Գիրք Դատաստանի, Գ խմբ.

Հեղինակ

Բաժին

Թեմա

ԳԼՈՒԽ ՃԾԱ
ՎԱՍՆ ԳԱՒԱՌԻ ԵՐԻՑԱՆՑ

Գաւառի երիցունք ի քաղաքի եկեղեցոջ, իբրեւ անդ իցէ եպիսկոպոս կամ երէց քաղաքին, չէպատշաճ նոցա պատարագ մատուցանել կամ հաց յագապիտալ եւ ոչ բաժանել յեկեղեցոջն։ Ապա թէ նոքա շատինինչ իցեն, եւ կոչիցի՝ յագապի տացէ, այլ շահն զինչեւ իցէ ի նմին յեկեղեցոջն պահեսցի։

Զի թէ արք քաղաքի պատիւ ունին, որչափ եւսառաւել՝ եպիսկոպոսք եւ քահանայք։ Եւ թէ նոքաայլուր բաւականեալք իցեն եւ կամ անդ են եւանպարապք, եւ կոչին, հրամանաւ նոցա արասցեն, եւշահն յեկեղեցոջն լինել իրաւամբք է։