Դաւթար (1778-1800)

Հեղինակ

Բաժին

Թեմա

Ի Յովսէփայ կաթուղիկոսէ անդրանիկ օրհնութեամբ ծանիր սիրեցեալ որդի Ղազար վարդապետ: Զամենայն որպէսն մեր գիտելոց ես ի մեծ կոնդակէն եւ ի Տէր-Յակոբէն. ահա զքեզ կացուցի վանահայր ս. Խաչ վանքին. որպէս յառաջ դու ես լեալ նորոգող նորին, վերջն եւս դու լինիցիս եւ մահ քո ի նմա լինիցի: Այժմ հեշտ է վասն քոյ եւ արդիւնաւոր պատՃառն` որ տեղերն որքան որ չափեցեալ եղեւ մինչեւ յՕթուզու Ճանապարհն` անապատն եւս ի մէջ նորա, մեր է եւ պարտին նոր չափել եւ պլանն տալ քեզ. եւ դու պարտիս` գիւմրուկն տալ` որքան եւ օրէնքն կարգեալ իցէ, եւ ապա ըստ կարգին տիրութիւն արասցես եւ պահպանեսցես վասն վանիցն բարւոք պահպանութեամբ, զի վայելողն դու եւս որդի, այլ զգուշութեամբ որ ջանկալն (՞) չաւիրեն: Ծախու առնողին` հեռի տեղն առաքեսցես. որ անպիտան փայիքն ծախվին եւ Ճանապարհքն միշտ բաց լինին: Յանձնեմ քեզ եւ Սուդաղու այգին, որպէս մուլք վանիցդ. նոյնպէս եւ Կաֆայու սուրբ Աստուածածին վանքն ընկալցիս իւր հողովն եւ քաղաքի հայոց մահլեն մինչեւ Իսկէլէն. որպէս կայ նշանեալ ի պրվելէկին` հաստատեալ ձեռամբ Նորին Կայսերական Մեծութեանն. սոյնպէս եւ Հաջիխանն ընկալեալ, շինեսցես ամենայն օդայք նորին ըստ կարգին յանուն իմ եւ քիրայով տացես: Կարգ դնիցես եւ յաղագս սուրբ Գէորգին` զի վասն այն յատկացուցանել ետու ի պրվէլէկին, որ դուրսն է հայքն սակաւ են, մի գուցէ այլազգ քրիստոնեայք տիրեսցեն:

Ի նշան հոգեւոր օրհնութեան մերոյ` ահա առաքեցի քեզ` ի պատիւ վանիցն` զխաչ պարանոցի զի կրեալ ի պարանոցիդ պատուով լինիցիս յամենայն ուրեք` որպէս կարգն է Արխիմանդիտացն. եւ եթէ Գրիգոր վարդապետն մեր այժմ իցէ յայդր, զոր ինչ կարգ նա դիցէ վասն վանիցն եւ ժողովրդեանն` ընկալցիս որպէս ի յառաջնորդէ քումմէ:

Յովհաննէս վարդապետի ամենայն հաշիւն տեսեալ եւ զամենայն անօթս վանից ընկալեալ, զնա ուղեւորեսցես ի Նախիջեւան իւր սարկաւագաւն զի Կարապետ վարդապետն դնելոց եմ. նա մնալոց է ի տան մերում, մինչեւ նոր առաջնորդի գալն: Ահա քահանայապետական պատուէրս իմ գրեմ քեզ, պարտիս զնոսա ի հոգւոջ քում գրել եւ ըստ այնմ շարժիլ. նախ մինչեւ ի մահդ որպէս միաբան սուրբ Էջմիածնի եւ սպասաւոր իմ, հարազատ լինիցիս մեզ միշտ եւ միշտ ջանասցես զսուրբ Աթոռն արդիւնաւորել յամենայն օրինաց որ հանդիպի:

Երկրորդ` գութ ունիցիս ի վերայ սրբոյ վանիցդ եւ ջանասցես շինել եւ պայծառացուցանել յանուն մեր, ըստ որում եւս եմ պատՃառն շինութեան դորին, զի լինիցի մեզ վայելուչ: Երկրորդ` (երրորդ) ջանասցես զմիաբանս ժողովել եւ սիրով պահել եւ կառավարել:

Չորրորդ` ով ոք իցէ առաջնորդ երկրիս, հնազանդ լինիցիս նմա` որպէս եւ մեզ. եւ երբ սուրբ Աթոռոյ նուիրակ Եփրեմ արքեպիսկոպոսն եկեսցէ առ ձեզ, ըստ ամենայնի ծառայեսցես նմա, որպէս եւ մեզ եւ ջանասցես` զգործ նորա արդիւնաւորել. զի դու եւս միաբան իմ ես:

Հինգերորդ` ամենաողորմած Թագաւորն, հաստատուն պրվէլէկաւ եւ իւր ձեռագրովն, ասկի Ղրիմ ԺԲ հազար դեսեթին հողով` մեզ եւ ազգիս մերոյ է տուեալ. որ ի Ղրիմ եղեալ տնաւորքն` եկեալ անդ բնակեալ շինեսցեն յատուկ քաղաք եւ Մաղիսթրաթ եւ հոգեւոր կառաւարութիւն. կամայ ակամայ` ամենեքեանքն գնալոց են անդ եւ դու յորդորող լինիցիս ամենեցուն` յօժարութեամբ գնալ եւ շինել. եթէ ոչ, բռնութեամբ տանելոց են անդ` ի կատարումն բարձրագոյն հրամանին. լսեմ որ Յովհաննէս Թամրազեանն` այսմ հակառակ է. ասասցես նմա զգուշ լինիլ. եթէ ոչ, ոչ միայն ի յաստիՃանէն եւ ի տեղւոյն զրկի, այլ եւ իբրեւ զգիժ մանուկ Տրիջանովն, ի սիլք առաքի ամենայն համախոհիւքն իւրովք. եւ ասա չխառնիլ ի հոգեւոր բանս եւ եապետնիկութիւն չառնել տգիտութեամբ, որպէս եւ լսեմ. եթէ ոչ` իբրեւ զչիք Վասակ` լիրբ Իւան Աբրահամիչն, ի հասարակութենէ ազգիս. արտաքսեալ լինելոց է անալ գանօք. մի' համարեսցէ թէ` ես յերկրի աստ չեմ. հրամանս աստ է. եւ ում գրեմ պատժելոց են զդա որպէս հակառակ բարձրագոյն հրամանին: Կրկին գրեմ, ասա' զգուշ լինել` չըկորնչիլ եւ զտեղն իւր չկորուսանել.

Զսա օրհնութեամբ եւ ազնիւ պարոն Յովհաննէս Ղարաղաշովին. զի լցուցանելով զբարձրագոյն հրաման` գնացեալ ի յասկի Ղրիմ, ըստ պատշաՃին տանտեղ ընկալցի եւ սակաւ սակաւ շինեսցէ, որ այլք տեսեալ, նոքա եւս յօժարեսցեն. եւ եթէ ոչ, յորում ժամու եւ իցէ, զնա տանելոց են անդ բռնութեամբ եւ անպատուութեամբ:

Վեցերորդ` կաֆայեցիք ով ոք կամին, կարող են ի Կաֆայ բնակիլ եւ լինիլ օրինօքն ասկի Ղրիմու եւ անդ զխանութ եւ զմաղազայս շինել, որքան որ տեղ չափեն ի Կաֆայ. յետ այնորիկ` այլազգի տեղ չտաս. ոչ տուն եւ ոչ խանութք եւ մաղազայք:

Եօթներորդ` զգուշ լինիցիս ի յարբեցութենէ եւ ի գինասիրութենէ, զի մի անպատիւ լինիցիս, զի ոչ վայել է քոյդ կոչմանն եւ կարգի. զքեզ այժմ այլ մարդ գիտացիր եւ ջանա զպատիւդ միշտ պահել:

Ութերորդ` սրբոյ Աթոռոյ Աթոռակալաց արդիւնքն միշտ մնասցէ առ նոսա, եւ դու քո վանքի գանձանակին եւ այլ արդիւնքն ընկալցիս, եւ ջանա' զոր ինչ կանոն կայ վասն վանիցդ` պինդ պահել եւ պահել տալ ժողովրեան. զծերունի Բարսեղ վարդապետն` շահեսցես որպէս զհայր քո տէր. Գրիգորն եւ միաբանք աւելացուսցես: Այլ առաքեմ առ քեզ զքահանայապետական զօրհնութիւն մեր առ քեզ եւ առ քոյսդ: Ամէն.

Յովսէփ Կաթուղիկոս

1800 յօգոստոսի

ի Նախիջեւան.

Իմ եղբօր որդի քնեազ Բարսեղի անուամբն այգիք ունիմ առեալ. կուպչիքն` յանուն նորա են տեղդ է ընդ մեր թղթոցն. այն ջոկ պահեսցես որ նորա է` շատ թէ քիչ ինչ արդիւնք լինի, պարտիս նմա հասուցանել, եւ զամենայն թուղթս վանից` լաւ պահել: