Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԱՀԱՒՈՐ ՋԱՐԴԵՐԸ

Ջէւդէտը պատերազմի դաշտից վերադառնալով. իր հետ բեցեց մի ահաւոր ծրագիրը Վասպուրականի հայութեան բնաջնջման ծրագիրն էր։ Ոչ մի հայ մարդ 10 տարեկանից վեր կենդանի չը պիտի մնար. նա լինէր ազատ մարդ կամ զինւոր եւ ամալի. բոլորը. պիտի ընկնէին գնդակահար ու սրախողխող, իսկ կանայք. օրիորդներ եւ փոքրիկ տղաներ ու աղջիկները պիտի բաժանւէին մահմեդականների վրա. իւրաքանչիւր հաւատացեալ կարող էր անարգել գերել. առեւանգել իր ուղղած հայ կինը. օրիորդը եւ երեխան։

Հայերի բնաջնջման այս ահաւոր ծրագիրը թելադրւած էր Պօլսից. բայց Պօլսին էլ թելադրել էին Ջէւդէտը եւ Վանում գործող իթթիհատական կուսակցութեան պատկանող անհատները։

Երիտասարդ թուրքերի կառավարութիւնը աւելի յարմար րոպէ չէր կարող գտնել ոճրագործ սուլթան Համիդից աւանդ ստացած հայաջինջ քաղաքականութեան ծրագիրը իրագործելու։ Նրա համար աւելի անպատասխանատու շրջան. քան այժմ լինել չէր կարող։ Ամբողջ Եւրոպան զբաղւած էր պատերազմով. տիտանեան պայաքարը բոլորովին էլ շշմեցրել էր, ո՞վ ժամանակ ու հնարաւորութիւն ունէր հայերով զբաղւելու. քանի որ իրենք եւրոպական պետութիւննները հազիւ կարողանում էին իրենց գլուխը պահել։ Այս լաւ գիտէր տաճիկ կառավարութիւնը եւ նա իր ձեռքերը միանգամայն ազատ էր զգում։

 

Եթէ թուրքերը ուզէին հայերը մէջտեղէն վերցունել. կրնային իրենց այս նպատակը իրագործել այնպիսի ատեններ՝ երբ ոչ ոք կը համարձակէր անոնց գործին խառնւել։

Ահա այս ոճը գործածեց Պօլսի «Թուրան» թուրք թերթը դեռ եւս դեկտեմբերի ամսին իր մի խմբագրական յօդւածում. որի վերնագիրն էր «Ռուսիան եւ հայեր»։

Այո. եթէ թուրքերը ուզէին հայերը մէջտեղէն վերցունել. կրնային անարգել իրենց այս նպատակը իրագործել եւ ոչ ոք կը համարձակէր անոնց գործին խառնւել։ Այսպէս հաւատացած էր երիտասարդ թուրքերի կառավարութիւնը եւ գործի էլ անցաւ։

Հայերի բնաջնջման ահազանգը տրւած էր. բայց առայժմ  միմիայն Վասպուրականի վերաբերմամբ. ինչպէս կը տեսնենք յետոյ։

Վանը իր շրջանակներով ապստամբութեան դրօշակ պարզելու պատրաստութեան վրա է. ասել էր Ջէւդէտը։ Վռամեանն ու Արամը գաղտնի բանակցութիւնների մէջ են Պարսկաստանի կամւաորների հետ. այդ հաստատող մի գրութիւն. որ բռնւած է սահմանի վրա մեր ձեռքին է. կրկնել էր քանիցս Ջէւդէտը։

Այս բոլորը հաղորդւել էին Պօլիս եւ ոճրագործ Պօլիսը արձակել էր հայերի բնաջնջման վճիռը։ Թալաաթ-Էնվէր-Սանդերս. Սանդերս-Էնվէր-Թալաաթ. ահա ոճրագործ վճիռը։

Այս վճռի իրագործման ծրագրով ահա վերադարձել էր Ջէւդէտը պատերազմից։

Սկզբում թւում էր թէ Ջէւդէտը ամբողջապէս զբաղւած է Վանով. գաւառները նրան չեն հետաքրքրում։ Մինչդեռ այն միջոցին. երբ նա շարունակում էր յարաբերութիւնները հայ ղեկավար շարջանների հետ ու այցելութիւններ էր կատարում. այդ նոյն միջոցին. նա լուրջ կերպով զբաղւած էր գաւառների հայութեան բնաջնջման ծրագրով։ Այսպէս. օրինակ. գաւառի կարեւոր տեղերում կօրտօններ էին հաստատւում. քիւրդ ցեղապետներին հրահանգներ էին ուղարկւում պատրաստ լինել իրենց մարդկանցով. իսկ գայմագամները ստանում էին գաղտնի գրութիւններ ջարդերի մանրամասն ծրագրով։

Թէեւ ահաւոր ջարդերի ծրագիրը առաջ էր տարւում մեծ գաղտնապահութեամբ. այնուամենայնիւ մի քանի շարջաններում շնորհիւ բարեկամ քիւրդերի զգուշացումների. գաղտնիքը յայտնի եղաւ. այդպիսի ջարդ ոչ ոք չէր երեւակայում։

Այսպէս օրինակ։

Հայոց-ձորի վարի Պժնկերտ գիւղացի Աւդալ Համզէն. որը Ջէւդէտի հետ եկած չէրքէզների ու չեթանների մէջն էր գտնւում. երկու օրով արձակուրդ ստացած եւ տուն դառնալիս Կղզի գիւղի Չլլան կոչւած ջրաղացներում պատահեց իր ծանօթ Էրէմերի գիւղացի Ահարոն Տ, Մարտիրոսեանին։ Խօսակցութեան ժամանակ նա զգուշացրեց իր ծանօթին հետեւեալ խօսքերով։

Հայեր. ձեր գլխի ճարը տեսէք. Ջէւդէտ փաշան Պարսկաստանից եկել  ձեր բոլոր մեծամեծներին կոտորելու։

Երկրորդ օրինակ։

Շատախի Գոմեր գիւղացի մի քիւրդ ժանդարմ. անունը Բէնօ. որը դեկտեմբերին Սիւտկին գիւղում հայերի կողմից 10-ի չափ ժանդարմների հետ ձերբակալւեց եւ ապա Շատախի գործիչ Ազատի ձեռքով ազատւեց. Շատախի դէպքերի նախօրեակին հետեւեալ նամակը գրեց Ազատին։

 

Սիրելի բարեկամ Ազատ.

Դուք ինդ անգամ լաւութիւն էք արած. ես չեմ մոռանայ այդ եւ այս երկու տողով կուզեմ ձեզ իմացնել։ Այս օրեր ձեզի աւելի լաւ պահէք։ Գայմագամը վաղը պիտի հայերից զինւոր հաւաքել. եւ իմանալով որ հայերը զօրք չը պիտի տան. կառավարութւինը պատճառ պիտի հրամայէ այդ եւ սկսի հայերին կոտորել։

Լազգին [1] այժմ 30 հոգով Հայոց-ձոր կսպասէ, Վալի բէյ [2] հրահանգաց է մնալ այնտեղ. մինչեւ որ Շատախի խռովութիւնները սկսին եւ ապա գայ իր հօր վրէժը լուծելու։ Կռւի համա կանչւած եւ այստեղ հասած են արդէն եզդինացի եւ ալանցի աշիրէթները. Խումարի պահակախումբն ալ նոյն նպատակով յետ կանչւած է։ Լուր տւած են նաեւ խալիլանցիներուն. խաւշտացիներուն. Բէրվարի եւ Նորատուզ. որ այնտեղից հրացանաւորներ ալ գան։ Երբ բոլորը հաւաքւեն. այն ժամանակ կռիւը կսկսի։ Այստեղի միլլիսներից զատ մօտակայ քիւրդ գիւղացիներուն ալ զէնքեր բաշխեցին։ Ձեր հանդէպ իմ երախտագիտութիւը կատարելով կը խնդրեմ. որ մեզանից ու Աստուծուց զատ ոչ ոք չիմանայ իմ նամակ գրելը։

Գոմերցի Բէնօ

 

Երրորդ օրինակ։

Բերկրի գաւառի Փիսօղլան գիւղացի քիւրդ Նուրօն. որը միաժամանակ Դաշնակցութեան հաւատարիմ սուրհանդակներից մէկն էր մօտիկ բարեկամ էր Արճակի դաշնակցական գործիչ Շիրին Յակոբեանին. ապրիլի 3-ին Խառակոնիս գալով հետեւեալը հաղորդեցիծ Շիրինին։

 

Երեկ Բերկրիի գայմագամ Զիա բէյը իր մօտ կանչելով գիւղերի մուխթարներին (տանուտէրներին) եւ ռսպիներին խստիւ հրամայեց. որ եթէ հայերին սկսեն կոտորել. ոչ մի մահմեդական չը համարձակւի իր մօտ հայ պահել կամ պաշտպանել. նոյնիսկ եթէ հայերը ուզեն հաւատափոխ լինել։ Ով այս կարգադրութեանը հակառակ գնայ. հայերի վիճակին կենթարկւի։

 

Ահա մտերմական այս զգուշացումները գալիս էին ապացուցելու. թէ ինչ ահաւոր մի ջարդ ծրագրւում էր գաւառներում։ Գաւառներից այս տեղեկութիւնները հաղորդւում էին քաղաք. ղեկավար շրջաններին. բայց նրանք այնքան էլ կարեւորութիւն չէին տալիս այս տեղեկութիւններին։ Նրանք զբաղւած էին քաղաքում կատարւած դէպքերով. իսկ այդ դէպքերը այնքան շատ էին եւ արագօրէն միմիանց յաջորդող. որ նրանք ժամանակ ու հնարաւորութիւն էլ չունէին գաւառներով զբաղելու, եւ կարելի է ասել. գաւառները մոռացւեցին. նրանք թողնւեցին բաղդի կամքին. մանաւանդ երբ տեղի ունեցաւ Իշխանի դաւադրական սպանութիւնը իր երեք ընկերներով եւ Վռամեանի ձերբակալումն ու աքսորը։

Գաւառներն ու շրջանները մնացին առանց ղեկավար ձեռքի. առանց հրահանգների ու նրանք դարձան սրածութեան ու ահաւոր ջարդերի վայր, ջարդ. որպիսին չէր տեսել իր գոյութեան ընթացքում հայ ժողովուրդը։ Ճիշտ է. որոշ տեղերում դիմադրութիւններ եղան. որոշ նահատնեպ. խմբակներ ու խմբեր կռւեցին. զարկեցին ու քաջաբար ընկան. ինչպէս մենք այդ կը տեսնենք յետոյ. բայց շրջանների մեծագոյն մասը սրի քաշւեց. գնդակահար եղաւ՝ անակընկալի գալով. առանց դիմադրութեան։

Մարդկանց տասնեակներով. հարիւրներով ու հազարներով դաւադրութեամբ հաւաքում էին դատարաններում ու բանդերում. եկեղեցիների. դպրոցների ու տների մէջ. ապա թեւերը կապկպելով շղթա-շղթա. շարան-շարան քշում էին հեղեղատների մէջ գետաբերաններում. ծովափերը եւ մէկէն համազարկերի կապում. սրախօղխող անում, ապա հողածածկ անում. գետի հոսանքին տալիս. ծովը նետում. հողերը լցնում. յաճախ եւ խարոյկներ կազմում դիակներ այրում։

Այս ահաւոր ոճիրի օրը որոշւած էր ապրիլի 6-ը. Աւետման տօնի նախընթաց օրը։ Ճիշտ է. մի քանի տեղերում մէկ օր առաջ սկսւեց եւ մի քանի տեղերում էլ մէկ երկու օր յետոյ սկսւեց. անհնարին լինելով բոլոր տեղերում միաժամանակ սկսել. սակայն այս դժոխային ոճիրը գաւառական գլխաւոր կեդրոններում. բազմամարդ գիւղերում եւ հայաշատ շրջաններում տեղի ունեցաւ ապրիլի 6-ին։

Թէ ինչեր կատարւեցին Վասպուրականի մէջ ապրիլ 4-ից սկսած աւելի քան մէկ ամսւայ ընթացքում. որքան մարդկային հարիւրակներ ու շարքեր ընկան. կիներ ու օրիորդներ առեւանգւեցին. երեխաներ գերւեցին. կենդանիներ ու կայքեր կողոպտւեցին եւ տներ ու գիւղեր հրդեհւեցին եւ աւերւեցին. անկարելի. անհնարին է մի առ մի նկարագրել։ Հարկաւոր են հարիւրաւոր գրիչներ. հազարաւոր պատմողներ. բազմահատոր էջեր այդ բոլորը գրի առնելու. արձանագրելու եւ աշխարհի առաջ դնելու. որ աշխարհը սոսկար. որ մարդկային երեւակայութիւնը մթագնէր. որ տիեզերքի խիղճը ցուցւէր։

Մեր գրիչը թոյլ է. անզօր անկարող այդ ահաւոր սոսկումները նկարագրելու. ահաւոր սոսկումները նկարագրելու. ահաւոր սարսափները բաւարար չափով մարդկանց առաջ պատկերացնելու։

Ուստի մենք կը բաւականանանք մի քանի տեսարանների նկարագրութեամբ. մի քանի պատկերների գծագրութեամբ եւ մի քանի ականատասների զրուցադրութեամբ. փորձելով գէթ աղօտ կերպով պատկերացնել այն անցքերը. որ տեղի ունեցան հայաբնակ շրջաններում այդ դաժան օրերին։

Ահա մի քանիսը այդ պատկերներից։

I

Դէպքը տեղի է ունեցել Հայոց-Ձորի Հիրճ գիւղում ապրիլի 5-ին. կիւրակէ երեկոյեան։

Հիրճում ապրում են 70 տուն քիւրդեր ընդամենը 30 տուն հայեր։ Այստեղ վերջին ամիսներում դրւած էր 8 ժանդարմներից բաղկացած կօրդօն։

Գիւղի արեւմտեան ծայրում. թաղից զատւած. իրար դէմ ու դէմ գտնւում են երկու շէնքեր. դրանցից մէկը հայոց եկեղեցին է՝ դէպի հիւսիս ընկած. միւսը Քեարիմ օղլի Ռաշիդ աղայի տունն է՝ գիւղի միակ երկու յարկանի եւ ընդարձակ շէնքը։ Վերին յարկում գտնւում է ընդունարանը. տակի յարկում՝ շտեմարանն ու երկարուկ ախոռատունը։ Ռաշիդ աղայի տուը հանդիսանում է Հիրճի դղեակը։ Եկեղեցու եւ դղեակի մէջտեղ ընկած է մի հրապարակ. որի կենդրոնում գտնւում է մի ընդարձակ հոր։

Գիւղի մէջ տան առաջ շրջապատել են մի խումբ կանայք՝ բոլորը գունատ. վշտոտ. աչքերի փայլը կորցրած։ Դրանց մէջ են այդ տան երեք այրիացած կանայք՝ 50 տարեկանԵաղութը եւ նրա երկու հարսները Գոհարն ու Գուլօն։ Դա Մելքօյի տունն է, այդ տնից սպանւել են երեք տղամարդ՝ ինքը Մելքոն-Եաղութի ամուսինը եւ երկու ամսունացած տղաները Աւետիսն ու Գասպարը։ Մելքոնի երրորդ տղան 25 տարեկան Սեդրակը կամաւոր է Անդրանիկի խմբում եւ ո՞վ գիտէ կենդանի վերադառնայ թէ ոչ։ Տանը մնացել են երեք այրի կանայք. 6 փոքրիկ որբեր եւ իբրեւ տալու տղամարդ մի հրաշքով ազատւել է Մեքոնի չորրորդ տղան. 15 տարեկան Դաւօն։ Այս պատկերն է ներկայացնում Հիրճի իւրաքանչիւր հայ ընտանիք ու երեխաներ։

Արցունքն աչքերին. վշտոտ տօնով եւ յաճախ ձեռքերը դէպի Ռաշիիդ աղայի տան կողմը դարձնելով շրջապատող կանայք անպաճոյճ խօսքերով իրենց յատուկ բարբառով վաշ ու վուշով պատմում են երեք ամիս առաջ կատարւած եղեռնի մասին հետեւեալը։

Շաբաթ առաւօտ ապրիլի 4-ին սեւ օր ծագեց մեր վրա։ Մեր դրացի քիւրդերը դեռ լոյս չը բացւած փսփսալով սկսեցին պատմել. որ Ռաշիդ աղայի տան մէջ քաղաքից եկած չէրքէզների ձեռքով Իշխանը. իր երեք ընկերներով սպանւիլ է։ Դրա հետ միաժամանակ կօրդօնի ժանդարմները եւ քաղաքից եկած չէրքէզները փողոցները դուրս գալով հրամայեցին. որ ոչ ոք գիւղից դուրս չերթայ։ Սարսափը բոլորիս կոխեց. երկիւղից գլուխ չէին կարողանում դուրս հանել եւ միմիանց հետ խօսում էինք փսփսուքով։ Մեր տղամարդիկ նոյնպէս տներից դուրս չեկան եւ գիւղից ոտք դուրս չը դրին։ Ամբողջ օրը անցկացրինք ինչպէս բանդի մէջ. շարունակ ժանդարմները շրջում էին փողոցներում եւ հսկում էին տների վրա. այդ օրը նրանք նման էին կատաղած գազանների։ Գիշերը վրա հասաւ եւ ծանր. հոգեմաշ սարսափոտ գիշերը։ Իշխանի ու նրա ընկերների սպանութիւնը համակել էր բոլորիս։

Բացւեց կիւրակէ օրւայ առաւօտը. սեւ լինէր այդ կիւրակէն. ժանդարմներն ու չէրքէզները դուրս եկան գիւղի մէջ եւ սկսեցին սկսեցին մեր տղամարդկանց հաւաքել տանել Ռաշիդ աղայի տունը։ Բոլոր տղամարդկանց հաւաքեցին. ոչ ոք չը պրածւ ժանդարմների ձերքից. ազատւեցին մի քանի մարդիկ. որոնք այդ օր պատահաբար բացակայում էին գիւղերից։ 46 տղամարդ ու երիտասարդ մեր 30 տանից հաւաքեցին ու տարան լեցրին Ռաշիդ աղայի տան տակի ախոռատունը։ Մեր տղամարդիկ գնում էին առանց դիմադրութեան. նոյնիսկ լուռ, Իշխանի ու իր ընկերների սպանութիւնը եւ ժանդարմների գազան կատարած դէմքերը այնպիսի սարսափ էին ձգել մեր բոլորիս վրա. որ նոյնիսկ վախենում էինք բերան բացել. հարց տալ ժանդարմներին։

Նախորդ օրւա սարսափը կրկնապատկւեց ու եռապատկւեց. սուգ իջաւ բոլորիս վրա. մոռացանք տուն ու տեղ. թոնիր ու կերակուր։ Չիմացանք ինչպէս եկաւ. գնաց այդ ազիզ օրը։ Թոնիր չը վառեցինք. կերակուր չեփեցինք ու հաց չը գնաց մեր բերանը։ Տների մէջ խումբ խումբ ելած. հարց կտայինք. հարց կառնէինք. բայց որեւ է բան հասկնալ չէինք կարողանում. մտածում էինք ու մտածում եւ ոչ մի լաւ բան մեր մտքերով չէր անցնում։ Անցաւ ամբողջ օրը. օր եւ ծանր. հոգեմաշ ու սպասողական։ Փորձում էինք մօտենալ Ռաշիդ աղայի տանը. տեսնել մեր տղամարդկանց. մի բան հրացնել. մի բան հասկնալ. մեզ մօտ չէին թողնում. հայհոյում էին. սպառնում ու քշում. նոյնիսկ ուտելու հացը դժւարութեամբ էին ընդունում։

Վերջապէս երեկոյ եղաւ. բայց դա սովորական երեկոներից չէր. այլ արտասովոր. թանձր. ճնշող ու խեղդող։ Եւ երբ մենք մտախոհ ու տխուր այս ու այն դռան առաջ մեր գլխի գալիքների մասին էինք խորհում. մէկ էլ Ռաշիդ աղայի տան կողմից խուլ պայթոցներ լսւեցին, մենք շանթահար եղանք. վաշ ու վուշ բարձրացաւ. կանայք դուրս թափւեցին տներից. մենք վայ տալով վազեցինք դէպի Ռաշիդ աղայի տունը. մեր առաջ դուրս եկան ժանդարմները հրացաններով ու յետ քաշեցին։ Խուլ պալթոցները նորից լսւեցին. դրա հետ միասին մեր ականջին հասան աղեկտուր ոռնոցներ։

Մեր տղամարդկանց կը կտոորեն. լսւեց մի ճիչ եւ վայնասունն ու շիւանը բռնեց գիւղը։ Մեր տղամարդկանց գնդակահարում. կոտորում էին մեր աչքի առաջ. ողբն աշխարհն էր բռնել. իսկ ժանդարմները հրացանները մեր դէմ դարձրած մեզ քշում էին ու հալածում։

Սկսւեց սուգի գիշերը. գիշեր. գնաս այլեւս չը դառնաս. այնինչ գիշեր էր. Աստւած. որ մենք ապրեցինք։ Հարիւր անգամ մահ տեսնելը լաւ էր. քան այդ գիշերւա ապրիլը։ Ինչ կատարւեց այլեւս իմանալը չը կարողացանք։ Սեւ գիշերն անցաւ. բացւեց յաջորդ երկուշաբթի օրւա սգի առաւօտը, նոյն սուգ ու շիւանը. նոյն վայնասունը գիւղի փողոցներում. ժանդարմները հրացաններով կտրել էին ճանապարհը դէպի Ռաշիդ աղայի տունը, այդ սպանդանոցը դարձել էր պաշտպանուած մի բերդ։

Իշխանին իր երեք ընկերներով եւ մեր 46 տղամարդկանց՝ գնդակահար ու սրախողխող. գիշերով լցրին եկեղեցու մօտի ցորենի հորը. որը այդ միջոցին դատարկ էր եւ հողով ծածկեցին, մի ամբողջ գիւղի յոյսը եւ երեսուն տան հաստատուն սիւները լափեց այդ հորը. նա դարձաւ մեր նւիրական փոսը։ Ողբը չէր ողբերի նման եւ ոչ էլ սուգ սուգերի նման. որ մենք ողբում էինք ու սգում. այլ դա մի ահռելի կոծ էր. որ բռնել էր սար ու ձորը։ Երկու օր երկու գիշեր մենք կոծում էինք շարունակ. մինչեւ որ բացւեց երեքշաբթի օրւա եւ աւետման առաւօտը, սկսւեց Հայոց-ձորի ընդհանուր ջարդը. աւերը. կողոպուտն ու հրդեհումը։ Տեսանք մեր աչքերով հորդաների արշաւանքը. հայ գիւղերից բարձրացող ծուխը. չօլերը շաղ անցած հայ կանանց ու երեխաներին. քիւրդերի ձեռքով աեւանգւող հայ աղջիկներին. մենք մոռացանք մեր վիշտը։ Վիշտը այնուհետեւ դարձաւ ընդհանուր. վիշտը խորացաւ ու թանձրացաւ եւ այն օրից. պարոն. այդ խորացած ու թանձրացած ընդհանուր վշտի մէջ մենք բոլորս տապակւում ենք ու պապակւում։

 

Վշտոտ կանանց այս սրտաճմլիկ պատմութիւնը ընդհատւեց եւ նրանց առաջնորդութեամբ պատկերացաւ այժմ էլ սոսկումի վայրը։

 

Ռաշիդ աղայի երկու յարկանի տունը հրդեհւած է. կանգնած են մնացել ցից ցից պատերը։ Երկարուկ ախոռատան սեւացած պատերի վրա մնում են անթիւ գնդակների քանդւած տեղէրը, այլ պատերի մէջ բացւել են հարիւրաւոր գնդակներ եւ ընկել են Հիրճի տղամարդիկ։

Այդ տանից դէպի հիւսիս եկեղեցու կողմը. ինչպէս գայլի երախ. նայում է լայնաբերան դատարկ մի հոր. այդտեղ հանգիստ են գտել մի ամսի չափ 50 դիակներ. մինչեւ որ հասել է ռուսկաան բանակը եւ մեռելների տէրերը եկել ու հանել են այդ տեղից դիակները։

Այդ հորից մի փոքր հեռու. գիւղական եկեղեցու հարաւային պատի երկարութեամբ. բարձրանում է քարաշար մի թումբ, դրա տակ թաղւած են հորից հանւած 40 դիակները, նա Հիրճի եղբայրական գերեզմանն է, այդ տեղին ամեն երեկոյ մօտենում են Հիրճի սգաւոր կանայք ու խունկ ծխում. այդ խունկը սովորական խունկ չէ. նա հեղուկ շիթերից է բաղկացած. նա ծորում կաթկաթում է վշտոտ կանանց աղբիւրակներից. ծորում է ու ոռոգում երկար դամբարանը։ 

II

Դէպքը տեղի է ունեցել ապրիլի 6-ին Արճէշ գաւառի կենդրոնավայրը՝ Ականց քաղաքում. ուր նստում է գայմագամը։ Այդ օրերի գայմագամն էր Ալի-Իրզա բէյը. պօլսեցի տաճիկ։ Ականցը գտնւում է Վանի լճի հիւսիս-արեւելեան ափից մէկ ժամ հեռու դա խաղողի այգիներով եւ պտղատու պարտէզներով օժտւած մի գիւղաքաղաք է. ուր ապրում էին 300 տուն հայեր եւ 700 տուն տաճիկներ։

Պատմողը 6 երեխաների հայր է, յիսուն տարեկան. տանջւած դէմքով ու ցաւոտ աչքերով մի մարդ, տաճկական սպանդանոցից ազատւած մի հրաշքով. դա զբաղմունքով որմնադիր է. ուստի կոչւում է բնաջի Սիմօն։

Եւ դառը շեշտով բնաջի Սիմօնը պատմում է հետեւեալը։

 

Աւետումի նախընթաց օրն էր երկուշաբթի, յանկարծ կառավարութեան մունետիկը շուկա ելնելով սկսեց յայտարարել. որ 15 տարեկանից վեր բոլոր հայ տղամարդիկ հաւաքւին հիւքմաթ [3] ։ Այս յայտարարութեան հետ միաժամանակ դուրս եկան ժանդարմներ եւ շրջելով փողոցները. մինչեւ անգամ մտնելով տները սկսեցին պատահած հայերին քշել դէպի հիւքմաթ։ Դրանց մէջ ընկայ նաեւ ես։ Աւելի քան 400 հասակաւոր մարդիկ եւ երիտասարդներ բերին լցրին հիւքմաթի սենեկներն ու բանդը. եւ դռները կողպեցին մեզ վրա։ Մի քանի ժամ շարունակ բերում էին ու բերում՝ հասակաւոր ու ջահիլ. հարուստ ու աղքատ. քաղաքացի ու գիւղացի. եւ որովհետեւ այլեւս տեղ չկար. ուստի այժմ էլ սկսեցին քշել կշլան (զօրանոց). որը գտնւում էր քաղաքի հարաւ-արեւմտեան ծայրում։ Այնտեղ աւելի տարան. քան մեզ մօտ։

Վարանման ու մտատանջութեան մէջ մնացինք ամբողջ օրը, չգիտէինք ինչ է կատարւում դուրսը։ Անհամբեր եղած. շարունակ մտածում էինք թէ ինչով կը վերջանայ այս բոլորը. ամեն տեսակ վատ գուշակութիւններ անում էինք. սակայն չէինք գուշակում այն. ինչ որ տեղի ունեցաւ։

Այդպէս հազար ու մի մտահոգութիւնների մէջ իրար վրա թափւած. ծարաւ ու քաղցած մաշեցինք ամբողջ օրը։ Եղաւ երեկոյ. քաղաք լռեց ու լռեց սովորոկանից շուտ. որովհետեւ կարգադրւած էր մութը պատելուն պէս բոլորը տուն քաշւեցին։

Եւ մինչդեռ որը զրոյցով ու տխուր գուշակութիւններով զբաղւած. եւ որն էլ մերկ յատակին նստած ննջում էր. յանկարծ դուռը բացւեց եւ շեմքի վրայ երեւաց բանդապետ Ալի էֆէնդին։ Նա դուրս բերեց մեզանից 11 հոգու. կողք կողքի շարքով կանգնեցրեց միջանցքում եւ բոլորի թեւերը թոկով կապեց միմիանց։ Այս շարքի մէջ ընկայ եւ ես։ Ապա դուրս բերեց նորից 8 հոգի եւ նրանց թեւերը նոյն ձեւի կապեց միմեանց։ Այսպէս վարւեց երրորդ խմբի հետ. որ բաղկացած էր 9 հոգուց։ Շարքով կապկապում էին այնքան մարդ. որքան թոկը բաւականացնում էր։

Երբ այս գործողութիւնը վերջացաւ. բանդապետը դարձաւ այդտեղ գտնւող ժանդարմներին՝ թւով 8-10 հոգի եւ ասաց, «բունլարի սիզա թէսլիմ էդդիկ. գեօթիւրիւն կշլայ (սրանց ձեզ եմ յանձնում. տարէք զօրանոցը)»։ Ժանդարմները եւ երեք շարք հայերիս՝ թւով 28 հոգի ձգեցին առաջները եւ քշեցին։

Կապկպած մանդկանց համարեա բոլորին ճանաչում էի. օրինակ, իմ շարքի մէջ էին Վարդան աղան եւ երկու տղաները Գաբրիէլն ու Սողոմոնը. Պօեաջեան Պօղոս աղան եւ երկու տղաները Ռուբէնն ու Արսէնը։ Ճանաչում էի նաեւ մեզ  ուղեկցող ժանդարմներին. օրինակ. նրանց մէջ էին Բօյրազ Իսօն. Շուքրի օղլի Հէքմաթը եւ Կուլի օղլի Սուլէյմանը։

Ու այսպէս երեք շարք կապկպածներիս ժանդարմները առաջ ձգած քշեցին, սակայն մեզ փոխանակ կշլան տանելու. ճանապարհը ծռեցին եւ դուրս բերին նաւահանգիստ տանող գծի վրա։ Մթութեան մէջ մենք գնում էինք առանց ծպտուն հանելու. երկիւղը այնպէս մեզ կոխել էր. որ ոչ ոք չէր վստահանում ձայն հանել, ճանապարհին մեզանից մէկ տղա խնդրեց թեւի կապը թուլացնել. որ սաստիկ ցաւեցնում էր. բայց ժանդարմներից մէկը հրացանի կոթով այնպիսի մի հարւած իջեցրեց տղայի թեւին. որ նա ցաւից ծււած եւ կախ ընկաւ շղթայից։

Քաղաքից դուրս բերելով. քշեցին դէպի Խարկէն գիւղը. որը կէս ժամի չափ հեռու էր քաղաքից։ Խարկէնի տակ մէկ հեղեղատ կայ. նրա միջից հոսում է մէկ փոքրիկ առու. հեղեղատը կոչւում է Դարա-Զամին։ Ահա այդտեղ էլ բերին մեզ  ժանդարմները։ Եւ երբ դեռ նոր տեղ հասած չը գիտէինք թէ ինչ պիտի անեն մեզ հետ. յանկարծ ժանդարմները մի կողմ քաշւեցին. մէկէն հրացանների բերանը ուղղեցին մեզի եւ տրր. տրր. տրր կրակեցին։

Վայ. զարկւեցի, բարձրացաւ աղէկտուր ճիչերի մի ժխոր. միմիանց փաթաթւած. գնդակահար գետին թափւեցինք՝ դիակների կոյտեր կազմելով։ Սրտամաշ հառաչանքները եւ գալարուն ոռնոցները իրար խառնւեցին։ Հրացանները բացւեցին երրորդ. չորրոդ. հինգերորդ անգամ եւ գնդակները անհաշիւ թաղւում էին ընկած դիակների մէջ։

Մի քանի րոպէ անցաւ, հառաչանքներն ու ոռնոցները մեղմւեցին, մօտ եկան ժանդարմները եւ սկսեցին մէկիկ մէկիկ դիակները շօշափել. ստուգելու համար արդեօք կենդանի մնացածներ չը կա՞ն։ Ես կորցրել էի ինձ. չը գիտէի զարկւա՞ծ եմ թէ ոչ, մէկ կորցնում էի գիտակցութիւնս. եւ մէկ էլ  ուշքի գալիս։ Յանկարծ զգացի. որ թոկը արձակեցին ու թեւս ազատւեց։ Ճրագի լոյս տեսայ, ժանդարմներից մէկը լուցկին վառում էր եւ մօտեցնում ընկածների դէմքերին. ով կենդանութեան նշան էր ցոյց տալիս. ուղղում էին ճակատին հրացանի բերանը ու կրակում։ Այդպէս մօտենում էին ինձ։ Օ՛. ինչ վայրկեան էր այդ որ ես ապրեցի. տասն անգամ մահանալը աւելի դուրին էր. քան  այդ րոպէի ապրումը։ Եւ մինչդեռ րոպէ առ րոպէ սպասում էի այդ օրհասական ժամին. յանկարծ մի փոքր հեռու. ճիշտ մեզ վրա կրակելու ձեւով տրր. տրր. տրր բացւեցին հրացանները բարձրացաւ աղիողորմ ճիչերի մի ժխոր եւ մեզնով զբաղւած ժանդարմները գնդակահարւելուց վախեցած՝ թողեցին մեզ ու փախան։ Տրր. տրր. տրր. նորից լսւեց հրացանների որոտը. կրկնւեց մի քանի անգամ եւս, այնտեղ եւ մեզանից մի փոքր հեռու նոր շարքեր էին գլորւում. նոր կեանքներ էին հնձւում. ու մենք մոռացւեցինք։

Ես դեռ չը գիտէի զարկւած եմ թէ ոչ, մի փոքր շարժւեցի. շօշափեցի կողերս. ցաւ չէի զգում. նորից շօշափեցի մարմինս. ոչինչ չը կար, ինձ վրա թափւած դիակները պաշտպանել էին իմ կեանքը եւ իրենց արիւնով թրջել իմ հագուստը. որի հետքերը այժմ էլ կան վրաս։

Առաջին միտքը. որ ծագեց իմ մէջ. փախչելու բնազդն էր. բայց ունեցածս ոտնամաններով փախչել չէի կարող. ուստի րոպէապէս արձակեցի սպանւածներից մէկի տրեխները. հագայ ու շարժւեցի տեղիցս։ Օ՛. որքան մարդ հնարագէտ է մահւան վտանգի ժամին։ Գնում էի գնդակի արագութեամբ. առանց յետ նայելու, խփում ու անցնում էի առուներ. դաշտ. բլուրներ, թողնում էի յետեւս ամեն ինչ եւ վազում էի ես էլ չիմանալով ուր, ոչինչ չէի զգում. ոչ քաղց. ոչ ծարաւ. ոչ յոգնածութիւն. թէեւ ամբողջ օրը ոչինչ չէի կերել, միայն ականջիս հասնում էին հրացանների կրկնւող խուլ որոտները եւ քայլերս աւելի էլ արագացնում էի։

Ես քալեցի ամբողջ գիշերը եւ երբ լոյսը բացւեց. ինձ գտայ Ալագազի ձիւնոտ լանջերի վրա։ Ահա այստեղ միայն զգացի յոգնածութիւն. որի նմանը երբէք չէի տեսել։ Շրջապատը ձիւնով էր ծածկւած. մի մեծ քարի տակ միայն սեւ տեղ գտայ եւ նստեցի հանգստանալու. բայց երկիւղը նորից պատեց ինձ. կանգնեցի. չորս կողմս նայեցի ու յանկարծ մի փոքր հեռու քարերի տակ մարդիկ նկատեցի, սարսափը մի րոպէ կոխեց ինձ. սակայն շուտով անցաւ. նրանք էլ շարժւեցին եւ ես նրանց ճանաչեցի. նրանք Սոսկուն գիւղից էին՝ թւով 23 հոգի գիւղի քահանայի հետ միասին. նրանք Ականցի կոտորածի լուրը առնելով ձգել էին գիւղը ու փախել։

Ահա այդ 23 հոգու հետ քաղցած ու ուժասպառ. չափչփեցինք Ալադաղի ձիւնապատ խորխորատները նորից մէկ օր եւ մէկ գիշեր եւ ապրիլի 8-ին իջանք Դիադին. որ գտնւում էր ռուսական բանակը։

Մենք մի քանիսս մի հրաշքով փախանք ու ազատւեցինք. բայց Արճէշի մէջ անունը տղամարդ չը մնաց. բոլորը. բոլորը ընկան. ընկան գնդակահար ու սրախողխող։

III

Պատմութիւնը վերաբերում է նոյն Ականցում տեղի ուեցած ջարդերին։

Պատմողը Արճէշի գաւառի Բանոն գիւղացի է. անունը Մկրտիչ. ազգանունը Յովհաննէսեան. գիւղում նրան կոչում էին Աւեդի Մկօ։

Մկրտիչը կարճահասակ. տարիքաւոր մի մարդ է՝ տաճկական սարսափները մի քանի անգամ տեսած ու ճաշակած։ Քսան տարի առաջ Մկրտիչը երեք տարւա ամսունացած էր. ունէր ջահել կին եւ մի տարեկան աղջիկ. նա Բանոնի մեծ ընտանիքներից մէկի զաւակն էր. իսկ Բանոնը 40 տուն ժողովուրդ ունեցող մի շէն գիւղ էր։

1896 թւի ջարդերին Բանոնը բոլորովին աւերւեց ու ամայացաւ, Մկրտչի ընտանիքը ունեցաւ մեծ կորուստներ. սպանւեցին Մկրտչի կինը. աղջիկը. մեծ եղբօր եւ Ասլանի կինն ու երկու աղջիկները. միւս եղբօր եւ Յարութիւնի մի տղան եւ մի աղջիկը։ Եւ Մկրտիչը իր գիւղի. իր օջախի աւերման ու հարազատների խողխողման վիշտը կրծքին փախաւ զուլումի աշխարհից եւ եկաւ ապաստարան գտաւ Արարատեան դաշտում։

Անցան երկար ու ձիգ 14 տարիներ։ Մկրտիչը ամուսնացաւ, ունեցաւ երեխաներ ու ապրուստ. կամաց-կամաց մոռացւեց հին վիշտը, տեղի ունեցաւ տաճկական սահմանադրութիւնը. հասան մխիթարիչ լուրեր երկրի մասին։ Մի րոպէ Մկրտչի սրտում զարթնեց հայրենի գիւղի. վաթանի կարօտի զգացմունքը եւ նա առաւ ընտանիքը ու վերադարձաւ հայրենիք եւ Բանոն. ուր նախկին 40 շէն ընտանիքների փոխարէն գտաւ 5 խղճուկ տուն։ Բանոնը նորից սկսւեց մեծանալ ու շէնանալ։ Եւ մինչդեռ նա շուտով պիտի իր նախկին դրութեանը հասնէր. ծագեց ներկայ պատերազմը եւ տեղի ունեցաւ նոր ջարդը։

Ահա այդ ջարդից մի հրաշքով ազատւած Մկրտիչը յուզմունքից խեղդւելով պատմում է հետեւեալը։

Ապրիլի 2-ին մեր գիւղում ուր տարածւեց. որ օնբաշի Ալին 7-8 ժանդարմներով գիւղերն է եկել եւ փախած զինւորներ է փնտռում։ Մէկ էլ լսեցինք. որ ժանդարմները հասել են Գանձակ գիւղը, մասամբ էլ հետաքրքրութիւնից դրդւած ես գնացի Գանձակ, գնացի միամիտ ու ապահով. որ ինձ չեն դիպչի. բայց գիւղ հասայ թէ չէ՝ օնբաշի Ալին ինձ ձերբակալեց։  Ես 48 տարեկան էի եւ տարիքիս պատճառով զինւորութիւնից ազատւած։ Բողոքեցի. որ ես զինւորացու չեմ, ցոյց տւի համիդիէս (ծննդական վկայականս(. բայց օնբաշին ուշադրութիւն չը դարձրեց ոչ բողոքիս եւ ոչ էլ համիդիէիս վրա. թուղթը դրեց գրպանը եւ ինձ խառնեց ձերբակալւած մի շարք մարդկանց հետ. ասելով՝ որ հրամայւած է 18 տարեկանից վեր բոլոր տղամարդկանց քաղաք տանել։ Աւելի քան 30 հոգու ամեէն հասակի մեզ այդ օր բերին Բերդաղ գիւղը։ Գիշերը երկու հոգի մեզանից փախան դրա համար գիւղի տունուտէրին սոսկալի ծեծի ենթարկեցին։ Երկրորդ օրը մեզ բերին Օրօրան գիւղը. ճանապարհին դաշտերում աշխատող մարդկանց խառնում էին մեզ ու առաջ քշում։

Ապրիլի 4-ի առաւօտ մեզ բերին քաղաք եւ Ականց եւ ուղիղ տարան կշլան։  Այդ տեղ կային բաւականաչափ ամեն հասակի հայեր եւ մի կողմից էլ խումբ-խումբ բերում էին։ Վերջին օրը դրանց թիւը հասաւ 7-800-ի. որոնցից իբր պիտի կազմէին «ամալիա թաբուրներ»։

Ապրիլ 5-ին մեզ մի խումբ մարդկանց տարան հիւքմաթ. այդտեղ փոլիս Ապտուլլահ էֆէնդին մեզ ցուցակագրեց. առանց ուշ դարձնելու իմ բողոքի վրա։ Հիւքմաթից մեզ նորից դարձրին կշլան. ուր ահագին թւով հայեր ոչխարի պէս իրար վրա թափւած՝ մնում էինք գիշեր ցերեկ։ Մեզ հաց չէին տալիս. կերակրւում էինք տանից բերած սրա նրա հացի փշրանքներով։

Եկաւ վերջապէս ապրիլի 6-ը. ճակատագրական սոսկալի օրը։ Արեւը նոր էր բարձրացել. երբ ինձ եօթը այլ հայերի հետ երկու ժանդարմ քաղաք տարան աշխատեցնելու։ Մենք աշխատեցինք շուկայի մօտ գանւող մէկ աղբիւրի վրա. բայց երկար չը տեւեց այդ աշխատանքը. ընդամենը երկու ժամ չանցած՝ կարգադրւեց մեզ յետ տանել կշլան։ Տարօրինակ թւաց այս. եւ բերելն ինչ էր. յետ տանելն ինչ. մտածեցինք մենք. երբ հարց տւինք մեզ ուղեկցող ժանդարմներին. նրանք պատասխանեցին. որ մեզ ուղարկելու են Դիարբէքիր։

Այդ կշլան բերին Աբաղայից 70 հայեր. իսկ կէս օրից սկսած բերին քաղաքացի հայեր, դրանց մէջ էին առաջնորդական փոխանորդ Տէր Եղիշէն. Շալջեան Նիկողոս էֆէնդին եւ իր տղա Սարգիսը. փրօդ Յարութիւնը Նշան. Խոսրով ու Սերոբ էֆէնդիները բոլորը վաճառականներ։ Դրանց տեղաւորեցին ջոը սենեակում։

Իրիկնապահին կշլայի հրապարակը հաւաքւեցին բաւականաչափ միլլիսներ. որը ջահել եւ որն էլ տարիքաւոր։ Այդտեղ եկաւ գայմագամը Ալի Րիզա բէյը. որը մօտենալով այդտեղ հաւաքւած միլլիսներին. ինչ որ բան խօսեց եւ ապա ինչ որ հրամաններ տալով. այս ու այն կողմ ուղարկեց. ու ինքն էլ հեռացաւ։ Այս բոլորը կատարւում էր մեր աչքի առաջ. մենք տեսնում էինք լուսամուտներից. բայց խօսակցութիւնը չէինք լսում։ Ի՞նչեր էին ծրագրւում. ինչ էր կատարւում դուրսը. մենք չը գիտէինք. մի ծանր անբացատրելի նախազգացում ճնշում էր մեզ բոլորիս։

Շուտով իմացանք. որ կարգադրւած է ժամի 8-ից (ըստ  տաճկականի 1-ից). յետոյ ոչ ոք տանից դուրս չը գայ. այս աւելի եւս կասկած ծնեցրեց մեր մեջ, ահագին ժողովուրդը կշլայի ընդարձակ սենեակներում իրար վրա թափւած՝ տարակուսանքի ժամեր էինք ապրում։ Ժամի 8-ը անցել էր. երբ մէկէն շշուկ տարածւեց. որ փոխանորդ քահանային. մի քանի անւանի հայերի հետ տարան քաղաքից դուրս եւ սպանեցին, այդ լուրը իր մէկ ծանօթ հային յայտնեց միլլիսներից մէկը եւ Գէօյլի-Զահարը։ Սարսափը բոլորիս կոխեց. բայց այն. ինչ որ ծրագրւած էր մեզ բոլորիս համար. ոչ ոքի մտքով չանցաւ։

Շուտով մեր սենեակի դուռը բացեց եւ մարդկանց դուրս թողին բայց յիսունի չափ դուրս թողնելուց յետոյ. հոսանքը կանգնեցրին ու դուռը կողպեցին։ Անցաւ քառորդ ժամանակաչափ, դուռը նորից բացւեց նոյնքան մարդ նորից բաց թողին ու դուռը կողպեցին։ Դրանց ու՞ր են տանում. դուրս ի՞նչ էր կատարւում եւ մենք ներսում եղողներս ոչինչ չգիտէինք։ Դիմում էինք լուսամուտների մօտ կանգնած ժանդարմներին. հարց ու փորձ էինք անում այդ մասին. նրանք միաբերան հաւատացնում էին. որ ոչինչ չկայ եւ որ տանում են նաւահանգիստ. նաւերով Դիարբէքիր ուղարկելու համար։

Վերջապէս հերթը հասաւ ինձ. դուռը բացւեց չորրորդ անգամ եւ նորից դուրս հանեցին 50-ի չափ մարդ։ Մեզ հետ էին Գանձակ գիւղի՝ Գորանի Պօղոսն ու Աստուրը. Պետրոսի Գէորգը. Նահապետի Յակոբն ու Սահակը. Ղազարի Յակոբը. Վարդանը Մուքայէլն ու Սաֆարը, մեր Բանոն գիւղից՝ Մանուկին Գէորգը. Սարգիսի Մելքոնը. Աւետիսի Խաչատուրը։ Մեր շարքումն էին նաեւ Աղսրաֆ. Բերդաշ եւ այլ գիւղերից մարդիկ. որոնց շատերին նոյնպէս ճանաչում էի։

Այսպէս. յիսունի չափ երբ դուրս եկանք կշլայի միջանցքը գիշատողների պէս չորս կողմից վրա թափւեցին ժանդարմներ ու մլիլսներ եւ թոկերով մեր թեւերը կապեցին իրար։ Այս գործողութիւնը երկար չտեւեց. շուտով աւարտեցին կապկպելը եւ մի խումբ ժանդարմներ ու միլլիսներ մեզ մէջտեղ առած. դուրս եկան կշլայից։

Մեզ քշեցին դէպի Օրօրան գիւղը, քշում էին արագ ու անհամբեր կերպով, մի փոքր դանդաղութիւնը առաջ էր բերում հայհոյանք ու հարւած։ Մեզ քշում էին դէպի սպանդանոց. մենք այդ պատկերացնել չէինք կարողանում. բայց մի նախազգացում ճնշում է մեզ։ Դէպի Օրօրան. դաշտի մէջ կան առուներ. փոսեր եւ երկու ջրաղաց. այդ ուղղութեամբ էլ տարան մեզ, մենք երկար գնացինք. եթէ անցած տարածութիւնը մեծ էլ չէր. բայց նա երկար տեւեց. շատ երկար, երկիւղը մեզ դարձրել էր անհամբեր։ Վերջապէս մեզ բերին մի գետափ. որին Կարաչի-իւրդ են ասում. կանգնեցրին, բաւականին մութ էր, մի փոքր հեռու մթութեան մէջ ես նկատեցի մի քանի դիակներ. սարսափեցի. աչքերս մթնեցին. միտքս շփոթւեց. բնազդօրէն հրեցի կողքիս եղողներին. ցոյց տւի դիակները. սարսափը նրանց էլ կոխեց. շշուկ ու իրանցում ընկաւ մեր մէջ, ժանդարմներն ու միլլիսները նկատեցին այդ եւ մի վայրկեանում վայնասունների հետ որոտացին համազարկերը, շատերը ընկան գնդակահար. իրենց հետ քարշ տալով նաեւ միւսներին, կազմւեց դիակների մի կոյտ. ես մնացի այդ կոյտի տակ։ Թէ այնուհետեւ ի՞նչեր կատարւեցին եւ ես ի՞նչպէս կարողացայ այդ ժխորից ազատւել. այժմ էլ մտաբերել չեմ կարողանում. միայն այսքան եմ յիշում, որ շունչս  կտրւած վազում էի առանց յետ նայելու, կոխեցի մի առու ու անցայ. ապա կոխեցի թումբեր ու փոսեր. յիշում եմ նաեւ այն. թէ ինչպէս ինձ հետ փախչում էր նաեւ մէկը. որին չէի ճանաչում. եւ թէ ինչպէս հրացանի համազարկերը երկար ու երկար կրկնւում էին ու կրկնւում։

Առանց մի վայրկեան կանգ առնելու կտրել էի ահագին ճանապարհ եւ միւս առաւօտ  տուն հասայ, բայց այդտեղ նմալ անհնարին դարձաւ։ Քաղաքից գալիս էին ջարդերի սարսափելի լուրեր. այնտեղ հայ մարդ չէր մնացել. շրջակայ քիւրդերի մէջ սկսւել էր շարժում. մի քանի գիւղեր արդէն ենթարկւել էին յարձակման ու կոտորածի։ Սպասեցի մինչեւ երեկոյ. գիշեր եղաւ. մութը պատեց եւ աս թողնելով կինս ու երեխաներս բաղդի կամքին. բռնեցի Ալագազի ճանապարհը։ 

IV

Ջարդերը տեղի են ունեցել Բերկրիի գաւառում եւ Բանդէ-Մահու գետի ձորի մէջ։

Բերկրին պարփակում է իր մէջ երկու դաշտեր. որոնք բաժանւած են միմիանցից լեռնային մի զանգւածով։ Դաշտերից մէկը սիրուն Աբաղան է. որ բռնում է գաւառի հիւսիս-արեւելեան ճակատը, միւսը՝ Բերկրիի օվան է. որ բռնում է գաւառի հարաւ-արեւմտեան մասը. տարածւելով մինչեւ Վանի լիճը։

Աբաղայի դաշտը հարուստ է գետերով ու գետակներով. գետերից նշանաւոր Սօրուխ-Սուն. Կանլի-Չայը եւ Դըրշիկ-Չայը։ Կան նաեւ գետակներ. օրինակ. Սընդ-Չայը. Չիբուխլի-Չայը. որոնք գայլիս թափւում են Սօուխ-Սուի մէջ։

Աբաղայի բոլոր գետերը պտոյտներ գործելով. գալիս դաշտի արեւմտեան միջին հովտում միանում են. հուժկու հոսանքով պատռում են երկու դաշտերը բաժանող լեռնային զանգւածը եւ կերտելով ոլորապտոյտ երկարուկ մի ձոր. դուրս են գալիս Բերկրիի-օվան ու ապա թափւում լիճը։

Հաւաքական գետը կոչւում է Բանդէ-Մահու. իսկ ձորը. որ ունի մօտ 15 վերստ հեռաւորութիւն եւ որի միջով հոսում է գետը. կոչւում է Բանդէ-Մահուի ձոր։ Տեղ-տեղ լայնացող. տեղ-տեղ սխմւող այդ ձորի միջով. գետի աջ ափերը գծելով. ձգւում է Կովկասից Վան տանող ճանապարհը։

Այս ձորի մէջ Բանդէ-Մահուն ահաւոր տեսք ունի, տեղ-տեղ միայն նա հանդարդ է ու խորհրդաււոր. մնացեալ տեղերում աղմկող է. շառաչող, իսկ ձորի կէսում հասնելով գահավիժող ժայռերի մի երկար շարքի. բաժանւում է մի քանի ճիւղերի եւ լայն շեղփով գահավիժում. թափւում է խորխորատը. բարձրացնելով ահաւոր մի աղմուկ։ Այստեղ գետը իր փրփուրներով. իր փոշիով եւ իր գալարումներով պատճառում է եւ հիացմունք եւ սոսկում։

Բայց Բանդէ-Մահուն աւելի ահաւոր տեսք ունի ձորի ելքի շրջանում։ Այստեղ գետը իջել է խորունկ ժայռերի մէջ, դարերի բախումով բացել է մի հուն ապառաժոտ կողերով. ապա դէմ առնելով մի ժայռի. դրա վրա թափել է դարերի ու տարերքի եռանդ. մինչեւ որ մաշելով ամրակուռ ժայռը. բացել է մի նեղ ու խորունկ անցք։ Այստեղ Բանդէ-Մահուն կատաղի է, կոհակ-կոհակի եւ ալիք-ալիքի հրելով. մտնում է նեղ անցքը եւ դուրս պորթկում ինչպէս գալարուն վիշապ։

Այս Բանդէ-Մահուլի ամենանեղ տեղն է. այստեղ ձգւած է քարաշէն մի փոքրիկ կամուրջ. որը հայերէն կոչւում է Կօլօտ-կամուրջ. իսկ քիւրդերէն՝ Փրա-Կօրտկ։

Կօլօտ-կամրջից դէպի հարաւ արեւելք. մի երկու վերստի վրա գտնւում է գաւառի կենդրոնավայրը Բերկրին կամ Բերկրի-Կալան. մի խղճուկ աւան իր փոքրիկ շուկայով, աւանի արեւմտեան կողմում մի երկարուկ բլուրի վրա մնում են հինաւուրց բերդի մնացորդները։

Բերկրին ունի 110 տուն քիւրդ եւ ընդամէն 25 տուն հայ բնակիչ, այստեղ նստում է գայմագամը, ջարդերի օրերին գայմագամը վանեցի մի տաճիկ էր՝ անունը Զիա բէյ։

Պատմողը Աբաղայի Եկմալ գիւղացի Մուշեղ Մկրտչեանն է, սա նւազ կազմւածքով 25 տարեկանի մօտ. տաճկական եաթաղանից հրաշքով ազատւած մի երիտասարդ է։ Կսկիծը սրտում, զայրոյթի դառը շեշտը շրթունքին. Մուշեղը պատմում է հետեւեալը։

Գարնան սկզբում շատ քիչ տղամարդ էր մնացել Աբաղայի հայ գիւղերում. զօրաժողովը տղամարդ չէր թողել տներում. մեծ մասը զէնքի տակ էր կանչւել եւ ապա զինաթափ արւելով ամալիա թաբուրների մէջ ուղարկւել. մի մասն էլ փախստական կեանք էր վարում։

Չնայած դրան. ապրիլի սկզբում Բրկրի-Ղալայի ժանդարմներ եկան եւ գիւղերում պատահած հայ տղամարդկանց հաւաքեցին տարան։ Դրանց թւում ընկայ նաեւ ես։ Մեզ տանում էին ամալիե թաբուրները ուժեղացնելու համար։ Այդպէս էր ժանդարմների յայտարարումը, ի՞նչ էր իսկական նպատակը. մենք գուշակել չէինք կարողանում։ Ինձ հետ մի քանի տեսնեակ հայեր մեր գիւղից. Խաչանից եւ այլ գիւղերից քշեցին դէպի Բէրկրի-Ղալա։ Այդ ժամանակ Աբաղայի դաշտը Բերկրիի ձորի մի մասը դեռ ծածկւած էր ձիւնով, ահագին թւով հայեր թէ զինաթափ արւած զինւորներից եւ թէ գիւղերից նոր բերւած. զբաղւած էին ձորի միջի ճանապարհը կարգի բերելով, դրանց թիւը առնւազն 1000-ի կը հասնէր։ Մեզ խառնեցին դրանց։ Մեր վրա հսկող ժանդարմների աելով շուտով մեծ քանակութեամբ զօրքեր պիտի գային եւ այդ պատճառով ճանապարհները կանոնաւորում էին, մինչդեռ այդ մի պատրւակ էր անունը հայ տղամարդ. 15 տարեկանից ի վեր. հաւաքել որոշ տեղեր՝ իրենց դաւադիր ծրագիրը իրագործելու։

Մենք աշխատու մէին խումբ-խումբ, յիսուն. վաթսուն նոյնիսկ հարիւր հոգուց բաղկացած։ Թէեւ ճանապարհը տարածւում էր շատ հեռու. բայց մեզ աշխատեցնում էին գլխաւորապէս ձորի մէջ։ Մեր խումբը աշխատու էր Բերկրի-Կալայի կողմը. ուստի գիշերները մեզ տանում էին քաղաք եւ առաւօտները քշում էին ճանապարհի վրա։

Իմ աշխատած ժամանակամիջոցը տեւեց ընդամէնը երեք օր, անունն էր ախշատանք, մենք ժամանակ էինք սպանում, չնայած դրա բոլորովին միամիտ շարունակում էինք մեր գործը։

Ապրիլի 6-ն էր. օրը երկուշաբթի, մենք վաղուց աշխատանքի տեղումն էինք եւ մլուլ տալով շարժում էինք մեր ձերքի գործիքները, այդ միջոցին մեզնից բաւականին վեր աշխատող խմբից մէկը հասաւ մեզ եւ կասկածի ու սարսափի խորհրդաւորութեամբ յայտնեց. որ իրենց խմբից 25 հոգու չափ առանձնացրին եւ քշեցին անյայտ ուղղութեամբ, այդ բանի մէջ նա նկատել էր դաւադրութիւն, եկողը Չիբուխլի գիւղի Իսրայէլի Յօվօվն էր։

Չանցաւ կէս ժամ. մեզ մօտեցաւ մէկ հոգի էլ ցածի կողի աշխատող խմբից եւ նոյն ձեւի սարսափով ու խորհրդաւորութեամբ պատմեց. որ իրեն խմբից էլ 25 հոգու չափ զատեցին ու քշեցին դէպի ցած։ Չանցած կէս ժամ էլ մօտեցան մի երկու հոգի եւս եւ գունատ ու սարսափահար փսփսացին։

Գլխներիդ ճարը տեսէք. մեզ խումբ-խումբ տանում են գետի պտոյտերը եւ կոտորում են ու գետը թափում։

Մեր խումբը մէջտեղն էր ընկած. ջարդի հերթը դեռ եւս մեզ չէր հասել. ուստի մեզ վրա հսկող ժանդարմներից մի քանի հոգի եթէ նկատեցին էլ մեր անհանգիստ շարժումներն ու փսփսուկները. բայց եւ այնպէս ձեւացան բանից անտեղեակ։ Սակայն այդ երկար չը տեւեց. հեռուից նկատեցինք մեր կողմը եկող ժանդարմների ու միլլիսների մի խումբ, նրանք գալիս էին հապճեպով, հեռւից. կարծէք. լսում էինք պայթոցներ ու ինչ որ աղէկտուր ձայներ։ Մեզ ամեն ինչ պարզւեց, գիւղային որոգայթը կարծէք օղակի պէս սեղմում էր մեզ։ Աշխատող հայերը. ինչպէս եւ մեզ վրա հսկող ժանդարմները իրենց ուշադրութիւնը դարձրին այն կողմը. որտեղից երեւաց մօտեցող ժանդարմների ու միլլիսների խումբը, ես. ինձ հետ նաեւ մի երկուսը. րոպէական յարմար առիթ գտանք ու ճողոպրեցինք։ Այնուհետեւ ինչ կատարւեց. ոչինչ չեմ յիշում, միայն այն եմ յիշում. որ ես բարձրացել էի ահագին մի սար. ինձ հետ ոչ ոք չկար եւ ես հեռւից լսում էի հրացանի խուլ պայթոցներ։

Ես չափ ընկայ. սարսափը հետեւում էր ինձ, կէս գիշերին գիւղ հասայ՝ կտրելով ահագին լեռներ ու ձորեր. որը չէր կարելի երկու օրում անցնել։ Յաջորդ օրթ յայտնւեցին մէկ-մէկ 15-ի չափ փախստականներ. որոնք պատմեցին սոսկալի բաներ։ Այդ ազատւածներից էին խաչանցի Խօլի Յովհաննէսը Մանուկի Կարապետը. որոնք փախչելով Արճէշի ջարդերից. ճանապարհին պատահել էին բազմաթիւ դիակների, Բանդի-Մահուն դեռ չէր կլանել բոլորին. բարբարոս ժանդարմները ժամանակ չէին ունենեցել քաղցած գազանի երախը նետելու ամենքին. շատ դիակներ հերթի էին սպասում։

Երեք օր անց. Բերկրի-կալայից Խաչան եկաւ ժանդարմայի կօմանդը եւ Ամեր բէյը. կենդանի մնացած հայերին որսալու համար, մենք 30-ի չափ ազատւածներս սարերն էինք քաշւել եւ գիւղերը չէինք իջնում, մեր աղան եւ Կօպ-Մահմադ բէկի տղան. համիդիական ալայի գլխաւոր Թահար բէկը եւ մեզ պաշտպանեց եւ կօմանդանին յայտնեց. որ իր գիւղերում հայ տղամարդ չի մնացել, այդ աժան չը նստեց Թահար բէկին, գայմագամին լուր էր հասել. որ նա հայերին պահում է, ուստի կօմանդանը գայմագամից հրահանգւած. Նազարաւա գիւղում ճաշի հրաւիրեց Թահար բէկին եւ թունաւորեց։ Թահար բէկը դարձաւ մեր զոհ. երկու օր տանջւելուց յետոյ մեռաւ եւ մենք անցանք Մակու. մինչեւ որ ռուսական բանակը իջաւ Աբաղա։

Բանդէ-Մահուն այդ օրը լափեց 1000-է աւելի հայ կեանքեր, միմիայն Խաչան գիւղը. որ ընդհամենը 60 տուն բնակիչ ունէր. 80 զոհ տւեց եւ մէկ տուն միայն տւել էր 12 տղամարդ զոհ եւ այդ տունը Ուսդա-Մօկի տունն էր։

Ուոդա-Մօկի տանից սպանւել էին՝ ինքը Մկօն. նրա հինգ եղբայրները եւ Աւագ. Իսրօն. Մաթոս. տիրացու Յարթեն Բալօն, Մկօի երկու տղաները Արշակը եւ Յաբեթը, Աւագի երկու տղաները Սիսակը եւ Ռուբէնը. ու Բալօի երկու տղաները Յակոբը եւ Կարապետը։ Մէկ տուն 12 տղամարդ. 12-ն էլ սպանւեցին. 12 տղամարդ մէկ տանից ընկան։ 

V

Պատմութիւնը վերաբերում է նոյն Բանդէ-Մահու գետի Կօլօտ-կամրջի վրա կատարւած ջարդին։

Բերկրի-Կալա աւանի հիւսիսայն մասում գտնւում է փոքրիկ հայկանան թաղ՝ անզարդ ու անշուք։ Այդ թաղում գտնւում է Շաթրի Յակօի տունը. կատարել գիւղական տուն մի խղճուկ սենեկով, նեղլիկ ու խոնաւ սենեակի ամբողջ կահաւորութիւնն է մի մերկ թախտ, տունը կողոպտւել է եւ ամեն ինչից գրկւել։ Սենեկաը լուսաւորւում է ճակատի պատի մէջ բացւած նեղ անցքով։ Խմբւել են մի քանի կանայք. տղամարդ չի մնացել. պատկերը նոյնն է. դէմքերը գունատ. հայեացքները վշտոտ։ Դրանց միջին Շաթրի Յակօի կինը տանջւած դէմքով. կարճահասակ Զմօն եւ Շաթրի Սեդրակի կինը սպիտակ կիրթ դէմքով. բայց ցաւոտ աչքերով Հեթօն. սրանք Շաթրի երկու բաժման տների ներկայացուցիչներն են։ Երկուսի ամուսիններն էլ սպանւել են. երկուսի տագրները նոյնպէս սպանւել են։

Եւ այրիացած ու որդեկորոյս կանանց ու մայրերի ներկայութեամբ. Զմօն ու Հեթօն վշտոտ պատմում են հետեւեալը։

Աւետման օրն էր. աշխարհի համար ուրախութիւն. իսկ մեզ համար սեւ օր։ Միամիտ մեր հոգսին էինք. երբ յանկարծ լուր բերին. որ շուկայում ժանդարմները հայերին բռնում են ու բանդ տանում, մի փոքր անց. ժանդարմները երեւացին թաղի մէջ. մտնում էին տները. դուրս քաշում տղամարդկանց. ու տանում դէպի բանդը, շուտով այլեւս թաղի մէջ տղամարդ չը մնաց։ Մինչեւ այդ մենք չը գիտէինք ի՞նչ է կատարւում գաւառում. ու մէկէն լուր առնինք. որ գայմագամը եւ ժանդարմայի կօմանդանը զօրքով մտել են Պստիկ-գիւղ ու Գործոթ եւ բոլոր տղամարդկանց կոտորել են։ Անցաւ մի փոքր միջոց էլ. այժմ էլ վատ լուրեր եկան Բերկրիի ձորից. եւ այնտեղ աշխատող հայ ամալեաներին կոտորում են եւ դիակները գետը նետում։ Այս լուրերը մեզ բերում էին ծանօթ եւ հարեւան քիւրդերը, պատմում էին. որ բոլոր հայերին պիտի կոտորեն։ Սարսափը մեզ կոխեց. սուգն ու շիւանը երկինք բարձրացաւ. վազ տւին դէպի բանդ. ուզեցինք մեր տղամարդկանց տեսնել. բայց ժանդարմները մօտ չը թողին. բանդի շուրջը պահապաններ էին դրել եւ բոլորիս հայհոյելով քշում էին, այսպիսի խստութիւն մենք չէինք տեսել։

Արեւը թեքւեց. մեր տղամարդկանց բաց չը թողին. հաց տարանք նրանց. լուսամուտներից ժանդարմները հացերը առան ու մեզ քշեցին։ Մենք շիւանով տուն դարձանք. եւ րոպէ առ րոպէ սպասում էինք վատ լուրերի։ Գիւղերից շարունակ սպանութեան ու ջարդերի լուրեր էի գալիս, գիշեր եղաւ. ոչ ոք մեզանից չը քնեց. ամբողջ գիշերը դուրս ու ներս անելով անցկացրինք։

Առաւօտ մի փոքր հանգստացանք. մեր տղամարդիկ  բանդում էին, ծանօթ քիւրդերը ասացին. որ նրանք կրօնափոխ են եղել. այդ պատճառով էլ նրանց կեանքը պիտի խնայւի։ Բայց ի՞նչու չէին արձակում. եթէ նրանց կեանքը պիտի խնայւէր այժմ էլ այս միտքը սկսեց մեզ տանջել։

Կրօնափոխութեան համար գայմագամը գրել էր վալիին ու սպասում է արձակման թղթին. եւ այս խօսքերով մխիթարում էին մեզ ծանօթ ժանդարմներն ու քիւրդեը։

Բայց անցաւ մէկ օր. երկու օր. վերջապէս ամբողջ ութ օր. մեր մարդկանց չարձակեցին։ Այդ ութ օր չէր. այլ շաբաթ ութ ամիս. ութ տարի։ Ութ դառը օրեր անցկացրինք. ութ հոգեմաշ գիշերներ լուսացրինք. ինչպէս ու տարիներ. նոյն դառը օրերը. նոյն հոգեմաշ գիշերներ էին անցկացնում նաեւ մեր տղամարդիկ, ոչ տեսակցութիւն. ոչ խօսակցութիւն եւ ոչ էլ մխիթարութիւն։ Լուսամուտներից առնում էին ժանդարմները հացը. դէհ հայդէ. բղաւում էին ու մեզ քշում ։

Ի՞նչեր էին անցնում դառնում. չը գիտէինք, այսպիսի խստութիւններ երբէք չէինք տեսել, ամեն օր. ամէն կողմից սպանութիւնների ու ջարդերի լուրեր էին հասնում. վայրագութիւննների ենթարկւած կիներն ու երեխաները կառավարութեան դուռն էին գալի. ու այն տեղից էլ հալածւում, եւ օր օրի կասկածն ու վախը մեր մէջ սկսեց աճել. մեր տղամարդկանց փրկութեան յոյսը կորցրինք։

Մէկ օր Տէր-Յուսկան որդու սարից բռնեցին ու բանդ բերին 20-25-ի չափ հայեր, դրանք Պստիկ-գիւղից ու Գործոթից էին. որոնք կոտորածից սարերն էին փախել։ Բանդում եղան 70-ի չափ հայեր. միայն մեր Բերկրիի 25 տնից բանդում գտնւում էին 32 տղամարդ։

Այս՝ մեր տղամարդկանց բանդարկութեան ութերրորդ օրն էր (ապրիլի 15-ը). օրը չորեքշաբթի։ Այդ օր գիւղերից վերադարձաւ ժանդարմների կօմանդանը. բայց մեր տղամարդկանց նորից չարձակեցին։ Չար դիտաւորութիւնների. սեւ դաւադրութեան օրն էր այդ, մենք զգացինք ու ամբողջ գիշերը եւ 25 տան քիւլֆաթ աչք չը կպցրինք։ Ականջներս սրած դրսի շշուկներին էինք հետեւում. բաւական էր մի ձայն. մի հաջոց. որ սարսափահար գլուխներս դռնից դուրս հանէինք ու նորից յետ գայինք։ Կէս գիշերից բաւական անց. դէպի լուսադէմ. շները մի ոռնոց բարձրացրին, սարսափը պատեց մեզ, օ՛. Աստւած իմ. այդ ինչ գիշեր էր. որ լուսացրինք մենք։ Երբ այդ ծանր գիշերը անցաւ ու լոյսը բացւեց. մի անօրինակ սուգ իջաւ մեր բոլորիս վրայ. բանդը դատարկւել էր. միջի տղամարդիկ չկային։

Մի շիւան բարձրացաւ, լաց ու կոծով այս ու այն կողմն էինք վազում. այս ու այն ծանօթ քիւրդին էին դիմում. աղաչում. պաղատււում էինք մի ուր մեր մարդկանցից. նրանք քարացել էին, պատասխան չէին տալիս։

Կօլօտ-կամուրջը, փսփսացին վերջապէս ծանօթ քիւրդերը մի քանիսը մեզանից վազ տւին այնտեղ. բայց շուտով նրանք յետ եկան Կօլօտ-կամուրջի քարերը թարմ արիւնով ներկւած տեսնելուց յետոյ։ Ամէն բան վերջացել էր ու յուսահատ կոծը նոր շրջան սկսվեց։

Անցաւ մէկ օր. երկու օր։ Սկսւեցին կողոպուտներն ու առեւանգումները, մտնողը մտնում էր. տանողը տանում. արգելող չը կար. դիմադրութիւն ցոյց տւող նոյնպէս, վայրագութիւնները սովորական դարձան. ոճրագործութիւնները զրոյցի նիւթ։ Պատմել սկսեցին ոճրագործութիւններին մասնակցած ժանդարմները, պատմեց նաեւ Միլլիս Իսըի Թէլուն. թէ ինչպէս իրար կապկպած բանդում եղած հայերին տարան Կօլօտ-կամուրջի վրա եւ սկսեցին գնդակահարել սրախողխող անել ու կամրջից ցած նետել, թէ ինչպէս Գափօյի Փանոսին ու Յովսէփին կենդանի գետը նետելիս. նրանք բռնեցին կամուրջի քարերից ու կախ ընկան. եւ ինչպէս այդ ժամանակ մի քանի գնդակներ բացւեցին ու եղբայրներն էլ պոկւեցին դէպի խորխորատը։ Պատմեցին թէ ինչպէս 70 մարդուց մէկ հոգի անգամ չազատւեց, մէկը. որ իբր վկայ այդ անօրինակ բարբարոսութեան գնար պատմելու աշխարհի Կօլօտ-կամրջի եղեռնը։

Եւ այնուհետեւ օրեր շարունակ քիւրդերը լուր էին բերում. որ Տէր-Յուսկան որդու վանքի տակ եւ Փշի-Քումբէթ գիւղի մօտ Բանդէ-Մահուն ափն էր նետել այս ինչի ու այնինչի դիակները։ Լուրերը կրկնւում էին. դիակները ճանաչւում. իսկ մենք. այդ անթաղ դիակների տէրերը անզգայացել էինք. քարացել. արցունք չէր մնացել մեր աղբիւրակներու մէջ նրենց ողբալու. ողբը դարձել էր ընդհանուր. վիշտը համակել էր բոլորիս։

 

Առաջ բերելով կոտորածների այս մի քանի տեսարանները. բաւական էինք համարում գաղափար կազմել տալու. թէ ինչ կանխամտածւած ձեւով ծրագրւած էին էին հայկական ջարդերը Վանի վիլայէթում ջարդեր. որոնք միանգամայն տարբերւում էին նախկին ջարդերից իրենց բնոյթով. որոնք գործադրւում էին գայմագամների. ոստիկանութեան. ժանդարմիայի եւ միլլիսներ կոչւող զօրքերի անմիջական մասնակցութեամբ։

Ջարդերը այս ձեւով տեղի ունեցան Վանի բոլոր գաւառներում անխտիր, տեղ-տեղ նրանք կատարւեցին այնպէս վարպետօրէն ու դաւադիր եղանակով. որ համարեա մարդ չազատւեց, եղան գիւղեր. այն էլ շատ գիւղեր. որոնք կորցրին վերջին տղամարդը ու երիտասարդը, իսկ տեղ-տեղ ջարդերը կրեցին խուժանային բնոյթ. կառավարութեանը օգնութեան էր հասնում մահմեդական խուժանը. սկսւում էին կողոպուտներ. առեւանգումներ ու հրդեհումներ. որ այդ վայրագութիւնների ու սպանութիւնների միջոցին եղան նաեւ ճողոպտողներ։ Ընդհանուր առմամբ ոչ մի գաւառ ազատ չը մնաց վայրագութիւններից ու ջարդերից. աւելի կամ պական նրանք ընկան. նրանք աւրւեցին. նրանք ամայացան։

Մարդկային կեանքի հնձումը միակ աղէտը չէր. որ հասաւ Վասպուրականին, թալանը եւ գոյքերի. մթերքների եւ ապրուստի միջոցների կողոպուտն ու ոչնչացում եղաւ երկրորդ աղէտը, սա նոյնպէս եկաւ կեանքեր հնձելու. մարդկային զոհերի շարքերը խտացնեքու։ Եւ շարքերը խտացան ու խտացան. այն աստիճան. որ մոռացնել տւին ամեն մի գոյքային կորուստ։

Մարդկային կեանքի հնձումը կատարւեց երեք ձեւերով, առաջին ու ահաւոր ձեւը եաթաղանն էր, շարքերը խլող. երկրի արական սեռը լափող. տաճկական եաթաղանը, մեծագոյն զոհը սա տարաւ։ Երկրորդ ձեւը առեւանգումն էր՝ արեւելքի յաւիտենական այդ նախատինքը. գերեց ու տարան ջահել կիներ. գեղեցիկ օրիորդներ. նոյնիսկ բազմաթիւ փոքրիկ տղաներ ու աղջիկներ՝ մահմեդական ախշարհը բազմացնելու համար։ Երրորդ ձեւը մահացութիւնն էր, ջարդերից յետոյ սարսափելի հետեւանքով. ուտեստներից ու ապրուստից զրկւելու. ինչպէս եւ շատերի տարագիր լինելու պատճառով. սկսւեցին տարափոխիկ հիւանդութիւնները. որոնց զոհ գնացին բազմաթիւ հասակաւորներ եւ առանձնապէս փոքրիկ երեխաներ։ Այն. ինչ որ պկաաս էր թողնել եաթաղանը. եկաւ լրացնելու մահացողութիւնը։ Եւ զոհերը կրկնապատկւեցին ու բազմապատկւեցին։

Կազմել ընդհանուր ցուցակ այս զոհերի ու գոյքային կորուստների. որ տեղի ունեցան մի քանի շաբաթների ընթացքում Վանի վիլայէթի մէջ. առայժմ անհնարին է. դա խաղաղ օրերի ու տեւական աշխատանքի գործն է, սակայն մարդկային կորուստների մասին մի գաղափար կազմելու համար մենք առաջ կը բերենք մէկ վիճակագիր Արճէշի գաւառի վերաբերմամբ. կազմւած ջարդերից երեք ամիս յետոյ. ժամանակաւոր հայկական կառավարութեան օրով. ուր բերւած են միաժամանակ գիւղի անունը, տների ու շնչերի թիւը. ինչպէս. եւ սպանւածների. առեւանգւածների ու մեռածների քանակը։

 

Ահա այդ վիճակագիրը։

 

Գիւղի անուն

Տուն

Շունչ

Սպանւեցին

Առեւանգւեցին

Մեռան

1

Ականց

304

2078

413

5

467

2

Բլուրմակ

96

645

187

22

40

3

Խարկէն

39

285

85

10

24

4

Իրիշատ

29

304

98

3

57

5

Օրօրան

36

410

92

30

14

6

Փափշկէն

8

85

27

12

6

7

Մաճառս

24

160

45

28

4

8

Ջիկրաշէն

5

61

28

5

5

9

Հասպըսինակ

31

254

76

18

12

10

Յարութիւն

22

180

63

14

16

11

Սօսկուն

84

615

145

8

30

12

Խօջալու

12

84

8

-

1

13

Ազս

3

31

3

1

1

14

Արծւաբերի վանք

20

120

26

2

20

15

Փայ

5

46

22

9

1

16

Գօզ ներքին

15

145

28

18

20

17

Գօզ վերին

11

105

34

35

7

18

Քալաքիւ

2

18

7

1

2

19

Կտրած քար

32

250

44

2

12

20

Աղսրաֆ

56

491

133

36

38

21

Գանձակ

26

206

42

13

6

22

Ջուղգեահ

38

390

129

39

36

23

Ծայծակ

28

211

36

6

24

24

Բանոն

29

180

25

2

2

25

Փայխներ

34

273

63

25

14

26

Մոյ

7

78

21

12

4

27

Բերդաշ

44

318

55

9

8

28

Չախրբէկ

5

49

31

11

1

29

Անձաւ *

5

37

 

 

 

30

Փիրօմար *

5

46

 

 

 

31

Հագրակ

7

85

16

3

6

32

Հագի

4

31

8

7

1

33

Քօքն *

3

16

 

 

 

34

Քեարդիս

7

110

29

7

6

35

Սինամէշ

3

19

10

4

1

36

Ինջասու

4

55

31

7

4

37

Խաչերով

12

110

21

16

8

38

Մեծոփայ վանք

34

305

101

54

18

39

Դատալու *

4

23

 

 

 

40

Զէւէ *

3

25

 

 

 

41

Կարաջալու *

5

29

 

 

 

42

Քօզեր

60

360

116

26

35

43

Շկաւտեան *

3

25

 

 

 

44

Գէլկան *

2

14

 

 

 

45

Գօմէշաւն *

10

67

 

 

 

46

Կրագոմ *

50

411

 

 

 

47

Մատղավանք

9

68

14

1

10

48

Դիլան

9

67

13

6

7

49

Արմիզոնք

26

240

30

8

4

50

Արճոնից վանք

5

61

19

3

7

51

Գենաբորի վանք

5

37

4

-

4

 

 

1303

10313

2378

518

953

 

*) Աստղանիշ այս տասն գիւղերի ազգաբնակութիւնը միանգամայն անհետացել է, ո՞րքան է սպանւած եւ որքանը գերւած. յայտնի չէ։

 

Համաձայն այս վիճակագրութեան Արճէշի գաւառի 51 գիւղերում նախ քան ջարդերը ապրում էին 1303 տուն հայեր 10313 շնչով։ Ջարդերի ժանանակ գնդակահար ու սրախողխող ընկան 2378 հոգի փոքր բացառութիւններով տղամարդիկ ու երիտասարդնգր։ Առեւանգւեցին ու գերւեցին 518 հոգի գլխաւորապէս ջահիլ կանայք եւ գեղեցիկ օրիորդներ։ Երեք ամսւա ընթացքում կենդանի մնացածներից տարափոխիկ հիւանդութիւնների զոհ գնացին 953 հոգի։ Բացի այս. 10 գիւղերում ապրող 90 տուն հայեր 693 շնչով միանգամայն անհետացել էին։ Այսպիսով Արճէշի գաւառը ջարդերի. առեւանգումների. մահացութիւնների եւ անհետացումների հետեւանքով կորցրել էր 4542 մարդ։

Այսքան էր մարդկային կորուստը մի շրջանում եւ Արճէշի գաւառում, որքան կը լինէր Վանի վիլայէթի 17 գաւառների ընդհանուր կորուստը. դժւար չէ պատկերացնել։

 

Սակայն ջարդերը առայժմ տեղի ունեցան միմիայն Վանի վիլայէթում։ Միւս վիլայէթների ջարդերը. ինչպէս եւ հայ ժողովրդի տեղահանութիւնը բոլոր վայրերում. տեղահանութիւնն իր ջարդերով ու սոսկումներով. որ անշուշտ մեր օրերի պատմութեան գերագոյն հատորները պիտի կազմեն. տեղի ունեցան յետոյ եւ յունիս-յուլիս ամիսների ընթացքում. ի՞նչ դրդումներով յայտնի չէ։ Իրողութիւնը այն է. որ ջարդերը առաջին անգամ գործադրւեցին Վանի վիլայէթում ապրիլ ամսին. երբ միւս վիլայէթներու դեռ ամէն ինչ. ըստ երեւոյթին. խաղաղ էր. եթէ կարելի է այդ օրերի նկատմամբ խաղաղ բառը գործածել։

Այս առիթով այստեղ կարեւոր ենք համարում արձանագրել հետեւեալ ուշագրաւ փաստը։

Ապրիլ 6-ին ինչպէս ամէն տեղ. այնպէս էլ Ալջաւազ գաւառում սկսւեց ընդհանուր ջարդ։ Ժանդարմներ ու միլլիսները. նրանց միացած նաեւ տեղական քիւրդ խուժանը յարձակւեց բոլոր գիւղերի վրա միաժամանակ։ Այդ գիւղերից մէկն էր 48 տուն հայ ժողովուրդ ունեցող Նորշնջուղ գիւղը։ Այս գիւղից ջարդը սկսելուն պէս 40 տղամարդ կարողանան փախչել եւ ապաստան գտնել սահմանակից Մանազկերտ գաւառի Կզըլ-Իւսուֆ գիւղում. ուր ապրում էին հայ ու քիւրդ խառը։ Մանազկերտը պատկանում էր Բիթլիսի վիլայէթին։

Ապրիլի 13 թէ 14-ին. երբ Ալջաւազում ծրագրւած ջարդերը կատարւել վերջացել էին եւ ոճրագործ ժանդարմներ ու միլլիսները յեղփացած հանգիստ էին առնում. Ալջաւազի գայմագամը լուր առաւ. որ իր գաւառից բաւականաչափ հայեր կոտորածից փախչելով. գտնւում են Մանազկերտի Կզըլ-Իւսուֆ գիւղում. ուստի Ալջաւազից մի երկու տասնեակ ժանդարմներ անցան Մանազկերտի սահմանը. յայտնւեցին յիշեալ Կզըլ-Իւսուֆ գիւղը եւ այնտեղ ապաստանած 40-ի չափ Նորշնջուղի հայերին կապկպելով տարան գիւղից դուրս եւ արդէն յայտնի ձեւերով բոլորին սպանեցին։

Կըզլ-Իւսուֆի հայերը սարսափահար եղած անմիջապէս լուր տարան Մանազկերտ. առաջնորդական փոխանորդ Յովհաննէս քահ, Տէր-Աւետիսեանին։

Մանազկերտում գայմագամի պաշտօն էր վարում Դատւանի նախկին միւդիր Իբրահիմ Խալիլը Բայբուրդցի մի խաղասէր տաճիկ։

Մանազկերտում միաժամանակ կառավարման գանձապահի (անդղ էմինի) պաշտօն էր վարում մէկ հայ Մուշի առաջնորդարանի նախկին քարտուղար Նազարէթ Մարտիրոսեանը։

Կըզլ-Իւսուֆում տեղի ունեցած սպանութեան լուրը առնելով. փոխանորդ Տէր Յովհաննէսը. վերցրեց Նազարէթ Մարտիրոսեանին. գնաց գայմագամի մօտ. բողոքեց կատարւած սպանութիւնների առիթով. բողոքեց հարեւան վիլայէթի ժանդարմների ներս խուժումը հանդերձ վայրագութիւններով. եւ պահանջեց միջոցներ տեղական հայ ժողովրդի պաշտպանութեան համար։

Գայմագամը լսելով փոխանորդի բողոքը. յայտնեց. որ ինքը արդէն այդ մասին հեռագրով դիմել է կուսակալին եւ ստացել է պատասխան. ու հանելով ծոցից կուսակալի հեռագիրը. կարդաց հետեւեալը։

«Կայսերական իրադէով [4] (ապա իրադէի սէնիէ) առայժմ Վանի վիլայէթին կը վերաբերի այդ կարգադրութիւնը եւ Վանի շրջանի ժանդարմները իրաւունք ունին հետապնդել եւ ուր գտնին իրենց գաւառի հայերը իրբեւ յանցաւորի պատժել. ինչ կը վերաբերի մեր վիլայէթին. քանի որ հայերի կողմից որեւէ խլրտում նկատելի չէ. այդպիսի դէպքեր տեղի ունենել չեն կարող։

Ի հարկէ հարցը վերաբերում էր սկսւած ջարդերին եւ Բիթլիսի կուսակալը իր պաշտօնկաան հեռագրով գալիս էր հաստատելու . որ ջարդերը թոյլատրւած են սուլթանի իրադէով եւ որ առայժմ ջարդերի կարգադրութիւնը արւած էր միմիայն Վանի վիլայէթի նկատմամբ։

Եւ այսպէս իրենց պաշտօնական վաւերացումն էին գտնում այն սոսկալի ջարդերը. որոնց մենք տեսանք մի փոքր առաջ եւ որոնք գալիս էին երիտասարդ կառավարութեան  անօրինակ ոճիրների էութիւնը կազմելու։



[1]        Նորտուզի շրջանի գրաւցիների ցեղապետ սպանւած աւազակ Շաքիրի աղան։ (Ա-ԴՕ)

[2]        Կուսակալ Ջէւդէտի մասին է։ (Ա-ԴՕ)

[3]        Կառավարութեան տունը, ուր գտնւում են կառավարական հիմնարկութիւնները, ինչպէս նաեւ բանդը։

[4]        Իրադե՝ թուրք. հրաման - ծնթ. խմբ.: