Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ՎԿԱՅԻՑ ԵՒ ՍՈՒՏ ՎԿԱՅԻՑ

Ոչ հաստատիցի մի վկայ վկայել զմարդոյ ըստ ամենայն ապիրատութեան, եւ ըստ ամենայն յանցանաց, եւ ըստ ամենայն մեղաց, զոր մեղանչիցէ։ Ի բերանոյ երկուց եւ երից վկայից հաստատեսցի ամենայն բան։ Եւ եթէ կացցէ յառաջ սուտ վկայ զմարդոյ եւ չարախաւսիցէ զնմանէ ամբարշտութիւն ինչ, կացցեն երկոքին արքն, որոց իցէ հակառակութիւն, առաջի Տեառն, եւ առաջի քահանայիցն, եւ առաջի դատաւորացն, որ իցեն յաւուրսն յայնոսիկ, եւ քննեսցեն դատաւորքն ճշմարտութեամբ. եւ ահա վկայ անիրաւ վկայեաց զանիրաւութիւն, եկաց հակառակ եղբաւր իւրում. արասջի՛ք նմա՝ որպէս խորհեցաւ չար առնել եղբաւր իւրում, եւ բարձջի՛ք զչարն ի միջոյ ձերմէ։

Աւրինացս դատաստան զերկուց եւ զերից վկայիցն հաստատէ զբան եւ զսուտ վկայն ըստ չար կամացն հրամայէ տանջել։ Եթէ արեան կամեցաւ վկայել եւ թէ այլոց՝ նովին դատել։