Հայրէններ

Հեղինակ

Բաժին

Թեմա

Դ/Ձ. ԵՐԳԵՆ ԳՈՒՍԱՆՔ ՀԱՅԿԱԶԱՆՑ

* * *

Այն ճամբուկ,

Որ դու կերթաս՝

Քար քաղած,

Աւազն է մաղած:

Այն նաւիկ,

Որ դու վարես՝

Նաւն  եղէգի,

Կողերն է ոսկի:

Այն ծովիկ,

Որ դու հպիս՝

Ծովը ծփի՝

Հրեղէն պատանի:

Այն գետիկ,

Որ դու կանցնիս՝

Գետ գինի,

Կամուրջն ապակի:

Այն արեւ,

Որ դու կապրիս՝

Արեւն ի ծով

Կթաղի ամպով:

Այն քաղքիկ,

Որ դու կիջնաս՝

Գահ բազմին

Արեւն ու լուսին:

 

 

ԲԱՍԵՆ

Դ/ՁԱ. ԱՍԱՑՈՒԱԾ Ի ԲԱՍԷՆ

Նանէ՛, էսօր գառ կարծէի,

Մասրի փուշն երեսս արունեց:

Չորնայ էն վարդի փուշն,

Չարունէ քո լուս երեսն,

Մ'աներ, մ'անիծեր, նանէ ջան,

Պէմուրատ ազապ մը պագաւ,

Պագաւ, թէ առնէ մուրատ,

Կանիծես՝ կեղնի պէմուրատ:

 

 

  ՍԱՍՈՒՆ

Դ/ՁԲ

* * *

Եարն էր գնաց ջուր մերուն,

Լցեց մէջ իւր կժերուն,

Թալեց ուըր իւր թեւերուն,

Թափաւ ուըր իւր փօթերուն,

Լցուաւ մէջ իւր սօլերուն,

Շարի շամամ ծծերուն:

 

 

ԽԱՐԲԵՐԴ

Դ/ՁԳ. ԽԱՐԲԵՐԴԻ ԲԱՐԲԱՌ

* * *

Կաքւիկ նստեր վրայ քարին,

Օր կուլար, արցունքն էր արին,

Սեւ կաքւի՛կ, ինչո՞ւ կու լաս:

Ինտո՞ր չի լամ, որ ձագերս են տարած,

Ձագերս բուներնէն տարած,

Իմ սիրտս են էրած,

Ո՛չ գիտեմ ավճիները տարած,

Ո՛չ գիտեմ հարաւին հովը քշած:

Սեւ կաքւի՛կ, դուն ո՞ւր տի թառիս:

Բարձր խաւաքին վրայ կը թառիմ:

Սեւ կաքւիկ, թէ ատոր տէր գայ՝ ո՞ւր:

Ուռիին ու մորիին վրայ՝

Խարաբաս կը թառիմ:

Թէ հոն էլ չթողե՞ն:

Կէծ մը կրակ կըլլիմ՝

Ես զիս կը վառեմ:

 

* * *

Իմուն ճայիլուկ հարսնուկ,

Երեսդ ինչո՞ւ է մէլուլ:

Քու մէկիկ որդուդ համար,

Երեսս ամեն օր մէլուլ:

Գիր կենիմ, որդիս բերեմ:

Օր գիր էնեն, որդիդ բերես՝

Աստուծոյ լուսը տեսնես,

Օր չէնես, չի բերես՝

Կանիծեմ, օր քար կը դառնաս:

 

* * *

Կանանչ դաշտ ու դուր մէյտան,

Չի տեսա՞ր էն ծառ ամիրան:

Ան երէկ անցաւ ցերեկից:

 

* * *

Աղբեր մի Մրզա լեռներ

Օլուխն արծաթ են դրեր,

Երկու թուխ աղւոր աղջիկ

Սափորով ի ջուրն նետեր,

Երկու փէհլիվան կըյրիճ

Ձինն հեծեր, սէյրն  են ելեր,

Աղջի՛կ, պապկանդ արեւուն,

Պտիկ մի ջուր տուր ինծի:

Ջուրս տաք է, չէ պաղեր,

Մեր սիրուն շատ մարդ մեռեր:

Ջուր տուր օր մենք ըլ մեռնինք,

Աժնենք քի մեր մէր չէ ծներ:

 

* * *

Սարերն ամէն ձիւն եկեր,

Սարերու վէլքն վերացեր,

Նա ձայն ի ճղերն առեր,

Ամէն հաւն իւր ընկեր գտեր,

ես եմ մոլորեր,

Ամէն քարն իւր տեղն դադրեր,

Ես եմ գլորեր:

 

 

ԱԼԱՇԿԵՐՏ

Դ/ՁԴ. ԱԼԱՇԿԵՐՏԻ ԲԱՐԲԱՌՈՎ

* * *

Հա՜ կճատ մեղու, հա՜ կճատ մեղու,

Թափ տու քու կճատ թեւերուն,

Սարէ սար էս էրթլու,

Շուշան ծաղիկ էս բերելու:

 

* * *

Թառ ես դու, թառ քու քաւոր,

Եօթ էրեց քզի կնքեր ա,

Եօթ սարկաւագ մօմեր բռներ ա,

Կը աւտամ քու ստեղծողին,

Քզի շալկե, տուն բերեր ա,

Չթորկեր ա, կատուն կերեր ա:

 

Դ/ՁԵ. ՊԱՆԴՈՒԽՏ ՄԱՐԴԸ ԵՒ ԻՐ ԿԻՆԸ

* * *

Մարդ

Սրտի՛կ, ի՞նչ անեմ, սրտի՛կ,

Խե քե չէլա խուն,

Կիշէր գանգտւոր, ցէրէյ վիրաւոր:

 

* * *

Եօթ տիր սաֆար եմ արե,

Մէկ էլ կանեմ Հալաբ սաֆարի,

Շամ կուզես՝ քե կութնի պիրեմ,

Կութնի կուզես՝ քե շամ պիրեմ,

Քէօշկ կուզես՝ քե քեօշկ շինեմ,

Հալաբա քե ջզմա ճամբեմ՝

Ոսկի նալչէքնը վէրէն,

Հալաբա քե քամար ճամխեմ՝

Ոսկի պալնիսնը վէրէն:

 

* * *

Կին

Ի՞նչ անեմ քոյ կութնի շամէն,

Ի՞նչ անեմ քոյ քեօշկը-սարէն,

Ի՞նչ անեմ քոյ քամար ջզմէն,

Սիրտս ի սեւ, իրեսըս տեղին,

Ծեռս ի ծոցս, ափիյս իրիսիս,

Խացս ի խարամ, ճիւրս ի լեղի:

 

* * *

Պանցրիկ սարեր՝ ցածրացէք,

Քռացող գետեր՝ տատրեցէք,

Իմ կարիբի ճամխիյ մօտ- արէք,

Իմ կարիբ շոտ ուր տեղ խասուցէք:

 

* * *

Կարի՛բ, էն ճամբախ,

Ինչ տիւ կը քէլես՝

Քար քաղած,

Աւազնը մաղած էլնի,

Էն ախպիւր,

Ինչ տիւ ճիւր կխմես՝

Պոզ ոսկի,

Պոզկալն ապէկի,

Էն քաղաք,

Որ տիւ կը մտնես՝

Գրէօղի դաֆթար Չը գրուես,

Էն տուն,

Որ տիւ կը նստես՝

Տեղ վարթ,

Պիւլորն ըռըհան,

Էն շուկէն,

Որ տիւ կը մտնես՝

Հըմէն կայնեն,

Տիւ նստես,

Էն բազառ,

Ինչ տիւ կանես՝

Թանգ ծախես,

Էժան վճարես:

 

* * *

Պան կէր, պաներս թողեցի,

Ճիւր տրի, ծամերս լւացի,

Սիւրահին գինի լըցիցի,

Բադիէն արաղ լըցիցի,

Տիմայ իրկանս կընացի,

Չարկամ տէմս առեց,

«Դո՞ր կէրթաս, ասաց, քոյ իրիյն ի մեռե,

Իրկանտարնոտ շապիքն եմ պիրե»:

Ոտնիյս առեց էն տապան քարին,

Կոտրաւ սիւրահին,

Թափաւ էն նռան գինին,

Քոյ տուն աւիրի չարկա՛մ,

Քոյ տուռը փայւի,

Քոյ տուն՝ մէջ տապան քնրին,

Քոյ  տուռ պիտէր տիմաց գրէօղին,

Գրէօղ քոյ տուն մտնէր,

Քոյ ծէթ-պէտ խորտէր:

Քոյ տուն շէն կենա, պարեկա՛մ,

Տիւ բախտւոր էլնես, պարեկա՛մ,

Խաբար առի քեզնից, պարեկա՛մ,

Աբաթայ սար նըբաթ կը վազէր,

Պռնկներդ շաքար կը մաղէր:

 

* * *

Ըռհան մինդրներ խըրխըրեցի,

Կադիւֆայ պառցեր տրիցի,

Վէր իրկանս էրտսին կընացի:

 

* * *

Մարդ

Էն վո՞վ ի վէր էրտըսին՝

Կանաչ լալէն իրիսին,

Անթառամ ծաղի՞կ ես՝ գալիւ,

Պալասան ծացի՞կ ես՝ կնալիւ:

 

* * *

Կին

Ո՛չ անթառամ ծաղիկ եմ՝ գլիւ,

Ո՛չ պալասան ծաղիկ եմ՝ կնալիւ,

Իկեր եմ վէր քոյ էրտըսին պոն տնելիւ,

Ցերէկ ել-մուտ անելու,

Կիշեր քո ծոց պառկելու:

 

* * *

Նստա ըռհընօվ քե խօվ արիցի,

Վարթէօվ խռտինք ժողվեցի,

Եա ձիկ ռ քո ծոց անուշ քուն,

Եա ձիկ իզին տու՝ էրթամ իմ խօր տուն:

 

* * *

Մարդ

Ո՛Չ քե կառնեմ իմ ծոց անուշ քուն,

Ո՛չ իզին կու տամ էրթաս քո խօր տուն,

Քե կը պախեմ սախում էրէրում,

Չում գայ լիւսիյն առաւուտուն,

Բաժնէօվ քե սանասար կտրեմ,

Քէ խըզմաքար պռնեմ,

Քե պղնիս ճամխեմ:

 

 

ՓՈՔՐ ԱՐՄՏԱՆ (ԵՐԶՆԿԱ)

Դ/ՁԶ. ՔԱՐ ՔԱՇԵԼՈՒ ԳԻՇԵՐ

* * *

Հով մը Մրզայ լեռնէն

Մեր դռան ախլանքը կը ծեծէ,

Աժեմ՝ հովերը թող ծեծեն,

Չաժեմ՝ հովերը ինչո՞ւ ծեծեն…

 

* * *

Խաչին լուսնկին նորուն,

Եա՛ր, ես քու ճամբադ նայիմ,

Եա՛ր, ես տղայ, դուն տղայ,

Մեր սիրուն չաղն է հիմա…

 

* * *

Աղբիւր մը Մրզայ լեռը,

Քօքն ուռուն տկաը կը շառչէ,

Գլուխն արծթէ դրեր,

Որ ոսկուն գուռը կը շառչէ…

 

* * *

Եարս ալ շար ծոցու լայըխ,

Շար ծոցու, շամամ ծծերու…

 

* * *

Երկու աղուոր աղջիկ

Կուժը շալկեր, ջուր են եկեր,

Երկու փէհլիվան կտրիճ

Ձին հեծեր, սէյիրն են ելեր,

Աղջի՛կ, կուժէդ պուտ մը ջուր:

Ջուրս տաք է, չէ վայել,

Աս ջրէն խմողն է մեռեր:

Դուն տուր, որ ես խմեմ,

Սեպէ թէ մարս չէ բերեր:

 

 

ՆՈՐ-ՆԱԽԻՋԵՒԱՆ

Դ/ՁԷ

* * *

Օսկի աղվենիք ըլայի,

Օսկի սենի կըտկըտայի,

Մարգրտե թել կապեի,

Ալեմի սուլթան ըլայի:

 

* * *

Ես ձագ էի, ճըտվըտայի,

Օսկի սենի կըտկըտյի,

Մարգարիտէ թել շարեի,

Ալեմին սուլթան ըլայի:

 

* * *

Մինտար մինտարին վրան,

Հրամե, նիստ վրան,

Գանձ բարի գա քու վրան,

Թաթավը յեն արտին վրան:

 

* * *

Օսկի կթիչք կըթեի,

Արծթե մակարդ զարնեի,

Պարոնաց առջեւ բերեի,

Խնամիներուն հարկեի:

 

* * *

Էրկնքեն բալիք ինկավ,

Տաճարիս դուռը բացվեցավ,

Տաճարն արեւով լցվեցավ,

Սուրբ սեղանը զարդարեցավ:

 

* * *

Էրկնքեն մատնի ինկավ,

Էկաւ մատս գամվեցավ,

Ես գիտեի ակն ու մարգարիտ,

Բախտես ճիվահիր բացվեցավ:

 

Դ/ՁԸ

* * *

Ոսկի աղաւնի ըլլայի,

Ոսկի սենի կըտկըտայի,

Մարգրտէ թել կապէի,

Ալէմի սուլթան ըլայի:

 

* * *

Երկինքէն մատանի ընկաւ,

Եկաւ մատըս գամուեցաւ,

Ես գիտէի ակն ու մարգրիտ,

Բախտէս ճեվահիր բացուեցաւ:

 

 

ԱԽԱԼՑԽԱ-ԱԽԱԼՔԱԼԱՔ

Դ/ՁԹ

* * *

Հալինք ու ջուր դառանինք,

Խառնուինք էլման գիտերուն,

Քաշուինք աղբրի ակտիք,

Եարս ի գետ ջուր տանէր,

Գլգլինք մէջ կժներուն,

Վերցուցէր փիճին դնէր,

Կաթկթենք մէջ ծծերուն:

 

 

ԱՍՏԱՊԱՏ

Դ/Ղ

* * *

Գնացէք, վարպետ բերէք,

Իմ եարի կապէն ձեւէք,

Թուխ ամպէն քորա կտրէք,

Ծովէն խայթի քաշէք,

Իմ եարի կապէն կարէք,

Արեգակն իրես արէք,

Լուսնկան աստառ դրէք,

Աստղերը կոճակ շարէք: