Ի ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆՆ ԱՐԻՍՏՈՏԷԼԻ

Հեղինակ

Բաժին

Թեմա

1 [1] Ընդ այսոսիկ [2] հանդերձ աստուծով եւ առաջիկայ պրակք

ՊՐԱԿՔ ԺԱ

1 «Բայց աւարտուն [3] կոչեմ բաղհաւաքումն զոչինչ [4] արտաքուստ սահմանումն առ կարաւտացեալն առ ի լինել բաղեզերումն»։ 3 Յետ սահմանին բաղհաւաքման՝ գայ ի զանազանութիւն բաղհաւաքմանցն, զաւարտուն [5] ասեմ, եւ զանաւարտն, ասելով թէ բաղհաւաքմանցն ոմանք աւարտունք են, որք յառաջնումն գոն ձեւում [6]. իսկ ոմանք անաւարտք՝ որք յերկրորդումն եւ յերրորդումն ձեւում։ 4 Այլ զիա՞րդ ասեմք անաւարտ բաղհաւաքումն. որովհետեւ անկարաւտն կայ ի սահմանումն։ 5 Քանզի անկարաւտն կարաւտեցելոյն կատարելագոյն, իսկ անաւարտ է՝ որ կարաւտանայ սահմանում ումեք արտաքուստ. իսկ աւարտուն՝ [7] անկարաւտն արտաքուստ սահմանումն։ 6 Սակս [8] սորին [9] այսորիկ տարաձայնեցան [10] առ միմեանս [11] Մաքսիմոս Ուռհայեցի [12] աշակերտ [13] Իամբլիքոսի [14], եւ Թեմիստոս [15]. քանզի եւ Թեմիստոս ուշ ունելով բաժանման հաւաքմանցն՝ զոմանս աւարտունս կոչէր, որք յառաջնումն ձեւում, իսկ զոմանս անաւարտ՝ որք յերկրորդումն եւ յերրորդումն։ 7 Իսկ Մաքսիմոս ուշ ունելով սահմանումն ունողումն զանկարաւտն զամենայն բաղհաւաքումն աւարտուն [16] կոչէր։ 8 Եւ յաղագս այսորիկ առին դատաւոր զՅուլիանոս [17] թագաւոր՝ որ զյաղթութիւնն ետ Մաքսիմոսումն [18] ։

9 Բայց ասասցուք սակս Թեմիստոսի, զոր եւ ինքն միայնագրում ումեմն [19] ասաց այսպէս, թէ եւ ոչ ես կոչեմ անաւարտ բաղհաւաքումն, որ բնաւ կարաւտանայ արտաքուստ իմիք սահմանումն։ 10 Զի որ սահմանումն կարաւտանայ բնաւ եւ ոչ բաղհաւաքումն ումեք [20], եւ ոչ այլում ումեք [21] արտաքուստ, ոչ հակադարձութեամբ միումն եւ երկուց, եւ ոչ անկարելի մակածութեամբ։ 11 Իսկ [22] անաւարտ կոչեմ բաղհաւաքումն ոչ զայն՝ որ կարաւտանայ արտաքուստն ումեք սահմանումն. քանզի սահմանումն կարաւտացեալն՝ եւ բաղհաւաքումն իսկ ոչ է։ 12 Այլ զայն որ այլումն [23] է՝ անուանէ, ի պէտս արտաքուստ սահմանումն, առ ի արծարծումն հարկաւորին, եւ ոչ եթէ առ ի լրումն, եւ կամ հակադարձումն միում, կամ երկուց, եւ կամ յանկարելին [24] մակածութեամբ։ 13 Եւ արդ այսոքիկ յաղագս տարբերութեանց բաղհաւաքմանցն։

14 Յետ որոյ յարադրէ [25] մեզ եւ զզանազանութիւնս առաջարկութեանցն՝ զներ բոլորումն եւ զոչ ներ [26] բոլորումն, զըստ ամենայնումն եւ զըստ ոչ ումեքումն. եւ այսոքիկ կամ ստորասականք են, կամ բացասականք։ 15 Արդ ստորասականք գոլով ի ներ բոլորումն ասին, եւ կամ ըստ ամենայնում. իսկ բացասականք գոլով՝ ոչ ի ներ բոլորումն, եւ ոչ ըստ ումեքումն։ 16 Բայց եթէ զիա՞րդ այսոքիկ զանազանին ի միմեանց, այն ինչ ուսաք, եթէ յորժամ ասեմք՝ մարդ կենդանի ի ներ բոլորումն, զմարդն ասեմք գոլ ի կենդանումն. իսկ եթէ ասեմք կենդանի ամենայնումն մարդումն, ըստ ամենայնումն ասեմք զայսպիսի առաջարկութիւնս։ 17 Իսկ եթէ ասեմք մարդ ոչ ումեք կենդանումն, ասի ոչ ի ներ բոլորումն. իսկ եթէ ասեմք կենդանի ոչ ումեք մարդում, ոչ ըստ ումեքում ասի։

18 Բայց տարակուսեն երիս տարակուսանս։ 19 Նախ՝ եթէ զիա՞րդ ասեմք ներ ի բոլորումն կենդանումն կենդանւոյն մարդում եւ ձիում եւ եզում [27] յարադրելով [28] զինքն։ 20 Լուծումն. եթէ վասն զի զբոլոր սահման կենդանւոյն ունի յինքեան մարդն։ 21 Երկրորդ տարակուսանք, եթէ ընդէ՞ր յորժամ ասեմք մարդ կենդանի, ասի ներ բոլորումն. իսկ յորժամ ասեմք կենդանի ամենայնումն մարդումն, ասի ըստ ամենայնումն։ 22 Լուծումն այսորիկ. եթէ վայելուչ է ստորոգիցելումն առ անորոշելին. քանզի [29] ի բոլորումդ ստորոգիցելումդ գոյ շարամերձեալ, եւ ոչ առորոշումն [30], որգոն՝ ներ ի բոլորումն կենդանումն. իսկ ենթակայումն վայել է առորոշումն, որգոն՝ որպէս յորժամ ասեմք, կենդանի ըստ ամենայնումն մարդումն։ 23 Քանզի ամենայնդ այդ [31] առորոշումն շարամերձեալ է մարդումն, ենթակայումն յաւելումն [32] ։ 24 Երրորդ տարակուսանք, եթէ վասն է՞ր նախակարգեաց զներ ի բոլորումն ըստ ամենայնումն։ 25 Լուծումն. եթէ վասն զի վերլուծական է իրողութիւնս [33], եւ վայել է վերլուծութեան մանաւանդ վերլուծութիւն, քան զվայրիջութիւն։ [34]



[1]    BC վերնագիր չիք

[2]    DE չիք հանդերձ աստուծով եւ

[3]    CDE աւարտում

[4]    C զոր զոչինչ

[5]    CDE զաւարտումն

[6]    ACDE ի ձեւում

[7]    CDF աւարտումն

[8]    A չիք սակս, CDE սոքա փխ սակս

[9]    A զսորին

[10]   A տարաձայնեցին

[11]   E առ միմեանց

[12]   A Մաքսիմիոս Ուրհայեցի

[13]   ABDE աշակերտ աշակերտի

[14]   A Ամբղքոսի, CDE Ամղիքոսի, F Ամլիքոսի

[15]   B թեմիստիոսի, CDE թէմէստոս

[16]   CDE աւարտումն

[17]   CDEF զՈւլիանոս

[18]   CE ետ այսինքն Մագսիմիանոսումն

[19]   F ուրեմն

[20]   AE ուրեք

[21]   B այլ ուրեք

[22]   F զի փխ իսկ

[23]   A ունի փխ է անուանէ ի

[24]   CDE յանկատարելին

[25]   A յարաւտրէ

[26]   D չիք ներ

[27]   B եզնում

[28]   E յարատրելով

[29]   D քանզի էր ի

[30]   A եւ ոչ է առ անորոշումն

[31]   ADE չիք այդ, F ունի այսպիսի տարբերակ՝ ամենայն մարդ փխ ամենայնդ այդ

[32]   A ելում, D աւելում

[33]   C իրողութեանս

[34]   B վերջակէտից յետոյ ստացողի յիշատակագրութիւն՝ Եփրեմի ի գիրքս