Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԳԱՒԱՌԻ ԵՐԻՑԱՆՑ

Գաւառի երիցունք ի քաղաքի եկեղեցւոջ, իբրեւ անդ իցէ եպիսկոպոս կամ երէց քաղաքին, չէ պատշաճ նոցա պատարագ մատուցանել կամ հաց յագապի տալ եւ ոչ բաժանել յեկեղեցւոջ։ Ապա թէ նոքա շատին իցեն, եւ կոչիցի՝ յագապի տացէ, այլ շահն զինչ եւ իցէ ի նմին յեկեղեցւոջն պահեսցի։

Զի թէ արք քաղաքի պատիւ ունին, ո՛րչափ եւս առաւել՝ եպիսկոպոս եւ քահանայ։ Այլ թէ նոքա այլ ուրեք բաւականեալք իցեն եւ կամ անդ են եւ անպարապք, եւ կոչին, հրամանաւ նոցա արասցեն։ Եւ իրաւամբք է շահն յեկեղեցւոջն լինել։