Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՊԵՏՐՈՎՍԿ

 

Այս փոքրիկ քաղաքն հիմնուած է Կասպեան ծովի արեւմտեան ափում ռուսաց Մեծն-Պետրոս կայսեր անուամբ: Ունի խնամքով  շինուած, գեղեցիկ, ապահով եւ փոքր նաւահանգիստ եւ պատուական կլիմայ:

Քաղաքիս բնակիչներն են ռուս եւ հայ, մեծամասնութիւնն է ռուս տարրն: Կան եւ մի քանի պանդուխտ պարսիկներ:

Հայք, որ գաղթած են Ղզլարից, Արցախից, Նուխուց եւ Աղէքսանդրապոլից, զբաղում են առեւտրով եւ այգեգործութեամբ: Կան եւ ոմանք պանդուխտ հայեր, որք վարձքով ծառայում են այգիներում: Հայք ունին Պօղոս-Պետրոս անուն մի քարաշէն եկեղեցի, որի գոյութիւնն աւելի չէ 20 տարուց: Եկեղեցին, որ ենթարկուած է Հաշտարխանի Հոգեւոր կառավարութեան, ունի 3, 000 րուբլի դրամագլուխ, մի քահանայ եւ մի նորաշէն ծխական ուսումնարան, որի մէջ տակաւին ո'չ վարժապետ կայ եւ ո'չ աշակերտ:

Քաղաքումս կայ 40 հայ ծուխ, որի մէջ (միջին հաշուով) լինում է տարեկան 15 ծնունդ, 1 պսակ եւ 3 ննջեցյալ: Զարմանալու են ընթերցողք համեմատելով ծնուածների թիւը պսակուածների թուոյն հետ: Այստեղ եւս ներգործած է մի ազգակործան ազդեցութիւն` չամուսնանալու մոդան: Տեսնում են 50 տարեկան ամուրի հայ երիտասարդներ եւ 40 տարեկան օրիորդներ: Եթէ այսպէս շարունակուի այս տնաւեր մոդան, 60 տարուց յետոյ գուցէ հայ չգտնուի քաղաքումս: Աւելորդ է յայտնել, թէ տարէցտարի զգալի կերպով նուազում է եւ ծնեալների թիւն