Աղուանից երկիր եւ դրացիք (Միջին-Դաղստան)

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՍՏՈՐԻՆ ԳԱՒԱՌՆԵՐ

 

Ա. գաւառն, որ ընկած է Փիր-Սհաթ եւ Աղ-սու գետակների, դաշտաբերանի եւ Կուր գետի մէջ, ստացած է Հեջար [1] , Համբասի [2] , Հեճարի [3] անունները, այժմ` Ղոշունի գաւառ:
Բ. գաւառն, որ ընկած է Աղ-սու եւ Կոկիսոն գետակների, դաշտաբերանի եւ Կուր գետի մէջ, ստացած Քաղա [4] , Քաղադաշտ [5] , Քաղաեատ [6] եւ Շրուան [7] անունները. այժմ` Բարկիւշատ:
Գ. գաւառն, որ ընկած է Կոկիսոն գետակի, Բօզ-դաղի հարաւահայեաց լանջերի եւ Կուր գետի մէջ, ստացած է Հաբանդ [8] , Հաբանք [9] , Աղբերդ [10] Աղ-դաշ, Արաշ անունները. այժմ` Արաշի գաւառ:


[1] Ղեւոնդ պատ., եր. 132:

[2] Խոր., աշխարհ., եր. 606 եւ Ձեռագիր.:

[3] Մով. Կաղ., եր. 170:

[4] Ղեւոնդ նոյն եր.:

[5] Խոր. աշ., նոյն եր.:

[6] Մով. Կաղ., եր. 94:

[7] Երկու գաւառներս միասին կոչուած է Շրուան. Կիր. եր. 114. Վարդ. աշխարհ., Ես. Կաթ. եր. 26:

[8] Ղեւոնդ, նոյն եր.:

[9] Խոր. աշ., նոյն եր.:

[10] Մով. Կաղ., եր. 244: Գաւառիս վերնամասն նշդարաձեւ մտած է Կուր գետի եւ Բօզ_դաղի մէջ: