Երկասիրութիւնք

Հեղինակ

Բաժին

Թեմա

Նախադրութիւն գրոցս [1]

Նախ քան զմտանել քո [2] ի դրունս ընթերցման գրոցս, պարտ է մեզ ցուցանել զգիւտ այս պատուական եւ բարելի գանձուց: Նուաստ եւ տկարոգի [3] Յոհաննէս Եզնկայեցի սպասաւոր բանի եւ իմաստից գրոց սրբոց ծարաւի, յոլով ժամանակօք եւ աշխատութեամբ բազմաւ [4] ստացայ զսա՝ զերեք գիրքս, որ են հիմունք հաւատոյ ուղղափառութեան [5], եւ թէ զմին մի ի սոցանէ գտանէ ոք, բարեբախտութիւն մեծ եւ փարթամութիւն անկշիռ համարիմ նմա, մանաւանդ զճաշակ քաղցրութեանն գիտողի [6], զոր եւ գտի ես յայլ եւ յայլ տեղի եւ ժամանակի, եւ ստացայ [7] զերիս գիրսն եւ ի նոցունց դարձեալ ետու գրել եւ առ միմեանս եդի եւ արարի մի գիրք. Առաջին զԱնանիային զՀայոց վարդապետի, երկրորդ զԽոսրովկայ Թարգմանչի եւ զհզօր գիտնականի, երրորդ զսարկաւագ վարդապետին եւ զմեծ իմաստասիրի զՀաղբատեցւոյ: Եւ թողում զսոսա [8] յետ իմ ժառանգէք, յոգնազան բարեաց ճոխութիւն, յամենառատ գանձուց փարթամութիւն. աստուածաբանական հանճարով յերկինս թռուցելոց սա թեւք զօրաւոր եւ վերացուցիչ [9]. յաշխարհիս ծովիս նաւելոց՝ ղեկավարիչք եւ ուղղիչք, ի մարտս խմբից հերձուածողականաց՝ [10] զէնք սրեալք յաջողակ ձեռաց քաջամարտից, ի խաղաղական ժամու ժողովոց՝ սեղանք երկնաւորք եւ քաղցրաճաշակ լցեալ կերակրովք [11]. վաճառականաց հանգոյն բարւոյ [12] հմտագունից մարգարիտ անգիւտ եւ աշխարհաւ ամենայնիւ գնեալ, աղքատաց անձանց եւ նիւթականաց անձեռնհասից՝ սա ճոխութիւն երկնաւոր եւ անհամեմատելի, իմաստութեամբ լուսաւոր անձանց՝ արփի լուսաբուխ եւ բազմանշոյլ, անգիտութեան մթով պատելոց՝ ճրագ լուսատու եւ խաւարափարատ: Սա ձեզ յոլով բարեաց բղխմունս աղբերաց եւ մեզ նիւթ յիշատակի եւ բարբառ եւ ձայն առ ձեզ [13] մաղթանաց. զի որք աւգտիք եւ զուարճանայք, զողորմելի Յոհաննէս [14] յիշեսջիք եւ մեղուցելոյս անձին եւ վարդապետին իմոյ եւ ծնողաց ողորմութիւն ի Քրիստոսէ հայցեսջիք [15]:



[1]     Ա գրոյս

[2]     Ա ի դրանս ընթերցման գրոյս. ԲԳ ի դրունս ընթացման գրոցս

[3]     Ա Յոհանէս… Բ Յօհաննէս եզնկայ եպիսկոպոս Գ Յօհ. եզնկոյ եպ.

[4]     Ա ստացա՛ զերեգ ԲԳ ստացայ զսա երեք

[5]     ԲԳ ուղղափառութեանն

[6]     Ա գիտօղի

[7]     Ա ստացա՛

[8]     Ա զստորում

[9]     Ա վերայցուցիչ

[10]  Ա հերձուածողականացն

[11]  ԲԳ կերակրով

[12]  Ա հանճարոյ

[13]  Բ -

[14]  Ա Յոհանէս ԲԳ Յօհաննէս

[15]  Ա- ի մէջ՝ ուրիշ թանաքով աւելացուած է. «Եւ ինձ մեղուցեալ գրչիս Մովսէս քահանայի»: