Մեծ դէպքերը Վասպուրականում 1914-1915 թուականներին

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՀԵՐՈՍԱՄԱՐՏԸ ԱՅԳԵՍՏԱՆՈՒՄ

 

10-րդ գլխում մենք տեսանք.

Ապրիլի 1-ից Ջէւդէտը անցաւ իր դաւադիր գործողութիւններին, նա խստիւ պահանջեց հայ զինւորցուների յանձնումը, հայերի թաղում գտնւող Համուդ աղայի զօրանոցը. որ մինչեւ այդ դատարկ էր. զօրքեր դրեց, ապրիլի 3-ի գիշերը Հիրճում դաւադրութեամբ սպանել տւեց Իշխանին իր երեք ընկերներով. իսկ յաջորդ առաւօտ խաբեբայութեամբ իր մօտ կանչելով Վռամեանին աքսորեց անյայտ կողմ։

Այս համարելով ջարդերի ազդանշան. հայերը անցան ինքնապաշպանութեան աշխատանքներին, երթեւեկութիւնը Այգեստանի ու Քաղաքի մէջ դադարեց. շուկաները փակւեցին. յարաբերութիւնը կառավարութեան ու հայերի մէջ խզւեց. ծայրաթաղերի հայ ընտանիքները սկսեցին տեղափոխւել կենդրոնական մասերը. ինքնապաշտպան խմբերը քաշւեցին նախօրօք որոշւած դիրքերը. լուսամուտները սկսեցին ամրացնել. տեղ-տեղ փորեցին խրամատներ. եւ բոլոր թափով պատրաստւեցին դիմաւորելու սպառնացող վտանգին։

Պատրաստւում էր նաեւ Ջէւդէտը, զօրքերը շարժման մէջ էին. Այգեստանի սահմանի վրա գտնւող Հաջի-Բէքրի ու Թոփրաղ-կալէի զօրանոցը ամրացւում էին. այդ տեղերում դրւում էին թնդանօթներ. դէպի Վարագ տարածւող դաշտի մէջ շրջում էին պահակ զինւորներ եւ փորւում էին խրամատներ. սահմանակից մահմեդական թաղերում զետեղւում էին զինւորական խմբեր։

Ու այդ գլուխը մենք վերջացնենք հետեւեալ խօսքերով,

Փոթորկոտ միեւնոյն ժամանակ հոգեպնդիչ աշխատանքների մէջ Վանի հայ ժողովուրդը գլորում էր ապրիլի 6-ը. նա գնում էր վերջին հանգիստն առնելու խորհրդաւոր գիշերին. նա գնում էր դիմաւորելու ահաւոր ռաաւօտին. որը գալիս էր կազմելու հայ ժողովրդի տարեգրութեան հոյակապ էջերից մէկը։

Ահա յղացումներով լի այդ գիշերը սահեց ու անցաւ. ծագեց ապրիլ 7-ը։

Առաւօտ էր, մի քանի հայ կանայք Շուշանց գիւղի Այգեսատան էին իջնում, երբ նրանք հասան Ուրբաթ-առու կոչւած տեղին. զինւորական այն պահակներից մէկը. որոնք երեք օրից ի վեր շրջում էին դէպի Վարագ ձգւող դաշտում. յարձակում գործեցին կանանց վրա։ Աւօյի-դարի երկու դիրքապահ տղաներ՝ Եղիա Նախշունեանը եւ Յակոբ Դուրզեանը նկատելով այդ. շտապեցին դէպի տեղը, բայց դեռ տեղ չը հասած երկուսն էլ գնդակահար եղան։

Այս դէպքի առիթով գերմանական որբանոցի տնօրէն Հէրս-Փէրին իտալական հիւպատոս Սպօրաօնի միջոցով մի օր յետոյ հետեւեալ նամակն ուղղեց Ջէւդէտին։

 

Նորին վսեմութիւն Ջէւդէթ պէյ Կուսակալ Վանայ վիլայէթին [1]

Շատ սիրելի բարեկամ,

Երբ անցեալ կիրակի ձեզի հետ խօսեցինք. յոյս ունէինք որ հայերու եւ կառավարութեան միջեւ գոյութիւն ունեցող հրատապ խնդիրները պիտի կրնային կարգադրւել երկու կողմերուն համարն ալ ընդունելի եղանակով մը։ Դժբաղդաբար մեր յոյսը չիրականացաւ։ Ընդհակառակը սկսան խնդիրները լուծւել ահաւոր եղանակով մը։ Եւ զօրքերն եղան. որ սկսան դիմել այդ բանին։ Երէկ առտւան կողմը ժամը 6-էն քիչ մը ետք. քանի մը կիներ. որոնք հետապնդւած էին Կուռուբաշի մէջ. Շուշանց գիւղէն վար իջան քաղաք ապաստան մը փնտռելու համար։ Անոնք ստիպւեցան անցնիլ զինւորների գիծ մը. որ պահակութիւն կընէր, երիտասարդ կին մը. խելագարի նման որ մեր որբերէն եղած էր. յարձակում կրեց զինւորներու կողմէ։ Այդ կինը. որու էրիկը պատերազմի սկզբէն ի վեր զինւոր կանչւած էր. կազատէ ինքզինզքը՝ թողլով իր կապոցը եւ էշը։ Զինւորներ կսկսին հրացան կրակել եւ յետոյ ուրիշներ կը շարունակեն։

  Ասոնք բոլոր տեղի կունենային մեր շրջանակին դիմաց եւ մեր աչքերուն առջեւ։ Ասոր վրա շատ կը ցաւինք։ Անցեալ գիշեր վերէն սոսկելի կերպո կրակ բացին մեր շրջանակին դէմ։ Մենք ենթարկւեցինք մ եծ վտանգի մը։ Բարեբաղդաբար ոչինչ պատահեցաւ։ Երէկ գնդակներ մտան մեր շրջանակը։ Մեր ուսուցիչներէն մէկը գրեթէ սպանւելէ ազատւեց։ Չեմ կրնար հաւատալ. որ ասիկա վճռական եղաւ։

Թէրս-Փէրի

Ահա Ուրբաթ-առւի մօտ կատարւած այս դէպքը կայծակի արագութեամբ տարածւեց Այգեստանի մի ծայրից միւսը եւ  կռիւն սկսւեց։

 

Սկսւեց կռիւը. պայթեց վերջապէս  շաբաթների. ամիսների նաեւ դարերի ընթացքում կուտակւած ցասումը. ահազանգը հնչեց. քաղաքը բաժանւեց երկու թշնամի բանակների. մի կողմը կանգնեց տիրող կառավարութիւնը իր զինական կազմով ու մոլեռանդ մահմեդական տարրերով. միւս կողմը կանգնեց դարերով ճնշւած րայան— հայ ժողովուրդը. եւ վառօդի հոտը բարձրացաւ։

Ուրբաթ-առւի մօտ կատարւած յարձակումը եւ երկու տղաների սպանմանը պատասխանեց Աւօյի-դարը մի քանի կրակներով։ Այս կրակներին առաջին արձագանգը տւեց Հաջի-Բէքրի զօրանոցը, դուրս թռան այդտեղից կազմպատրաստ աւելի քան 300 զինւորներ ու միլլիսներ. բաժանւեցին նրանք երկու մասի մի մասը շտապ ռաաջացաւ դէպի Կլոր-դարը՝ Արարուց թաղի դէմ գործելու համար. միւս մասը առաջացաւ դէպի դաշտը հիւսիսային ուղղութեամբ գրաւելով այդտեղ գտնւող ջրաղացի առուն եւ առաջօրէն պատրաստւած փոսերը, այս տեսան եօթերորդ շրջանի եւ Բաշօյի. Ատլէյի եւ Այիճ օղլու դիրքերի տղաները ու կարկ բացին. սրան հետեւեցին համազարկերը զօրանոցից ու դաշտի միջի փոսերից։

Նոյն ձեւի շարժումը րոպէապէս տեղի ունեցաւ նաեւ Թոփրաղ-կալէի զօրանոցում, զօրքերը դուրս թափւելով առաջացան դէպի Յանկոյսների եկեղեցին եւ գերեզմանաքարերի մէջ դիրքեր գրաւեցին, Շահբէնդէրեան ի դիրքից կրակ բացւեց. նրան արձգանք տւին համազարկերը զօրանոցից  ու եկեղեցու շրջապատներից։

Ուրբաթ առւի առաջին պայթոցների հետ իրարանցում տիրեց նաեւ հայ թաղերի մէջ գտնւող Համուդ աղայի զօրանոցում, մի  քանի զինւորներ զօրանոցի կտուրը բարձրացան եւ քանիսն էլ դուրս թռան փողց, ահա այս միջոցին մօտակայ Չիչօեան. Շաղօեան ու Դօղօեան դիրքերից հրացաններն ուղղւեցին զօրանոցի մօտքին. որոտը բարձրացաւ. զինւորները ներս փխաան քարշ տալով մի քանի վիրաւորներ. եւ զօրանոցի չորս կողմից լուսամուտներից համազարկերը սկսւեցին։

Որոտը լսւեց նաեւ Խաչ-փողանի հրապարակում. հրացանների ձայնի վրա այդտեղից հեռագրատան լուսամուտից գլուխը դուրս հանած պահապան ոստիկանը գնդակահար եղաւ։

Շուտով համազարկերը արձագանք գտան Կլոր-դարի շուրջը. Արարունց թաղի երկարութեամբ. Նօրշէն թաղի երկուստեք դիրքերում եւ վերջապէս Խաչ փողանի հրապարակից Արարք ձգւող Նալբանդ օղլու փողոցի ամբողջ ուղղութեամբ։

Այսպիսով կռւի շրջագիծը իր ամբողջութեամբ սկսեց որոտալ, 79 դիրքեր մի քանի հարիւր կռւողներով մի կողմից. երեք զօրանոցներ բազմաթիւ զինւորներով ու միլլիսներով եւ մի քանի տասնեակ դիրքեր հարիւրաւոր զինւորներով միւս կողմից. սկսեցին կրակ տեղալ աջ ու ձախ։

Սակայն այդ բոլորը չէր, շուտով սկսեց գործել նաեւ թնդանօթը։ Առաջին նշանը տւեց Հաջի-Բէքրի զօրանոցը. նրան հետեւեց Թոփրաղ-կալէի զօրանոցը. ապա ձայնակցեց նրան Սահակ բէյի փոսը. ուր գտնւում էր Համզէի ջրաղացը։ Չորս թնդանօթներ այդ երեք կէտերից սկսեցին որոտալ ու ռումբեր տեղալ։

Ուրբաթ-առւի դէպքից անցել էր ընդամէնը երեք ժամ, չորս կողմից բացւում էին համազարկերը. գոռում որոտում էին թնդանօթները. Այգեստանը ներկայացնում էր մի հրաշէկ օղակ. եւ այդ օղակի մէջ պայքարում էր դարաւոր ստրուկը.

Պատիւ այդ արթնացած ստրուկին։

 

Կռիւն սկսւեց. բոլոր շրջաններից ու բոլոր դիրքերից կրակներ բացւեցին. անյայտ ելքի ու անորոշ վախճանի կռիւն այդ. որի ուրւականը կապարի պէս ծանրացել էր հայ ժողովրդի մտքի վրա նրե սկսւելը։ Առաջին օրը փորձաքար պիտի հադիսանար կռւող կողմերի համար։ Երկու երեք օր պիտի տեւէր կռիւը. թերեւս էլ չը տեւէր. այսպէս մտածում էին հայերը. երկու օր բաւական էր ըմբոստութիւնը պատժելու համար. այսպէս մտածում էր մանաւանդ Ջէւդէտը. որը սահմանագլխից երեք շաբաթ առաջ Վռամեանին ուղղած հեռագրի մէջ սպառնական տօնով յայտնել էր։

Շուտով կանոնաւոր ուժով այդ տեղ կը գամ եւ յոյս ունիմ. որ ամէն  խնդրի վերջ պիտի տամ։

Սակայն առաջին իսկ օրը կռիւը եկաւ ապացուցելու. որ համբերութեան բաժակը պարպած եւ զէնքին փարած ժողովրդին ընկճելը այնքան էլ դիւրին գործ չէ, մէկ. երկու. եւ ահա հոգեպնդւեց տատանւող սիրտը. վարժւեց անփորձ ձեռքը եւ խանդավառ ոգեւորութեամբ յայտարարւեց առաջին յաջող ակտերը. որոնք եկան աննկուն դարձնելու գոյութեան կռւի մէջ նետւած ժողովրդի հաւատը։

Եւ մինչդեռ կռւողը մի հրացան կամ ատրճանակ ձեռքին մի փոքրիկ ծակի առաջ մեխւած՝ թշնամու շարժումներն էր դիտում. «Աշխատանք» թերթի փոքրիկ մամուլը արագ կերպով տպագրում եւ դուրս էր տալիս հետեւեալ ազդը։

 

Ա. ՅԱՂԹՈՒԹԻՒՆ [2]

7 ապրիլի 1915 թ, առաւօտ,

Սխգայէն քաղաք եկող կիներու վրա թուրք զինւորներու կողմէ կրակ բացւած է։ Մերոնք պատասխանած են։ 3 զօրք սպանւած եւ 2 ջորի գրաւած են։ Մէկ թուրք Խաչ-փողոց եւ 1 թուրք Ուրբաթ-առուն սպանւած են։ Մեզմէ կորուստը չը կայ։

Այս ազդը. ուր դիտաւորեալ կերպով դէր յիշւած Ուրբաթ-առւի մօտ կատարւած երկու տղաների սպանութեան դէպքը. վայրկենապէս ուղարկւեցին բոլոր դիրքերը. տարածւեցին ժողովրդի մէջ եւ առաջ բերին մեծ ոգեւորութիւն։ Հոգ չէր. որ ազգի մէջ յիշւած դէպքերը փոքր էին. անհատկաան. նրանք խանդավառութիւն առաջ բերին. որովհետեւ յաջողութեան առաջին դէպքերն էին. որոնցով սկսւում էր մեծ կռիւը։

Սակայն դէպքերը գնալով ծաւալւեծին. յարձակումներն ու դիմադրութիւնները լայն չափեր ստացան. տեղեկատու բիւրօին հասան յաղթութեան նորանոր փաստերի լուրերը. եւ կէսօրին լոյս տեսաւ երկրորդ ազդը։

 

№2

1, Այիճ-օղլու փողոցին մէջ երեք թուրք սպանեցինք։

2, Թովմասեան դիրքէն զարկինք երկու թուրք։

3, Արարք. Տէր-Ներսէսեանի տան առջեւ զինւած մը սպանւած է։

4, Արարքի մէրքէզի առջեւ միլլի մը սպանեցինք։

5, Համուդ աղայի ղշլան պաշարւած է մեր կողմէ. ղշլայի զօրքերը ոչ հաց ունին. ոչ ջուր։ Այդ շրջանի մէջ չէրքէզ մը սպանւած է։ Հրացան մը եւ ձի մը գրաււած են։

6, Խաչ-փողոցի հեռագրատունը իր ամբողջ գոյքով եւ մէկ հրացանով գրաււած է։ Հեռագրաթելեր եւ թելեփօնի թալարը կտրւած են։

7, Գերմանական շէնքի [3]  կռւին մէջ մեզմէ մէկը սպանւած է. մէկը վիրաւոր։

Խնայեցէք ձեր փամփուշտները։

 

Այս ազդը աւելի եւս ոգեւորութիւն ու խանդավառութիւն առաջ բերեց, Խաչ-փողանի տաճիկների դիրքը եւ հեռագրատունը գրաււած էր տղաների կողմից, բացի այդ. տղաները պաշարլ էին Համուդի աղայի զօրանոցը. այն զօրանոցը. որը. թռած Այգեստանի սրտի մէջ. ամենից շատ հոգս էր պատճառում հայերին։

Այս խանավառ ուրախութիւնների հետ երիտասարդների ուղեկցութեամբ փողոցները դուրս եկաւ Վարժապետանոցի երաժշտական խումբը եւ ֆանֆարը. դրօշակներով ու երգերով եւ ոգեւորութիւնը կատարեալ եղաւ։

Ուշագրաւն այն է. որ որքան ոգեւորութիւնը հայերի մէջթափ էր ստանում. այնքան լքումը տաճիկ դիրքերում կատարեալ էր դառնում։ Առանձնապէս տաճիկների ու զօրքերի վրա ազդում էր ֆանֆարի նւագն ու ներկայութիւնը։

Այսօրինակ խանդավառ ոգեւորութեան մէջ երեկոյեան դէմ լոյս տեսաւ հետեւեալ նոր ազդը։

 

3

Թուրք ժողովուրդը չի մասնակցեր կռիւներուն։

1, Սահակ պէյի դիրքին վրա պայթող թնդանօթի գնդակներէն մէկը միայն յաջողած է ձեռքով շինւած պատնէշը փլցնել  եւ փոշի առաջացնել։ Մեր նոր ուժերու հասնելով. թշնամին հոն սկսաւ դադարեցնել կրակը իրմէ 4 կորուստներ տալով։

2, Խաչ-փողոցի կռւող թուրքերից իրենց դիրքերը վառելով հեռացան։

3, Ապօյի դիրքին մէջ սպանեցին 1 թուրք։

4, Սէօռերու դպրոցի թրքական դրօշը վար առինք։

5, Այիճ-օղլու դիրքին վրա յառաջացող միլլիսները շատ կորուստներ տւած են Հաջի-բէքրի ղշլայէն արձակւող թնդանօթի գնդակներէն։

6, Համուդ աղայի դրան առջեւ թուրք մը սպանեցինք։

7, Փոս թաղի մէջ սպանեցինք 3 միլլի։

8, Մեր ընկերները հազարաւոր գնդակներուն կը պատասխանեն միայն մէկ գնդակով։

Այս ազդն էլ միւսների պէս կայծակի արագութեամբ ձեռքէ ձեռք անցաւ եւ նոր խանդավառութիւններ առաջ բերեց։

Եւ այնպէս. մի շարք յաջողութիւնների ծանուցումներով. դիրքապահ տղաների տրամադրութեան բարձրացումով եւ ժողովրդի խանդավառութիւններով. հանդերձ ֆանֆարի ոգեւորիչ նւագներով կռւի առաջին օրը ապրիլի 7-ը. բոլորեց իր շրջանը եւ մութը արդէն պատել էր. երբ բոլոր դիրքերն ուղարկւեցին զինւորական մարմնի հետեւեալ ազդը։

 

Ընկերներ!

Թնդանօթի ռումբերէն ցարդ վնասւած են միայն անզէնները։ Անզէնները ապահով տեղեր դրէք։

Արի եղեք. արդէն ամէն տեղ յաղթութիւնը մերն է։

Գիշերւան անունն է «ցորեն»։ Բարեւներով Զին. Մարմին

Այսպիսով կռւի առաջին իսկ օրը վերջացաւ մի շարք յաղթութիւններով. զէնքին փարող ժողովրդի հաւատը դէպի իր ուժերը ամրապնդւեց։

Գիշերւան անունը «ցորեն» է. ազդարարեց զին. մարմինը եւ գիշերը սկսւեց։

Սակայն դա մի գիշեր էր. որի նմանը չիք է լինում։ Պայթում էին հրացանները. որոտում էին համազարկերը. գոռում էին թնդանօթները, կրակներ ու կրակներ. անհատնում կրակները տեղում էին թշնամու բոլոր դիրքերից. ամբողջ գիշերը. բայց նրանք այլեւս այն աստիճան սարսափեցնող չէին։

Սահեց կռւի առաջին գիշերը եւ բացւեց կռւի երկրորդ առաւօտը։

Առաջին համբաւաբերը. որ լոյս տեսաւ առաւօտի հետ միաժամանակ. տեղեկատու բիւրօյի հետեւեալ ազդն էր։

 

Հայրենակիցներ.

Երէկ գիշերւան ամբողջ թնդանօթաձգութիւնը եւ թշնամիի կողմէ վատնւած հարիւր հազարաւոր գնդակները նպատակ ունեցած են միմիայն վախցնել ժողովուրդը. մեր կողմէ ոչ մի կորուստ կամ դիրքի լքում չկայ։ Մերոնք չեն ուզեցած նոյնիսկ պատասխանել։ Ոչ մի խուճապի պէտք չը կայ։

 

Այս համբաւաբերը. որ հետաքրքրող ժողովրդին գիշերային անցքերի վերաբերեալ հանգստացնող լուրն էր աւետում. երկրորդ օրւա կռիւների նշանաբանը հանդիսացաւ կռւող տղաների համար եւ սկսւեց երկրորդ օրւա կրակը աւելի յամառ. աւելի տեւական. քան առաջին օրն էր։

Այդ օրը թշնամին թնդանօթային կրակ տեղաց առանձնապէս Արարքի դիրքերի վրա՝ Կլոր-դարից եւ Վզվզի դիրքի վրա Փէռերի դպրոցի մէջ զետեղած թնդանօթից։ Թնդանօթային կրակը շարունակւեց նաեւ Հաջի-բէքրի զօրանոցից եօթերրորդ շրջանի դիրքերի վրա։

Թնդանօթնեը որոտում էին մէկ այս ու մէկ այն տեղից. նրանք շարունակ շարժման մէջ էին դիրքից դիրք եւ շրջանից շրջան։ Տեղում էին անընդհատ ռումբեր. քանդում էին յաճախ պատերն ու պատնէշները. բայց դիրքեր գրաւել եւ ներս խուժել որէ տեղից անկարող եղան։ Միակ դիրքը. որ այդ օրը անցաւ թշնամու ձեռքը. Շահբէնդէրեանի դիրքն էր Յանկոյսների եկեղեցուն նայող. որտեղից շարունակ հարւածում էին Թոփրաղ-կալէի զօրանոցի զօրքերը եւ այդ զօրանոցի թնդանօթը։ Բացի այս. նրա դրութիւնը ծանր էր նաեւ յետեւի կողմից։ Համուդ աղայի զօրանոցի զինւորները Թոփրաղ-կալէի զօրանոցի հետ կապ հաստատելու նպատակով. ծակեցին զօրանոցի յետեւի պատը. մտան զօրանոցին մօտիկ Թանգօեանի տունը եւ ապա հարաւային տների եւ պարտէզների միջով առաջացան դէպի Շահրէնդէրեանի դիրքը, դիրքապահ տղաները նեղն ընկան եւ որպէսզի չը մնային թշնամու օղակի մէջ. ձգցեին դիրքը եւ կատաղի կռւով քաշւեցին նախ Շէկօեանի եւ ապա Դօղօեանի տունը եւ տաճիկ զինւորները գրաւեցին Շահբէնդէրեանի դիրքը։ Այս շրջանում դրութիւնը լուրջ կերպարանք ստացաւ։ Եւ մինչդեռ Շահբէնդէրեանի դիրքի շուրջը այս գործողութիւններն էին տեղի ունենում. աջ ու ձախ սուլող գնդակների տակ փոքրիկ տղաները ցրել սկսեցին տեղեկատու բիւրօյի հետեւեալ ազդերը. որոնք յաջորդաբար լոյս տեսան մինչեւ երեկոյ։

 

4 8 ապրիլի

1, Շիրօենց դիրքէն սպանեցինք 2 թուրք թնդանօթաձիգներ։

2, Համուդ աղայի զօրանոցի տանիքը սպանեցինք 1 միլլի։

3, Լօրօենց թուրք դիրքը այրեցինք։

4, Շահբէնդէրեանի ու Դօղօենց միացեալ դիրքի կռիւներուն մէջ սպանեցինք 8 թուրք զօրք եւ երկու թնդանօծաձիգ։

5, Նալբանդեան դիրքին առջեւ սպանեցինք միլլի մը։

6, Համուդ աղայի ղշլայի դիրքերէն թնդանօթաձիգ մը սպանեցինք։

7, Արարուց դիրքերէն սպանեցինք 2 զօրք։

8, Կռւի ամենատաք միջոցին մի քանի ըներներու կողմէ ցոյց տւած քաջարի ընթացքին համար զին, մարմինը «պատւոյ խաչ» նւիրեց անոնց։

Արիացէք. յաղթանակը մերը պիտի ըլլա։ Խնայեցէք ձեր փամփուշտները։

 

№5 8 ապրիլի

1, Տէր-Յակոբեանի դիրքէն երկու թուրք սպանեցինք. մէկը մօլլա. միւսը միլլի։

2, Հաջի Բէքրի զշլայի մօտե Սօլախեան գիրքէն սպանեցինք մէկ քիւրդ ու ռազմամթերք բեռնած երկու եզներ. ու վիրաւորեցինք քիւրդ մը։

3, Թաղա-քեահրէզի դիրքէն սպանեցինք թնդանօթաձիգ մը.

4, Փեռերու դպրոցի դիրքերու առջեւէն ջորիով փախչող թուրք մը սպանեցինք։

5, խաչ-փողոցի դիրքերու առջեւէն ջորիով փախչող թուրք մը սպանեցինք։

6, Վզվզի դիրքէն՝ փէռերու շրջանակին մէջ հաստատւած թնդանօթի թնդանօթաձիգներէն 2-ը սպանեցինք։

7, Թուրքերու կողմէն արձակւած գնդակներէն անզգուշութեան հետեւանքով տղայ մը. կին մը եւ մէկ քանի անձեր վիրաւորւած են։

Միշտ արթուն եւ միշտ պատրաստ։

 

6 8 ապրիլ. գիշեր

Խնայեցէք ձեր փամփուշտները։

1, Շիրօեան դիրքէն սպանեցինք 6 միլլի։

2, Թազա-քէհրէզի դիրքերէն սպանեցինք 8 զօրք։

3, Արարուց մէկ դիրքին վրայ նետւած 10-15 ռումբերը վրիպած են։ Հոն սպանեցինք 1 միլլի։

4, Նալբանդեան դիրքէն սպանեցինք 3 թուրք զինւորներ։

5, Իրիկւան ժամը ճիշտ 7 կէսին , Թ, կէսին(*) թուրքերը յուսահան յարձակողականի ձեռնարկեցին Սահակ բէյի դիրքերէն մինչեւ Խաչ փողոցի դիրքերուն վրա. կամենայլով նոր ուժեր տեղաւորել անգլիական հիւպատոսարանը։ Մեր գնդակներէն սպանւերին 6 զինւոր, իրիկւան ժամը 9-ին (2-ին) նոյն շէնքը այրւեցաւ։ Շէնքին մէջ սպանւած կամ այրւածներուն թիւը տակաւին ճշտւած չէ։

 

Այսպիսով երկրորդ օրւա կռիւը վերջացաւ Սահակ բէյի եւ նրա շարունակութեան վրա գտնւող դիրքերի դէմ կատարւած տաճիկների անյաջող յուսահատական յարձակումներով եւ անգլիական հիւոպատոսարանի հրդեհումով։

Անգլիական հիւպատոսարանը. որը. ինչպէս տեսանք. գտնւում էր հայերի պաշտպանողական գծից ներս. իր մէջ եղած 30-ի չափ ժանդարմներով մի սպառնալիք էր երկրորդ շրջանի համար։ Ուստի առաջին իսկ օրից փորձեցին հրդհել այդ շէնքը. փորձը յաջողւեց երկրորդ օրւա երեկոյեան, մութը պատել էր. երբ հրդեհաձիգները մօտեցան տան մուտքին եւ դուռը հրդեհեցին. շուտով շէնքը բոցավառւե եւ զինւորները մի քանի դիակներ թողնելով հրդեհի մէջ կարողացան փախչել։ Անգլիական հիւպատոսարանը ընկաւ. նրա անկումը. եկաւ հաւասրակշռելու տրամադրութիւնը. որ ստեղծւել էր Շահբէնդէանի դիրքի անկումով։

Անգլիական հիւպատոսարանի անկումից զատ. այդ օրը տեղի էին ունեցել մի շարք հերոսական գործողութիւններ. որոնք հետեւանք էին կռւի առաջին օրւա յաջողութիւնների ու բուռն ոգեւորութիւնների։ Ահա այդ հերոսական գործողութիւնները Զին. մարմինը որոշեց խրախուսել եւ սահմանեց առաջին քաջութեան շքանշանը։ Դա արծաթեա փոքրիկ խաչ էր «Հայ ՅԵղ. » մակագրութեամբ։ Այս խաչը կոչւեց «Պատւոյ խաչ». նա յանդիսացաւ կռիւ փառաւոր ելքի սիմւօլը եւ շուտով Այգեստանի քաջերի կուրծքերը զարդարւեցին այդ խաչերով։

Սակայն երկրորդ օրւա կռիւը Զին. մարմնի առաջ դրեց լուրջ խնդիրներ. որոնք պիտի լուծում ստանային։

Կռիւը շուտ չէր վերջանալու. նա տեւելու էր շաբաթներ, այդ ցոյց տւին երկու օրուա դէպքերը եւ մի վայրկեան Զին. մարմնի առաջ ցցւեց ռազմամթերք հայթայթելու հոգսը։ Ահա այս հոգսն է. որը 4-6-րդ ազդերի Զին. մարմնին հարկադրում էր դիմել կռւող խմբերի հետեւեալ կոչով,

Խնայեցէք ձեր փամփուշտները։

Ոչ պակաս կարեւորութիւն ներկայցնում էր նաեւ երկրորդ խնդիրը։

Թշնամին գործում էր թնդանօթներով. անհաշիւ ռումբեր պայթում էին այս ու այն դիրքերի վրա եւ աւերումներ գործում. ուստի անհրաժեշտ էր նախ նորոգել աւերւածներ եւ նոր պատնէշներ կառուցել եւ երկրորդ՝ փորել խրամատներ այն դիրքերի մէջ. որոնք ենթակա էին թշնամու ուժեղ կրակին։ Եւ ահա կազմւեցին որմնադիրների. հիւսների եւ բանւորների. այսպէս կոչւած «ամրաշէն եւ ամալիաների [4] » խմբերը. որոնք ահագին դեր ունեցան Այգեստանի կռիւների մէջ։

Ընտրւեց մի յանձնախումբ. որի անդամներն էին,

1. Շաւարշ Հովիւեան

2. Ազատ Խորէնեան

3. Յարութիւն Կաքաւեան

Ինքնաբերաբար մէջ եկան հիւսն Գրիգոր Պանիրեանը իր մի ընկերով. ու աշխատանքն սկսւեց։ Դա տոկուն. յարատեւ ու վտանգաւոր մի աշխատանք էր. որը հնարաւոր էր միմիայն բացառիկ վայրկեաններին։ Դիրքից դիրք եւ տնից տուն. յաճախ բաց փողոցները կտրող ու անցնող մարդկանց կողմից. կառուցւեցին խրամատներ. որոնք մինչեւ այսօր էլ զարմանք են պատճառում այցելուին։ յդ խրաատների միջով ազատ սկսեցին երթեւեկել կռւողները. ռազմամթերք ու պաշար հայթայթողները ու փոքրիկ սուրհանդակները։ Գիշերները ճրագի աղօտ լոյի տակ վերաշինում էին վնասւած դիրքերը. յետեւի կողմից կառուցւում էին կրկնապարիսպներ. յաճախ ծածկում էին երկու շարք պատնէշները ամուր փայտերով. կռւող տղաներին ընկնող ռումբերից ազատ պահելու համար, եւ այս բոլորը կատարւում էին այնպիսի արագութեամբ ու ճշտապահութեամբ. որ նախորդ օրւա աւերւածները յաջորդ առաւօտ ներկայանում էին նախկին դրութեան մէջ։

Թէ ինչպէս էին այդ բոլորը նորոգում ու շինում . այդ արդէն փրկութեան միջոցներ ստեղծագործող մարդու գործն է. որը թշնամուն պատճառում էր եւ զարմանք եւ յուսահատութիւն։

Ամրաշէն ամալիաների գործնէութեանը պիտի վերագրել Համուդ աղայի զօրանոցի հրդեհումը. որի վրա արժէ մի փոքր երկար կանգ առնել։

 

Համուդ աղայի զօրանոցը. ինչպէս տեսանք. խիստ անհանգստութիւն էր պատճառում հայերին։ Հայկական թաղերի կենդրոնում բազմած. սուլթան Համիդի. ապա նրա յաջորդող երիտասարդ թուրքերի այդ գոռոզ դղեակը իր աւելի  քան 120 զինւորներով սարսափի տակ էր պահում թազա-քեահրէզ. Չաւուոշ-բաշին. Աղւանեան թաղամասերը. ինչպէս եւ Շան-թաղն ու Խէրանի-թաղը։ Սարսափն աւելի ուժեղացաւ Շահբէնդէրեանի դիրքն ընկնելուց եւ Համուդ աղայի ու Թոփրաղ-կալէյի զօրանոցների մէջ կապ հաստատւելուց յետոյ. մանաւանդ. երբ զօրքերը զօրանոցի յետեւի անցքը բացելուց յետոյ. ձեռնարկեցին զօրանոցին մօտիկ գտնւող հայերի տները հրդեհել։ Այսպէս. օրինակ. զինւորները մտան Շաղօեանի տունը եւ հրդեհեցին շէնքը. ապա ուզեցին այդտեղից անցնել պատըկից Գործունեանի տոնը. բայց այդտեղ եղող տղաները իմացան եւ մի ռումբ նետեցին Շաղօեանի այրւած տան մէջ. ուր այդ միջոցին զինւորները զբաղւած էին կից պատը ծակելով, ռումբը պայթեց մի սոսկալի որոտով եւ զինւորները փախան։

Սակայն զօրանոցը իբրեւ մի սպառնացող ուրւական դե ռ կանգուն էր. որը պիտի մէջտեղից վերանար. մի հարց. որով ամենից շատ զբաղւած էր Զին, մարմինը։

Ահա այդ խնդիրը լուծելու յանձն առաւ Զին, մարմնի մէկ անդամը եւ Բօլգարացի Գրիգորը։

Պատմում են. որ նա երեք օր շարունակ հանգիստ չունէր. դիմում էր սրան նրան. վազ էր տալիս այս ու այն կողմը. կազմում էր ծրագիրներ. գծում էր մակարդակներ՝ զօրանոց պայթեցնելու համար եւ նա գլուխ բերեց իր յղացած միտքը։

Պետք էր բաց անել գետնափոր մի անցք. հասնել զօրանոցի հիմքին. դնել նրա տակ դինամիտ եւ պայթեցնել շէնքը, բայց ո՞ր տեղից. ո՞ր կողմից. որ կարելի լինէր հեշտութեամբ ու կարճ ժամանակում իրագործել այդ։ Եւ ահա միտքը յղացող ու յամառ ձեռնարկող Բօլգարանցի Գրիգորին օգնութեան են հասնում ամպաշէն եւ ամալեաների մի խմբակ եւ քանքան կոչւած արհեստաւորները։

Վանը. մասնաւորապէս Այգեստանը յայտնի է իր ջրերի առատութեամբ, իւրաքանչիւր թաղ. նոյնիսկ թաղամաս ունի իր ջրանցքը կամ քեահրէզները։ Ջրանցքները տարւած են փողոցների տակով։ Այդ ջրանցքները շինում են արհեստաւորների մի դաս. որոնք կոչւում են քանքաններ. այդ պատճառով էլ Այգեստանի ջրանցքներին. աւելի ճիշտ ստորերկրեա անցքերին ոչ ոք այնպէս ծանօթ չէ. ինչպէս յիշեալ քանանները։

Ահա այդ քանքանները Բօլգարացի Գրիգորին յանձնեցին. որ նախքան զօրանոցի կառուցումը. այդ տեղով անցնում էր  Այգեստանի ջրանցքներից մէկը, երբ ձեռնարկեցին զօրանոցի կառուցումը. հիմքերը փորելիս  ջրանցքի ճանապարհը փոխեցին եւ զօրանոցի հակ փոսերը լցրին։ Այնպէս որ. նախկին ջրանցքի ճանապարհով հեշտութեամբ կարելի էր մօտենալ զօրանոցի հիմքին։

Եւ փորձառու մի քանի քանքաններ զօրանոցի հրապարակի վրա գտնւող Խորէնեանի տան պարտէզից գետանցք բացելով դէպի հապարակը. միացրին նախկին ջրանցքին եւ այդ անցքի միջով Բօլգարացի Գրիգորին առաջնորդեցին դէպի զօրանոցի հիւսիս-արեւմտեան հիմքը։

Ահա այս աշխատանքը բոլոովին աննկատելի եւ եռանդուն կերպով առաջ էր տարւում. երբ բացւեց կռւի երորդ. այսինքն ապրիլի 9-ի առաւօտի եւ նախկին երկու օրերի թափով սկսւեցին պայթոցներն ու որոտները երկու կողմից էլ։

Սովորական կարգով այդ օրն էլ մէկը միւսի յետեւից լոյս տեսան հետեւեալ երկու ազդերը։

 

6 Ապրիլի 9 եշ,

Ընկերներ.

Գործերու աւելի արագ ու ճշգրիտ կատարման համար մեզ ուղարկած նամակներուդ մէջ նկատի առէք հետեւեալ կէտերը, եւ

1. Պահանջները գրեցէք կարճ որոշ եւ մաքուր գրով։

2. Աշխատեցէք բոլոր դէպքերը ստուգել եւ կարելի եղածին չափ շուտ մեզ տեղեկացնել. խմբապետի ստորագրուեամբ, նշանակեցէք տեղը եւ ժամը, բերանացի լուրերուն կարեւորութիւն չի տրւիր։ Սխալ լուրերուն համար խմբապետները պատասխանատու կը մնան։

Ղրկեցէք ձեր դիրքերու մէջ մնացած բահերը ու փէտատները։

Զուր տեղ փամփուշտ մի վառէք. ձեր արձակած իւրաքանչիւր գնդակը պէտք է նպատակին հասնի։ Խիստ յանդիմանութեան եւ պատժի պիտի ենթարկւին անոնք. որ զուր փամփուշտ կը մսխեն։ Մեզի ղրկեցէք ամեն տեսակ կովաներ։

Օղիի եւ գինիի չափազանց գործածութիւնը խստիւ արգելւած է։

Թշնամիներուն՝ կրօնք հայհոյելու չէք բնաւ։

 

7  9 ապրիլի

1. Արարուց շրջանի մէջ գրւած ենք թուրքերու դիրք եղող տհէրցի Սարգսի քովի տունը. ձեռք անցուցած ենք բաւականաչափ փամփուշտ։

2. Մաքսապետեանենց տունէն թուրքերու փախած ատեն գրաւած ենք 300-է աւելի փամփուշտ։

3. Համուդ աղայի ղշլայի ետք սպանեցինք 2 հրաձիգներ (եանկունճի)։

4. Թօփրաք-գալէի կողմերը մեր տղոց խաբելու նպատակով թուրք փոլիսի մը կողմէ դրւած փափախը Հմայեակ անունով 12 տարեկան հայ պատանիիի մը կողմէ խլւած ու անվտանգ կերպով հասած է մեր դիրքերը։

5. Նալբանդեան դիրքէն վիրաւորած են թուրք ժանդարմ մը։

6. Չաչալ միրզի դիրքէն չէթա մը զարկինք։

7. Փիրումեանի դիրքէն սպաննեցինք միլլի մը։

8. Հաջի պէքիրի ղշլայի կողմը միլլի մը սպանւած է թուրքերու գնդակէն։

9. Առտւան ժամը 8-ին (1-ին) 30 թուրքերէ բաղկացած խուժան մը յառաջացաւ դէպի Յանկոյսների վերի ղշլան՝ մեր դիրքերուն վրա գալու համար. բայց ետ մղեցինք սպանելով 1 թուրք։

10. Երէկւայ եւ այսօրւայ կռիւներու ընթացքին. Սահակ պէյի մեր դիրքէն սպաննեցինք 3 թուրք։

Զին. Մարմին

 

Եւ մինչդեռ կռիւը դրսում շարունակւում էր եւ տեղեկատու բիւրօն յապճեպով իւրաքանչիւր յաջող մի դէպք ադզերի միջոցով ժողովրդին էր հաղորդում. բօլգարացի Գրիգորը կատարում էր իր տսորերկրեա աշխատանքը։ Նա զօրանոցի հիմքի տակ խնամքով տեղաւորում էր պայթուցիկ մեքենան. չափում ու ձեւում էր պատրոյգի երկարութիւնը. եւ երբ ամէն բան պատրաստ էր. նա նայեց ժամացոյցին. ուղիղ ժամի 4-ն էր. պատրոյգը վառեց եւ արագ հեռացաւ։

Տաս րոպէից յետոյ տաղի ունեցաւ մի խուլ որոտ. զօրանոցի մէջ ցնցում առաջացաւ. այնտեղ գտնւող զինւորները իրարանցման մէջ ընկան. մինչեւ անգամ նրանցից մի քանիսը զօրանոցի տանիքը թռան. իմաանալու համար այդ մի քանիսը զօրանոցի տանիքը թռան. իմանալու համար այդ ինչ որոտ ու ցնցում էր, սակայն զօրանոցը մնաց կանգուն եւ մեքենան չունեցաւ այն հետեւանքը. ինչ որ սպասւում էր։

Այրդեօք պայթուցիկ մեքենան էր թոյլ. թէ՞ աւերումներ գործելու խանգարեց ինքը. նախկին ջրանցքի անցքը. որը ունէր բացւածքներ՝ յայտնի չեղաւ. փաստը այն էր. որ նա հետեւանք չը տւեց. եւ նրա յղացողը զայրոյթի շեշտով ձեռքը թափահարեց ու նացաւ։

Բայց նա յուսահատւողներից չէր, քաշւեց տուն մտքերը մի փոքր կենդրոնացնելու եւ մի նոր միջոց յղանալու համար։

Եւ մինչդեռ նա. թերեւս ամբողջ գիշերը արթուն. յղանում էր նոր ծրագիր. կէս գիշերից բաւականին անց. ժամի 3-ին. Այգեստանը մէկէն լուսաւորեց մի մեծ հրդեհի բոցով, շատերը դուրս թափւեցին տներից ու դիրքերից եւ հիացմունքով ականատես եղան թէ ինչպէս Համուդ աղայի զօրանոցը ճարճատում էր բոցերի մէջ։

Բօլգարացի Գրիգորի ջանքերը պսակւեցին յաջողութեամբ, պայթող մեքենան չը կարողացաւ աւերել շէնքը. սակայն հրդեհ առաջացրեց յատակի տախտակամածների շերտերում. եւ այդ հրդեհը աննկատելի ծաւալւելով բռնկեց շէնքը, զօրանոցի մէջ եղող զինւորները. օգտւելով գիշերային խաւարաից. վտանգը նկատելուն պէս փախան դէպի Թոփրաղ-կալէն. թողնելով զօրանոցում մէկ հարիւրապետի եւ 5 զինւորների դիակներ, եւ բռնակալ կառավարութեան դղեակը ընկաւ։

Թէ որքան մեծ էր այդ զօրանոցի բռնկման հմայքը. այդ երեւում է այն տողերից. որոնք հիւսւոմւ էին այդ խորհրդաւոր ժամին մէկ ականատեսի զգացունքներով։

Ահա այդ տողերը համառօտած [5] ։

Ապրիլ 9. հինգշաբթի գիշեր

 

Անհամբեր դարձեր էին այլեւս։

Գործին ուշացումը քիչ մը յուսահատութիւն կը բերէր մեզի. թեպէտեւ յուսահատութիւնը հեռու վաներ էինք մինչեւ այն գերազանցօրէն երջանիկ րոպէին. երբ հրահանգ ստացանք դիրքերը պահելու. ու երբ մանաւանդ պայթեց առաջին գնդակը Ուրբաթ-առուի մեր դիրքերէն՝ թուրքերը խուճապի մատնելով։ Մեր ուշքն ու միտքը ամբողջովին գրաււած էր Ռուսճուգցիին ձեռնարկով։ Անզուգական Իշխանի ու ընկերներու եւ մարտնչող Վռամեանի անմոռանալի կորուստներէն ետք Արամն ու ռուսճուգցին էին շաղկապ հսկայական գործին։ Արամը իր ներկայութեամբ ուր հրահանգներովը. ռուսճուգցին իր գործովը։ Ինչքա՜ն կը պշաարէինք վարջինիս գործը. երբ այժմ առաւելապէս պէտք պիտի գար մեզի։ Ապրիլի 7-էն սկսած Վանի հերոսամարտի մէջ ռուսճուգցիին դերը շատ մեծ կը գտնէինք, չէ՞ որ հին. նկուղային օրերու յեղափոխականը. որ շարունակ հաստատուն հաւատքով մը կառչած էր գործին. անշուշտ լաւագոյն օր մը պիտի օգտագործէր ատիկա ի նպաստ այն ժողովրդին. որուն համար տառապել յանձն առած էր։

Սպասողական վիճակէն ետք լուր բերին. որ ստորերկրեա գործողութիւնը. զօրանոց փճացնելու համար. տակաւին ելք մը չունեցաւ, տեսնելու էինք մեր տանջանքը այն րոպէին, գլխիկոր ու տրտում դիրքերնիս վերադարձանք։

Գիշեր է։

Մեր դիրքէն օգնական ուժեր հանեցինք մեր շրջակայքը մասնաւոր հրահանգներու համաձայն, թշնամիին բուռն հրաձանաձգութիւնը դադրած է. անոր փոխարէն կը լսւին ընդհատ ընդհատ թնդանօթի բոմբիւնները. որոնք անարժէք դարձան մեր դիրքերու ամրութեան դիմաց։ Մեր ղրկած օգնական ուժերը չը վերադարձան։ Դիրքապահներս դիրքերուն գլուխը կերած. կը հսկէինք ուշի ուշով. մեր անհամբերութիւնը չափ չունէր։ Ժամը 3 (8(ն է։ Եւ ահա դիրքի այգիի հիւսիսային կողմէն պայծառ ու վառ բոսոր լուսաւորութիւն մը ցրեց մեր թախիծը։ Համուդ-աղայի զօրանոցը. այդ տարիներու ոճրաբոյնը. վերջապէս բոցի ճիրաններուն մէջ պրկւած կայրի. կը մոխրանայ, գետնի տակ թաղւած տինամիթի խմորը տեսաւ իր գործը։

Այգեստանը ցնծութեան մէջ է. ամեն դիրքերէն կը լսւին ուրախ հեռուներու եւ ազգային յեղափոխական երգերու թնդիւնենրը։ Ժամերով կայնած կը դիտենք հրդեհումը բռնութեան որջին. կը դիտենք ու կզմայլինք։

 

Համուդ աղայի ղշլան այրւում է. կեցցէ Բօլգարացին։

Ահա այս աւետումով բացւեց կռւի չորրորդ առաւօտը եւ մի փոքր անց լոյս տեսաւ տեղեկատու բիւրօի 8 ազդը. ուր ի միջի այլոց ասւած էր։

Երէկ իրիկւան դէմ ստորեկրեայ ճամբայով ռումբ զետեղւեցաւ Համուդի աղայի ղշլայի տակ. որը իր փառաւոր արդիւնքը տւաւ՝ գիշերւա ժամը 3-ին (8-ին) հրդեհելով ամբողջ ղշլան։

Այս. Համուդ աղայի զօրանոցն ընկաւ. ընկան նաեւ զօրանոցին մօտիկ գտնւող տաճկական երեք տները-դիրքերը։ Բոցերի հետ զօրքերը դուրս թռան եւ բերեցին փախուստի ճանապարհը դէպի Յանկոյսների գետն ու Թոփրաղ-կալէի զօրանոցը։ Շահբէնդեանը չը կար. որ կանգնեցնէր նրանց փախուստը եւ առնէր նրանց խաչաձեւ կրակի տակ։ Տաճիկ զինւորների սարսափը այնքան մեծ էր. որ նրանք թողեցին նոյնիսկ Շահբէնդէրեանի դիրքը. մի բան. որը արժէր այստեղ յիշատակել։

Շահբէնդէրեանի դիրքը լուռ էր. այնտեղից կրակ չէր բացւում, անշուշտ այս մի թակարդ էր տաճիկների կողմից. մտածեցին մէկ օր առաջ ուժեղ կրակի տակ Շահբէնդէրեանը թողած եւ Դօղօեանի դիրքը քաշւած տղաները. եւ որոշեցին հետախուզութիւն կատարել, հետախուզողը նախ պիտի բարձրանար Շահբէնդէրեանի պարտէզը բոլորող բարձր պատը. իջնէր պարտէզի մէջ եւ ապա գաղտագողի մօտենար տանը, մի գործողութիւն. որը անշուշտ աննկատելի չը պիտի մնար երկու յարկանի տան մէջ թառած որսորդներին։ Ո՞վ պիտի լինէր այդ յանդուգն քայլը յանձն առնողը, հազարից մէկը. եւ այդ մէկը գտնւեց, դա Շահբէնդէրեանի դիրքում աշխատող մէկ 19 տարեկան օրիորդ էր. կարճահասակ. նւազ կազմւածքով. պէպէնոտ դէմքով. բայց սեւ ու կրակոտ աչքերով եւ Իսկուհի Համբարձումեանը կամ քեանքար Խամբօյի աղջիկը Սեւօն։ Նա տղաների համար կերակուր էր պատրաստում. վիրաւորների վէրքերն էր կապում. յաճախ տեղացող գնդակների տակ տաղակութիւններ էր հասցնում Զին, մարմնին եւ փամփուշտ էր բերում տղաներին։ Այս բոլորով հանդերձ կրում էր վրան մաուզէրի ատրճանակ. որով ազատ ժամանակ դիրք նստած կրակում էր թշնամու կողմը։

Ոչ ոք հաւատացած չէր. որ տաճիկները թողել էին Շահբէնդէրեանի դիրքը եւ որ հետախուզութիւն կատարող կենդանի կը դառնա։ Այսպէս համոզւած էր նաեւ Սեւօն եւ վանեցին հայ աղջիկը. ուստի նա նախ իջեցրեց ուսից ատրճանակը եւ յանձնելով տղաներին ասաց։

Պահէք. տասնոցս. եթէ ես զարնւեմ. գէթ ատրճանակս ազատւած կը լինի. որը ձեզի հարկաւոր է։

Ասաց այս Սեւօն ու անհետացաւ, եւ մինչդեռ տղաները սրտատրոփ սպասում էին հետեւանքին. քաջ Սեւօն վերադարձաւ. յայտնելով որ դիրքը դատարկ է։ Նա իջել. հետախուզել էր այգին. ապա երկու յարկանի տունը եւ հեռւից տեղացող գնդակների տակ վերադարձել էր. բերելով զգեստի վրա բացւած գնդակի անցքը։ Նրա կեանքը փրկւել էր հրաշքով։ Շահբէնդէրեանի դիրքը նորից գրաւեցին տղաները։ Եռուն կեանքը սկսւեց նորից այդտեղ եւ Սեւոն արժանացաւ պատւո խաչի շքանշանին։

Բայց քանի քանի Սեւօներ էր աւել Այգեստանը այդ ծանր օրերին։


Համուդ աղայի զօրանոցն ընկաւ իր մօտի երեք դիրքերով. տղաները նորից գրաւեցին Շահբէնդէրեանի դիրքը. եւ այս ակտերը եկան զէնքին փարած Այգեստանի հայ ժողովրդի հաւասար  դէպի իր ուժերը աւելի եւս ամրապնդելու։

Կռւի հիգերրորդ օրը նշանաւոր դարձաւ երկրորդ շրջանում գտնւող թշնամու մի ուժեղ դիրքի հրդեհումով։ Դա Համզայի դիրքն էր. ճիշտ Սահակ բէյի դիրքի դէմ ցցւած։ Այս դիրքը. որ թշնամու գլխաւոր յենակետն էր հանդիսանում. փորձ եղաւ մի ստորերկրեա անցքով մօտենալ հիմքին եւ շէնքը դինամիթով պայթեցնել, ու սկսւեց մի յախուռն աշխատանք, երեք օր շարունակ ստորերկրեա անցքը առաջ էր տարւում, կտրելով երկու դիրքերի մէջ գտնւող լայն փողոցը, սակայն երբ ստորերկրեա անցքը վերջապէս հասաւ թշնամու դիրքի տակ. գետնափորները զարմացմամբ նկատեցին. որ նոյն ձեւի աշխատանք սկսւած էր նաեւ թշնամու կողմից։ Այս նկատելով. տղաները ընդհատեցին աշխատանքը եւ վճռեցին օրը ցեցեկով նետւել փողոց. անցնել հակառակ շարքը եւ թշնամու դիրքը հրդեհել փողոցի վրա գտնւող դռնից. որը. ինչպէս փողոցների վրայի եւ բոլոր դռները. փակ էր լինում շարունակ։ Ու այդպէս էլ արեցին։

Երկու քաջասիրտ տղաներ՝ Վաղարշակ Շիրվանեանը եւ Թոմաս Գրիգորեանը առաջինը դուրս թռան փողոց. նրանց հետեւեցին երկու այլ  տղաներ եւ մի ակնթարթում անցան թշնամու դիրքին. պատրաստի նաւթոտ լաթերով վայրկենապէս հրդեհեցին տան դուռը եւ գնդակների վզվզոցների տակ վերադարձան իրենց տեղը։ Այս գործողութեան ժամանակ Սահակ բէյի դիրքի լուսամուտներից տղաները անընդհատ գնդակներ էին տեղում Համզէի դիրքի լուսամուտներին եւ զբաղեցնելով թշնամուն նա չը կարողացաւ կանխատեսել հրդեհումը։

Մի փոքր անց հրդեհը. բռնեց տունը, թշնամին խոյս տւեց եւ դիրքը ընկաւ։ Այս դիրքի անկումով երկրորդ  շրջանը փոքրիկ յաղթանակի մի վայրկեան ապրեց. եւ այդ փոքրիկ յաղթանակը եկաւ ամբողջացնելու յաղթութիւնների այն շարքը. որ տեղի ունէին այս ու այն տեղ վերջին երեք օրերի ընթացքում։

Թէ կռւի երրորդ. չորրոդ ու հիգերորդ օրերում Այգեստանի հայութեան. առանձնապէս նրա կռւող ուժերի մէջ ոգեւորութեան հետ միասին հերոսական եւ խիզախ գործերի ձեռնարկելու որպիսի տրամադրութիւն ստեղծւեց. այդ երեւում է Զին, մարմին հայ ժողովրդի ուղղւած հետեւեալ կոչից։

Հայրենակիցներ.

Չորս օրէ ի վեր մեր մղած հերոսական պայքարին մէջ. նամէրտ թշնամիի հազարաւոր թնդանօթներու. հարիւր հազարաւոր գնդակներու եւ բարբարոս խուժանի յուսահատ եւ անապատ սալտաթներու դիմաց՝ մենք կերած ենք հպարտ ու անսասան։

Այիճօղլուէն մինչեւ Արարք. անկէ մինչեւ Խաչ-փողոց ու մինչեւ Համուդ աղայի բռնութեան դղեակը. մեր զինւորները կեցած են յանդուգն ու յաղթական, Անոնք համարձակ կը նային մահւան աչքերուն. որ կը սաւառնի իրենց ու բոլորիս գլխաւերեւը։

Այլեւս անհաշւելի կը մնայ թշնամիին կորուստը ինկած մեր հատ հատ գնդակենրուն տակ։ Այլեւս որոշ կը դառնայ մանաւանդ լքումն ու յուսահատութիւնը անոր՝ երբ անիկա տեսաւ իր դահճապետ Ջէւդէտի ծրագիրը եւ 24 ժամւան մէջ սպանդանոցի վերածելու մեր հայրենիքը եւ լոկ ցնորք մը եղաւ ու զառանցանք։

Օրէ օր մեր զինւորները կը քալեն յաղթանակէ յաղթանակ։ Իրենց հոգիին մէջ կեռայ հայրենիքի պաշտպանութեան  աստւածային կրակը աւելի ու աւելի. եւ անոնք որոշած են մեռնել քու կեանքի. քու պաշտպաութեան ու քու վերջնական ազատութեան համար։

Մեզ չեն սարսափեցներ ոչ թշնամիի թւական առաւելութիւնը. ոչ ալ այն գիտակցութիւնը. որ պիտի մեռնինք մենք այսօր. կամ վաղը։ Ո՛չ. մենք. կուզենք վայելել մահը իր աստուածային էութեան մէջ։ Ո՛չ մենք կուզենք ցուցնել ազգերու համաշխարհային այս գոյամարտին մէջ. որ Արեւելքի խորերուն մէջ դարաւոր կաղնին եւ հայ ժողովուրդը՝ գիտէ մեռնիլ զէնքը ձեռքին՝ բայց թշնամիի անհամար կորուստներու եւ զօրանոցներու ճարճատող աւերակներու վրա։

Հայ ժողովուրդ.

Կռիւը զորս սկսած ենք. պիտի տանենք մինչեւ վերջ. մինչեւ վերջին սպառումը. մեր առիւնին ու սակայն նաեւ մինչեւ վերջնական պարտութիւնն ու անկումը մեր գայրագ թշնամիին։

Հայ ժողովուրդ.

Քա՛ջ եղիր. մերն է յաղթանակը ինչ ալ որ ըլլայ։

Մեր զինւորներու դիմադրական կորովը թող փոխանցւի նաեւ քու մէջդ։

Պայքարի հսկայական ծանրութիւնը մի թողուր միանկ մեր զինւորներուն վրա։

Ամենքը իրենց բաժինն ունին հոս. ծեր թէ մանուկ. կին թէ աղջիկ. երիտասարդ զինւորնարու հետ կողք կողքի թող կռւին ու բաժնեն աշխատանքը իրենց մէջ։

Այս կռիւը մեր գոյութեան կռիւը չէ մինակ. այլ կռիւ մը ճշմարտութեան ու արդարութեան։ Թող ամենքը կռւին ուրեմն արդարութեան համար, եւ թող ամենքը կարօտն ունենան յաղթանակել տալու ճշմարտութիւնը։

Ոգեւորւեցէք ու արի եղէք.. բայց տակաւին փարեցէք լուռ ու ստեղծագործ աշխատանքի. նոր յաղթանակենր պատրաստելու համար։

Հիացումով դիտեցէք շարունակ մոխրացող կշլաններն ու թշնամիի անհաշիւ կորուստները։

Սքանչացումով մեր զինւորներու դիւցազնական դիմադրութիւնները տեսէք. եւ յոյսով ու աշխատանքով պատրաստւեցէք դիմագրաւելու գալիք օրերուն. անոնց ազգային նոր վերածնութեան մեծ տօնին։

Կեցցե՛ն հայ զինւորները.

Կեցցէ՛ հայ ժողովուրդը.

10 ապրիլի Վան

Ազգային ինքնապաշտպան մարմին

Կորով. հաւատ եւ ոգեւորութիւն. ահա այն. ինչ որ ձեռք բերեց հայ ժողովուրդը կռւի առաջին 4-5 օրերի ընթացքում։

Այսպէս էր դրութիւնը Այգեստանի մէջ կռւի առաջին շրջանում. ապա ինչպէս էր դրութիւնը Քաղաքի մէջ։

Այդ իմանալու համար այստեղ կընդհատենք մեր պատմութիւնը եւ առժամանակ կը տեղափոխւենք Քաղաք։



[1]        Ինչպէս այս, այնպէս էլ մի շարք գրութիւններ, որ տեղի ունեցան Ջէւդէտի եւ մի քանի մարդկանց մէջ, բերում ենք այստեղ վերցնելով Վանի «Աշխատանք» թերթից։ Ա-ԴՕ

[2]        Այս ազդերը նոյնպէս բերում ենք «Աշխատանք» թերթից։ Ա-ԴՕ

[3]        Նկատի ունի գերմանական միսիոներական հաստատության շենքը ծնթ. խմբ:

[4]        Նկատի ունի պաշտպանական կառույցները վերականգնողներին եւ նորերը կառուցողներին - ծնթ. խմբ.:

[5]        Տե՛սս «Աշխատանք», N 17։