Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Բ/Լ. ՏԱՂ, ԽՐԱՏ Է ՄԱՐԴՈՅ

* * *

Մարդ կայ, որ հազար կաժէ,

Հազար կայ, որ մէ մի չաժէ,

Այն մարդն, որ հազար կաժէ,

Մօտ անգէտըն փող մի չաժէ:

 

* * *

Բազան ի օտար մօրին՝

Թէպէտ բու, թէպէտ բազայ է,

Ճուհարն ի ծովուն միջին՝

Թէպէտ քար, թէպէտ ճուհար է,

Խելօքն ի անգէտն ի մօտ՝

Միտք արա, թէ ի՞նչ նըման է,

Ճըռագն ի առջեւ կուրին

Կու վառի ինքն չի գիտէ:

 

* * *

Խելօքն է ի ծով նըման,

Որ քանի չափես՝ կու տանի,

Անգէտն է ի տիկ նըման,

Փառչ մ'էվել լընուս՝ նայ պատռի:

 

* * *

Աշխարհս ի տօպալ նըման,

Որ ի վեր ի վայր թաւալի,

Վերինն այլ ի վայր դառնայ,

Եւ վարինն ի վեր թաւալի:

 

* * *

Մըտիկ դու հիւսանն արայ,

Որ թափութ, որոց շինէ նա,

Մէկըն գայ եւ մէկն երթայ,

Նա իւր բանն պկաս ոչ մընայ:

 

* * *

Աշխարհս է ոչինչ նըման,

Շատ դատին, դառնն փոշիման,

Հալալ ու հարամ անեն,

Հոս թողուն ի հոն կու գընան,

Մանկըտի՛ք, երբ ի հաց նըստիք,

Ձայներէք ձեզ աղքատ ընկեր,

Մեռնիք անտէն երթայք,

Կու նըստիք քանց զմէկ մ' այլ ի վեր:

 

* * *

Մարդ, որ օտար տեղ երթայ,

Շատ մի խելք կու պիտի նորայ,

Ամէն մարդու ցած կենայ,

Ապայ իւր բանն լինենայ:

 

* * *

Մըտիկ դուն ծառին արարյ,

Որ քանի՜ ճղեր կայ ի նայ,

Այն ճեղն, որ պըտուղ  ունի,

Քան զդատարկն ի ցած կու կենայ:

 

* * *

Մէկ մարդ մի ջուհր ունէր,

Ի խելաց շահել չի կարաց,

Զինչ խելքն ի վերան եկաւ՝

Նայ գընաց ջուհարն ի ձեռաց,

Գընաց նայ ի վայր նըստաւ,

Ողորմիկ ու շատ իլաց,

Նորայ լացն այլ ի՜նչ շհ է,

Երբ գընաց ճուհարն ի ձեռաց:

 

Բ/ԼԱ.

* * *

Յէ՞ր չես երթար ի միտքս ի վար,

Է գերէվար մարդ ու տխմար,

Քանց կորուսիր զաղքատ հոգիտ,

Այս անցաւոր մարմնոյդ համար:

 

* * *

Ի կեր ի խում ի հետ մեղաց

Ի շուրջ կու գաս զօրն անդադար,

Զրկես ու տաս մարմնոյդ ի կեր,

Գիրացնես որդանց համար:

 

* * *

Յաշխարհս ես ի շուռ եկի,

Մէկ անգէտ մարդուկ մ' տեսայ,

Թողեր է զցամաքն ի բաց,

երերուն ի ջուրն կերթայ,

Շիներ ի հողեն տապան,

ան տախտակի ներս կու կենայ,

Վախեմ, թէ քարի դիպնա,

Լուկ տապանս մեկմեկանայ:

 

* * *

Զինչ որ ես ինձ արի,

Չէ արեր ոչ ոք հարամի,

Շիշա սի հալած ոսկի

Ի գետին ի վար վաթեցի,

Անցաւ ի հողուն ներքեւ,

ես հայրան ի վար մնցի,

Զեռջի անուն ի՜նչ այնեմ,

Երբ յետի անունն աւիրի:

 

* * *

Զով որ կու սիրէ Աստուած,

Զնա սակաւ մի աստ կու տանջէ,

Թէ սէր կատարեալ ունի

Առ Աստուած՝ չարին համբերէ:

Թէ փորձէ՝ նա սէր ունի

Առ Աստուած՝ նայ խիստ յօժար է,

Տանջանքն թվի նմա,

Թէ իւղով զանձըն կու օծէ:

 

* * *

Սատանայ տասեւ զՄովսէս,

Արգիլեց ու պահ մն իլաց,

Թ'«Իմ աստուածախօս Մովսէս,

Մեր տէրն յէ՞ր է մեզ խռոված,

Երբ մենք աշակերտ էաք

Աստուծոյ՝ Ադամ չէր ելած,

Ադամ ի հողո ստեղծած,

Մենք՝ ի մեր փառացն ենք ընկած»:

 

* * *

Կուզե՞ս, որ ազիզ կենաս,

Որ ամէն մարդ զքեզ սիրէ,

Դու հողուտ նման կացիր,

Որ ամէն մարդ զքեզ կոխէ,

Քան զերկաթն ալ ի՜նչ ամուր,

Որ կրակն զինք կու հալէ,

Դու ջրի նման կացիր,

Որ կրակն ի քէն կու վախէ:

 

* * *

Մտիկ դու ծառին արա,

Թէ քանի՜ հունար կա ի նա,

Այն ճեղն, որ պտուղ ունի,

Քանց դարտակն  ցած կու կենայ:

 

* * *

Գերեզմներն ի վար հայեց,

Տե՛ս, թէ քանի մարդ կա ի շար,

Ամէն փտտեր ներքեւ հողին,

Քանց զմեզ քանի՜ հարիւր հազար:

 

* * *

Զքո Տէրն ի կողէն խոցեցին,

Նա խօցողացն համբերեց,

Դու մէկ խօսից ոչ համբերես,

Ոչ պատկառիս ոչ ամաչես:

 

* * *

Իմ սիրտ, վատին մի՛ լսեր,

Ու չարին տեղ իսկի մի՛ տար,

Զի չարն յաշխարհիս վրա

Հեչ իսկի մարդու չի մնար:

 

* * *

Մալի հասրաթ մի՛ լինիր,

Մեծութիւն քեզ չի պիտի,

Ունիս կերակուր, հանդերձ,

Աւելին քեզ ցաւ կու լինի:

 

* * *

Յորժամ, որ ի հաց նստիս՝

Նայ ձենէ մէկ մ' այլ քեզ ընկեր,

Մեռնիս ի յանդէն երթաս,

Նայ նստիսքանց մէկ մ' ալ ի վեր:

 

* * *

Աշխարհս գէմ օֆա չունի,

Իւր չարեր է մարդու բարի,

Աւուրք մի խնդալ կու տայ,

Բայց յետո է դառն ու լեղի:

 

* * *

Ի զուր խռովեալ գանձես,

Ոչ գիտես, թէ ո՞ւմ ժողովես,

Զաշխարհս ես ի գիրկդ առեր,

Քեզ խոր դժոխք կու փորես:

 

* * *

Գինախումն է մաղսկաթ,

Քանց դիւահար ու այլ չար է,

Փոխէ, զերեսն ի վրան դնէ,

Շունն զբերանն գա լիզէ,

Պօղոս առ մեզ կու հրամաէ,

Թէ՝ Արբեցութիւնն խիստ չար է,

Ով որ զգինին հալալ ասէ,

Զետ շուն՝ ի տէրն կու հաջէ:

 

* * *

Շատոց օրինակ եղա

Չարութեան՝ բարուն փոխարէն,

Վախեմ ես ի յայն աւուրն,

Որ համար ուզես դու յինէն:

 

* * *

Իմ մեղքն է խաւար կամար,

Կու բերէ կարկուտ հրեղէն,

Քանի կու յիշեմ զնայ,

Սասանի ոսկերքս իմ ամէն:

 

* * *

Ահա, որ հասեալ է ժամ

Խորտակման կժոյս կաւեղէն,

Զաշխարհս բարեխօս ունիմ՝

Առ ծնեալ Աստուածդ ի Կուսէն:

 

* * *

Հաւատն՝ անառիկ բերդիկ,

Ով առնէ զինքն հայրենիք,

Թէպէտ թշնամիք ունի,

Որ բերեն իր շատ միրճունիք,

Թուման մի հեծել կապէ,

Ու լինի ի նայ նետաձիգ,

Նայ զայն մասխարա դնէ,

Ու թքնէ զերդ զխմաճիք:

 

Բ/ԼԲ.

* * *

Ծառ նարնջենի ես դու,

Քեզ անուն հազկոյ կու պիտի,

Մէկն քաղելոյ լինի,

Մէկն՝ հասքկ, մէկն՝ ծաղկաթփի:

 

* * *

Դու բերդ ես անառ տեղի,

Ու մրճիկ ի քեզ չբանի,

Արծիւ ի քեզ բոյն դրեր,

Հաւ ի քո վերա չանցնի,

Ոսկի կայ ի քոյ միջին

ոսկերիչն ի ներս կու բանի,

Ծառայ ոսկերչին մեռնիմ,

Որ զոսկին ի բան կու տանի:

 

* * *

Հայր մեր, որ յերկինս ես դու,

Բարձրութիւնն քեզ վայել է,

Ու սուրբ եղիցի անունդ,

Առաքեալ է բանն ի Հօրէ,

Զինչ զԱհարոնի գլուխն,

Որ ծաղկանց իւղովն օծել է,

Կամ ցօղ յԱհերմոն լերին,

Ի Սուկաւ լեառն բուսեալ է,

Ոչ գարունն ջուր կուզէ,

Ոչ աշունն թոռմելոյ  է,

Հնցգոյն ծաղիկ ո՞վ տեսեր,

Որ զաշխարհս շէն կու պահէ,

Նորա ծաղիկ ո՞վ ասէ,

Երբ նորա անունն Յիսուս է:

 

* * *

Լաւ կալ զայս բանս ի մտիտ,

Միտք արա աղվոր անդիճէ,

Տէրն է ի յիւրմէն խոցեր,

Պատրաստ լեր ի խիստ սիրելէ,

Զխօսքտ ալ ամ հայնց խօսէ,

Որ քո ձանդ մահ չգործէ,

Գալու ձայն որ լսեն շունք՝

Երթան հետն, որ զնայ կու գզէ:

 

* * *

Արծիւն ի հաւանք ելեր

Ու կասէ՝ թ' Այտ ի՜նչ յաճապ է,

Թէպուր մ' յիմ թեւէս ընկեր,

Նետ եղել ու զիս կու խոցէ:

 

* * *

Մէջ ամռան ո՞վ է լսէր,

Որ կարմիր վարդ է բուսէր,

Մէջ գիշերին ո՞վ է տեսեր,

Որ արեգակն է ծագէր,

Յայս ժամանակս… , , , , ,

   , , , , ,

, , , , , , ,

   , , , , ,

 

* * *

Բազան ի յանտառ մորին՝

Թէպէտ բու, թէպէտ բազայ է,

Գոհարն ի ծովին միջին՝

Թէպէտ քար, թէպէտ կուհար է,

Խելօքն ի յանգէտն ի մօտ՝

Միտք արայ, թէ յի՞նչ նման է,

Ճրան ի կուրին յառջեւ

Կու վառի ինքն չգիտէ:

 

* * *

Երբ ես ի յաշխարհս եկի՝

Գառն անպարտ ու մեղք չունէի,

Ի յաւազանի ծնունդ՝

Զետ մարգրտի հատ կու ցոլայի,

Մեծցա, մեղաւոր եղայ,

Իմ մտօքս ի հուրն գնացի,

Կամս այլ սատանի եղայ,

Ի յանտէնէն խապար չունէի:

 

* * *

Ես ասեմ ու դու լսէ,

Ա՛ռ ի քո մտօքտ անդիճէ,

Օ՛ղ արայ, յականջդ դիր,

Քան զկարմիր դեկան ծրարէ:

 

Բ/ԼԳ.

* * *

Մտիկ սարերուն արայ,

Խելօքին հերիք խրատ է,

Այն, որ բարձր է՝ գուն չունի,

Ցամաք անջուր է,

Այն, որ ցած է՝ խօշ կանանչ է,

Թէ բարձր ես՝ նա ցած եղիր,

Որ Աստուած եւ ամէն մարդ զքեզ սիրէ:

 

* * *

Այն մարդն, որ քեզի չար կուզէ՝

Դու զայն ի զատ նշանէ,

Զձեռքն բռնէ եւ ի տուն տար

Ու կարմիր գինով զինք պատվէ,

Կթխան լից եւ ի ձեռն տուր,

Որիւր բերանովն զինքն անիծէ,

Աստուած զայս տունս շէն պահէ:

Եւ զքո չարկամն գլխիվայր այնէ:

 

Բ/ԼԴ.

* * *

Խրատ ի գրոցէ լսէ,

Ապրիս հոգով ու մարմնով,

Մարդին երեք օր պիտի

րեգեան օրն ի պատեհի,

Մէկ՝ ծնընդեան օրն,

Մէկ՝ դատաստան օրն,

Որ ամէն ծնեալ ի մէկտեղ լինի,

Մէկ՝ մահուան օրն,

Երբ մեռանի՝ նա ի հող մտնու,

Ծով այուերն հողով լցուի,

Ապա թէ ի հողէն ի դուս

Կանչէ՝ «Ասնաւորքս ինձ էլ չպիտի»:

 

* * *

Յաշխարհս ես ի շուրջ եկի,

Ու տեսա շատ մի հայրենիք,

Էն մարդն, որ զաշխարհս ունէր՝

Նա պառկել էր ի թիզ մին տեղիք,

Հարցունք ես իրման ելայ,

Թէ՝ «Կու գա՞յ տեղտ քեզ հերիք»:

Դարձաւ ու ջուղապ էրէտ,

Թէ՝ «Հերիք ու կէսն աւելիք»:

 

Բ/ԼԵ. ՀԱՅՐԷՆ Է

* * *

Խրատ մի ես քեզ տուի,

Է՞ր չարիր, ա՜յ իմ սիրելի,

Գիտես, յառաջմէ ասի,

Իմ բանս քեզ դիժար կու թըւի:

Այս աստընուորիս վերայ

Երկու բան կյ զարմանալի,

Մէկ, որ համբերօղ լինի,

Մէկ, որ չար լեզուով չի խօսի:

 

* * *

Երկու ցեղ սէ կայ ի հօս,

Զայս աղուոր գիտնալ կու պիտի,

Մէկ, որ մարմնոյ սէրն է,

Մէն՝ հոգուն եւ խիստ կու պիտի,

Մարմնոյ սէրն, ի՛մ եղբայր:

Շատ բարակ ու երկայն պիտի,

Համբերութեամբ շահելով,

Որ հոգուն վնաս չի լինի,

Հոգուն սէրն այնպէս պիտի,

Որ կենայ ի պատուիրանի,

Աստուծոյ ահէն վախէ

Ու պահէ զերկիւղն ի մտի:

 

* * *

Զսիրելին սրտով սիրէ,

Որ սէրն երկու ցեղ չի լինի,

Երկու ցեղ սէրն այսպէս է,

Հաստ ու կարճ սիրով չի դատի,

Սէրն որ հաստ ու կարճ լինի՝

Նայ յետոյ լէքէն կու բացվի,

Աւիրի շատ սիրտ ու խաթր,

Հոգոյն ալ վնաս հասանի:

 

* * *

Հոգին ի մարմնոյն ձեռին

Կու դողայ զէտ ջերմընոտի,

Թէ որպէս չի գայ չարկամն,

Որ առ իս լէքէն չի հասնի:

 

* * *

Էյնեկ զայն ադամորդին,

Որ սիրով համբերող լինի,

Զինչցեղ նեղութիւն դիպնու՝

Համբերէ յօժար ի սրտի,

Այն, որ համբերող չի լինի,

Չի կարէ լինել սէր բարի,

Ուժով ու ճորով սիրէ,

Նայ յետոյ շուտով ցամաքի:

 

* * *

Դաւիթ մարգարէն երգեց,

Թէ՝ «Սէրն ճորովչի լինի,

Այն սէրն, որ ճորով լինի,

Կրակով զինքն էրել պիտի,

Սէրն երկու դիհաց պիտի,

Մէկն կարճ երկան չի լինի,

Երկու սէրըն պարապար,

Զինքն էյնեկ ու էյնեկ ելի»:

 

* * *

Այն մարդն, որ երկաղ ունի,

Նայ սիրէ զԱստուած կենդանի,

Զյոյսն առ Տէր հաստատէ,

Չարութեան ինք չի հետեւի,

Գիշեր ու ցերեկ արթուն

Ու պատրաստ մտօք նա լինի,

Սիրտըն նենգութիւն չառնէ,

Որ Աստուած գայ՝ ինքն բնակի,

Այն, որ նենգաւոր լինի՝

Սէրն ամէն դիհաց կու ցամքի,

Սատանան ինքն է մտել,

Ամէն օր զինքըն կու լըլկի,

Իւր միտքն  է չարեօք ի լի,

Իւր գործովքն ինքն ճանաչի,

Գիշեր ու ցերեկ մեղօք

Կու դատի զամէնն ալանի,

Որտեղ բարութիւն տեսնու,

Կամ շատ սէր, որ նոր կու լինի,

Շատ որոգայթներ առնէ՝

Վասն այնոր, որ սէրն աւիրի,

Զէրայ չի կարէ գործել

Չարասէր մարդն նայ բարի

Չարութեամբ է նա սընել

Իւր չարերն աէմն ալանի,

Կու բախլի զմարդուն աղէկն,

Կու նենգայ չարեօք ի մտի,

Չի հայիլ ի Տէր Աստուած,

ՉԻ յիշեր զգութն ալանի:

 

* * *

Ով որ բարի միտք ունի՝

Զինքն օրհնել է Տէրըն ամէնի,

Զինքն իւր բաներովն ամէն

Գթացեալ Աստուած կենդանի,

Հօս համբերութիւն արեք,

Հօն գտել մեծ փառք ու բարի,

Մեծ պատուով ուրախացել,

Տիրացել նա մեծ պսակի:

 

* * *

Հիմիկ դու հանցեղ ջանա,

Որ շինես զսէրն ի սրտի,

Լէքէն ի սրտէդ հանես,

Զրդարիս փառօքն Յիսուսի,

Տե՛ս, զանդնդային վիշապն

Թէ զինչպէս կու հակառակի,

Կամ զինչպէս դիպնու ի մարդն

Զէտ կարկուտ՝ ետեւ կրակի:

 

* * *

Դու արթուն մտօք եղիր,

Մի տար տեղ չարեացն ի սրտի

Մի բամբասեր դու զայլ ոք,

Մի խօսիր դու զուրն աւելի,

Փառաբանես դու զԱստուած,

Եւ օրհնես զՏէր կենդանի,

Աղօթիւք զնա գովես,

Նայ շուտով հասնի քեզ բարի:

 

* * *

Փա՜ռք անմահ թագաւորին,

Որ ստեղծալ զամէն կենդանի,

Զմեզ ի հողոյ ստեղծել

ի լուսոյ՝ զամէն հրեղինի,

Հօրըն փա՜ռք, Որդուն պատի՜ւ,

Սուրբ Հոգուն նորին փառակցի,

Սուրբ երրոդութիւնդ օրհնեալ,

Որ ամէն լեզուաց կու գովի:

 

Բ/ԼԶ. ՏԱՂ ՍԻՐՈՅ, ՅՈՎԱՆԻՍԻ ԱՍԱՑԵԱԼ Է

* * *

Դու գանձ մնացական խնդրէ,

Որ գողոյ երկիւղ նայ չունի,

Կոխել ի նայ շատ հեղեղ

Ու անցել վերեւ ամինին,

Զանուն թէ գանձին ուզես,

Է՛ հաւատ եւ գործիք բարի,

Որ աստ քեզ հարկիք բերէ,

Անդ պայծառ փառօք զարդարէ:

 

* * *

Ղաղատ մի տեսայ աշխարհս,

Չի գտայ ես իւրն ճարակ,

Մանուկ մի քթան հալւով

Եւ ի գլուխն բամպկէ գտակ,

Հետ սեւ արպպիկ կնոջ

Կու խաղայր եւ առնէր կատակ,

Երբ խելքն ի վրան կու գայր,

Նայ լինի ի թուր ի դանակ:

Խաբած եմ, ասէ, եղբարք,

Խղճացէք եւ ինձ դեղիկ,

Զէնցեղ սեւն ես ո՞նց սիրեմ

Կամ ասեմ գնայ՝ Իմ գեղեցիկ,

Որ ես քան զձին էի,

Մեղքն արար զիս սեւուկ հնտիկ,

Ջանամ, թէ թաբայ առնեմ,

Նայ առնէ զիս իւրն այն խաղալիկ:

Ծառայ եմ մեղաց անկել,

Մարդ չկայ, որ առնէ ազատ,

Աստուած զիս հարուստ արար,

Եղէ ես մարկ եւ աղքատ,

Մելիք ու դտաւոր չկայ

Ու լսէ, որ առնեմ գանկատ,

Կամ ձայնէ հարցուկ լինի,

Որ ասէ՝ «Ե՛կ առնեմ քեզ ի դատ»:

 

* * *

Զաշխարհս եմ ի շուռ եկել

Եւ տեսել զամէնն մտօք,

Ոչ երկու մրդ մէկ փայի,

Ոչ տեսայ ես մարդ մի խելօք,

Որ ձի եւ դրամ ունի՝

Նա խեղդէ զաղքատն դրամօք,

Որ ձի եւ ջորի ունի՝

Նայ սպանանէ զընկարսն խօսք:

 

Հայոց ամէն բանն լաւ,

Բայցչունին հետ իւրեանքն սէր,

Երբ ոտն որ ի գլուխ դառնայ,

Մոլորրին զինչ ոչխար՝ առանց տէր,

Ոչխարն երբ հովիւ չլինի՝

Չլինի իւրեանց ընգէր,

Այնոք երբ գայլու հանդիպի,

Կաց ասաց դու նոցայ անդ շէր:

 

* * *

Ժամանակս է քո չորս եղբայր,

Որ առնէ զգարուն եւ զամռ

Զձմեռն ի յաշուն գցել,

Նայ փոխէ զքաղցր օրերն ի դառն,

Էնցեղ մանկութեան օրեր,

Կանաչի զինչ պտղենի ծառ,

Նայ ցուրտ ծերութեանն գայ,

Նայ փոխէ զձմեռն եւ զսառն:

 

ՍԻՄԷՈՆ ԼԵՀԱՑԻ

Բ/ԼԷ.

* * *

Իմ Տէր եւ ստեղծող Աստուած,

Ամէնից ես դու ողորմած,

Իսկ ես վասն է՞ր եմ անկած

ի օտար աշխարհ վտարած,

Ամէնքն են իւր տեղ նստած,

Մեծամեծ փառաց են հասած,

Իսկ ես ամէնէն զրկած,

Խիստ ողորմ սիրելեաց զատած:

 

* * *

Աւա՜ղ, թէ զտեղս ալ առին

իմ փոխան զայլ ոք որ կացուցին,

Զիմ անունս մեռած հանին

ի ժառանկ գրէն ջնջեցին,

Տէրն օգնէ ամէն ղարիպին,

Հասցնէ զիւրեանք մուրատին,

Հասցո՛ւր եւ զիս իմ ուխտին,

Ողջ պահէ հոգի ի մարմին:

 

Բ/ԼԸ.

* * *

Քրիստո՛ս Տէր իմ արքայ,

Գոհութիւն քեզ միշտ յարակայ,

Դու իմ տարտիս ճարակ արայ,

Ամէն չարէս զիս ազատեայ,

Ի այս աստնվորիս վրայ

Ես իմայն անյաջող գտայ,

Փորձանաց չարի դիպա,

ի ամէն բարեաց զրկեցայ:

 

* * *

Աւա՜ղ, թ'ինչ անեմ հիմայ,

Յայս ղարիպ երկիր որ անկայ,

Ըստկէ ի փողէ ելայ,

Եւ մարմնովս յոյժ հիւանդացայ,

Հինգ ամիս գլուխ չի կալայ,

Չոր փայտի նման փըտեցայ,

Ստեղծօղ իմ Աստուած, գթայ,

Այս ցաւէս դու զիս փարատեայ:

 

Բ/ԼԹ.

* * *

Յաշխարհս ես ի շուրջ եկի,

Չի գտայ սրտով սիրելի,

Զխելքուկս ի վրայ բերի,

Իմ բազուկս էր իմ սիրելի:

 

* * *

Ղարիպ եմ ու խիստ լալի

Այս օտար երկիրս որր եկի,

Չունիմ հայր, չունիմ եղբայր,

Չունիմ ես ոչ մէկ սիրելի,

Մէկիկ բարեկամ պիտէր,

Որ աս'ի տարտէրս ալանի,

Միթէ տեսնելով ըզնա,

Սակաւ սիրտըս մըխիթարի:

 

* * *

Մի՞թէ մայրս երբոր ծնաւ զիս՝

Անիծեց, թէ՝ «Խարիպ լինաս,

Երթաս ի յօտար երկիր,

Հայր ու մայր եղբայր չունենաս,

Որտեղ քոյր եղբայր տեսնաս՝

Դարձընես զերեսիկդ ու լաս,

Ի խորոց սրտէ հառչես

Ու հազար վա՜յ անձիդ ասես,

Եւ սալն ալ սնարք առնես,

Ի վերայ հողուն քնանաս,

Գլուխըտ ի վեր կալնես,

Քան զԱստուած՝ այլ ճար չունենաս»:

 

* * *

Մի՞թէ, իմ Տէր, ինձ խղճաս,

Ղարիպ տնանկիս գթաս,

Փրկիչ օգնական լինաս

Փորձանացս, որ գան ի վերաս: