Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԵՊԻՍԿՈՊՈՍԱՑ, ՈՐ ԱՐԿԱՆԷ ԶԱՆՁՆ ՅԵՐԿՐԱՒՈՐ ՀՈԳՍ

Ոչ է պարտ եպիսկոպոսին արկանել զինքն յերկրաւոր հոգս, այլ պարապել եկեղեցական պիտոյից, ապա թէ ոչ՝ ի բաց դնիցէ, զի ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել, ըստ տէրունական բանին։

Եւ զայս ոչ յաղագս հոգալոյ զիշխանացն պարտիմք իմանալ միայն, այլ թէ եւ ըստ պայմանի զվիճակ առցէ յայլազգեաց, որպէս եւ այժմ գործեն բազումք յեպիսկոպոսաց եւ ի քահանայից, որոց եւ տէրունականն զարժանաւորն բերէ դատաստան, ասելով՝ ոչ ոք կարէ երկուց տերանց ծառայել։ Յայտ է, զի զանզեղջսն հրամայէ լուծանել իրաւամբք։