Հեղինակ

Բաժին

Թեմա
Law  

34) ԳՐԻԳՈՐ ՆԻՒՍԱՑՈՒ ԿԱՆՈՆՆԵՐԸ (372-394 ԹԹ. )

Գրիգոր Նիւսացու թղթերը ուղղուած են Լիտովի եպիսկոպոսին. նշանաւոր են նրանով, որ հին փիլիսոփայական ուսումը յարմարացրել են հոգեկան ոյժերի բաժանման հետ զանազան յանցանքների բացատրութեան համար, որոնց համար եւ նշանակուած են 8 գլխով կանոններ «Գիրք կանոնաց»-ի մէջ:

 

Մեղքերը բաժանում է երեք մասի՝ խելքի, ցանկութեան եւ գրգռման ուժերի հետ կապ ունեցողի, այսինքն՝ մեղքեր, որ առաջանում են մտաւոր ուժերից, մեղքեր, որ առաջանում են ցանկութիւններից եւ՝ գրգռումներից: