Ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՐԻՍՏՈՏԷԼԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա

1 ԴԱՒԻԹ ԱՆՅԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱՅԻ ՄԵԿՆՈՒԹԻՒՆ
Ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՐԻՍՏՈՏԷԼԻ


[1] [ՊՐԱԿՔ Ա]

1 Դիտաւորութիւն Արիստոտէլի [2] ի Վերլուծականն՝ է բուռն հարկանել զպարզ հաւաքմանէ։ 2 Այլ եթէ է դիտաւորութիւն Առաջնոյ վերլուծականաց պարզ հաւաքման, զիա՞րդ վաղվաղակի ի սկզբանս ասէ [3], Նախ ասել արժան է՝ զի՞նչ եւ [4] յաղագս որո՞յ խոհմունս [5]. եւ եթէ սակս ապացուցի եւ մակացութեան ապացուցականի։ 3 Եւ ահա վաղվաղակի ի նախերգանէս [6] ապացուցի յիշումն առնէ։

4 Առ որս ասեմք, եթէ ոչ ինչ անտեղի է՝ եւ յաղագս պարզ հաւաքման ելոյ դիտաւորութեան, ճառել եւ յաղագս ապացուցի, եւ զնոյն դիտաւորութիւն գոլ եւ յաղագս ապացուցի։ 5 Որպէս յորժամ ոք անտառահարութեան [7] մասն ասիցէ զնաւակառութիւն [8]. զի [9] յաղագս նորա լինի։ 6 Եւ դարձեալ երակահատութեան ասիցէ զառողջութիւն գոլ կատարումն. զի սակս նորա եղանի։ 7 Բայց ուսոյց եւ այլ պատճառս [10], եթէ որպէս Վերլուծականացն պարզաբար կատարումն ապացոյցն է։ 8 Իսկ որպէս յԱռաջնոց վերլուծականացն գիտութեան բուռն հարկանել զպարզ հաւաքմանէ, տայ եւ զմիւս եւս պատճառ, եթէ որպէս եւս ըղձալի կամելով առնել զառաջիկայ շարագրածս, զպիտանացուն՝ [11] որ ի նմայն՝ յառաջագոյն քարոզէր [12], զի պիտանացու է պարզաբար [13] հաւաքումն։ 9 Այս է քննութիւն պարզաբար [14] հաւաքման յապացուցական [15] հաւաքմանէ։ 10 Քանզի պարտ է գիտել, եթէ մի իրողութիւն ձայնեաց [16] Արիստոտէլ պարզաբար հաւաքմանն, եւ ապացուցականումն՝ զչորս ճառս վերլուծականացն պատուեալ. եւ զպարզաբար հաւաքումն շարամերձելով՝ զնա լաւագունումն տեսակումն. այս ինքն ապացուցականում պատմելոց, զապացուցականն շարամերձելով ընդհանուր սեռումն։

11 Եւ պարտ է գիտել՝ եթէ [17] հինգ են տեսակք [18] հաւաքմանց՝ ապացուցական, տրամաբանական, ճարտասանական, իմաստական [19], քերթողական, որ եւ առասպելախառնումն [20] ։ 12 Եւ [21] հինգ են վասն այսր պատճառի. որոյ անուն [22] եւ դիմէն, կամ ամենեւին ճշմարտեն, եւ լինի ապացուցականն, կամ ամենեւին ստեն, եւ լինի քերթողականն. եւ կամ է ինչ որ ճշմարիտ, եւ է ինչ որ սուտ։ 13 Եւ [23] թէ հաւասարք են միմեանց [24] ճշմարիտն եւ սուտն՝ լինի ճարտասանականն. եւ ճարտասանականումն միայնում ասին [25] գոլ կացմունք եւ վէճք եւ անվէճք, առ ի նոցանէ միայն եղանակելիք [26] ։ 14 Իսկ եթէ առաւել է ճշմարիտն քան զսուտն՝ լինի տրամաբանականն. իսկ եթէ առաւել է սուտն քան զճշմարիտն՝ լինի իմաստականն [27] ։

15 Բայց [28] ոմանք ասեն՝ եթէ երեք միայն են տեսակք հաւաքման, ապացուցական, տրամաբանական, իմաստական [29]. [30] քանզի լծեն ընդ տրամաբանականումն զճարտասանականն, իսկ ընդ իմաստականումն զքերթողականն։ 16 Եւ ստորանիւթեն այսպէս. [31] երեք միայն են տեսակք. քանզի հինգ են [32] ամենեքեան՝ որովք ճանաչեմք ինչ եւ գիտեմք, զգայութիւն [33], երեւակայութիւն, կարծիք, տրամախոհութիւն, միտք։ 17 Քանզի գիտելին՝ կամ արտաքոյ է, կամ ի ներքս [34]. բայց է մասնական ամենայն իրաւք. վասն զի զգայութիւնք զմասնականացն բնաւորեցան [35] բուռն հարկանել։ 18 Այլ [36] եւ երեւակայութիւն [37] զմասնականացն բուռն հարկանէ. քանզի զոր ինչ առնու ի զգայութեանց՝ զայն պահէ. վասն որոյ եւ երեւակայութիւն յորջորջի [38], այս ինքն՝ երեւեցելոցն [39] կացումն։ 19 Իսկ կարծիքն զընդհանուրսն գիտեն, նոյնպէս եւ տրամախոհութիւն եւ միտք. այլ կարծիք՝ առանց գիտելոյ զպատճառսն. իսկ միտք ի վեր քան զպատճառսն. իսկ տրամախոհութիւն ըստ պատճառաց [40] ։

20 Արդ երեք են տեսակք հաւաքման [41], այսպէս եւ [42] ըստ այսմ յեղանակում [43] ։ 21 [44] Ոչ զգայութիւնք եւ ոչ երեւակայութիւնք, քանզի եւ նա ի զգայութեանց առնու, եւ ոչ միտք հաւաքեն, որպէս ինքնատեսաւղք ամենայն իրաց. այլ եւ ոչ կարծիք, քանզի կարծիք՝ զեզրակացութիւն միայն գիտէ. բայց միայն տրամախոհութիւն է, որ հաւաքէ։ 22 [45] Եւ սա կամ ի միտ առնու զնախադասութիւն, այս ինքն է զառաջարկութիւն, եւ առնէ զապացուցական՝ որ ի պատճառաց՝ եւ յառաջնոց. եւ կամ ի կարծեաց, եւ առնէ զտրամաբանականն, եւ կամ ի զգայութենէ, եւ առնէ զմասնականն։ 23 Ապա երեք ուրեմն [46] են [47] տեսակք հաւաքմանն։

24 Յետ որոյ ասասցուք զպիտանացուն։ 25 Արդարեւ պիտանացու [48] առաջիկայ իրողութիւնս [49] յապացուցական հաւաքմանէ։ 26 Քանզի որ ոչ կարաւղ գոյ գեղեցիկ գրել՝ այնպիսին բնաւ իսկ ոչ գիտէ գրել. նոյնպէս եւ ոչ գեղեցկաբար հաւաքել այն՝ որ ոչ գիտէ զի՞նչ է պարզաբար հաւաքումն։ 27 Իսկ ապացուցական հաւաքումն պիտանացու գոյ յամենայն իմաստասիրութեան, ի տեսականն եւ ի գործականն [50]. որպէս զի [մի] զցուցեալսն ի տեսականումն ճշմարտապէս՝ ճշմարիտ [51] կարծեսցուք. [52] որպէս զի մի զսուտ գիտութիւն ընկալցուք եւ մի չար ինչ գործեսցուք։

28 Արդ պիտանացու առաջիկայ իրողութեանս [53] պարզ հաւաքման՝ եւ զայլ [54] ինչ ի ձեռն այլոյ գտանել։ 29 Քանզի ոչ զամենայն ինչ թագոյց բնութիւնս, զի ոչ կարաւղ գոյր գտանել ինչ ոք, եւ ոչ դարձեալ [55] զամենայն ինչ յայտնի արար [56], զի ոչ ոք էր ապա որ ի խնդիր անկանէր։ 30 Այլ է ինչ՝ զոր թաքոյց եւ է ինչ՝ զոր յայտնեաց. վասն որոյ խնդրելն է [57] յուզելն եւ գտանելն։ 31 Արդ եկն էանց ի մէջ հաւաքումն, որպէս զի յորոց եցոյց բնութիւնս, գտցէ զայն՝ զոր թաքոյցն. զաւրէն յուզականացն ասացեալ շանց, որք գիտեն, այս ինքն ի շաւղացն եւ ի հոտոցն գտանեն [58] զորջս գազանաց։

32 [59] Պիտանացու առաջիկայ իրողութիւնս՝ եւ ի մեր ինքեանց գոյութիւնս [60]. [61] քանզի մարդ միայն բանաւոր յէիցս՝ է հաւաքաւղ էիցս։ 33 Վասն զի այլ գոյութիւնք ոչ հաւաքեն. ոմանք որպէս ոչ կարելով, եւ ոմանք որպէս ոչ պէտս ունելով։ 34 Քանզի երկնայինքն, որպէս ինքնատեսաւղք իրողութեան, ոչ պէտս ունին հաւաքման։ 35 Իսկ անասունք, որպէս ոչ կարաւղ գոլով. վասն զի անգիտանան զընդհանուրսն։ 36 Քանզի թէպէտ եւ շուն՝ այլ ինչ ի ձեռն այլոց բնաւորեցաւ գտանել, յորոց գիտէ զոր ինչ գիտէ. այլ զայս ըստ բնութեան առնէ, եւ ոչ ըստ տրամախոհութեան. եւ զի ըստ բնութեան գոյանայ նմա այսպէս՝ յայտ է յայսմանէ, զի ամենայն շուն այսպէս [62] առնէ։ 37 Բայց ոչ ամենայն մարդ հաւաքէ, ապա ուրեմն մարդում միայն [63] գոյ հաւաքելն. զի թէ հաւաքէին եւ անբանք, որ ոչ գիտեն [64] զընդհանուրսն, առանց որոց ոչ լինի հաւաքումն, զինքեանս պատրաստէին [65] ։ 38 Եւ զի անասունք անգիտանան զընդհանուրսն, յայտ առնեն աքաղաղք [66]. համատեսակաց զենեցելոցն եւ [67] ի զենումն եկելոցն՝ նոքա խայտան, ոչ գիտելով թէ այն ինչ ի նոսա հասանելոց են չարիքն։



[1]    A վերնագրում միայն՝ Վերլուծական Արիստոտելի: ա, B Վերլուծական Արիստոտէլի ի վերայ հաւաքման: Բնագիրը սկսւում է 3-րդ պարբերութիւնից՝ (Եւ) պարտ է գիտել…, CD Արիստոտէլի վերլուծական, EF Դաւթի… չորեքտասան գլխոց Արիստոտէլի ի Վերլուծականն

[2]    ACDE ի վերլուծականէն բուռն…

[3]    AE չիք ասէ

[4]    D չիք զինչ եւ

[5]    A խորհմունս

[6]    AF ի նախերգանիս

[7]    A զանտառահարութիւն

[8]    A Նաւակառութեան

[9]    C չիք զի

[10]   CD պատճառ

[11]   D զպիտանացուէ

[12]   A քարոզէ

[13]   A պարզ

[14]   A պարզ

[15]   E ապացուցական

[16]   A ձօնեաց

[17]   B զի

[18]   B տեսակ վասն

[19]   B մասնական

[20]   CD առասպելականումն

[21]   ACDEF բայց փխ եւ

[22]   A յորոց անուն

[23]   AE որի փխ եւ

[24]   B չիք ճշմարիտն եւ սուտն

[25]   B միայն ասի

[26]   A եղանելիք

[27]   B մասնական

[28]   B Ոմանք երեք ասեն տեսակ հաւաքմանց

[29]   B մասնական

[30]   B զի լինի ճարտասանականն ընդ տրամաբանականովն եւ քերթողականն ընդ մասնականաւն

[31]   B չիք երեք միայն են տեսակք, քանզի

[32]   B ամենայն ինչ, որով

[33]   B սգայութիւն հասարակ

[34]   AE ի ներքոյ

[35]   B չիք բնաւորեցան

[36]   B չիք այլ

[37]   B չիք զմասնականացն բուռն հարկանէ, քանզի

[38]   B լսելի փխ յորջորջի

[39]   B երեւելեացն

[40]   B ըստ պատճառին

[41]   B հաւաքաբանութեան

[42]   B չիք այսպէս եւ

[43]   A օրինակում, B եղանակի

[44]   B ոչ զգայութիւն հաւաքէ եւ ոչ…

[45]   B Եւ սայ դարձեալ կամ ի մտաց առնու զնախատեսութիւն, որ է առաջարկութիւն

[46]   E ումեմն

[47]   B տեսակ հաւաքման եւ ոչ հինգ

[48]   B պիտանի

[49]   B չիք առաջիկայ իրողութիւնս

[50]   AB ի գործնական

[51]   AB չիք ճշմարիտ

[52]   B չիք որպէս զի մի զսուտ գիտութիւն ընկալցուք

[53]   AB իրողութիւնս

[54]   ABE զի այլ փխ զայլ

[55]   B չիք դարձեալ

[56]   B յայտնեաց փխ յայտնի արար

[57]   A խնդրելին է

[58]   B քննել փխ գտանեն

[59]   B պիտանացու է եւ մեք ի տեսիլ բնութիւնս

[60]   D գոյացութիւնս

[61]   B ձեռագիրն այստեղից մինչեւ գլխի վերջը խիստ աղճատուած է:

[62]   AC նոյնպէս

[63]   CD միայնում

[64]   CE գիտէին

[65]   A պատրէին

[66]   A աքալալք

[67]   AD չիք եւ