Գիրք Դատաստանի, Ա խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ՅԱՂԱԳՍ ԴԱՏԱՍՏԱՆԱՑ ԿՈՒՍԱՆԻ ԵՒ ԵՐԿԱԿԻ

Իսկ որ մին կուսան է եւ մին երկակ, եւ մին վախճանի, ամուսնանալ անհնար է. եւ թէ ոք յանդգնի՝ ապաշխարութիւն երեքկնոյն եղիցի, եւ քահանայն լուծցի։

Երկբայի այս կանոնք սրբոյն լինել Բարսղի, եւ թէ նորա՝ անհնարին է լինել այս կանոնաց։ Այլ յուսմանէ ներմամբ այսպէս ծանեաք, զի կրկին ապաշխարութիւն երկկնոյն այնպիսեացն լիցի։

Եւ քահանային պարտ է զայս ուսուցանել զսահման կանոնի, զի մի՛ դատապարտեսցի յաղագս աչառելոյն։

Զայդ այդոցիկ գիտացաք լինել դատաստան։