրան. Ռալիմ գիւղերու հայ բնակչութեան արուները հաւաքելով Առակ գիւղ. ապա դաշտ հանելով կը կոտորեն։

Բաշկալէի վերագրաւման յաջորդ օրը. տեղական իշխանութիւնները ձերբակալելով Վահան Ասլանեան. Յակոբ Սաֆօեան. Ճոչաղա Թօսունեան. Մինաս եւ Յաբէթ Սէֆէրեաններ. Դաւիթ Ալկաթեան եւ ուրիշներ թւով 11 անձ. յայտնած են անոնց՝ թէ Վան պիտի ուղարկւին եւ բոլորին ալ կոտորել տւած են քաղաքէն դուրս. ճամբուն վրա։

 

Բ. ԲՕՂԱԶՔԵԱՍԱՆ (ԱՐՃԱԿ)

Դէպքը պատահած է նոյեմբերի 26-ին. չորեքշաբթի. սպանւած են Կարապետ Սարգիսեան եւ Աւագի կին Լուսիկ։ Կողոպտւած են եկեղեցին եւ գիւղացիներու ամբողջ գոյքը՝ մօտ 4. 000 լիրայի արժողութեամբ. որու մանրամասն ցուցակ յանձնւած է կուսակալութեան։

 

Գ. ԱԽՈՌԻԿԻ. ՀԱՍԱՆ-ԹԱՄՐԱՆԻ. ԽԱՐԱԲԱՍՈՐԻԿԻ. ԹԱՇՕՂԼՈՒԻ ԿՈՏՈՐԱԾԸ (ՍԱՐԱՅԻ ԳԱՅՄԱԳԱՄ)

Դէպքը պատահած է 1914 թւի դեկտեմբերի 30-ի մօտ։ Այդ օրը Սարայի ժանդարմներ՝ Ապտիւլ-Գատիրի. Եաւէ Եօմերի. Ռասիմ էֆ, առաջնորդութեամբ Ախոռիկ կերթան. ուր կը յայտնեն թէգայմագամ հրամայեր է բոլոր հայերը հաւաքել Սարայի տանել. վերաշինել տալու համար տեղինքանդւած զօրանոցները։ Օր մը առաջ արդէն Հիւսէյին պէյին Սայա Թահար պէկ հայ գիւղացիներ մէկտեղած իր երկու տան մէջ ապացուցած է դաւի մը նախապատրաստութիւնը։

Ժանդարմներ այրելու խումբէն կը զատեն երիտասարդները եւ քիւրդերով շրջապատւած կը հանեն գիւղէն. երկրորդ խումբը. որ ծերունիներ էին. ժանդարմներու ընկերակցութեամբ ժամ մը յետոյ ճամբայ կելլէ։ Հազիւ առաջին խումբը կը հասնի Աւզարիկի տակ. քիւրդեր գնդակահար կընեն բոլորին ալ ժանդարմներու եւ Եաւերի ներկայութեամբ։ Ականատես մը այդ օր 28 դիակ կը համրէ Աւզարիկի տակ։ Այս ոճիրին կը մասնակցեն յիշած պաշտօնեաներէն զատ Հիւսէյին պէյի երկու աղաներ՝ Թահար եւ Մուստաֆա պէկեր. Մահմեդ Ալին եւ իր տղան։ Հաւաքական այս ոճիրէն ետք մինչ Եաւերը. ժանդարմները եւ յիշւած քիւրդ աղաները կը հիւրասիրւէին Աւզարիկի Սուլթան աղայի տանը. մարդասպան քիւրդերը հապճեպով ետ կը դառնան ծերունիներուն խմբին քով, անոնցմէ կը զատեն համեմատաբար աւելի չորս երիտասարդներ. զանոնք ալ կսպաննեն միւսներուն աչքերու առջեւ։ Խմբին մնացորդը 14 հոգի կը տանեն Սարայ. ապա ահաւոր դժբաղդութիւնը պատմելու մեզ։

Աւզարիկի տակ դիակներ կը մնան 7 օր. մինչեւ որ Ախոռիկէն հայ կիներ կուգան ու կը տանեն զանոնք իրենց գիւղի գերեզմանատունը թաղելու։

Ախոռիկի դէպքին օրը տեղի կունենայ Հասան-Թամրանայ 10 տուն եւ Թաշօղլուի 2 տուն հայերուն կոտորած։ Սարայ տանելու պատրւակով. 7 հոգի գիւղէն կը հանեն եւ ճամբուն գնդակահար կընեն, 6 անձ կը փախչեն շրջակայքը. որոնց երկունքը ձեռք անցնելով կսպանւին տեղն ու տեղը։ Թաշօղլուէն կազատւի միայն Սիմօն անուն անձ մը իր կնոջ հետ։

Հայ գիւղերու բախտին կարժանանան նաեւ Խարաբասորիկ գիւղը բնակւող տասն տուն ասորիները։ Անոնցմէ կազատւին միայն երկու տուն տուն իրենց կիներով ու երեխաներով. միւսները բոլոր կսպանւեն. իսկ կիներ ու աղջիկներ առեւանգած ու տարած են քիւրդերու մէջ։

Աւելորդ է ըսել. թէ բոլոր այդ գիւղերուն հարստութիւնը ոչխար. ցորեն. տան իրեղէններ կը տանեն քիւրդերը։ Միայն Ախոռիկի հարստութիւնը 10. 000 ոսկիէն աւելի է, փոքր մաս մը վերցնեն իբրեւ պատերազմական տուրքը։

 

Դ. ՀԱԶԱՐԷՆԻ ԿՈՏՈՐԱԾ ՈՒ ԹԱԼԱՆԸ

Տեղի ունեցած է 1914 թւի դեկտեմբերի 16-ին հինգշաբթի օրը։ Սպանւած են 7 այր մարդ. 1 կին. 2 աղջիկ. կին մ՚ալ վիրաւոր։ Թալանւած 5630 գլուխ ոչխար. եզ. կով. գոմէշ եւ ձի, 5900 չափ այլ եւ այլ տեսակի հացահատիկ, 1600 լիտր իւղ. պանիր. ժաժիկ, 1600 կտոր անկողին. 1000 կտոր պղնձեղէն. 200 լիտր բուրդ. 150 սնտուկ ապրանք եւ այլն եւ այլն։

 

Ե. ՍԱԹՄԱՆՑ (ՍԱՐԱՅ)

1914 դեկտեմբերի 20-ին սպայ մը եւ 3 ժանդարմ գիւղը  գալով կը յայտնեն կուսակալութեան հրամանը հայերուն՝ գիւղը պարպալ անմիջապէս Նոյն օրը 90 հոգի կը բռնադատւեն գիւղէն մեկնել։ Ասոնք 4 օրէն հաչիւ կը հասնեն Քռէլ, ուր ցրտահար կը մեռնեն 12 երեխայ։ Գիւղը մնացած 120 հոգին մէկ տան մէջ կը փակեն եւ ամբողջ գիշերը երեք ժանդարմ եւ երեք ալ ուրիշ քիւրդեր կը լլկեն այդ անպաշտպան թշւառները։ Քանի մը օր վերջ անոնք ալ կը հեռանան Սաթմանցէն դէպի Սալախանէ. Զարանց եւ Ֆառուզ գիւղերը։ Անոնցմէ ցուրտէն եւ անօթութենէ կը մեռնին 8 հոգի։ Սաթմանցը ամբողջապէս կը կողոպտւի։

 

Զ. ԱՒԶԱՐԻԿ (ՍԱՐԱՅ)

1915 յունւարի 14-ին Ախոռիկի հիւսէին պէկ եւ ծանօթ Մօլլա-Սայիդը կայցելեն Աւզարիկ եւ կարգ մը սպառնալիք կուտան հայ գիւղացոց։ Անոնց մեկնելէն անմիջապէս ետք. ժանդարմներ կը կոխեն գիւղը. կը հաւաքեն բոլոր հայերը ռէսի տան մէջ. կը զատեն 9 հոգի. որոնց շալակը կուտան ամանով իւղեր Սարայ տանելու։ Գիւղէն դուրս հանելու ատեն գիւղացիներուն աչքին առջեւ ժանդարմներ գնդակահար կընեն անոնցմէ երկուքը՝ Ասպատուր Խլօեան եւ Վարդան Մինասեան։ Քանի մը գիւղացիներ գիշերով կը փախչեն եւ կը հասնեն Շամշադին, մնացեալ ժողովուրդը անհետ կորած է. ուր գտնւել չիմացւիր։

Այս բռնութիւններն ու ջարդերը տեղի ունեցան Բաշկալէի եւ Սարայի շրջաններում, այժմ տեսնենք ինչեր կատարւեցին միւս վայրերում։

Ալաշկերտի գաւառում հաշւում են 12 հայաբնակ գիւղեր. որոնցից մէկն է գայմագամանիստ Թոփրաղ-կալէն։ Բազմամարդ հայ գիւղերից են Մոլլա Սիւլէյմանը եւ Զէտկանը, առաջինի ժողովուրդը հայ կաթոլիկներ են 154 տնից բաղկացած. իսկ երկրորդ՝ հայ լուսաւորչականներ 87 տնից բաղկացած։ Ռուս զօրքերի նահանջի ժամանակ. այս երկու գիւղերը հեռու գտնւելով. գաղթել չկարողացան եւ մնացին իրենց տեղերում. ինչպէս եւ Թոփրաղ-կալէի ժողովրդի մի մասը։ Դեկտեմբերի 17-ին Զէտկանի ժողովուրդը երկիւղ կրելով քիւրդերից. վերցրեց իր ունեցածը եւ տեղափոխւեց Մոլլա Սիւլէյման։ Դեկտեմբերի 18-ին շրջակա Սիպկըցի եւ Զիլանցի ցեղեցին պատկանող քիրդերը եկան պաշարեցին Մոլլա-Սիւլէյմանը, հայերը մի փոքր դիմադրելուց յետոյ. թողեցին քիւրդերի ձեռքը երկու գիւղերի ահագինհարստութւինը. նաեւ 10 սպանւածներ ու փախան Թոփրաղ-կալէ. յոյս ունենալով այս տեղ պաշտպանութիւն գտնել. սակայն շուտով պաշարւեց նաեւ Թոփրաղ-կալէն եւ կողոպուտն ու աւերը սրա հետ միասին նաեւ սոսկալի ջարդը տեղի ունեցաւ եւ այս տեղ. որի մասին ականատես կանայք պատմում են հետեւեալը։

Սկզբում քիւրդերը զբաղւած էին միմիայն կողոպուտով. սակայն շուտով կողոպուտը վերջացաւ. ամէն ինչ տարան ու սկսւեց ջարդը։ Ահագին թւով ժողովուրդը դուրս բերին տներից. լցրին մզկիթը եւ այդ տեղից մի առ մի ջոկելով տղամարդկանց. դուրս էին տանում ու մի փոքր հեռացնելով սպանում էին մզկիթի շուրջը դարձնելով սպանդանոց։ Սպանութիւնները կատարւում էին բարբարոսաբար. սարսափահար կոծող կանանց ու երեխաների ներկայութեամբ։ Առաջին զոհերը եղան Մոլլա-Սուլէյմանի Հիւրիկան կաթոլիկ վարդապետը եւ Զէտկանի լուսաւորչական Աբրահամ վարդապետը. որոնց սպանեցին մաս մաս կոտորելով։ Նոյն ձեւի տանջանքներով սպանեցին մի քանի աչքի ընկնող մարդկանց։ Երբ բոլոր տղամարդկանց սպանեցին. սկսւեց բռնաբարումների. առեւանգումների գործողութիւնը։ Ջոկում էին ջահել. գեղեցիկ կանանց ու աղջիկներին ու քարշ էին տալիս տանում. իսկ հակառակորդին սպանում էին։ Այս գործողութիւնը տեւեց երեք օր, մզկիթում եւ այլ տեղերում խռնւած կանայքն ու երեխաները սարսափի ու վայնասունի տակ երեք օր շարունակ չիմացան ինչ բան է քաղցն ու ծարաւը։ Երբ տղամարդկանց. ջահել ու գեղեցիկ կանանց եւ երեխաների հետ  սպանութիւններ եւ առեւանգումերի գործողութիւնները վերջացրին. նոր միայն արձակեցին կենդանի մնացած սարսափահար կին ու երեխաներին. որոնք դարձան իրենց գիւղերը եւ մասամբ շաղ անցան այս ու այն կողմը։ Գիւղերում հացի ու ալիւրի պաշար չէր մնացել. ուստի սովի մատնւած թշւառները բացին հորերը. հանեցին պահած ցորենը եւ դրանցից աղանձ ու հատիկ պատրաստելով. սկսացին կերակրւել ինչպէս երկնքի թռչունը։ Սարսափը մոռացնել էր տւել ամէն ինչ. եւ մարդիկ անկացրին խլուրդային կեանք այնքան ժամանակ. մինչեւ որ ռուս զօրքը նորից վերադարձաւ Ալաշկերտ։

 

Բերենք մի նկարագիր էլ Պարսկաստանում կատարւած ջարդերի մասին. որ տալիս է մէկ այցելու Պարսկաստանը վերագրաւելուց յետոյ։

 

Ռուս զօրքերի նահանջից յետոյ. գրում է այցելուն. Դիլմանում պատսպարւել էին եօթ-ութ հարիւր հայ եւ ասորի։ Նրանք մնում էին թագնւած պարսիկների տներում. եւ ի պատիւ պարսիկ ժողովրդի. պէտք է ասեմ. նրանք անձնազոհութեամբ կատարում էին իրենց դրացիական պարտականութիւնները։

Այսպէս տեւում է մինչեւ փետրվարի 14-ը. երբ սկսւում է ռուսաց զօրքի առաջխաղացումը։ Զգալով. որ իրենք ստիպւած են լինելու տեղի տալ ռուսների առաջ. թուրքերը որոշում են բնաջինջ անել Դիլմանի քրիստոնեաներին. ինչպէս այդ արել են իրենց գրաւած բոլոր վայրերում։ Վերոյիշեալ օրը Դիլմանում գայմագամ նշանակւած Ռուսադէմ բէյը մունետիկ է հանում փողոցները ու յայտարարում. որ եթէ որեւէ պարսիկ համարձակւի իր տանը գեաւուր պահել՝ հրացանազարկ պէտք է լինի։ Պարսիկներից շատերը այս սպառնալիքի առաջ էլ տեղի չեն տելիս եւ շարունակում են պահել հայերին։ Այդ ժամանակ գայմագամը հրամայում է իր զինւորներին մտնել տները եւ դուրս քաշել քրիստոնեաներին։ Առաջին նւագին դուրս են քաշում 7 հայ եւ տեղն ու տեղը սպանում։ Այնուհետեւ քաղաքի զանազան մասերից ժողովում են մօտ 700 հոգի։ Մտածելով որ անյարմար է այդքան բազմութիւնը իրենց պատսպարողների աչքի ռաաջ կոտորել. տանում են նրանց մօտակա գիւղերը. գլխաւորապէս Հաֆթւան ու Խոսրովա եւ այնտեղ տաճկաց շտարի անդամների աչքի առաջ սպանում են տանջանքներով։ «Ես անձամբ տեսա. գրում է իմ նամակագիրը հորերի մէջ լցրած հարիւրաւոր դիակներ. որոնց  գարշահոտութիւնը բռնել էր ամբողջ շրջակայքը, տեսա ցեխերի մէջ ընկած գլուխներ. որոնք կացիններով կտրւած էին մարմնից, տեսա կտրւած ձեռներ. սրունքներ եւ այլն։ Դիակներով լցւած են Հաֆթւանում Հախնազարեանի երկու. Սարգիս Խաչատրեանի եւ գաղթական Նշանի երեք ջրհորները։ Դիակները մեծ մասամբ մաս-մաս են տրւած։ Խոսրովայում միայնմի այգու մէջ կուտակւած են հարիւրից աւելի դիակներ։ Մի ականատես պատմում է, «ես տեսա մի պատի տակ հինգ դիակ, նրանց կապել էին միմիանց. խողխողել եւ պատը փլցրել դիակների վրա»։ Մի ուրիշ ականատես սարսափով նկարագրում էր քերթւած երեսների. ջարդւած կառափների եւ նման հրէշային գործերի մասին։

Ահա այսպէս էր պատկերը այն վայրերում. որոնք ռուս զօրքերի նահանջից յետոյ նորից անցան տաճիկների ձեռքը եւ ուր մնացին բաւականաչափ հայեր։

Բայց արդեօք ամեն տեղ հայ ժողովուրդը լուռ պարանոցը դէմ տւեց տաճկական եաթաղանին եւ լուռ մորթւեց. թէ՞ նա որոշ տեղերում էլ դէմ դրեց այդ եաթաղանին. ըմբոստացաւ իր դահիճի դէմ եւ ընկնելով հանդերձ. հրապարակ բերեց վրէժխնդրութեան ոգի։

Ահա այս հարցին է. որ նւիրում ենք փոքրիկ գլուխ։



[1]        1914 թ. դեկտեմբերի 28-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գեւորգ Ե Սուրենյանցի կոնդակով եւ անմիջական նախագահությամբ ստեղծվել է «Եղբայրական օգնության» կոմիտե, որը զբաղվել է վիրավոր զինվորների եւ գաղթականներին օգնություն ցուցաբերելու խնդիրներով: Կոմիտեն իր մասնաճյուղերն է ունեցել Երեւանում, Ալեքսանդրապոլում, Թիֆլիսում, Պետրոգրադում, Մոսկվայում եւ այլ վայրերում - ծնթ. խմբ.: